User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ մի հատ սեցն իրավիճակ ասեմ, մոտս անձը հաստատող փաստաթուղթ կա և չեմ գտնվում հետախուզման մեջ: Ոստիկանությունը իրավունք ունի, օրինակ մեքենան, կամ այգիյով զբոսնելիս շմոն անի, և եթե շմոնը անելուց և անձը հաստատելուց հետո կասկածելի բաներ չկան, որ դեպքերում կարա տանի բաժին՞՞՞ (խոսքը վերաբերում էն դեպքերին, երբ բացարձակ մաքուր էս ու ոչ մի բացահայտ կասկածելի բան չկա, բացի ոստիկանի ենթադրությունների):
    Օրինակ մի քանի օր առաջ սենց բան եղավ: Մեր բակում մեքենայի մեջ նստած էինք, ՊՊս-ը եկավ, կանգնեց մեքենայի մոտ ասեց դուրս եկեք: Դուրս եկանք: Ստուգեց մեքենայի փաստաթղթերը՝ նոռմալ էր, բայց ոչ մեկիս մոտ ոչ մի փաստաթուղթ չկար, ոչ էլ պռավա: Ասեց, որ ես որտեղից իմանամ, որ մեքենան չես գողացել: Երկար բանակցություններից հետո, երբ հեռախոսով մեքենայի տերը ոստիկանին հաստատեց, որ դա իր մեքենանա, այ էտ վախտ շառները քաշեցին գնացին: Հիմա կնկարագրես թե էս պարագայում կարգը ոնցա, ու որն էր մերը իրավունքները ու որն էր ոստիկանների թերացումները:

    Հ.գ. Մեքենայի մեջ էր նաև մեքենայի տիրոջ աշխատանքային գրքույկը՝ ինչ-որ պետական չգիտեմ ինչ վերահսկողությունում է աշխատում, ու ոստիկանը խոսքի մեջ սենց բան ասեց «էսի ենա, որ գնում են քաղաքապետարանները ու եթե անօրինակ գործ են բռնում, ասում են փող տվեք ու քրեական գործ չեն հարուցում»: Սրա մասին ինչ կասես
    Վերջին խմբագրող՝ Zangezur: 26.11.2010, 02:08:

  2. #2
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ մի հատ սենց իրավիճակ ասեմ, մոտս անձը հաստատող փաստաթուղթ կա և չեմ գտնվում հետախուզման մեջ: Ոստիկանությունը իրավունք ունի, օրինակ մեքենան, կամ այգիյով զբոսնելիս շմոն անի, և եթե շմոնը անելուց և անձը հաստատելուց հետո կասկածելի բաներ չկան, որ դեպքերում կարա տանի բաժին՞՞՞ (խոսքը վերաբերում էն դեպքերին, երբ բացարձակ մաքուր էս ու ոչ մի բացահայտ կասկածելի բան չկա, բացի ոստիկանի ենթադրությունների):
    Ուրեմն. վերլուծենք:
    Մոտդ անձը հաստատող փաստաթուղթ կա, հետախուզման մեջ չես գտնվում: Ոստիկանությունը մեքենան կամ անձին կարա շմոն անի (ենթարկի անձնական խուզարկության) մենակ բերման ենթարկելիս (նրա մոտ զենք կամ այլ վտանգավոր իրեր հայտնաբերելու համար, քանի որ մինչև բաժին բերման ենթարկելը նման իրերի առկայության դեպքում նա կարա վնասի որևէ մեկին) կամ բերման ենթարկելուց հետո (եթե նախորդ տարբերակի կարիքը չկա. ասենք, բերման ենթարկվողին ձեռնաշղթաներ են հագցված): Բայց հենց այնպես, «նավսյակի» խուզարկել չի թույլատրվում, ոստիկանն իրավունք չունի հենց այնպես մոտենալ ու հավեսի համար տնտղել հագուստներդ ինչ-որ բան հայտնաբերելու համար: Ուրիշ բան, եթե քո տարօրինակ վարքագիծը (օրինակ՝ ոստիկանին տեսնելիս թաքնվել, ծլկելու փորձ կատարել կամ այլ կասկածելի վարքագիծ) նկատվի ոստիկանի կողմից և պարզաբանման համար մոտենա, հարցնի, թե ինչ-որ պրոբլեմ կա՞, այլ հարցեր տա՝ քո կողմից որևէ օրինախախտման կատարման կամ չկատարման հանգամանքը պարզելու համար: Այ եթե կասկածները չհիմնավորվեն, ոստիկանը չի կարող ավելորդ որևէ գործողություն կատարել: Հաստատ, որևէ ոստիկան (չնայած՝ 100%-ի վրա վստահ չեմ ) իրա խերից չի փախել, որ անտեղի մարդուն վնաս տա, վաղը-մյուս օր ծառայողական քննություն կա, գործից հեռացվել կա... Ու. եթե էդ ամենից հետո էլ ոստիկանը որոշի, որ պետք ա տանի բաժին (բերման ենթարկի), դու իրավունք ունես տեղեկանալ, թե հատկապես ի՞նչ պատրվակով ես բերման ենթարկվում:
    Հլա բեր մի հատ էլ էն կողմից նայենք: ՊՊԾ աշխատակից մարդ ա, իրա աչքին ցանկացած քաղաքացի պոտենցիալ հանցագործ կարա լինի: Նա հո ռենտգեն ապարատ չի՞, որ կիլոմետրի վրա կարողանա իրա համար պարզի, դու հանցագործ ե՞ս, թե՞ ոչ, մոտդ արգելված առարկա կա՞, թե՞ ոչ: Իրա աշխատանքի հիմնական մեթոդը հարցազրույցն ա, որ պետք ա իրականացվի ոստիկանի էթիկայի կանոնների պահանջներին համապատասխան:
    Հույս ունեմ, էս մասով կարողացա պատասխանել հարցիդ

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ մի քանի օր առաջ սենց բան եղավ: Մեր բակում մեքենայի մեջ նստած էինք, ՊՊս-ը եկավ, կանգնեց մեքենայի մոտ ասեց դուրս եկեք: Դուրս եկանք: Ստուգեց մեքենայի փաստաթղթերը՝ նոռմալ էր, բայց ոչ մեկիս մոտ ոչ մի փաստաթուղթ չկար, ոչ էլ պռավա: Ասեց, որ ես որտեղից իմանամ, որ մեքենան չես գողացել: Երկար բանակցություններից հետո, երբ հեռախոսով մեքենայի տերը ոստիկանին հաստատեց, որ դա իր մեքենանա, այ էտ վախտ շառները քաշեցին գնացին: Հիմա կնկարագրես թե էս պարագայում կարգը ոնցա, ու որն էր մերը իրավունքները ու որն էր ոստիկանների թերացումները:
    Նախկինում որևէ տրանսպորտային միջոցը վարելու համար, ըստ օրենքի, պետք ա հենց էն մարդը վարեր ավտոմեքենան, ում վրա այն գրանցված էր, իսկ ավտոմեքենայի ղեկը մեկ ուրիշին հանձնելու համար պետք ա տրամադրվեր լիազորագիր (довереность): Օրենքի փոփոխություն եղավ, այժմ լիազորագիրը ցանկալի ա, բայց եթե ասենք ընկերդ ավտոմեքենան տվել ա քեզ որոշակի ժամանակով՝ վարելու համար, բավական ա քեզ տա ավտոմեքենայի տեխանձնագիրը, դրանով կարող ես վարել: Հիմա նման երևույթը շատ ա տարածված: Իսկ եթե դուք ուղղակի բակում ավտոմեքենայի մեջ նստած էիք, չէիք վարում առանց պռավա (վարորդական վկայական), դուք խախտում չունեք, իսկ վարելու դեպքում ՊՊԾ աշխատակիցը չի, որ կարա ակտ կազմի, այլ ՃՈ աշխատակիցն ա ավտոտրանսպորտային միջոցների խախտումներն արձանագրում: Շատ-շատ, եթե վարելիս ՊՊԾ աշխատակիցը ինչ-որ բան ճշտելու համար կանգնեցնի ավտոմեքենադ ու պարզի, որ վարորդական վկայական չունես, քեզ կպահի, կկանչի ՃՈ աշխատակցի, որն էլ կարձանագրի քո խախտումը: Վերադառնալով մեր բուն թեմային՝ նշեմ, որ եթե դուք ՊՊԾ աշխատակիցներին ցույց եք տվել ավտոմեքենայի տեխանձնագիրը, ապա այդտեղ որևէ խախտում չկա, ոստիկանը կհավաստիանա, որ դա գողացված ավտոմեքենա չէ, և շառը կքաշի (կլքի ձեզ): Իսկ եթե ավտոմեքենայի տեխանձնագիրն էլ ձեզ մոտ չի եղել, ու ոստիկանը բավարարվել ա միայն հեռախոսային խոսակցությամբ ստացված տեղեկությամբ, ըստ որի իրեն անհայտ ինչ-որ քաղաքացի հայտնում է, որ դա իր ավտոմեքենան է և այն ձեր մոտ գտնվում է օրինական հիմունքներով, էլի դա հիմք չէ, որ ոստիկանը ձեզ «հանգիստ թողնի»: Նա կարա լինի շատ «անհավատ ոստիկան» և իր ներկայությամբ ձեզ անհանգստացնի այնքան ժամանակ, մինչև անգամ որ «դեպքի վայր» ժամանի ավտոմեքենայի սեփականատերը՝ ավտոմեքենայի տեխանձնագիրը ձեռքին: Տվյալ դեպքում՝ ոստիկանը, որևէ կասկածելի բան չտեսնելով, թողել, հեռացել ա

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.գ. Մեքենայի մեջ էր նաև մեքենայի տիրոջ աշխատանքային գրքույկը՝ ինչ-որ պետական չգիտեմ ինչ վերահսկողությունում է աշխատում, ու ոստիկանը խոսքի մեջ սենց բան ասեց «էսի ենա, որ գնում են քաղաքապետարանները ու եթե անօրինակ գործ են բռնում, ասում են փող տվեք ու քրեական գործ չեն հարուցում»: Սրա մասին ինչ կասես
    Այ, ինձ մի տեսակ անհասկանալի եղավ չակերտներում կատարածդ մեջբերումը. մի փոքր պարզ կգրե՞ս:


    Վերը բերված մեկնաբանությունները կատարել եմ՝ հիմնվելով օրենքներից տեղեկացվածությանս, մի քիչ էլ իրավաբանական տրամաբանությանս վրա: Բայց եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, կարող եմ նայել օրենքները, գտնել համապատասխան հարաբերությունը կարգավորող իրավանորմը և հայտնել: Պարզապես ժողովուրդը սիրում է, որ ամեն ինչ պարզ լինի իրեն, առանց բարդությունների, ինչը և ես փորձում եմ կատարել ես՝ ուղղակի մեկնաբանելով կոնկրետ իրավիճակը:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (13.10.2013), Zangezur (27.11.2010), Վիշապ (28.11.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ, ինձ մի տեսակ անհասկանալի եղավ չակերտներում կատարածդ մեջբերումը. մի փոքր պարզ կգրե՞ս:
    Այսինքն ոստիկանը խոսքի մեջ այլ պետական մարմնին մեղադրեց քրեորեն հետապնդելի արարքի մեջ, հետևապես քանի որ մեքենայի տերը այդ նույն մարմնի աշխատակիցա, նրան էլ մեղադրեց: Որքանով էր ոստիկանի ասածը օրենքի շրջանակներում:

  5. #4
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Zangezur ջան, սա Հայաստանն ա, որտեղ «ընդունված ա» մեկը մյուսի հետևից խոսալը, ինչ-որ բանում մեղադրելը՝ էն դեպքում, որ դրա համար ընդհանրապես հիմք չունի: Է մարդ ա, սրտինն ասել, թեթևացել ա
    Իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մեղադրել ա որևէ մեկին քրեորեն հետապնդելի արարքի մեջ, մեղադրվողը դա կարա ընդունի որպես զրպարտություն, բարոյական վնասի համար քաղաքացիական հայցով դիմի դատարան՝ պատիվն ու գործարար համբավն արատավորելու համար: Բայց սովորաբար նման ոչ լուրջ դեպքերով չեն դիմում:
    Իմ կարծիքով՝ էդ դեպքում ոստիկանը, երևի դժգոհ լինելով, որ ոչինչ չի կարողացել «գտնել», սիրտը հանգստացնելու համար ուղղակի էդպես ա արտահայտվել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (28.11.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Zangezur ջան, սա Հայաստանն ա, որտեղ «ընդունված ա» մեկը մյուսի հետևից խոսալը, ինչ-որ բանում մեղադրելը՝ էն դեպքում, որ դրա համար ընդհանրապես հիմք չունի: Է մարդ ա, սրտինն ասել, թեթևացել ա
    Իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մեղադրել ա որևէ մեկին քրեորեն հետապնդելի արարքի մեջ, մեղադրվողը դա կարա ընդունի որպես զրպարտություն, բարոյական վնասի համար քաղաքացիական հայցով դիմի դատարան՝ պատիվն ու գործարար համբավն արատավորելու համար: Բայց սովորաբար նման ոչ լուրջ դեպքերով չեն դիմում:
    Իմ կարծիքով՝ էդ դեպքում ոստիկանը, երևի դժգոհ լինելով, որ ոչինչ չի կարողացել «գտնել», սիրտը հանգստացնելու համար ուղղակի էդպես ա արտահայտվել:
    Տվյալ դեպքում իմ կարծիքով դատարանը հազիվ թե բավարարի հայցվորի պահանջները, քանի որ նախ ոստիկանության ծառայողը հրապարակայնորեն չի մեղադրել կամ վարկաբեկել քաղաքացուն, և երկրորդ՝ առնվազն անհասկանալի է, թե ոստիկանը ում է նկատի ունեցել ասելով՝ «անօրինական գործ բռնողներ», կամ դրամաշորթության ու պաշտոնական դիրքը չարաշահելու հատկանիշներ նկարագրող իր արտահայտության մեջ։
    Քաղաքացին կարող էր ոստիկանին հարց ուղղել, խնդրելով պարզաբանել կամ որոշակիացնել ասելիքը, և ակնհայտ վիրավորանք ու անքաղաքավարություն նկատելով գրի առնել ոստիկանի ինքնությունը, կրծքանշանի համարը և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին գրավոր հաղորդում կամ դիմում ներկայացնել ոստիկանություն։ Քարը պայթի տրաքի թեժ–գիծ զանգել, բողոքել ու փոխադարձաբար հովացնել սիրտը Արդյունքում ոստիկանության ծառայողին կամ կարգապահական տույժի կենթարկեին կամ էլ չէին ենթարկի կախված լիքը ներքին խոհանոցային հանգամանքներից։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 28.11.2010, 17:41:
    Si vis pacem, para bellum

  8. #6
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տեղ համաձայն եմ, մի քանի տեղ չէ Հերթով պարզաբանեմ:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ դեպքում իմ կարծիքով դատարանը հազիվ թե բավարարի հայցվորի պահանջները, քանի որ նախ ոստիկանության ծառայողը հրապարակայնորեն չի մեղադրել կամ վարկաբեկել քաղաքացուն
    Այ ստեղ պետք ա հարց տանք. ո՞րն ա «հրապարակայնորեն» տերմինի սահմանը: Հրապարակայնորեն չի նշանակում, որ գնաս Հանրապետության հրապարակ, որտեղ կա հասարակության հոծ զանգված, կամ Օպերա կամ այլ մարդաշատ տեղ: Ըստ Zangezur-ի ավտոմեքենայում իրենից բացի եղել է առնվազն ևս մեկ հոգի: Նման դեպքում դա նույնպես համարվում ա հասարակություն, հասարակության մի հատված: Էդքան մարդկանց մոտ (առնվազն 2 հոգի) վարկաբեկել ա պաշտոնատար անձին ու անհիմն, առանց փաստի, ու եթե նա դատարանում չկարողացավ հիմնավորել իր ասած տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելը, այ էդտեղ իր բախտը չի բերել: Էդ նույն տարբերակով, ըստ քեզ, եթե մեկը գար Zangezur-ենց մոտ ու բարձր-բարձր հայհոյեր, դա չէ՞ր դիտվի որպես խուլիգանություն՝ հասարակական կարգը կոպիտ ձևով խախտելը, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    և երկրորդ՝ առնվազն անհասկանալի է, թե ոստիկանը ում է նկատի ունեցել ասելով՝ «անօրինական գործ բռնողներ», կամ դրամաշորթության ու պաշտոնական դիրքը չարաշահելու հատկանիշներ նկարագրող իր արտահայտության մեջ
    Է եթե մեր օրենքներում գործում ա պարզ թվաբանության մեթոդը, այն է՝ ով շատ, նա՝ ճիշտ, հաստատ ՊՊԾ աշխատակիցը չէր կարող իրա ասածն ավելի հիմնավորեր, քան Zangezur-ենք: Այսինքն՝ եթե Zangezur-ը խիղճը կորցներ, իր ընկերոջ հետ կարար դեմ տար, նեղացներ ոստիկանին: Բայց դե էն իր համար շարքային աշխատող ա, որ կարենա էն մեծ օրինախախտներին դեմ տա, ավելի ուրախ կլինենք

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքացին կարող էր ոստիկանին հարց ուղղել, խնդրելով պարզաբանել կամ որոշակիացնել ասելիքը,
    Ու քեզ թվում ա՝ ոստիկանը կբացե՞ր իր սիրտը Կարող ա վախենար հարցերից, խոսքը փոխեր:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ակնհայտ վիրավորանք ու անքաղաքավարություն նկատելով գրի առնել ոստիկանի ինքնությունը, կրծքանշանի համարը ։
    Ի գիտություն բոլորի՝ ՀՀ-ում ներկայումս ոստիկանության համակարգում կրծքանշան կրում են միայն ՃՈ աշխատակիցները, այն էլ հին, չփոփոխված: Ոստիկանություն բառի փոխարեն դեռևս ՆԳՆ կտեսնեք նրանց կրծքանշանի վրա:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին գրավոր հաղորդում կամ դիմում ներկայացնել ոստիկանություն
    Լավ-լավ, Zangezur-ը տենց բան չի անի:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարը պայթի տրաքի թեժ–գիծ զանգել, բողոքել ու փոխադարձաբար հովացնել սիրտը Արդյունքում ոստիկանության ծառայողին կամ կարգապահական տույժի կենթարկեին կամ էլ չէին ենթարկի կախված լիքը ներքին խոհանոցային հանգամանքներից
    Հա, շատ հնարավոր ա ենթարկեին: Էսօրվա դրությամբ շատ ոստիկաններ չեն հասկանում, որ իրանք ուղղակի քաղաքացիներ չեն, որ նման կարգի արտահայտություններ իրենց մասնագիտության բերումով հարիր չէ իրենց պաշտոնին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (13.12.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս անգամ որոշեցի քննարկման առարկա դարձնել մասնավոր և հանրային հետապնդման խնդիրը քրեական դատավարական իրավունքում: Ի՞նչ է նշանակում մասնավոր կամ հանրային հետապնդում:

    ՀՀ ՔԴՕ 33-րդ հոդվածով սահմանվում են մասնավոր և հանրային հետապնդման հասկացությունները, մասնավորապես.
    «1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
    2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:
    3. Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:
    4. Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով
    »:

    Հոդվածի տեքստում ընդգծված բառերից պարզ է, որ ՀՀ ՔՕ-ով նախատեսված հանցագործությունների մի մասով (ըստ ծանրության՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների մի մասը, ըստ բնույթի՝ ոչ էական վնաս պատճառելու հանգամանքը, հանցավորի մեղքի ձևի առանձնահատկությունները (դիտավորություն, անզգուշություն)) քրեական դատավարությունում իրականացվում է մասնավոր հետապնդում: Համաձայն ՀՀ ՔԴՕ 183-րդ հոդվածի 1-ին մասի.

    «ՀՀ քրեական օրենսգրքի
    113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
    114-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը),
    115-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը),
    116-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ),
    117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),
    118-րդ հոդվածով (ծեծը),
    119-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը),
    120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
    121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
    124-րդ հոդվածի 1-ին մասով (վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը),
    128-րդ հոդվածի 1-ին մասով (վտանգի մեջ թողնելը),
    137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
    158-րդ հոդվածի 1-ին մասով (հեղինակային և հարակից իրավունքները խախտելը),
    174-րդ հոդվածով (զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելը),
    177-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (գողությունը),
    178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախությունը),
    179-րդ հոդվածի 1-ին մասով (յուրացնելը կամ վատնելը),
    181-րդ հոդվածի 1-ին մասով (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ),
    183-րդ հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի),
    184-րդ հոդվածի 1-ին մասով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով),
    185-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
    186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
    197-րդ հոդվածով (ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը),
    213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառությունը),
    242-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)

    նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը։


    Վերը նշված տեսակի հանցագործություններով քրեական գործ հարուցվում է միայն դիմողի (տուժողի) բողոքի հիման վրա (միայն ցանկում տրված հոդվածների համապատասխան մասերի դեպքում): Այ դրանք կոչվում են մասնավոր հետապնդման գործեր:

    Իսկ ՀՀ ՔՕ մնացած հոդվածներով (կամ նշված հանցագործությունների մյուս մասերով) հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, և տուժողի բողոքի բացակայությունը հիմք չէ քրեական գործ չհարուցելու կամ հարուցված քրեական գործը կարճելու համար, սակայն դատարանում կարող է հաշվի առնվել որպես հանցավորի պատիժը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:

    Իսկ քրեական հետապնդման հասկացությունը տրված է ՀՀ ՔԴՕ 6-րդ հոդվածի 17-րդ մասով, այն է. «քրեական հետապնդում` այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.»

    Վերջում էլ մի պարզ օրինակ բերեմ: Եթե, օրինակ, դուք, սրտնեղած լինելով, որ ձեր կնոջը դիտողություն են արել, որ իրավունք չունի զբաղեցնել որոշ աթոռային տիրույթ, վիրավորված լինելով նման անմարդկային արարքից, և անսահման ցասումով լցված՝ դիտավորյալ կերպով տվյալ անձի մռթին (կամ մարմնի այլ մասերին) 3 կամ ավելի հարված եք հասցրել (ՀՀ ՔՕ 118 հ.), մեկ հարվածով նրան պատճառել եք ոչ ծանր աստիճանի մարմնական վնասվածք (ՀՀ ՔՕ 113 հ. 1 մ., 117 հ.), կամ ձեռքի, ոտքի կամ որևէ կոշտ, բութ առարկայի գործադրմամբ անխնա, բազմակի հարվածներով խոշտանգել եք նրան (ՀՀ ՔՕ 119 հ. 1 մ.), կամ այդ մարմնական վնասվածքները նրա մոտ առաջացել են ձեր անզգույշ գործողությունների հաշվին (ՀՀ ՔԴՕ 120 հ. 1-2 մ., 121 հ. 1-2 մ.), ու նման արարքից հետո նրան օգնություն ցույց չեք տվել՝ յոդով վերքերը մշակելու կամ մոտակա բուժհաստատություն տեղափոխելու եղանակով (ՀՀ ՔՕ 128 հ. 1 մ.) կամ նրան վախեցրել եք, որ կսպանեք նրան, կկտրեք նրա լեզուն կամ կենսական կարևոր նշանակություն ունեցող որևէ այլ օրգան, կպայթեցնեք կապուտակ Սևանում լողացող նրա ջրային հեծանիվը (137 հ. 1 մ.) (ինչ երկար ստացվեց ), կամ այդ գործողություններից որևէ մեկը ձեր հանձնարարությամբ կատարել է ձեր հավատարիմ ու մշտարթուն հատուկ ոչնչացման ջոկատը, ապա առանց մեծ ջանքեր գործադրելու (մասնավորապես, տուժածի կողմից մի A4 ֆորմատի թղթի վրա գրած «բողոք չունեմ» արտահայտությամբ) դուք կարող եք չենթարկվել (ոչ թե կարող եք, այլ չեք ենթարկվի ) քրեական պատասխանատվության:

    Հիմա ասեմ իմ կարծիքը մասնավոր հետապնդման վերաբերյալ: Մասնավոր հետապնդումը շատ ռեալ հնարավորություն է տալիս կոռուպցիայի՝ տվյալ բնագավառում շատ ճկուն դրսևորվելու համար (չեմ մեկնաբանում): Կամ տուժածը կարող է զանազան ճնշումների ենթարկվել, որպեսզի չբողոքի՝ դրանով չկարողանալով պաշտպանել իր իրավունքները: Կամ էլ քննիչը, գործը քննելով +-2 ամիս, ուղարկի դատարան, այդտեղ էլ +-1-2 տարի քննվի, մեկ էլ հանկարծ, հենց դատավորը որոշի հեռանալ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, տուժողը կանգնի ու թե. «Փոշմանեցի, էլ չեմ բողոքում»: Էս ի՞նչ տունտունիկ ա: Մարդիկ իրանց աշխատաժամանակը ծախսում են, որ վերջում, եսիմ ինչքան ժամանակ անց, տուժողը հաշտվեց: Իմ կարծիքով, ճիշտ կլինի, կարելի է մասնավոր հետապնդման գործերով դատավարությամբ նախատեսվի քննության պարզեցված կարգ ու տուժողի բողոքի բացակայության դեպքում պատիժ նշանակվի միայն տուգանք (չնայած՝ չգիտեմ, ի՞նչ իմանաս, թե նման դեպքում կոռուպցիան կսողոսկի՞ նման մեխանիզմի լծակների արանքները, թե՞ ոչ )

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.12.2010), Վիշապ (15.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Հեղինակային իրավունք
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2016, 12:13
  3. Վարորդական Իրավունք
    Հեղինակ՝ Intel, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 112
    Վերջինը: 11.04.2015, 21:09
  4. Ընտրության իրավունք
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.10.2012, 22:19
  5. Ընտանեկան իրավունք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.08.2010, 22:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •