Շփոթ-Պապիկը
Կար-չկար մի աղջիկ. Նրա անունն էր Դեղին Գլխարկ:
_Չէ՛, Կարմիր Գլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ: Մի անգամ մայրիկը կանչում է նրան եւ ասում._ «Կանաչ Գլխարկ»…
_Դե՛ չէ՛, պապիկ, կարմի՛ր, կարմի՛ր…
_Ա՜խ, հա, Կարմիր… «Գնա, խնդրեմ, մորաքրոջդ մոտ եւ տար նրան այս կարտոֆիլի կճեպները»:
_Չէ՛, «Գնա տատիկի մոտ եւ կարկանդակ տար նրան»:
_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն-ինչ խառնեցիր: Նրա դեմ դուրս է գալիս գայլը, եւ ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես, թոռնիկս: Աղջիկը հանդիպում է գայլին: Այդպես, ուրեմն, գայլը հարնում է աղջկան,_ «վեց անգամ ութ ի՞նչ կանի»:
_Ո՛չ, ո՛չ, պապիկ, գայլը հարցնում է Կարմիր Գլխարկին, «Ու՞ր ես գնում, Կարմիր Գլխարկ»:
_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է:
_Նա Կարմի՛ր Գլխարկն է, Կարմի՛ր Գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, Կարմիր: Իսկ նա պատասխանում է._«Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու»:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չի… «Ես գնում եմ տատիկիս մոտ: Նա հիվանդ է ու մենակ. միայն-թե մոլորվեցի անտառում եւ չեմ կարողանում ճանապարհը գտնել»…
_Ճիշտ է: Եւ այստեղ ձին ասում է…
_Ի՞նչ ձի: այնտեղ գայլ էր չէ՞:
_Իհաչկե, գայլ էր: Դե ահա գայլն ասում է._ «Նստիր համար հինգ տրամվայ եւ գնա մինչեւ Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվիր աջ, եւ դուրս կգաս ուղղակի երեք աստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրու եւ գնիր պաղպաղակ:
_Պապիկ, դու բոլորովին չգիտես հեքիաթ պատմել, բոլորը խառնեցիր, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-Պապիկ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո. Դե, վազիր շուտ, գնիր քեզ համար համով, սառն պաղպաղակ…
_Շնորհակալ եմ, պապիկ…(հեռանալով) Շնոր-հա-կալ եմ…
Էջանիշներ