Միհրդատը կարող էր այդպիսի պայման դնել, բայց Տիգրանն իմ կարծիքով չէր ընդունի: Ինչը կարող էր ստիպել այդ արժանապատիվ և փառատենչ տիրակալին այդպիսի որոշում ընդունել: Ինչու պետք է շրջանցեր իր ավագ որդուն ու կռիվ գցեր ընտանիքում: Առաջին կնոջ ընտանիքը հավանաբար ազդեցիկ նոհմ կլիներ ու բացահայտ իր դժգոհությունը կհայտներ: Էլի եմ կրկնու, որ առանձնապես մեծ պատճառ չկար: Միհրդատ Եվպատորն ավելի շատ էր շահագրգռված դաշինքով, քանի որ Հռոմի դեմ էր կռվում:
Ես Արտավազդին բնավ թույլ չեմ համարում: Նա պակաս տաղանդավոր չէր իր եղբայրներից, միևնույն ժամանակ ավելի հավասարակշիռ էր և կրթված: Փայլուն դիվանագետ էր ու թագավոր, որը գործի մեջ բազմիցս ապացուցեց: Ուղղակի տարիքային առավելություն եմ վերագրում նրա եղբայրներին: Համաձայնիր, որ քսան տարեկան տղան չի կարող մրցակցել 40 տարեկան հասուն տղամարդու հետ: Համենայնդեպս շատ դժվար կանի այդ: Տարիքները մոտավոր եմ գրել: