User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք

    Լինելով քրեական իրավունքից և քրեական դատավարական իրավունքից (անհամեստություն չանեմ ) քչից-շատից տեղեկացված անձնավորություն և ունենալով մեկ տարուց ավելի իրավաբանական պրակտիկա, ինչպես նաև հետևելով ակումբի թեմաներին, գրառումներին՝ կարծում եմ, որ այս թեմայի անհրաժեշտությունն ակումբում ոչ պակաս կարևոր է:

    Ակումբում իրավունքների, իրավահարաբերությունների, օրենքների, իրավաբանական խորհուրդների մասին կան շատ թեմաներ: Բայց այս թեման էականորեն տարբերվում է մյուսներից: Այս թեմայում ես կկենտրոնանամ մեզ՝ որպես ՀՀ քաղաքացիների համար առավել կարևոր իրավական հարցերի, խնդիրների շուրջ:

    Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ ակումբում կան շատ անձինք, ովքեր թեժ քննարկումներ են կատարում տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական թեմաներում, և ես մի ոչ շատ զարմանալի փաստ եմ պարզել: Այսօր ՀՀ պետական տարբեր ուժային կառույցների առանձին աշխատակիցների (ակումբում ավելի շատ շոշափվում է ոստիկանությունը) կողմից օրական կատարվում են տարաբնույթ օրինախախտումներ և ծառայողական պարտականություններից չբխող գործողություններ (անգործություններ): Շատ ակումբականներ քննարկում, քննադատում, ինչ որ ճիշտ է՝ ոմանք «գյուտեր» են անում՝ տարրական գաղափար չունենալով օրենքներից, կամ copy-paste մեթոդով մեջբերում տարբեր օրենքների հոդվածներ՝ փորձելով յուրովի՝ հիմնվելով սեփական տրամաբանական ունակությունների վրա, մեկնաբանել համապատասխան իրավանորմը:
    Այս թեման կլինի «դեղ» օրենքը չիմացողների կամ թերի իմացողների համար:

    Բացի այդ, որ նույնպես կարևոր է, կներկայացնեմ խորհուրդներ՝ տարբեր իրավիճակների հետ կապված (հիմնականում ոստիկանության կամ ոստիկանության աշխատակիցների հետ, դատավարական ընթացքի հետ, սեփական իրավունքների տեղեկացվածության և բազմաթիվ այլ խնդիրների), կմեկնաբանեմ ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի որոշ նորմեր: Կտամ մի շարք քրեադատավարական տերմինների ճիշտ բացատրություններ, ինչի խնդիրը ևս առկա է ոչ միայն ակումբցիների, այլ նաև հայ հասարակության և ԶԼՄ-ների շրջանում: Հնարավոր է՝ նախաբանս լրիվ չէ թեմայի համար, կլինեն քննարկման ենթակա շատ ավելի հարցեր:

    Թեմայիս նպատակը. մեր հասարակությունը ծայրահեղ սակավ է տեղեկացված օրենքներից, սեփական և այլոց իրավունքներից, ինչը ոչ հազվադեպ առիթ է տալիս տարբեր կամայականությունների: Բացի այդ անձը (ՀՀ քաղաքացին) որևէ արարք թույլ տալիս շատ հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր արարքի իրավաչափ կամ ոչ իրավաչափ բնույթի մասին: Կան նմանատիպ շատ այլ հարցեր: Ուստի, այս թեման բացելով՝ նպատակ եմ հետապնդում (չեմ վարանում արտահայտվել) ՀՀ գիտակից ու կիրթ զանգվածին՝ ի դեմս ակումբցիների, և, ինչու չէ, վերջիններիս միջոցով՝ նրանց ծանոթների, հարազատների, բարեկամների և այլոց օգնել գտնել վերոնշյալ խնդիրների լուծման բանալին, մեկ խոսքով՝ մեկ փոքրիկ լումա ներդնել ՀՀ հասարակությունում իրավագիտակցության մակարդակի բարձրացման լուրջ խնդրում:

    Գիտությունն ինքնին օբյեկտիվ երևույթ է, մեկնաբանություններս կլինեն օբյեկտիվ, սակայն կտամ նաև սուբյեկտիվ վերաբերմունքս որոշ խնդիրների վերաբերյալ: Կաշխատեմ սպառիչ պատասխանել բոլորիդ հարցերին:
    Միակ խնդրանքս. այս թեմայում չեմ ցանկանում, որ լինեն անիմաստ, վիճաբանական բնույթի կամ թեմայիս սկզբունքներին հակասող քննարկումներ:
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 24.11.2010, 22:03:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.11.2010), davidus (24.11.2010), Kuk (24.11.2010), My World My Space (24.11.2010), REAL_ist (25.11.2010), Tig (25.11.2010), Zangezur (26.11.2010), Արևածագ (24.11.2010), Նաիրուհի (24.11.2010), Շինարար (24.11.2010), Վիշապ (26.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ թեմայում շոշափվելիք հարցեր դեռևս չկան, մեկնաբանեմ մի քանի օրենսդրական տերմիններ, որոնք պարբերաբար սխալ ձևով են գործածվում թե քաղաքացիների, թե ԶԼՄ-ների և թե ակումբցիների կողմից:

    1. Առաջինը ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել հետաքննություն տերմինը: Այն սխալմամբ օգտագործում են բոլոր այն դեպքերի կապակցությամբ, եթե քննություն է կատարվում ոստիկանությունում (կամ այլ իրավասու մարմնում): Շատ եմ հանդիպել «քրեական գործով կատարվում է հետաքննություն» արտահայտությունը, այն դեպքում, որ արդեն մի քանի ամիս է՝ գործի քննությունը կատարում է քննիչը: Պարտադիր չէ ունենալ իրավաբանական կրթություն՝ իմանալու համար, որ քրեական գործն անցնում է հետևյալ հաջորդական փուլերը՝ նախնական (մինչդատական) քննություն և դատաքննություն, որտեղ էլ լուծվում է քրեական գործի ընթացքը: Հետաքննությունը մտնում է նախնական քննության (մինչդատական վարույթի) մեջ, հանդիսանում է դրա սկզբնական փուլը, որին կարող է հաջորդել նախաքննությունը:
    Ամեն դեպքում, երբ քրեական գործը քննում է քննիչը, գործը գտնվում է ոչ թե հետաքննության, այլ նախաքննության փուլում: Իսկ հետաքննությունն սկսվում է քրեական գործ հարուցելու պահից, որի ժամկետը 10 օր է (ՀՀ ՔԴՕ 188 հ.): Իսկ հետաքննությունն ավարտվում է, երբ.

    1) ավարտվում է հետաքննության ժամկետը.
    2) մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը.
    3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին` նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը (ՀՀ ՔԴՕ 196 հ. 2 մ.)

    Սակայն հետաքննությունը բոլոր քրեական գործերով պարտադիր չէ: Պրակտիկայում նախնական քննությունը դրսևորվում է միայն նախաքննությամբ: Այսինքն՝ քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքերի և օրինական առիթի առկայության դեպքում քննիչը հարուցում է քրեական գործ և կատարում նախաքննություն: Հետաքննություն՝ որպես այդպիսին, շատ հազվադեպ է կատարվում:

    Հետաքննության մարմինները թվարկված են ՀՀ ՔԴՕ 56-րդ հոդվածում, իսկ նախաքննության մարմինները՝ ՀՀ ՔԴՕ 189-րդ հոդվածում:


    Եթե վերոգրյալի շուրջ կան պարզաբանման ենթակա, անհասկանալի հարցեր, խնդրեմ, կարող եք տալ: Իսկ քրեական օրենսգիրքը և քրեական դատավարական օրենսգիրքն այստեղ են:
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 24.11.2010, 22:06:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ***Mademoiselle Divo*** (30.04.2011), AniwaR (24.11.2010), davidus (24.11.2010), My World My Space (24.11.2010), REAL_ist (25.11.2010), Tig (25.11.2010), Zangezur (26.11.2010), Արևածագ (25.11.2010), Նաիրուհի (24.11.2010), Վիշապ (26.11.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ լավ թեմա ես բացել, Հրաչ ջան, կարելի ա էս թեմայում եքա հարցեր պարզաբանել.... մալադեց, ինչով կարամ կթեթևացնեմ գործդ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.04.2013), Tig (25.11.2010), Zangezur (26.11.2010), _Հրաչ_ (24.11.2010), Արևածագ (25.11.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ խնդրին, որ ցանկանում եմ անդրադառնալ, բերման ենթարկելու հարցն է: Ինքնին երևույթը, գործողությունն իր մեջ ներառում է բռնության որոշակի տարրեր, ինչի չափորոշիչը հստակ կերպով տրված չէ օրենքով (պատկերացնելն էլ դժվար է, որ ինչպես կարելի էր սահմանել) և որը երբեմն կարող է բռնության չափի անցմամբ կատարվել, ինչը և հաճախ հասարակության անդամների (կոնկրետ դեպքում՝ բերման ենթարկվողի) մոտ կարող է խորը դժգոհությունների տեղիք տալ: Եկեք նախ պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում բերման ենթարկելու գործողությունը, որքանով է ճիշտ, նպատակահարմար, որքանով՝ ոչ, և հնարավոր է գտնել դրան փոխարինող այլ մեթոդ:

    Բերման ենթարկելը սահմանված է ՀՀ ՔԴՕ 153-րդ հոդվածով, որում ասվում է.
    1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
    2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
    3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
    4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
    Բերման չեն կարող ենթարկվել նաև օրենքով նախատեսված այլ անձինք։


    Հոդվածի առաջին մասից երևում է, որ բերման կարող են ենթարկվել կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, վկան և տուժողը, որոնք խուսափում են քննությունից, չեն ներկայանում վարույթն իրականացնող մարմնի կանչով՝ առանց չներկայանալու համար հարգելի պատճառների մասին նախապես տեղեկացնելու: Նույն մասում ձևակերպված «կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ» արտահայտությունն իրենից ենթադրում է, որ անձը ժամանակավոր (առավելագույնը 3 ժամ) կարող է «զրկվել» ազատությունից, այսինքն՝ լինել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ: Պարտադիր չէ, որ նման դեպքերում անձը լինի, այսպես ասած, «փակի տակ»: Նա կարող է լինել նաև տվյալ մարմնի տեղակայման շենքի միջանցքում, բակում (եթե անհրաժեշտ է սպասել), կամ լինել վարույթն իրականացնող մարմնի մոտ՝ մասնակցելու որևէ դատավարական գործողության: Սակայն կասկածյալը կամ մեղադրյալը կարող են պահվել արգելանքի տակ՝ նրանց հնարավոր փախուստը կանխելու նպատակով:
    Դրանից հետևում է նաև, որ եթե դուք որևէ քրեական գործով հանդիսանում եք վկա կամ տուժող, շատ էլ թե հանցագործություն չեք կատարել, դուք ունեք քաղաքացիական պարտականություն՝ աջակցել հանցագործությունների կանխմանը և բացահայտմանը, ուստի պարտավոր եք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով: Մի վախեցեք ձեզ հետ կապված անհրաժեշտ դատավարական գործողության ավարտից հետո կարող եք գնալ տուն: Այնպես որ պետք չէ խուսափել քննությունից:

    Հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ բերման ենթարկելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Այսինքն՝ բերման ենթարկելու մասին որոշման մեջ պետք է հիմնավորված կերպով պատճառաբանված լինի բերման ենթարկելու անհրաժեշտությունը:

    Հոդվածի երրորդ մասը սահմանում է այն մարմինները, որոնք լիազորված են կատարելու բերման ենթարկելու մասին որոշման պահանջները: (Հետաքննության մարմինները թվարկված են ՀՀ ՔԴՕ 56-րդ հոդվածում) Այսինքն՝ որևէ այլ մարմին, բացի հետաքննության մարմինը, իրավունք չունի անձին բերման ենթարկել:

    Հոդվածի 4-րդ մասը, ինձ թվում է, պարզաբանելու կարիք չկա, իսկ դրա երկրորդ պարբերությունում նշված «օրենքով նախատեսված այլ անձինք» կարող են լինել քաղաքական կամ դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք:
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 25.11.2010, 23:07:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.11.2010), Zangezur (26.11.2010), Վիշապ (26.11.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա բերման ենթարկելու մեկնաբանությունն էր՝ ելնելով ՀՀ ՔԴՕ-ից: Սակայն լինում են դեպքեր, երբ չկա հարուցված քրեական գործ, սակայն կատարվում է որևէ զանցանք (վարչական իրավախախտում) կամ հանցագործություն, որը պետք է կանխել, կասեցնել: Նշված դեպքերում քրեական դատավարությունը դեռևս չի գործում, քանի որ նոր կատարվող հանցագործությունը կանխել, կասեցնելը դատավարական խնդիր չէ, այլ ոստիկանական գործունեություն: Դեպքերում բերման ենթարկելը ևս անհրաժեշտ է: Բացի այդ, հնարավոր է, որ տվյալ պահին չկատարվի որևէ զանցանք կամ հանցագործություն, սակայն ոստիկանության աշխատակցի կողմից անձի մոտ նկատվի կասկածելի վարքագիծ, իրեր նրա մոտ կամ ուղղակի անձը դեմքով նման լինի որևէ հետախուզվողի և այլն: Այդ խնդիրը կարգավորվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, համաձայն որի.

    Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով
    հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.


    Այստեղ երևում է, թե ոստիկանության աշխատակիցը որ դեպքերում կարող է ստուգել քաղաքացիների (պաշտոնատար անձանց) ինքնությունը: Սովորաբար մարդիկ սովորություն չունեն իրենց մոտ մշտապես պահել անձը հաստատող փաստաթուղթ: Ուստի ոստիկանության աշխատակիցը կարող է կասկածանքի կամ անձի տվյալներն ստուգելու նպատակով հրավիրել ոստիկանություն կամ բերման ենթարկել, իսկ պարզաբանման ենթակա հարցը լուծելու դեպքում՝ հանցագործին կամ վարչական իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելու համար հանձնել համապատասխան մարմնին, իսկ կասկածները փարատվելու դեպքում՝ անհապաղ բաց թողնել: Ընդ որում՝ անձը նաև կարող է ենթարկվել անձնական խուզարկության՝ նրա մոտ առարկաներ կամ փաստաթղեր հայտնաբերելու համար, որոնք կարող են գործով ապացուցողական նշանակություն ունենալ (ՀՀ ՔԴՕ 229 հոդված): Որպես կանոն, անձնական խուզարկությունը կատարվում է 2 ընթերակաների (որոնք պետք է պարտադիր լինեն խուզարկվողի հետ նույն սեռի) ներկայությամբ, կարող է մասնակցել նաև մասնագետ, որը ևս պետք է լինի խուզարկվողի հետ նույն սեռի:

    Խորհուրդ. Եթե փողոցում, աշխատավայրում կամ այլ հասարակական վայրում ձեզ է մոտեցել ինչ-որ մեկը (կարևոր չէ՝ համազգեստ կրո՞ւմ է, թե՞ ոչ) և հայտնում է, որ պետք է «իր հետ գնաք», ձեր քայլերը պետք է լինեն.

    ա) հավաստիանալ ձեզ դիմող անձի ինքնության մասին. այսինքն՝ սիրալիր կերպով դիմեք ձեզ դիմած անձին՝ ներկայանալ և ցույց տալ իր ծառայողական վկայականը: Քանի որ չի բացառվում, որ ձեզ մոտեցած անձնավորությունը կարող է լինել ոչ ոստիկան և ձեզ փորձի կանչել ոչ բարի նպատակներով (նշեմ, նման դեպքեր ՀՀ-ում եղել են, որ ոստիկանության աշխատակից չհանդիսացող անձնավորությունը, ներկայանալով որպես ոստիկան, կատարել է մի շարք հանցագործություններ): Հավաստիանալով նրա ինքնության մեջ, ձեր հաջորդ քայլը պետք է լինի.
    բ) հարցնել նրան. «Խնդիր չկա, կգամ ձեզ հետ, բայց խնդրում եմ նախօրոք ինձ պարզաբանեք՝ ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Ես բերմա՞ն եմ ենթարկվում, թե՞ ուղղակի հրավիրվում եմ ինչ-որ բան ճշտելու համար»: Ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ձեզ հայտնել, թե ինչ նպատակով է ձեզ հրավիրում «իր հետ գնալու»: Համաձայն եմ, կան իրենց ծառայողական պարտականություններին ոչ պատշաճ կերպով տիրապետող աշխատակիցներ, որոնց քաղաքացիների հետ շփումներում «թև է տալիս» վերջիններիս կողմից օրենքի չիմացությունը (թերիմացությունը), սակայն եթե դուք նրանց ցույց տաք, որ դուք այնքան էլ անտեղյակ չեք ձեր իրավունքներից և նրանց պարտականություններից, ապա դա նրանց հաստատ կսթափեցնի և նրանք իրենց գործողություններում կլինեն առավել ուշադիր ու իրավաչափ:
    գ) եթե բերման եք ենթարկվել, կազմվում է արձանագրություն՝ բերման ենթարկելու մասին, որտեղ նշվում է բերման ենթարկելու օրը, ժամը, տեղը, թե ով է բերման ենթարկվել և ինչ կասկածանքով (եթե չկա որոշում բերման ենթարկելու մասին): Արձանագրությունը ծանոթացվում է բերման ենթարկված անձին: Կրկնեմ, որ բերման ենթարկված անձը չի կարող արգելանքի տակ գտնվել 3 ժամից ավելի: Բերման ենթարկվածը նաև տեղեկացվում է նրա իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակման մասին, որը նրան ծանոթացվում է նույնպես արձանագրությամբ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.11.2010), Vardik! (13.10.2013), Zangezur (26.11.2010), Արևածագ (25.11.2010), Ձայնալար (27.11.2010), Վիշապ (26.11.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա արտահայտեմ կարծիքս բերման ենթարկելու նպատակահարմարության, ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ: Հանցագործությունը միշտ էլ բոլոր հասարակությունների կողմից եղել է դատապարտելի ու պարսավելի չարիք, որի դեմ դարեր շարունակ պայքարել են պետությունները: Հանցագործությունները շատ հաճախ կատարվում են բռնի կերպով (սպանություն, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, բռնաբարություն, ահաբեկչություն, առևանգում ևսյլն), որոնց արդյունքում կարող են լինել տարբեր վտանգավոր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մարդու մահ:
    Հոգեբանությունում առանձնացվում է մարդու վրա ներգործելու 2 մեթոդ՝ համոզման և հարկադրանքի: Այնտեղ, որտեղ համոզման մեթոդն իրեն սպառել է կամ արդյունք չի տալիս, անհրաժեշտության դեպքում կիրառվում է հարկադրանքի միջոցը: Տվյալ դեպքում, եթե պետությունը հանցավորության դեմ պայքարի միայն համոզման մեթոդով (ժպիտով, քաղցր խոսքերով, պոնչո անելով ), միանշանակ ցանկալի դրական արդյունքի չի հասնի: Դրա համար ոստիկանության գործունեության հիմքում ընկած են մի շարք հարկադրանքի ձևեր, որոնցից մեկն էլ հանդիսանում է բերման ենթարկելը: Ահա, միայն այդ մասով է արդարացվում բերման ենթարկելու՝ որպես ոստիկանական և դատավարական գործողության նպատակահարմարությունը: Ամեն դեպքում, ինքս էլ խիստ դատապարտում եմ ամեն տեսակի անտեղի հարկադրանքի, բռնության դրսևորումները, սակայն առանց հարկադրանքի մեթոդի կիրառման անհնար է հասնել հանցագործության դեմ պայքարի նպատակներին: Ժողովրդական լեզվով ասած՝ «սոխի դեմ սխտոր»:

    Ինչքան էլ չսիրենք մեր երկիրը կոռուպցիայի, տարբեր չարաշահումների, աղքատության մեծ ցուցանիշների, աշխատանքի բացակայության և այլ ցավալի փաստերի համար, միևնույնն է, ես մնում եմ էն կարծիքի, որ սա մեր երկիրն է, պետք է սիրենք, պահպանենք, հարգենք օրենքները, հարգենք միմյանց և օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանենք մեր իրավունքները:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.11.2010), Vardik! (13.10.2013), Zangezur (26.11.2010), Արևածագ (25.11.2010), Ձայնալար (27.11.2010), Վիշապ (26.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց: Քրեական գործի հետքերով
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.03.2017, 15:30
  2. Հեղինակային իրավունք
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2016, 12:13
  3. Վարորդական Իրավունք
    Հեղինակ՝ Intel, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 112
    Վերջինը: 11.04.2015, 21:09
  4. Ընտրության իրավունք
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.10.2012, 22:19
  5. Ընտանեկան իրավունք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.08.2010, 22:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •