Սկզբնաղբյուրների դեմ ոչին չունեմ ասելու: Բոլորն էլ անխտիր նշում են, որ երեք որդիները Կլեոպատրաինն էին: Բայց նրանք հնարավոր է շփոթում են: Իմ սեփական տեսակետն եմ ներկայացնում, ըստ որի այնքան էլ հավանական չէ, որ Տիգրան Մեծը 45 տարեկան հասակում նոր սկսեր ընտանիք կազմել: Նա հավանաբար ամուսնացած էր, երբ պատանդ տարվեց Պարթիա: մոտ 27 տարեկան էր, եթե չեմ սխալվում, իսկ թագաժառանգին ամուրի չէին թողնի այդ տարիքում: Դա պետական նշանակության հարց էր: