Malxas-ի խոսքերից
Եվս մեկ բանի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել: Արդյոք Արտավազդ Երկրորդը մինչև մթա 38 թվականը, իսկ դա այն թվականն է, որ մեր լավ եղբայր Լիոնը ներկայացնում է իբրև Տիգրան Մեծի մահվան տարի, արդյոք Արտավազդը դրամներ է հատել <արքայից արքա> նշումով: Կարծեմ Ռուբեն Մանասերյանի մոտ հանդիպել եմ, որ կտրել է դրամներ մինչև մթա 38 թվականը: Կճշգրտեմ ավելի ուշ, երբ ձեռքիս տակ ունենամ գիրքը: Այսպես ուրեմն, ինչքանով է հավանական, որ Տիգրան Մեծի կենդանի լինելու պարագայում նրա հայրենասեր և հորը հավատարիմ որդին դրամներ է հատում իր պատկերով և <արքայից արքա> տիտղոսով: Արդեն դրամ կտրելը ծանրակշիռ փաստ է, որ տվյալ անձը միահեծան է թագավորում:
Կխնդրեի բոլորին տեղեկություններ տրամադրել Արտավազդ Երկրորդի հատած դրամների տարեթվերի ու նրանց վրա արված գրությունների վերաբերյալ: Ահագին պարզություն կմտցնի մեր բանավեճի մեջ:
Էջանիշներ