Ուրեմն. վերլուծենք:
Մոտդ անձը հաստատող փաստաթուղթ կա, հետախուզման մեջ չես գտնվում: Ոստիկանությունը մեքենան կամ անձին կարա շմոն անի (ենթարկի անձնական խուզարկության) մենակ բերման ենթարկելիս (նրա մոտ զենք կամ այլ վտանգավոր իրեր հայտնաբերելու համար, քանի որ մինչև բաժին բերման ենթարկելը նման իրերի առկայության դեպքում նա կարա վնասի որևէ մեկին) կամ բերման ենթարկելուց հետո (եթե նախորդ տարբերակի կարիքը չկա. ասենք, բերման ենթարկվողին ձեռնաշղթաներ են հագցված): Բայց հենց այնպես, «նավսյակի» խուզարկել չի թույլատրվում, ոստիկանն իրավունք չունի հենց այնպես մոտենալ ու հավեսի համար տնտղել հագուստներդ ինչ-որ բան հայտնաբերելու համար: Ուրիշ բան, եթե քո տարօրինակ վարքագիծը (օրինակ՝ ոստիկանին տեսնելիս թաքնվել, ծլկելու փորձ կատարել կամ այլ կասկածելի վարքագիծ) նկատվի ոստիկանի կողմից և պարզաբանման համար մոտենա, հարցնի, թե ինչ-որ պրոբլեմ կա՞, այլ հարցեր տա՝ քո կողմից որևէ օրինախախտման կատարման կամ չկատարման հանգամանքը պարզելու համար: Այ եթե կասկածները չհիմնավորվեն, ոստիկանը չի կարող ավելորդ որևէ գործողություն կատարել: Հաստատ, որևէ ոստիկան (չնայած՝ 100%-ի վրա վստահ չեմ![]()
) իրա խերից չի փախել, որ անտեղի մարդուն վնաս տա, վաղը-մյուս օր ծառայողական քննություն կա, գործից հեռացվել կա... Ու. եթե էդ ամենից հետո էլ ոստիկանը որոշի, որ պետք ա տանի բաժին (բերման ենթարկի), դու իրավունք ունես տեղեկանալ, թե հատկապես ի՞նչ պատրվակով ես բերման ենթարկվում:
Հլա բեր մի հատ էլ էն կողմից նայենք: ՊՊԾ աշխատակից մարդ ա, իրա աչքին ցանկացած քաղաքացի պոտենցիալ հանցագործ կարա լինի: Նա հո ռենտգեն ապարատ չի՞, որ կիլոմետրի վրա կարողանա իրա համար պարզի, դու հանցագործ ե՞ս, թե՞ ոչ, մոտդ արգելված առարկա կա՞, թե՞ ոչ: Իրա աշխատանքի հիմնական մեթոդը հարցազրույցն ա, որ պետք ա իրականացվի ոստիկանի էթիկայի կանոնների պահանջներին համապատասխան:
Հույս ունեմ, էս մասով կարողացա պատասխանել հարցիդ
Նախկինում որևէ տրանսպորտային միջոցը վարելու համար, ըստ օրենքի, պետք ա հենց էն մարդը վարեր ավտոմեքենան, ում վրա այն գրանցված էր, իսկ ավտոմեքենայի ղեկը մեկ ուրիշին հանձնելու համար պետք ա տրամադրվեր լիազորագիր (довереность): Օրենքի փոփոխություն եղավ, այժմ լիազորագիրը ցանկալի ա, բայց եթե ասենք ընկերդ ավտոմեքենան տվել ա քեզ որոշակի ժամանակով՝ վարելու համար, բավական ա քեզ տա ավտոմեքենայի տեխանձնագիրը, դրանով կարող ես վարել: Հիմա նման երևույթը շատ ա տարածված: Իսկ եթե դուք ուղղակի բակում ավտոմեքենայի մեջ նստած էիք, չէիք վարում առանց պռավա (վարորդական վկայական), դուք խախտում չունեք, իսկ վարելու դեպքում ՊՊԾ աշխատակիցը չի, որ կարա ակտ կազմի, այլ ՃՈ աշխատակիցն ա ավտոտրանսպորտային միջոցների խախտումներն արձանագրում: Շատ-շատ, եթե վարելիս ՊՊԾ աշխատակիցը ինչ-որ բան ճշտելու համար կանգնեցնի ավտոմեքենադ ու պարզի, որ վարորդական վկայական չունես, քեզ կպահի, կկանչի ՃՈ աշխատակցի, որն էլ կարձանագրի քո խախտումը: Վերադառնալով մեր բուն թեմային՝ նշեմ, որ եթե դուք ՊՊԾ աշխատակիցներին ցույց եք տվել ավտոմեքենայի տեխանձնագիրը, ապա այդտեղ որևէ խախտում չկա, ոստիկանը կհավաստիանա, որ դա գողացված ավտոմեքենա չէ, և շառը կքաշի (կլքի ձեզ): Իսկ եթե ավտոմեքենայի տեխանձնագիրն էլ ձեզ մոտ չի եղել, ու ոստիկանը բավարարվել ա միայն հեռախոսային խոսակցությամբ ստացված տեղեկությամբ, ըստ որի իրեն անհայտ ինչ-որ քաղաքացի հայտնում է, որ դա իր ավտոմեքենան է և այն ձեր մոտ գտնվում է օրինական հիմունքներով, էլի դա հիմք չէ, որ ոստիկանը ձեզ «հանգիստ թողնի»: Նա կարա լինի շատ «անհավատ ոստիկան» և իր ներկայությամբ ձեզ անհանգստացնի այնքան ժամանակ, մինչև անգամ որ «դեպքի վայր» ժամանի ավտոմեքենայի սեփականատերը՝ ավտոմեքենայի տեխանձնագիրը ձեռքին: Տվյալ դեպքում՝ ոստիկանը, որևէ կասկածելի բան չտեսնելով, թողել, հեռացել ա
Այ, ինձ մի տեսակ անհասկանալի եղավ չակերտներում կատարածդ մեջբերումը. մի փոքր պարզ կգրե՞ս:
Վերը բերված մեկնաբանությունները կատարել եմ՝ հիմնվելով օրենքներից տեղեկացվածությանս, մի քիչ էլ իրավաբանական տրամաբանությանս վրա: Բայց եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, կարող եմ նայել օրենքները, գտնել համապատասխան հարաբերությունը կարգավորող իրավանորմը և հայտնել: Պարզապես ժողովուրդը սիրում է, որ ամեն ինչ պարզ լինի իրեն, առանց բարդությունների, ինչը և ես փորձում եմ կատարել ես՝ ուղղակի մեկնաբանելով կոնկրետ իրավիճակը:
Էջանիշներ