Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
Նենց տպավորություն ա, որ Հենոն բոյկոտում ա էս վերջի խաղերը։ Ոնց որ մոր խաթր մտնի դաշտ (ֆեդերացիայում ա աշխատում Հենրիկի մայրը), բայց դե չի ուզում խաղա, հո զոոռով չի։ Իրականում ես էլ երևի չուզենայի խաղալ կամ չուզելով խաղայի։ Ու փորձը ցույց ա տալիս, որ եթե ժամանակին մեր հավաքականը մի ֆուտբոլիստի հավաքական էր՝ էդ ֆուտբոլիստը Յուրա Մովսիսյանն էր։ Նենց չի որ խաղի որակ ա փոխվել կամ եսիմինչ․ էն ժամանակ ուղղակի գոլային պահերն օգտագործող ունեինք։ Հենց 1-2 հատ խփում էինք՝ մնացածը հակագրոհների վրա գնում էր։ Ասենք նույն Սլովակիա-Հայաստան խաղի առաջին խաղակեսում խաղ չկար, դաշտում մի թիմ էր․ Սլովակիան, բայց 2րդ խաղակեսի սկզբում Յուրան չեղած դիրքից մխեց ու գնա՜ց։
Էսօր գոլային պահ էլ չունեինք անկեղծ ասած՝ հավաքականի իմ տեսած վատագույն խաղերից մեկն էր։