Կարծում եմ՝ բոլոր առարկաներն էլ պետք էին, բայց միգուցե ոչ միևնույն խորությամբ ապագա մասնագետի և ոչ մասնագետի համար: Համենայն դեպս, հասարակ մակերես կամ ծավալ հաշվելը, էլ. լիցքերից բազային գիտելիքներ ունենալը ոչ մեկին չի խանգարի: Հետաքրքիր է, որ ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները գրականությունից այնքան չեն խորշում, որքան լեզվաբանները թվաբանությունից և ֆիզիկայից:
Ես դեմ չեմ նման բաժանմանը:Դրա համար էլ բարձրացրեցի դպրոցի տարրական-միջնակարգ-նախապատրաստական բաժանման հարցը.
Լեզուները՝ խոր մակարդակով, ֆիզիկայից՝ ոչ մի խո՞սք: Ինձ թվում է, դու մի քիչ շատ ես շեշտում հումանիտար առարկաները: Քեզ շրջապատող բնության մասին ավելի հետաքրքիր տեղեկություններ, քան կարելի է ստանալ ֆիզիկայի միջոցով, երևի հնարավոր չէ այլ կերպ ձեռք բերել:տարրականի մասին բավականին լայն խոսել եմ արդեն, միջնակարգը՝ մաթեմատիկա (մինչև եռանկյունաչափություն), աշխարհագրություն, գրականություն, պարզ կենսաբանություն, անատոմիա-առողջագիտություն, առաջին օգնություն, օտար լեզուների տարրական մակարդակից ավելի խոր մակարդակի անցում
Գոնե ինչ-որ ստատիստիկայի հիմունքների պե՞տք է ծանոթ լինի լեզվաբանը՝ ենթադրենք ուզում է հաշվարկներ անել, ինչ-որ օրինաչափություններ նատել լեզվում (լեզուներում). ձեռքի տակ մի գործիք չլինի՞:Այնպես որ, Բրյուսով ընդունվող մարդուն, կներեք արտահայտությանս համար, պիդոռաստիկ ինտեգրալներով ու շարքերով չեն տանջի (արյունային ատելություն ունեմ այդ ինտեգրալների նկատմամբ),
Իմ ասածն այն է, որ առարկաները պետք չէ դիտարկել խիստ առանձնացված և դասավանդել ամեն մեկն իր համար, այլ պետք է ցույց տալ դրանց կապը, կիրառական մասը, որպեսզի սովորողը հասկանա, թե ինչով կարող է իրեն օգտակար լինել տվյալ առարկան, ոչ թե «յախք-յախք» անելով ման գա:
Էջանիշներ