User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Tim Buckley / Թիմ Բաքլի

  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Tim Buckley / Թիմ Բաքլի

    Ես էլ Twisted Perception-ից քոփի եմ անում Թիմ Բաքլիի թեման՝ իմ հոգու թելադրանքով: Օրիգինալ թեման՝ այստեղ:

    Tim Buckley

    (1947-1975)



    Ֆոլկ
    Փսիխոդելիկա
    Փսիխոդելիկ ֆոլկ.
    մի պահ էս համադրությունը պատկերացնելիս ուղեղդ սկսում է արգելակել, սիրտդ արագ խփել, ու սոված-սոված միացնում ես Tim Buckley՝ հագենալու համար... Յէէէէ, ի մնէ խօռօշօ

    Բաքլին ինձ մեկ անգամ ևս ստիպեց նոր հայացք գցել վոկալի վրա: Մինչև վերջ քեզ համոզում է, որ ամենաունիվերսալ, հզոր ու զգացմունքային երաժշտական գործիքը մարդկային ձայնալարերն են, մանավանդ եթե դրանք Թիմ Բաքլիի կոկորդում են: Էն օրը, որ ես կկարողանամ ձայնս բավականաչափ կառավարել Sweet Surrender-ը կամ Starsailor-ը երգելու համար, երջանկությունից կմեռնեմ (սակայն, ինչպես երևում է, մինչև խոր ծերություն խղճուկ գոյությունս քարշ եմ տալու ):

    Երբ այդ անկրկնելի տենորը համադրվում է այդպիսի տաղանդավոր պոետի ու կիթառահարի, յուրօրինակության, ավանգարդի ու էքսպերիմենտալի հետ, ստացվում է... Հմմ... Ստացվում է... :scratch: Ստացվում է... Թի՛մ Բաքլի:

    Բայց ցավոք ծայրահեղ տաղանդավոր լինելը հազվադեպ է (դեռ լեզուս չի պտտվում՝ ասել «երբեք») համադրվում «խելքը գլխին» գագանտուփի հետ, ու դրանց տերերը միշտ լինում են ախմախ, ապուշ ու էգօիստ: :evil: :wassup: Էհ... Մահացավ 28 տարեկանում՝ թմրանյութերի չափաբաժինը չարաշահելուց ու երևի մի քիչ էլ շրջապատի անտարբերության ու սեփական էշ խելքի պատճառով: :x ( Այդուհանդերձ իր կարճ կյանքի ընթացքում հասցրեց մարդկությանը ժառանգություն թողնել 9 ստուդիական ալբոմներ՝ լի հանճարեղ երաժշտությամբ, և սեփական տաղանդով (և ճակատագրով) կոդավորված մի սպերմատոզոիդ, որն էլ դարձավ Jeff Buckley:

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (14.03.2011), enna (13.06.2014), Jarre (24.11.2010), Nihil (13.06.2014), Rhayader (24.11.2010), Sagittarius (25.11.2010), Yellow Raven (15.02.2011), մարդագայլուկ (13.06.2014), Ռեյ սամա (13.06.2014), Ռուֆուս (24.11.2010), Ֆոտոն (07.08.2011)

  3. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրս (իմ ճակատագրական երազից հետո Աստվա՜ծ իմ, ինչ զվարճալի է աշխարհը) ինձ նորից ԳԵՇ ձևի տարել ա Բաքլիի վրա: Եվ այօ՛, ես ուզում եմ խոսել այդ մասին:

    Ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում եմ ի լուր համայն ակումբո, ով որ "Sefronia" ալբոմը չի հավանում, ինքը տուտուզիկ չունի:

    Սպանե՜ք իիիինձ
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.11.2010), Sagittarius (25.11.2010), Ռուֆուս (24.11.2010)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում եմ ի լուր համայն ակումբո, ով որ "Sefronia" ալբոմը չի հավանում, ինքը տուտուզիկ չունի:
    Բոլոր հերետիկոսներն այստեղ մտիկ անեն.



    Ու ընդհանրապես մի հատ Because of you-ն լսեք, հա:

    Բանն այն է, որ Sefronia-ն Բաքլիի նախավերջին՝ 8-րդ ալբոմն է, ու այստեղ հիմնականում գերակշռում է ջազը, սոուլը ու ավանգարդը՝ ֆոլկի հետ միասին (միայն էն, որ ալբոմը բացվում է Fred Neil-ի «The Dolphins»-ի քավրով, հերիք ա): Ու ասեք՝ տեսնեմ, թե ու՞մ դուր չի գալիս, հը՞՞ն, ասեք, մեկիդ կտռտեմ: Ախր ահավոր մռութ ա երգում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.11.2010), Sagittarius (25.11.2010), Ռուֆուս (24.11.2010), Ֆոտոն (07.08.2011)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման բացեցի, որ գրեմ թե ինչքան եմ սիրում ավագ Բաքլիին ու մտքերս գլխիցս թռան

    Երբ առաջին անգամ Ջեֆֆ Բաքլիի կատարմամբ Հալելույան լսեցի, մտածեցի, որ երբևէ նման գեղեցիկ ձայնով այդ աստիճանի էմոցիոնալ կատարում կյանքումս չեմ էլ լսի... Հետո նոր պարզեցի, որ Ջեֆֆից լավ մենակ Ջեֆֆի հայրը կարող ա երգել ու էդ ինչ ձևի ա երգում, ամբողջ մարմնով զգում եմ երգածը... Բա ձայնի ելևէջումները... Ուֆ, էէէէ....

    Իսկ ամենասիրածս ալբոմը ոչ թե Սեֆրոնիան ա , այլ Goodbye & Hello-ն պարզապես ամենասիրածս երգերից մի քանիսը հենց էս ալբոմի մեջ են

    Phantasmagoria In Two-ի հենց live տարբերակը...


    Pleasant Street


    Goodbye & Hello


    Ու կարելի ա ասել ես մինչև հիմա Բաքլիի կատարմամբ վատ երգ լսած չկամ... Իսկ եթե հեր ու տղա կենդանի մնային, հիմիկվա ռոք երաժշտությունը ինչքան ավելի լավը կլիներ...
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.11.2010), Sagittarius (25.11.2010)

  9. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ամենասիրածս ալբոմը ոչ թե Սեֆրոնիան ա , այլ Goodbye & Hello-ն պարզապես ամենասիրածս երգերից մի քանիսը հենց էս ալբոմի մեջ են
    Ճիշտն ասած՝ իմն էլ:

    Բա Hallucinations-ը ինչքան լավն ա:



    Բա էս մեկը: BBC ռադիոյի The Peel Sessions-ի (68 թիվ) ժամանակ ձայնագրված: Hallucinations-ից հետո գալիս ա Troubadour-ը, որի ստուդիական տարբերակը չկա: Մարդ էլ տենց երգ գրի ու ոչ մի ալբոմի մեջ չներառի, այ քզի բան:



    Եթե կարող եք, դիմացեք գայթակղությանը ու մի ձայնակցեք «լա-լա-լա»-յին:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 24.11.2010, 23:46:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (25.11.2010), Ռուֆուս (25.11.2010)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, Տրուբադուրն էլ ա շատ լավը, ես էլ եմ միշտ հետը երգում լա-լա-լա

    Բա Sweet Surrender-ը ոնց էի մոռացել....

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (25.11.2010), Sagittarius (25.11.2010)

  13. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած

    Երբեմն երաժշտական թեմաներով իմ մտքերն եմ գրի առնում՝ այն մտադրությամբ, որ դրանք գուցե հետո կտեղադրեմ ֆորումում, բայց, որպես կանոն, իրենք հիմնականում էդպես էլ մնում են .txt ֆայլերի մեջ ու հետագայում ջնջվում, որովհետև հավանական է, որ շատ շուտով տեսակետս կփոխվի, ու հետագայում կարդալուց կփոշմանեմ: Հետո էլ արի ու մարդկանց բացատրի, թե չէ՝ էլ էդպես չեմ մտածում, ես իմ «սկզբունքներին» հակառակ գնացի, այ քեզ բան:

    Ինչևէ, որոշեցի, որ էս մեկն այնուամենայնիվ կտեղադրեմ.


    Ինչն եմ շատ սիրում Բաքլիի մեջ. ինքն ահավոր համարձակ է երաժշտության մեջ, ու էդ համարձակությունը նման չի, ասենք, Ֆրենկ Զապպային՝ մի տեսակ թափթփված ու պոֆիգիստ, խելքիդ ինչ փչի, անես: Չէ, ինքը երգում է առաջին հերթին իր հաճույքի համար, ոչ թե կողքիններին, ունկնդիրներին զարմացնելու, այլ այդ հաճույքը իրենց հետ կիսելու համար: Ուղղակի զգում ես, թե ոնց է, ըհմ, կներեք արտահայտությանս, կայֆը թափվում իր վրայից երգելուց: Շատ լավ զգում է գեղեցիկը, չքնաղը, համարձակ է ու չափազանց տաղանդավոր՝ նրա համար, որ հանկարծ չկարողանա իր իդեաները ի կատար ածել: Ու չգիտեմ, ես այնպես եմ զգում, որ Բաքլիի ստեղծագործություններում ու կատարման մեջ ընդհանրապես ագրեսիա, դեպրեսիա ու նման բացասական երևույթներ չկան: Ճիշտ է՝ իրենք երբեմն ահավոր տխուր են, բայց միևնույն ժամանակ էնքա՜ն լուսավոր, բարի, խաղաղ, երբեմն էլ խիստ կրքոտ, անհանգիստ, բայց, մի անգամ էլ կրկնեմ, երբեք ոչ ագրեսիվ:

    Ու ընդհանրապես Բաքլին իմ ճանաչած (եթե կարելի է այսպես արտահայտվել) ամենահումանիստ մարդկանցից մեկն է երևի: «My Fleeting House» դոկումենտալ ֆիլմը նայեք.

    Մեջբերում Tim Buckley-ի խոսքերից
    I don't know anything about God or religion or anything like that. I just believe in people and what can happen between people. Being a musician I see the power of music much more than I see the power of God.
    Թարգմանություն՝

    Մեջբերում Tim Buckley-ի խոսքերից
    Ես ոչինչ չգիտեմ Աստծու կամ կրոնի կամ նման բաների մասին: Ես պարզապես հավատում եմ մարդկանց և նրան, ինչ կարող է պատահել մարդկանց միջև: Լինելով երաժիշտ՝ ես տեսնում եմ, որ երաժշտության ուժը շատ ավելին է, քան Աստծո ուժը:
    Եվ վերջում, վերոնշյալ ֆիլմից իմ սիրելի հատվածը՝



    Վերջին խմբագրող՝ AniwaR: 16.12.2010, 07:40:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (16.12.2010), Ֆոտոն (19.08.2011)

  15. #8
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, գիտեի, բայց մտքիցս թռել էր, նոր last.fm-ի էջը պատահաբար ստուգեցի ու հիշեցի, որ էսօր (մի փոքր վերապահումներով, 12-ն անց ա )՝ փետրվարի 14-ին, Բաքլիի ծնունդն ա: Էս առիթով մի հատ կրքոտ, վավաշոտ ու սիրառատ երգի հրաշք կենդանի կատարում մը՝ հատուկ սիրահարվածներիս (ինչ կարևոր ա՝ ում կամ ինչին կամ ընդհանրապես ոչնչին) համար:



    Ի դեպ, հետաքրքիր տեղեկություն մը Բաքլիի մասին: Ջահել տարիներին քոլեջում ֆուտբոլ խաղալիս ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատը կոտրել է, ինչի պատճառով հետագայում չի կարողացել բարեով ակորդներ պահել: Բայց էդ չի խանգարել (եթե ոչ օգնել) իրեն դառնալ ամենահրաշալի ու նորարար կիթառահարներից մեկը: Այ էսենց կյանքին ու երաժշտությանը սիրահարված եղեք ու պայքարեք էդ սիրո համար!! Հահա
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (15.02.2011)

  17. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կատաղածը նեռռռռվերս կերավ, է՜։ Ո՞նց են հնարավոր սենց կենդանի կատարումները, էէէէ!!! Հրաժարվում եմ հասկանալ Ի՜նչ լավն աաա....

    Sweet Surrender - Honeyman Live 1973



    Որ ստուդիական տարբերակները հրաշք են, կասկած չկա... Բայց կենդանի կատարումները լրիվ խզարիոն են։

    Chase the Blues Away - Live at Troubadour 1969

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (19.08.2011)

  19. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճելի լսվող, ոչ դեպրեսիվ ու ոչ ագրեսիվ երգեր են, մի մասը քաշեցի:

    Իսկապես ես էլ զգացի ինքն իր համար երգելու հաճույքը, որ ոչ թե ամեն ինչ անում ա քեզ հուզելու համար, այլ ինքն ա հուզվում ու պրծ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (20.08.2011)

  21. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեր



    ու տղա

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (08.09.2011), Ֆոտոն (09.09.2011)

  23. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի գնում, համոզվում եմ, որ հերը տղուց ավելի լավն ա: Բայց նենց չի, որ տղեն վատն ա
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.09.2011), Yellow Raven (08.09.2011)

  25. #13
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի գնում, համոզվում եմ, որ հերը տղուց ավելի լավն ա: Բայց նենց չի, որ տղեն վատն ա
    Ես հենց սկզբից էլ դրանում համոզված եմ եղել: Ընդ որում՝ շատ ավելի լավն ա: Ոնց որ Գոռ Վարդանյանին (Ջեֆֆ) համեմատես Բրյուս Լիի (Թիմ) հետ , որովհետև.

    1. Վոկալի տեխնիկայով ակնհայտորեն շատ ավելի հզոր ա Թիմը, ինքն ուղղակի pitch perfect ա, ու կյանքում իրա մոտ ոչ մի ֆալշ չես լսի, ուզում ես սաղ լայվերը՝ թե՛ օֆիցիալ, թե՛ սիրողական տեխնիկայով արված ձայնագրությունները լսի, միշտ էնքան կատարյալ ա երգում, որ էն տպավորությունն ա՝ երգողը մարդ չի, կոմպով վայրկյանի հազարերոդական ճշգրտությամբ ծրագրավորած ա ամեն մի նոտայի հնչողությունը: Բայց դե դրա հետ միաժամանակ գերզգացմունքային ա, որ ոչ մի տեխնիկայով նման բան չես ստանա:

    2. Թիմը նորարար ա, էքսպերիմենտատոր, շատ տաղանդավոր լիրիցիստ: Ջեֆֆի "Grace"-ը լսում ես, ու հա, լավ պահեր շատ կան, հաճելի ա, բայց դրանից մնացած ինչ կա-չկա, էն կիսատ մնացած ալբոմը ևն, հիմնականում ինչ-որ անկապ (կամ եթե կուզեք, իմ չսիրած) ալտերնատիվ վիճակներ են: Ըստ իս՝ Ջեֆֆի միակ մեծ «ավանդը» "Hallelujah"-ին երաժշտական ամենաճիշտ (իմ ընկալմամբ) մեկնաբանությունը տալն ա:

    3. Թիմը ավելի վաղ հասակում ա մահացել, բայց մի քանի անգամ ավելի շատ երաժշտական ժառանգություն ա թողել մարդկությանը, քան Ջեֆֆը: Թիմի կոչումը հենց սկզբից եղել ա երաժիշտ լինելը, 19 տարեկանում արդեն իսկ զարմացնում ա իրա հրաշք (ու թվով երկրորդ) "Goodbye and Hello" ալբոմով, սիրուն, սիրուն վոկալով: Իհարկե հետագայում շատ ավելի լավ (ավելի ճիշտ կլինի ասել՝ բարդ) ա երգում, Starsailor-ում սաղ ջանիդ մազերը բիզ-բիզ են կանգնում: Բայց հենց սկզբից էլ արտասովոր տաղանդ ա ցուցաբերում լրիվ ինքնուս երաժշտի համար: Իսկ Ջեֆֆը թամբալի տպավորություն ա թողնում, ուշ ա սկսել լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Բայց դե հա, ինքն էլ գինով կուտվի: Հոր տղեն ա վերջը: Չէր կարա տաղանդավոր չլիներ:

    Մի խոսքով, Թիմը իմ արևն ա, ուտեմ իրան: Հեսա իրա նկարով մայկա եմ սարքելու ինձ համար: ^____^
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (08.09.2011), Ռուֆուս (08.09.2011)

  27. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասածներիդ +1, հատկապես

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Վոկալի տեխնիկայով ակնհայտորեն շատ ավելի հզոր ա Թիմը, ինքն ուղղակի pitch perfect ա, ու կյանքում իրա մոտ ոչ մի ֆալշ չես լսի, ուզում ես սաղ լայվերը՝ թե՛ օֆիցիալ, թե՛ սիրողական տեխնիկայով արված ձայնագրությունները լսի, միշտ էնքան կատարյալ ա երգում, որ էն տպավորությունն ա՝ երգողը մարդ չի, կոմպով վայրկյանի հազարերոդական ճշգրտությամբ ծրագրավորած ա ամեն մի նոտայի հնչողությունը: Բայց դե դրա հետ միաժամանակ գերզգացմունքային ա, որ ոչ մի տեխնիկայով նման բան չես ստանա:
    Թիմը երևի թե իմ լսածներից միակ երգիչն ա, ում որոշ կենդանի կատարումներ մի գլուխ բարձր են ստուդիայի ձայնագրություններից:
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (08.09.2011)

  29. #15
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ Բաքլիի ստեղծագործությունների մի երկու քավր տեղադրել էստեղ:

    Neil Halstead - Phantasmagoria in Two



    Brendan Perry (Dead Can Dance-ից) - Chase the Blues Away



    Երկուսն էլ շատ լավն են: Օրիգինալ կատարումներից ոչ լավն են, ոչ էլ նման են, բայց շատ լավն են: Բրենդանը լրիվ Dead Can Dance ա սարքել, էնքան ա դրամատիզացրել, բայց շատ հաճելի ա սիրելի ստեղծագործությունների նոր մեկնաբանություններ լսելը ու էն էլ էսքան հաջող: Իմ կարծիքով՝ հրաշք տրիբյուտներ են Թիմին:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջեֆֆ Բաքլի/Jeff Buckley
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.09.2009, 23:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •