Քանի որ Դավիթն (Rounin) ու Նոր Հայաստանի մի շարք անդամներ ներկայումս աշխատում են հայկական մոտիվներով ֆենտեզիի վրա, իմ պարտքն եմ համարում քննադատության առողջ նշույլ մտցնել գործի մեջ ու ծանոթացնել նրանց Վարենիկ/Վարենիկիադա տերմինների հետ:
Անդժեյ Սապկովսկուն, կարծում եմ, ներկայացնելու կարիք այնքան էլ չկա: Հեղինակը «երրորդ աշխարհի երկրից» դուրս եկած ամենահայտնի ոչ անգլալեզու ֆենտեզի հեղինակներից է: Լեհաստանում սեփական ֆենտեզիի առաջացումը տեսած ու անմիջականորեն դրան մասնակցած մարդու կարծիքը, կարծում եմ, արժի լսել: Այն կարող է օգնել զուգահեռներ տանել ու խուսափել ավելորդություններից ու սխալներից, որոնք հատուկ են նման դեպքերում սկսնակներին: Ինչևէ, կտրականապես հրաժարվում եմ սույն օպուսը տեղադրել միայն հայերեն թարգմությամբ՝ հենց թեկուզ «սլավոնիզմն» ու «վարենիկիզմը» պահպանելու համար: Նյութը տեղադրվում է հետևյալ աղբյուրից: Թեման Twisted Perception ֆորումում՝ այստեղ (դեռևս անավարտ թարգմանությամբ, ենթակա է լրացման): Գնացինք:
Հայերեն թարգմանություն.Нет золота в серых горах!
АНДЖЕЙ САПКОВСКИЙ
Где истоки фэнтези? Мнения специалистов разделились: одни отсылают к Уолполу, Анне Рэдклифф и Мэри Шелли, другие предпочитают лорда Дансени, Меррита и Кларка Эштона Смита. Третьи, и в их числе ваш покорный слуга, ищут истоки Белого Нила в так называемых pulp-magazines — дешевых журнальчиках, публикующих сенсационные рассказы. В одном из таких журналов некто Виндзор Маккей начал примерно в 1905 году публиковать комикс о приключениях героя по имени Немо (!). Приключения Немо разыгрывались не на Диком Западе, не в глубинах Черной Африки и не на другой планете. Все происходило в удивительной стране, которую Маккей назвал Сламберлендом: там возвышались замки на скалах, а населяли страну обаятельные принцессы, отважные рыцари, чародеи и жуткие чудовища. Сламберленд стал первой широко известной Страной Мечты. Комикс Маккея нельзя было считать «приключенческим», не был он и научной фантастикой. Он был просто фантастикой. По-английски — фэнтези. Несколько позже, в 1930 году, Роберт Говард придумал для журнала «Weird Tales» (Таинственные рассказы. Здесь и далее прим. перев.) фигуру здоровяка Конана из Киммерии. Первую историю о Конане Америка прочитала в 1932 году, а в 1936 году Говард покончил жизнь самоубийством, оставив после себя несколько коротеньких рассказов. Конан проделывает там то, чего его создатель не сумел. Лишь одну крупную вещь о Конане, а именно «Час Дракона», создал Говард. Это произведение уже после кончины автора вновь публикуют под названием «Конан-Завоеватель».
(շարունակելի)Չկա՛ ոսկի մոխրագույն սարերում
ԱՆԴԺԵՅ ՍԱՊԿՈՎՍԿԻ
Որտե՞ղ են ֆենտեզիի աղբյուրները: Մասնագետների կարծիքները տարբեր են. ոմանք նշում են Ուոլփոլին, Էնն Ռեդկլիֆին ու Մերի Շելլիին, մյուսները նախընտրում են լորդ Դանսենիին, Մերրիթին ու Կլարկ Էշթոն Սմիթին: Երրորդները, նրանց թվում է նաև ձեր խոնարհ ծառան, փնտրում են Սպիտակ Նեղոսի ակունքներն այսպես կոչված pulp-magazine-ներում՝ էժանագին ամսագրեր, որոնք սենսացիոն պատմվածքներ են տպագրում: Այդպիսի ամսագրերից մեկում ոմն Վինձոր ՄակՔեյ մոտ 1905 թվականին սկսեց հրատարակել Նեմո (!) անունով հերոսի արկածների մասին կոմիքս: Նեմոյի արկածները տեղի էին ունենում ոչ Վայրի Արևմուտքում, ոչ Սև Աֆրիկայի խորքերում, ու ոչ էլ ուրիշ մոլորակի վրա: Ամեն ինչ տեղի էր ունենում զարմանալի երկրում, որը ՄակՔեյն անվանեց Սլամբերլենդ (թարգմանաբար՝ Նիրհի Երկիր). այնտեղ ժայռերի վրա ամրոցներ էին բարձրանում, իսկ երկիրը բնակեցնում էին հմայիչ արքայադուստրեր, քաջարի ասպետներ, կախարդներ ու սարսափելի հրեշներ: Սլամբերլենդը դարձավ առաջին լայնորեն հայտնի Երազանքների Աշխարհը: ՄակՔեյի կոմիքսն անհնարին էր անվանել «արկածային» կամ գիտական ֆանտաստիկա: Այն պարզապես ֆանտաստիկա էր: Անգլերեն՝ ֆենտեզի: Որոշ ժամանակ անց՝ 1930 թվականին, Ռոբերտ Հովարդը «Weird Tales» ամսագրի համար հորինեց ջանավար Կիմերիացի Կոնանի պատկերը: Ամերիկան Կոնանի մասին առաջին պատմությունը կարդաց 1932 թվականին, իսկ 1936-ին Հովարդն ինքնասպանություն գործեց՝ իրենից հետո թողնելով մի քանի կարճ պատմվածք: Կոնանն այդ պատմվածքներում անում է այն, ինչ նրա հեղինակը չէր կարողանում: Կոնանի մասին միայն մի խոշոր աշխատանք է, որ Հովարդն է գրել՝ «Վիշապի Ժամը»: Այդ ստեղծագործությունն արդեն հեղինակի մահվանից հետո հրատարակում են որպես «Կոնան-Նվաճող»:
Էջանիշներ