Ապրես, ՍօՖ ջան, թեմայի համար, ես վաղուցվանից էի ուզում թեման բացել, բայց ալարում էի
The Who-ի համար գժվում եմ, իրենք The Beatles-ի ու The Rolling Stones-ի հետ միասին համարվում են ռոքի սուրբ երրորդությունը, բրիթփոփի արքաները, լավագույն ռոք խմբերից ամենալավագույնը... Ցավոք 40-50 տարի անց Հայաստանում The Beatles-ի մասին բոլորը գիտեն, The Rolling Stones-ից մի քանի երգ լսած կան, իսկ The Who-ի մասին շատերը ընդհանրապես չեն լսել... Իսկ 60-70-ական թվականներին The Who-ին նույնքան պոպուլյար էր, որքան The Beatles-ն ու The Rolling Stones-ը:
Նախ և առաջ The Who-ն հայտնի որպես կենդանի live խումբ, The Who-ի Live At Leeds կենդանի համերգային ալբոմը բազմաթիվ քննադատների ու երաժշտասերների կարծիքով համարվում է բոլոր ժամանակների լավագույն live ալբոմը:
Ռոջեր Դոլթրին առաջին «ռոքի աստվածն» էր, հետագայում իր խարիզմատիկ կերպարն ու բեմի վրայի պահվածքը սկսեցին կրկնօրինակել ռոքի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են The Doors-ի Ջիմ Մորրիսոնը, Led Zeppelin-ի Ռոբերտ Փլանթը, Queen-ի Ֆրեդդի Մերկյուրին:
Ռայադերը նշեց, թե The Who-ի տղաները ինչպիսի գժություններ էին անում բեմի վրա, մի երկու բան էլ ես ավելացնեմ:Հարվածային գործիքներ նվագող Քեյթ Մունը գրեթե բոլոր համերգները ավարտում էր հարվածային գործիքները պայթեցնելով
Համերգներից մեկի ժամանակ Քեյթ Մունը այնքան շատ պայթուցիկ նյութեր էր լցրել թմբուկների մեջ, որ պայթյունի հետևանքով կիթառահար Փիթ Թաունզենդի ականջներից մեկի թմբկաթաղանթը պայթեց՝ նրան մշտական կիսով չափ խուլ դարձնելով
Բացի դրանից Քեյթ Մունը շատ էր սիրում պայթեցնել հյուրանոցների զուգարանակոնքերը, ինչի հետևանքով մի խումբ հյուրանոցներ (Շերատոն, Հիլթոն, Վալդորֆ Աստորիա, Հոլիդեյ Ինն) ամբողջ խմբին արգելեցին հյուրընկալվել իրենց մոտ
Քեյթ Մունը մահացավ 27 տարեկանում համալրելով տխրահռչակ «27-ի ակումբը», որը բաղկացած է հայտնի ռոք երաժիշտներից, ովքեր նույնպես մահացել են 27 տարեկանում (Ջենիս Ջոփլին, Ջիմմի Հենրիքս, Ջիմ Մորրիսսոն, Բրայն Ջոնս, Քըրթ Քոբեյն և այլն):
Էջանիշներ