Պատմությունից մենք գիտենք, որ Տիգրան Մեծը Հայաստան վերադառնալուց հետո ամուսնանում է ոմն հայ կնոջ, իսկ մեկ տարի անց Պոնտոսի արքայադուստր Կլեոպատրայի հետ: Հայ կնոջից ծնվում է Արտավազդը, իսկ Կլեոպատրայից Զարեհը, անհայտ անունով արքայազնը` իմ կարծիքով Արտաշես, և Տիգրան Կրտսերը:
Ըստ իս սա այնքան էլ հավանական չի թվում: Կարծում եմ Տիգրանը դեռ պատանդ գնալուց առաջ էր ամուսնացած` հավանաբար հայ իշխանուհու հետ, որից էլ ունեցել է երեք արքայազններին: Իսկ ահա Արտավազդը Կլեոպատրայի զավակն է:
Այս վարկածի պաշտպան կարող է լինել այն հանգամանքը, որ Արտավազդը մինչև եղբայրների կործանումը երբևէ հայտ չի ներկայացրել թագաժառանգ լինելու, ինչը բացատրվում է նրա ու իր եղբայրների տարիքային մեծ տարբերությամբ:
Խնդրում են կարծիքներ արտահայտել այս կապացկությամբ: