Տվյալ դեպքում իմ կարծիքով դատարանը հազիվ թե բավարարի հայցվորի պահանջները, քանի որ նախ ոստիկանության ծառայողը հրապարակայնորեն չի մեղադրել կամ վարկաբեկել քաղաքացուն, և երկրորդ՝ առնվազն անհասկանալի է, թե ոստիկանը ում է նկատի ունեցել ասելով՝ «անօրինական գործ բռնողներ», կամ դրամաշորթության ու պաշտոնական դիրքը չարաշահելու հատկանիշներ նկարագրող իր արտահայտության մեջ։
Քաղաքացին կարող էր ոստիկանին հարց ուղղել, խնդրելով պարզաբանել կամ որոշակիացնել ասելիքը, և ակնհայտ վիրավորանք ու անքաղաքավարություն նկատելով գրի առնել ոստիկանի ինքնությունը, կրծքանշանի համարը և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին գրավոր հաղորդում կամ դիմում ներկայացնել ոստիկանություն։ Քարը պայթի տրաքի թեժ–գիծ զանգել, բողոքել ու փոխադարձաբար հովացնել սիրտըԱրդյունքում ոստիկանության ծառայողին կամ կարգապահական տույժի կենթարկեին կամ էլ չէին ենթարկի կախված լիքը ներքին խոհանոցային հանգամանքներից։
Էջանիշներ