User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը

    Պատմությունից մենք գիտենք, որ Տիգրան Մեծը Հայաստան վերադառնալուց հետո ամուսնանում է ոմն հայ կնոջ, իսկ մեկ տարի անց Պոնտոսի արքայադուստր Կլեոպատրայի հետ: Հայ կնոջից ծնվում է Արտավազդը, իսկ Կլեոպատրայից Զարեհը, անհայտ անունով արքայազնը` իմ կարծիքով Արտաշես, և Տիգրան Կրտսերը:
    Ըստ իս սա այնքան էլ հավանական չի թվում: Կարծում եմ Տիգրանը դեռ պատանդ գնալուց առաջ էր ամուսնացած` հավանաբար հայ իշխանուհու հետ, որից էլ ունեցել է երեք արքայազններին: Իսկ ահա Արտավազդը Կլեոպատրայի զավակն է:
    Այս վարկածի պաշտպան կարող է լինել այն հանգամանքը, որ Արտավազդը մինչև եղբայրների կործանումը երբևէ հայտ չի ներկայացրել թագաժառանգ լինելու, ինչը բացատրվում է նրա ու իր եղբայրների տարիքային մեծ տարբերությամբ:
    Խնդրում են կարծիքներ արտահայտել այս կապացկությամբ:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ գուցե ուղղակի Արտավազդը ավելի հայրասեր էր, քան իր խորթ եղբայրները?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gevorg ghazaryann (28.11.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, մի փոքր դժվար է այս հեռավորությունից կարծիք կազմել, թե ինչ է եղել իրականում այն ժամանակ: Փաստ է, որ Արտավազդի եղբայրները եղել են շնորհալի և հզոր և նա ի վիճակի չի եղել ոտք գցել նրանց հետ մինչև Տիգրան Կրտսերի Հռոմ տարվելը:
    Իսկ մայրերի հարցով ինչ է ասում պատմությունը Կարծես քեզ դուր չեկավ, որ հայրենասեր Արտավազդի մայրը կարող էր օտար Կլեոպատրան լինել

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Malxas ջան, ես ամենևին էլ հակված չեմ կարծելու, որ Կլոեպատրայի այդ 3 տղաները ավելի խելոք են եղել, քան Արտավազդը: Մեծը ուղղակիորեն դավաճանեց իր հորն ու հայրենիքին, միջնեկը դավեր նյութեց և էշ-նահատակ դարձավ, կրտսերն էլ- ինքներդ գիտեք: Արտավազդի իբր պասիվությունը, որը դու քո ձևով ես մեկնաբանում, կարող է մեկնաբանվել որպես հայրասիրություն, իմաստնություն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք է չհամաձայնեմ քեզ հետ, եղբայրս: Առավել հավանական եմ համարում, որ Արտավազդը հենց Կլեոպատրայի որդին էր: Իսկ նա ուզած չուզած պետք է համակերպվեր իր կրտսերի դերի հետ, քանի որ համարյա քսան տարով մեծ եղբայրներ ուներ իրենից առաջ:
    Չմտածես, թե վատ եմ տրամադրված Արտավազդին Մի վեպ էլ իր մասին ունեմ գրած, կոչվում է` <Քսան հազար տաղանդ Ծոփքի համար>

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեեզ բաանն Ուրեմն այդ վեպը դու ես գրել?? Ճիշտն ասած գրախանութներում շատ էի տեսել ու հատկապես մեջս տպվել է իր օրիգինալ վերնագրով... Առավել ևս հաճելի է: Բայց ամեն դեպքում չէ: Եթե նույնիսկ չեմ սխալվում, սկզբնաղբյուրներում պետք է ուղղակի նշում լինի, թե Կլեոպտարյաի որդիներն ովվքեր էին...

    Ահա, գտա. Ապպիանը ուղղակի գրում է, որ Տիգրան Մեծը ունեցել է 3 որդի Կլեոպատրայից, որոնցից մեկն էլ Տիգրան Կրտսերն էր
    Վերջին խմբագրող՝ Lion: 24.11.2010, 21:35:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբնաղբյուրների դեմ ոչին չունեմ ասելու: Բոլորն էլ անխտիր նշում են, որ երեք որդիները Կլեոպատրաինն էին: Բայց նրանք հնարավոր է շփոթում են: Իմ սեփական տեսակետն եմ ներկայացնում, ըստ որի այնքան էլ հավանական չէ, որ Տիգրան Մեծը 45 տարեկան հասակում նոր սկսեր ընտանիք կազմել: Նա հավանաբար ամուսնացած էր, երբ պատանդ տարվեց Պարթիա: մոտ 27 տարեկան էր, եթե չեմ սխալվում, իսկ թագաժառանգին ամուրի չէին թողնի այդ տարիքում: Դա պետական նշանակության հարց էր:

  9. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, այդ ամենի մասին ես էլ եմ մտածել: Իսկ արի հարցին այլ կողմից մոտենանք - ով ասաց, որ Արտավազդը Տիգրանի ավագ որդին չէր, ծնված` մինչև իր հոր` Կլոեպատրայի հետ ամուսնանալը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ավագ որդին լիներ, ապա անկասկած թագաժառանգը ինքը կլիներ: Չեմ կարծում, թե Միհրդատ Եվպատորը կկարողանար պայման դնել Տիգրանի դեմ, որ իր թոռները դառնային Մեծ Հայքի թագաժառանգներ: Շաաատ էր փոքր Արտավազդը իր եղբայրներից, այդ պատճառով էլ բոլոր առումներով զիջում էր նրանց: Եթե Տիգրանի որդիների մոտավորապես նույն շնորհները վերագրենք, ապա 22 տարեկան արքայազնին բնավ հեշտ չէ պայքար մղել 40 տարեկան ավագ եղբոր հետ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (25.11.2010)

  12. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չես կարող ասել - Միհրդատը կարող էր այդպիսի պայման դնել, իսկ Արտավազդի` իր եղբայրներին զիջելու մասին թեզին համաձայն չեմ: Այն, որ տարրական հայրասիրություն ուներ և չէր ապստամբում հոր դեմ, դեռ չի նշանակում, որ ինքը թույլ արքայազն է եղել: Իսկ գուցե Արտավազդը չի էլ պայքարել, այլ, վարվելով խելացի կերպ, թողել է, որ փառասեր եղբայրները իրենք իրենց գլուխն ուտեն ու թագը հեշտ ու հանգիստ հասնի իրեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #11
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միհրդատը կարող էր այդպիսի պայման դնել, բայց Տիգրանն իմ կարծիքով չէր ընդունի: Ինչը կարող էր ստիպել այդ արժանապատիվ և փառատենչ տիրակալին այդպիսի որոշում ընդունել: Ինչու պետք է շրջանցեր իր ավագ որդուն ու կռիվ գցեր ընտանիքում: Առաջին կնոջ ընտանիքը հավանաբար ազդեցիկ նոհմ կլիներ ու բացահայտ իր դժգոհությունը կհայտներ: Էլի եմ կրկնու, որ առանձնապես մեծ պատճառ չկար: Միհրդատ Եվպատորն ավելի շատ էր շահագրգռված դաշինքով, քանի որ Հռոմի դեմ էր կռվում:
    Ես Արտավազդին բնավ թույլ չեմ համարում: Նա պակաս տաղանդավոր չէր իր եղբայրներից, միևնույն ժամանակ ավելի հավասարակշիռ էր և կրթված: Փայլուն դիվանագետ էր ու թագավոր, որը գործի մեջ բազմիցս ապացուցեց: Ուղղակի տարիքային առավելություն եմ վերագրում նրա եղբայրներին: Համաձայնիր, որ քսան տարեկան տղան չի կարող մրցակցել 40 տարեկան հասուն տղամարդու հետ: Համենայնդեպս շատ դժվար կանի այդ: Տարիքները մոտավոր եմ գրել:

  14. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկնում եմ, ես չեմ կարծում, որ Արտավազդը փոքր է եղել Կլեոպատրայի որդիներից: Իսկ պայման, ի դեպ, որ Կլեոպատրայի որդիները պետք է հաջորդեն Տիգրանին, ես որևէ տեղ չեմ հանդիպել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է` Տիգրան Մեծը գաղտնի դավաճանում էր Կլեոպատրային, և Արտավազդն ամենևին Կլեոպատրայից չէր, բայց խեղճ Կլեոպատրան այդպես էլ չիմացավ այդ մասին

  16. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրան Մեծ, չեմ կասկածում, կարգին հարեմ ունեցած կլինի: Չէ որ Տիգրանակերտի հայտնի գործողության ժամանակ քաղաքից դուրս բերվեց նաև նրա կանանոցը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանանոցի երեխեքից դժվար թագաժառանգ ընտրեին:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  3. Մայրը...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.12.2012, 02:39
  4. Արտավազդ Ինքնակոչ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.01.2012, 14:36
  5. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •