User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Tim Buckley / Թիմ Բաքլի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած

    Երբեմն երաժշտական թեմաներով իմ մտքերն եմ գրի առնում՝ այն մտադրությամբ, որ դրանք գուցե հետո կտեղադրեմ ֆորումում, բայց, որպես կանոն, իրենք հիմնականում էդպես էլ մնում են .txt ֆայլերի մեջ ու հետագայում ջնջվում, որովհետև հավանական է, որ շատ շուտով տեսակետս կփոխվի, ու հետագայում կարդալուց կփոշմանեմ: Հետո էլ արի ու մարդկանց բացատրի, թե չէ՝ էլ էդպես չեմ մտածում, ես իմ «սկզբունքներին» հակառակ գնացի, այ քեզ բան:

    Ինչևէ, որոշեցի, որ էս մեկն այնուամենայնիվ կտեղադրեմ.


    Ինչն եմ շատ սիրում Բաքլիի մեջ. ինքն ահավոր համարձակ է երաժշտության մեջ, ու էդ համարձակությունը նման չի, ասենք, Ֆրենկ Զապպային՝ մի տեսակ թափթփված ու պոֆիգիստ, խելքիդ ինչ փչի, անես: Չէ, ինքը երգում է առաջին հերթին իր հաճույքի համար, ոչ թե կողքիններին, ունկնդիրներին զարմացնելու, այլ այդ հաճույքը իրենց հետ կիսելու համար: Ուղղակի զգում ես, թե ոնց է, ըհմ, կներեք արտահայտությանս, կայֆը թափվում իր վրայից երգելուց: Շատ լավ զգում է գեղեցիկը, չքնաղը, համարձակ է ու չափազանց տաղանդավոր՝ նրա համար, որ հանկարծ չկարողանա իր իդեաները ի կատար ածել: Ու չգիտեմ, ես այնպես եմ զգում, որ Բաքլիի ստեղծագործություններում ու կատարման մեջ ընդհանրապես ագրեսիա, դեպրեսիա ու նման բացասական երևույթներ չկան: Ճիշտ է՝ իրենք երբեմն ահավոր տխուր են, բայց միևնույն ժամանակ էնքա՜ն լուսավոր, բարի, խաղաղ, երբեմն էլ խիստ կրքոտ, անհանգիստ, բայց, մի անգամ էլ կրկնեմ, երբեք ոչ ագրեսիվ:

    Ու ընդհանրապես Բաքլին իմ ճանաչած (եթե կարելի է այսպես արտահայտվել) ամենահումանիստ մարդկանցից մեկն է երևի: «My Fleeting House» դոկումենտալ ֆիլմը նայեք.

    Մեջբերում Tim Buckley-ի խոսքերից
    I don't know anything about God or religion or anything like that. I just believe in people and what can happen between people. Being a musician I see the power of music much more than I see the power of God.
    Թարգմանություն՝

    Մեջբերում Tim Buckley-ի խոսքերից
    Ես ոչինչ չգիտեմ Աստծու կամ կրոնի կամ նման բաների մասին: Ես պարզապես հավատում եմ մարդկանց և նրան, ինչ կարող է պատահել մարդկանց միջև: Լինելով երաժիշտ՝ ես տեսնում եմ, որ երաժշտության ուժը շատ ավելին է, քան Աստծո ուժը:
    Եվ վերջում, վերոնշյալ ֆիլմից իմ սիրելի հատվածը՝



    Վերջին խմբագրող՝ AniwaR: 16.12.2010, 07:40:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (16.12.2010), Ֆոտոն (19.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջեֆֆ Բաքլի/Jeff Buckley
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.09.2009, 23:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •