User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ջաննի Ռոդարի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջաննի Ռոդարի

    Եկեք այս թեմայում դնենք հայտնի իտալացի մանկագիրի ստեղծագործություններից:

    Ես կսկսեմ «Հեքիաթներ հեռախոսով» գրքից: Գիրքը ռուսերենից թարգմանել Աստղիկ Աղասյանը:

    Նախաբան:

    Իտալիայի Վարեզե քաղաքում բնակվում էր սինյոր Բյանկին: Նա ծառայում էր առեւտրական մի հիմնարկում, որը վաճառում էր դեղորայք. Եւ սինյոր Բյանկին շաբաթվա յոթ օրից վեց օրը շրջում էր ամբողջ Իտալիայում: Ուղեւորվում էր նա ե՛ւ դեպի արեւելք, ե՛ւ դեպի արեւմուտք, ե՛ւ հարավ, ե՛ւ հյուսիս, գնում էր երկրի խորքը, ամեն տեղ ցույց էր տալիս դեղորայքի իր նմուշները եւ գործարք կատարում: Կիրակի օրը նա վերադառնում էր տուն, իսկ երկուշաբթի նորից սկսում էր ճանապարհորդել: Մեկնելուց առաջ նրան հրաժեշտ տալիս, աղջիկը միշտ ասում էր.
    _Հայրիկ, խնդրում եմ ամեն երեկո ինձ մի հեքիաթ պատմիր:
    Պետք է ձեզ ասեմ, որ այդ աղջիկը առանց հեքիաթի չէր կարողանում քնել, իսկ մայրիկն արդեն պատմել էր իր իմացած բոլոր հեքիաթները եւ նույնիսկ երեք անգամ:
    Եւ ահա սինյոր Բյանկին, որտեղ էլ որ լիներ, ամեն երեկո հեռախոսով զանգահարում էր տուն եւ մի հեքիաթ պատմում աղջկան: Այս գրքում հենց հավաքված են սինյոր Բյանկիի պատմած հեքիաթները: Դուք իհարկե կնկատեք, որ դրանք այնքան էլ երկար չեն: Բայց այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞-որ ամեն անգամ հեռախոսելու համար սինյոր Բյանկին ստիպված էր վճարել սեփական գրպանից, եւ նա ոչ-մի դեպքում չէր կարող թույլ տալ իրեն խոսել շատ երկար. Ճիշտ է, մերթ ընդ մերթ, երբ կարողանում էր հաջող գործարք կատարել եւ մի-քիչ ավելի փող վաստակել, նա իրեն թույլ էր տալիս ավելի երկար խոսել, ոչ շատ, մեկ-երկու րոպե միայն: Ինձ պատմել են. Հենց որ սինյոր Բյանկին զանգահարում էր Վարեզե քաղաք, կենտրոնական հեռախոսավարուհիները դադարում էին պատասխանել մյուս զանգերին, որովհետեւ իրենք էլ հետաքրքրությամբ լսում էին այդ հեքիաթները: Եւ ես վստահ կարող եմ ասել, որ դրանցից մի քանիսը իսկապես-որ հետաքրքիր են ստացվել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2010), Sagittarius (26.11.2010), StrangeLittleGirl (27.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •