User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Բագրատունիները Երուսաղեմի գահի հավակնորդներ

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բագրատունիները Երուսաղեմի գահի հավակնորդներ

    Ինչպես հայտնի է Բագրատունիներին հրեական ծագում են վերագրում: Ռուբեն իշխանը, Կիլիկյան հայկական իշխանության հիմնադիրը, նույնպես ասում են Բագրատունի էր, թեկուզ և հեռավոր ազգական էր գալիս Գագիկ Բ Բագրատունուն: Այսպես ուրեմն, խաչակիրների հայտնվելուն պես Ռուբինյանները սկսում են սերտ համագործակցել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն ստեղծվել էին Երուսաղեմի թագավորությունն ու մյուս քրիստոնեական իշխանությունները, սառնություն և նույնիսկ թշնամություն է նկատվում հայերի ու ֆրանկների միջև: Ըստ մի հետաքրքիր տեսության պատճառն այն էր, որ Բագրատունիները ուղիղ գծով սերում էին հրեական Դավիթ թագավորից, այսինքն այդ տոհմի միակ ներկայացուցիչներն էին, հետևաբար ամենաշատ իրավական հավակնություններ ունեին Երուսաղեմի թագավորության նկատմամբ:
    Կարող էր արդյոք այդ հանգամանքը թշնամության պատճառ դառնալ: Ինչքանով են իրական Ռուբինյանների հավակնությունները Երուսաղեմի գահին:
    Խնդրում եմ կարծիքներ արտահայտել:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 25.11.2010, 19:51:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիք - ԲԱՑԱՍԱԿԱՆ:

    Բագրատունիները չունեն հրեական ծագում, իսկ հայերի ու խաչակիրների թշնամությունն էլ այլ, ավելի խորքային պատճառ ունի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Պանդուխտ (26.11.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձամբ ես նույնպես կարծում եմ, որ Բագրատունիները հրեական ծագում չունեն: Ըստ հին ժամանակների մոդայի բոլոր նախարարական տներն էլ իրենց տոհմը ծագեցնում էին որևէ հրեական կամ ասորական թագավորից, ինչպես նաև աստծուց: Բայց ընդարձակ տեղեկություն կա նաև այն մասին, որ Բագրատունիները հրեական ծագում ունեն և կարծեմ Խորենացին նույնիսկ նշում է, որ նրանցից մեկը չէր ցանկանում հրաժարվել իր հայրերի հավատից:

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու ճիշտ նշեցիր, միջնադարում հրեական ծագում ունենալը (ոչ թե հրեա լինելը), պրեստիժի հարց էր - ահա և Խորենացին, օգտվելով իրենց, Բագրատունիների տարածած այդ լեգենդից, մեծարում է իր մեցենատներին, այսքան բան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն չի մեծարում` նաև կարևոր մանրամասնություններ է հաղորդում:
    Լիոն ջան, մեկ էլ կխնդրեմ ախպերական մի բան բացատրես: Հենց նոր նայում էի քո գծած հայկական արքայատոհմը: Այդ ինչպես եղավ, որ Վաղարշակ Արշակունին մթա 247 թվականից սկսեց թագավորել Հայաստանում, երբ Արշակ մեծը միայն մթա 250 թվականին իշխանություն ձեռք բերեց Պարթիայում: Հենց նոր իշխանություն ստացած արդեն իր եղբորը կամ ազգականին էր ուրիշ տեղ թագավոր նստացնում? այն էլ շատ հեռու գտնվող: Սկի ինքը թագավոր չէր: Միայն իր եղբայրը, Արշակ Երկրորդը, որի իսկական անունը Տրդատ էր հետագայոմ թագադրվեց: Հիշեցնում եմ, որ Պարթիան այն ժամանակ համեմատաբար փոքր պետություն էր, գտնվում էր Հայաստանից շատ հեռու, ուրիշ ժողովուրդների ճակատագրեր դեռևս չէր տնօրինում և գոյատևման պայքար էր մղում Սելևկյանների հետ, որոնք հսկայական տարածք էին զբաղեցնում և գտնվում էին Հայաստանի ու Պարթիայի միջև:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 26.11.2010, 00:16:

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանրամասները ինչքան հետաքրքիր են, այդքան էլ կասկածելի Արշակունիների պահով պատրաստ եմ զրուցել այլ կամ նոր թեմայում, քո ընտրությամբ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ճիշտ կլինի նոր թեմայում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (26.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •