Դրամների պահով` իհարկե, ասածդ իմաստ ունի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Կարծում եմ լավ փորփրելու դեպքում հնարավոր է գտնել գահակից արքաների նկարներ դրամների վրա:
Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել հին դրամներ ուսումնասիրելու և ոչ մի գահակցի չեմ հանդիպել, որ իր անունով դրամ հատեր: Երբ գտնես խնդրում եմ ցույց տուր ինձ:
Իր հերթին ավելացնեմ, թր. "մ.թ.ա. 38"-ի պահով Խորենացու տվյալները շատ միանշանակ են...
Իսկ Խորենացուն միշտ չէ, որ պետք է աներկբայորեն վստահել: Քերթողահայրը հաճախ է սխալվում, խառնում է ինչպես անունները այնպես էլ թվականները:
Իսկ "Արքայից-արքա" տիտղոսն, ի դեպ, կրում էին Մեծ Հայքի բոլոր գահակալները` Տիգրան IV-ը ներառյալ...
Դե բոլորը չէին կրում իհարկեՏիգրան Երկրորդից սկսեցին կրել, բայց խոսքից կառչել չլինի, ես իհարկե հասկացա, որ Տիգրանից հետո նկատի ունեիր: Բայց դե իրավամբ միայն Տիիգրանն էր կրում արքայից արքա տիտղոսը: Արտավազդ Երկրորդի ու Արտաշես Երկրորդի ժամանակ Մեծ Հայքը դեռ էլի հզոր էր: Բայց նրանցից հետո արքայից արքա տիտղոսն արդեն ձևական բնույթ էր կրում:
Էջանիշներ