User Tag List

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական

  1. #46
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ է հաջորդ խաղը?
    երկու օրից, սերբերի հետ

  2. #47
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԱՐԴԱՆ ԲԱԿԱԼՅԱՆ. «ՀԱՂԹԵՑԻՆՔ ԿԱՄՔԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՇՆՈՐՀԻՎ»



    Ինչպես հայտնի է, սերբական Պեչինցիում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի առաջնության ընտրական խմբի հանդիպումներում: Առաջին խաղում մեր թիմի մրցակիցն էր Ուելսի ընտրանին: Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը զիջում էր 0-2 հաշվով, սակայն երկրորդ կեսում, խփելով երեք գոլ, հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Հայաստանի հավաքականի հաղթականը գոլը մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին խփել է «Փյունիկի» 16-ամյա ֆուտբոլիստ Վարդան Բակալյանը:

    «Հանդիպման սկիզբն անհաջող ստացվեց, քանի որ չէինք կարողանում առաջին կեսում խաղալ մեր խաղը: Նախաձեռնությունը մրցակցի կողմն էր, ինչի համար էլ պատժվեցինք,- Totalfootball.am-ի թղթակցի հետո զրույցում ասել է Վարդանը: – Իսկ հաղթեցինք միայն կամքի ու հավատի շնորհիվ»:

    Բակալյանն ասում է, որ թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանն ընդմիջմանը կարողացել է ճիշտ խոսքեր գտնել թիմին 0-2 հաշվից հետո հաղթանակի տրամադրելու համար.

    «Մարզիչն ասաց, որ ամեն ինչ կորած չէ և պետք է դաշտ դուրս գանք և հաղթենք: Դա մեր բոլորիս ցանկությունն էր և մենք դա արեցինք»,- նշում է Վարդանը:

    Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 19-ին, երբ ուժերը կչափի դաշտի տերերի Սերբիայի ընտրանու հետ, որը մեկնարկային տուրում 2:0 հաշվով հաղթել է Լիտվային.

    «Շատ բարձր տրամադրությամբ ենք դուրս գալու խաղադաշտ՝ միայն հաղթելու հոգեբանությամբ: Մրցակցի մասին կարող եմ ասել, որ շատ լավ թիմ է»,- եզրափակեց Հայաստանի հավաքականի 10 համարը:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:13: Պատճառ: Հղում, նկար...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.10.2011), Նաիրուհի (18.10.2011)

  4. #48
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ»





    լուսանկարը` Աշոտ Առուշանյանի/TOTALFOOTBALL


    Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հոկտեմբերի 17-ին հանդիպեց լրագրողներին.

    – Ամփոփե՛ք Հայաստանի հավաքականի ելույթներն ընտրական մրցափուլում:

    - Ես միշտ ասել եմ, որ արդյունքի հասնելուց առաջ շատ աշխատանքի ունենք կատարելու: Սկսած Բելառուսի դեմ խաղից սկսեցին սերնդափոխոություն: Նոր թիմ ձևավորելուց պետք է կազմը ձևավորել և այսպես ասած խաղ դնել: Առաջին մեր գործը խաղաոճ ձևավորելն էր: Կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց և հավաքականն այժմ ունի իր դեմքը: Ունենք երիտասարդներից բաղկացած կորիզ, ինչպես նաև փորձառու ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Ռոման Բերեզովսկին: Կարծում եմ, որ թիմը դեռ ավելացնելու տեղ ունի: Այս արդյունքը լավ խաղի հետևանքն է: Թիմը լավ խաղ ցուցադրեց և դրանից բխեց արդյունքը: Սկզբում մեզ փորձը չէր բավականացնում:

    - Գո՞հ եք արդյունքներից:

    - Կարելի է երկու կողմից մոտենալ: Մի կողմից, եթե նայենք այն նպատակներին, որոնք դրել ենք մեր առջև, ապա գոհ եմ, իսկ եթե նայենք, որ զիջեցինք մի խաղում, որը վճռրոշ էր, իհակե գոհացուցիչ չէ: Բայց ընդհանուր առմամբ, ավելի շատ ձեռքբերումներ ունեցանք, քան բաց

    – Որքա՞ն նպատակահարմար եք համարում տեխնիկայի կիրառումը ֆուտբոլում վիճելի պահերը դիտարկելու համար:

    - Ֆուտբոլը հիմա դինամիկ է դարձել: Կարծում եմ, որ կգա մի օր, որ այն կկիրառվի: Իմ կարծիքով, տեխնիկայի ներդնումն ունի իր դրական և բացասական կողմը:

    – Իռլանդիայի դեմ խաղի մասին Ձեր կարծիքը:

    - Կազմի ընտրության հետ կապված շատ խոսակցություններ եղան: Ես ունեմ 18 ֆուտբոլիստ, որից ընտրում եմ առաջին 11-ը: Սա ակումբն չէ, որ լինի առաջնային կամ երկրորդական կազմ: Կա 18 ֆուտբոլիստ և բոլորին ես վստահում եմ: «Հաղթած կազմը չեն» փոխում մոտեցումը հնում էին կիրառում: Պետք է տակտիկան կառուցել ըստ մրցակցի: Իռլանդիայի դեմ երկու հենակետայինով խաղալը սխալ կլիներ: Հիմնական պատճառ է դա և կարծում եմ, որ մինչև հեռացումը: Խաղից հետո տղաներին ասացի, որ գոհ եմ իրենց կատարած աշխատանքից և կարող են իրենց գլուխները բարձր պահել:

    – 2014թ. վիճակահանության հետ կապված Ձեր կարծիքը:

    - Զուտ վիճակագրությամբ, եթե նայենք, ապա ՛Դանիան և Իտալիան արդեն Եվրոպայի առաջնությունում են, իսկ Չեխիան մեծ հնարավորություններ ունի այնտեղ հայտնվելու: Սակայն ոչ-ոք չի կարող ասել, թե ինչպիսի վիճակում կլինեն թիմերը ՛Եվրոպայի առաջնությունում: Օրինակ Սլովակիան, լավ խաղաց Եվրոպայի առաջնությունում, բայց հետո այնքան էլ տպավորիչ չէր Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Միանշանակ այս խումբն ավելի ուժեղ է: Մալթան էլ չես համեմատի Անդորրայի հետ: Միգուցե սա ավելի լավ է մեզ համար, քանի որ մեր թիմն ավելի փորձառու է:

    – Ինչպե՞ս եք նախապատրաստվելու 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլին:

    - Մինչ սեպտեմբերին կայանալիք առաջին խաղը կունենանք չորս ընկերական խաղ: Եթե չեմ սխալվում հոկտեմբերի 25-ին կքննարկվի խաղացանկը: Ընկերական խաղերը կանցկացնենք փետրվարին, երկու խաղ մայիսին և մեկն էլ օգոստոսին: Մրցակիցները դեռևս ճշտվում են:

    – Նոր ֆուտբոլիստներ կան Ձեր տեսադաշտու՞մ:

    - Երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականում կան ֆուտբոլիսնտեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Կհետևենք նաև արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներում: Կփորձեմ ներկա գտնվել Ռոման Գրիգորյանի մասնացկությամբ խաղերին: Ցանկացած հայ ֆուտբոլիստ, որն աչքի է ընկել իր առաջնությունում, մեր ուշադրության կենտրոնում կլինի:

    - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ մտածում է, որ դուք կետնորանանաք ազգային հավաքականի վրա, իսկ «Փյունիկում» կատարեք թիմերի համակարգողի պարտականություններ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

    - Այդ հայտարարությունից հետո դեռ չենք խոսել: Ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել մանրամասներ իմանալուց հետո:

    – Դարպասապահի խնդիրը արդիական է հավաքականում:

    - Դա այնպիսի հարց է, որ ժամանակ է պետք լավ դարպասապահ ունենալու համար: Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ: Պետք է շատ աշխատենք նաև երիտասարդական հավաքականի երկու դարպասապահների հետ: Բերեզովսկու միտքը ռուս լրագրողները սխալ էին մեկնաբանել: Նա փորձում է ավելի լավ ակումբում խաղալ և հուսով եմ, որ դա կհաջողվի նրա մոտ և այդ հայտարարությունը հավաքականի հետ որևէ կապ չունի:

    – Հայաստանի առաջնությունում խաղում են հիմնականում լեգեոներ դարպասապահներ: Ինչպե՞ս եք վերաբերվում Իրանի նախատիպով լեգեոներ դարպասապահների սահմանափակում մտցնելու հնարավորությանը:

    - Ես կողմ եմ լրիվ կտրուկ որոշում ընդունել, որ դարպասապահները միայն տեղացիներ լինեն: Միգուցե սկզբում անկում լինի, բայց երկու տարի հետո ամեն ինչ լավ կլինի: Դարպասապահն այն դիրքն է, որ խաղալով աճ գրանցի: Այնպես որ, ես կողմ եմ նման որոշմանը:

    – Երիտասարդական հավաքականն ինչպիսի՞ հնարավորություններ ունի նոյեմբերի կայանալիք խաղերում:

    - Հաջողություն եմ ցանկանում պատանեկան հավաքականներին: Երիտասարդական հավաքականին դժվար մրցակիցներ են սպասվում նոյեմբերին, բայց կարծում եմ, որ թիմը կարող է հաղթել:

    – Ո՞ր հավաքականն էր ամենից տպավորիչը Եվրո-2012-ի մեր խմբում:

    - Եթե ընդհանուր վերցնենք, իր խաղի որակով և փորձով Ռուսաստանն էր լավագույնը: Նրանց մոտ էլ ամեն ինչ չէր ստացվում… իհարկե չհաշված Հայաստանը: Իմ կարծքով ամենից գեղեցիկը մենք էինք խաղում:

    – Ունե՞ք Ձեր նախընտրելի տարբերակը 2014թ. Աշխարհի առաջնության խաղացանկի հետ կապված:

    - Երկու տարբերակ ներկայացրել եմ արդեն: Ես նախընտրում եմ, որ առաջինը խաղանք Դանիայի հետ, քանի որ նրանց մոտ նույնպես գարուն-աշուն մրցակարգն է: Ցանկանում ենք տանը սկսել Չեխիայի կամ Բուլղարիայի հետ: Սակայն միշտ չէ, որ մեր ուզածը կլինի: Մեզ համար դրական է այն, որ Եվրոպայի առաջնությունից հետո ենք խաղալու, քանի որ մեծ մրցաշարին մասնակցած թիմերի մոտ անցումը դժվար կլինի: Քանի որ բոլորի հետ էլ խաղում ենք և մեզ մոտ վստահություն կա, ինչ-որ մի տեղ էական նշանակություն չունի, թե ինչ հերթականությամբ կխաղանք

    – Ո՞ր խաղն էր ամենից կատարյալը ընտրական փոլում և ի՞նչ կցանկանայիք փոխել:

    - Ես հետ նայում եմ միայն վերլուծելու համար: Չստացվեց Ռուսաստանի դեմ երևանյան խաղը, քանի որ թիմը դեռ լավ մարզավիճակում չէր: Իսկ բեկումնային պահը Սլովակիայի դեմ Երևանում կայացած խաղն էր:

    – «Փյունիկը» այս տարի չեմպիոն չի դառնում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

    - Ես ամեն ինչին շատ ռեալ եմ նայում: Դրա պատճառները կա, որ երրորդ տեղում ենք, քանի որ մեր թիմի միջին տարիքը 18-19 տարեկան է: Ես այս տարին «Փյունիկի» համար կայացման տարի է: Ես ցանկանում եմ տեսնել, թե արդյոք այն, ինչ անում ենք մարզումների ժամանակ ստացվում է խաղադաշտում ու հիմնականում գոհ եմ: Կարծում եմ, որ «Ուլիսն» արժանի է չեմպիոնության, քանի որ ավելի կայուն է և փորձառու: «Գանձասարը» նույնպես հաջող հանդես եկավ, իսկ «Միկան» ու «Բանանցն» իրենց հնարավորություններից թույլ հանդես եկան:

    – Դուք երկար տարիներ հավաքականում եք որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ: Արդյո՞ք այժմ հավաքականի կազմն ամենաուժեղն է:

    - Յուրաքանչյուր թիմում եղել են իրենց առաջատարները: Դժվար է համեմատել, քանի որ տարբեր ժամանակաշրջաններ էին: Այժմ ամեն ինչ շատ ավելի պրոֆեսիոնալ է, իսկ այն ժամանակ մեր պետությունը նոր էր ձևավորվում:

    – Առաջարկներ ունեցե՞լ եք արտասահմանյան այլ ակումբներից:

    - Ես արդեն նոր պայմանագիր եմ ստորագրել, այնպես որ մնացած բոլոր հարցերը փակ են: Շատ ուրախ եմ դրա համար: Ազգային հավաքականը գլխավորելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն:

    – Կոնկրետ խնդիր դրվելու՞ է ուղեգրի համար պայքարելու:

    - Ֆեդերացիայի նախագահի հետ դեռևս այդ մասին չենք խոսել: Ֆեդերացիան պետք է խնդիր դնի: Ես կարող եմ ասել, թե ինչի կարող է հավակնել թիմը և ՀՖՖ նախագահը կդնի խնդիրը: Իմ կարծիքով մեր հավաքականը կարող է պայքարել ուղեգրի համար:

    - Ի՞նչ է պետք է անել, որ ակումբնային ֆուտբոլը նույնպես զարգանա:

    - Ներդրումներ են պետք ակումբների ղեկավարների համար: Ես «Փյունիկին» եմ լավ ծանոթ և «Փյունիկի» համար գերխնդիրը հավաքականներն են: Մենք անընդհատ ֆուտբոլիստներ ենք ուղարկում 17 և 19 տարեկանների հավաքականների համար: Միգուցե կգա ժամանակ, որ թիմն ուժեղացնելու խնդիրն կդրվի: Կարճ ասած սրանք ակումբի խնդիրներն են:

    – Մեր հավաքականը ո՞ր գործոններով զիջեց Իռլանդիային և Ռուսաստանին:

    - Կարծում եմ փորձի հաշվին զիջեցինք: Խաղով չէինք զիջում:

    – Կա՞ն կադրային խնդիրներ հավաքականում:

    - Իհարկե կան: Մենք միայն խաղն ենք ձևավորել, բայց շատ անելիքներ ունենք դեռևս: Իռլանդիայի առաջին խաղում մեզ չբավականացրեց փորձը: Ռուսաստանին նույնպես զիջեցինք փորձով: Դա է գլխավոր պատճառը, քանի որ սկզբում չունեինք այն:

    - Եթե այլև հարցեր չկան, ապա ցանկանում եմ ասել, որ ինձ համար հեշտ էր աշխատել, քանի որ կար մարզչական լավ խումբ: Ես զգում էի, որ բոլորս ունենք մեկ նպատակ: Մեր կարծիքները երբեմն տարբերվում էին, սակայն դա նույնպես դրական է: Երկրորդը՝ ֆուտբլիստներին է վերաբերվում: Այն որ, բոլորը լավ ֆուտբոլիստներ են և մեծ ցանկությամբ են գալիս հավաքական: Բայց նրանց մարդկային որակները շատ բարձր մակարդակի էր և նրանց հետ հեշտ էր աշխատել: Երբ մարդը հասկացող է և ընդունակ, այդ ժամանակ ֆուտբոլի մասին հեշտ է խոսել և կազմակերպչական հարցերի համար ժամանակ չի վատնվում: Ֆուտբոլիստներին կցանկանամ շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի համար:


    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:13: Պատճառ: Աղբյուր, նկար, տեքստի մշակում:

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.10.2011), Malxas (18.10.2011), zanazan (18.10.2011), Ձայնալար (18.10.2011), Նաիրուհի (18.10.2011), Ռուֆուս (18.10.2011)

  6. #49
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերեզովսկին այցելելու է Կապան
    16:15 18.10.2011

    ArmSport.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և մերձմոսկովյան "Խիմկիի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոյեմբերի կեսերին ժամանելու է Երևան, ապա այցելելու է Կապան: Բերեզովսկին ժամանակին ելույթ է ունեցել Կապանի "Սյունիք" թիմում, որտեղից էլ տեղափոխվել է Ռուսաստան:

    Ի դեպ, Երևան-Դուբլին չվերթի ընթացքում, "Գանձասարի" գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը մի քանի ժամ զրուցում էր Ռոման Բերեզովսկու հետ և չի բացառվում, որ հենց այս զրույցի ընթացքում է ծնվել առաջիկա այցի գաղափարը:

    Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռոման Բերեզովսկին ռուսական "Սովետսկի Սպորտի" հետ զրույցում չէր թաքցրել, որ դժգոհ է "Խիմկիում" առկա իրավիճակից և մտադիր է խոսել ակումբի ղեկավարության հետ:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:22: Պատճառ: Աղբյուր

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (18.10.2011)

  8. #50
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ Հայաստանի հավաքականների վերջին հաջողությունների մեջ ամենաշատն ուրախացնում է այն, որ.
    ա. տեսնում ենք արդեն նաև հոգեբանորեն շատ ավելի ուժեղ թիմեր, որոնք կարող են մինչև վերջ պայքարել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում,
    բ. կոտրվում է կարծրատիպը, թե մենք ուժեղ ենք միայն անհատական մարզաձևերում, իսկ թիմայիններում ոչինչ չի ստացվում,
    գ. արդեն խաղում ենք ոչ միայն արդյունքի, այլև գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու համար։

    Կարծում եմ՝ սկզբի համար վատ չի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.11.2011), Arpine (18.10.2011), John (18.10.2011), Malxas (18.10.2011), Monk (18.10.2011), Ձայնալար (18.10.2011)

  10. #51
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ Հայաստանի հավաքականների վերջին հաջողությունների մեջ ամենաշատն ուրախացնում է այն, որ.
    ա. տեսնում ենք արդեն նաև հոգեբանորեն շատ ավելի ուժեղ թիմեր, որոնք կարող են մինչև վերջ պայքարել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում,
    բ. կոտրվում է կարծրատիպը, թե մենք ուժեղ ենք միայն անհատական մարզաձևերում, իսկ թիմայիններում ոչինչ չի ստացվում,
    գ. արդեն խաղում ենք ոչ միայն արդյունքի, այլև գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու համար։

    Կարծում եմ՝ սկզբի համար վատ չի
    Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, ուղղակի կավելացնեի նաև մարզչական շտաբների նվիրված աշխատանքը, ֆուտբոլիստների բարոյակամային բարձր հատկանիշները, և որ ամենակարևոր հանգամանքներից մեկն է, մեր ՀԱՅ երկրպագուի դերը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.11.2011), John (18.10.2011), Նաիրուհի (18.10.2011)

  12. #52
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերեզովսկին կարիերան ավարտելու ցանկություն չունի. Վարդան Մինասյան

    «Ես դեռ մեկ շաբաթ առաջ եմ Բերեզովսկու հետ զրուցել, նա կարիերան ավարտելու ոչ մի ցանկություն չունի: Նա ուղղակի ցանկանում է ավելի լավ թիմ գտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռոման Բերեզովսկու հավաքականից դուրս գալու մասին խոսակցություններին, նշեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

    Նա նշեց, որ Բերեզովսկուն արժանի փոխարինող գտնելու խնդիրը կա, և դա առաջնային է: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն իրենք չեն կարող «մեկին վերցնել և ասել, որ պետք է կանգնես դարպասին»:

    Հարցին, թե հնարավո՞ր է՝ հավաքականը համալրվի, Մինասյանը պատասխանեց, որ նման ֆուտբոլիստներ կան իր տեսադաշտում՝ երիտասարդական և 19 տարեկանների հավաքականից. «Մեր ուշադրության կենտրոնում են նաև արտասահմանում հանդես եկող մեր հայրենակիցները: Ես պատրաստվում եմ «Կռիլյա Սովետով»-ում ելույթ ունեցող Ռոման Գրիգորյանի խաղին հետևել: Դեռ փնտրտուքներ լինելու են»:

    Աշխարհի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվելու ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ խոսել է Ֆեդերացիայի նախագահի հետ և ունենալու են 4 ընկերական խաղ`հակառակորդները հստակեցվում են: Նա տեղեկացրեց, որ այդ խաղերից մեկը կլինի փետրվարին, երկուսը` մայիսին և մեկ հանդիպում` օգոստոսին: Հոկտեմբերի 29-ին Ֆեդերացիայի աշխատակիցները մասնակցելու են խաղացանկի քննարկմանը:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:34: Պատճառ: Աղբյուր

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (19.10.2011)

  14. #53
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոնսալեսը Հայաստանին իջեցրեց 2 հորիզոնականով


    ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին 2 հորիզոնականով նահանջել է և այժմ ընթանում է 46-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին անցկացրել է երկու հանդիպում:

    Երևանում Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Մակեդոնիային, իսկ Դուբլինում իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի ջանքերով 1:2 հաշվով զիջեց Իռլանդիային: Հենց այդ պարտության պատճառով էլ Հայաստանի ազգային թիմը երկու հորիզոնական է կորցրել:

    Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Հոլանդիան և Գերմանիան: Լավագույն տասնյակում է հայտնվել Հունաստանը: Տասնյակում են նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներ Իտալիան և Դանիան

    Լավագույն 20 հավաքականները, Հայաստանի հարևանները և 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցակիցներին կարող եք տեսնել այս հասցեով`
    Աղյուսակ - Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:37: Պատճառ: Աղբյուր, տեքստի շտկում

  15. #54
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենրիխ Մխիթարյան. Մարտավարական գաղտնիքներ չեմ բացահայտի
    15:04 19.10.2011

    Հենրիխ Մխիթարյանի կյանքը լի է ֆուտբոլով. դեռևս մեկ շաբաթ առաջ երիտասարդ ֆուտբոլիստը դրամատիկ հանդիպման ժամանակ իռլանդացիների հետ պայքարում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, հանգստյան օրերին Ուկրաինայի առաջնությունում առավելության հասավ «Տավրիայի» նկատմամբ, իսկ արդեն այսօր դաշտ դուրս կգա Չեմպիոնների լիգայի՝ «Զենիթի» հետ հանդիպմանը։

    Սակայն այդքան զբաղվախության մեջ Հենրիխը ժամանակ գտավ և պատասխանեց sportsdaily.ru-ի հարցերին։

    Այժմ միայն ակումբը

    - Հենրիխ, նախևառաջ, շնորհավորում եմ «Տավրիայի» հանդեպ տոնած հաղթանակի համար։ Ինչպե՞ս է անցնում «Զենիթի» հետ հանդիպման նախապատրաստական փուլը։

    - Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Պատրաստվում ենք մենք ինչպես միշտ՝ մարզվում ենք կրկնակի ուժով, քանի որ մեզ սպասվում է հանդիպում շատ բարդ հակառակորդի հետ և մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ, քանի որ նախորդ երկու հանդիպումներում մենք միայն ոչ ոքի և պարտություն ունենք։

    - Ինչքան հասկանում եմ, հանգստանալու ժամանակ չե՞ս ունեցել։

    - Ոչ, հանգստյան օրեր չեն կարող լինել։ Մենք խաղում ենք շաբաթը երկու անգամ, այնպես որ հանգստանալ չի ստացվում։ Հանգստյան օրեր կլինեն առաջին շրջանի և առաջնության ավարտից հետո։

    - « Զենիթի» հետ խաղից առաջ «Տավրիայի» հետ հանդիպումը լավ նախավարժա՞նք էր, թե՞, այնուամենայնիվ, Սեմֆերոպոլում մրցավեճը շատ ուժեր է խլել։

    - «Տավրիայի» հետ հանդիպումից անմիջապես հետո կենտրոնացանք «Զենիթի» հետ հանդիպման վրա։ Իսկ արդեն «Զենիթից» հետո կրկին կսկսենք մտածել Ուկրաինայի առաջնության մասին, որտեղ մեզ սպասում է «Մետալիստի» հետ հանդիպում։ Սիմֆերոպոլում հանդիպումը բավական բարդ էր։ Մենք առաջ էինք հաշվի մեջ, այնուհետև գոլ բաց թողեցինք և միայն վերջում կարողացանք երկու գոլ խփել։ Սակայն տղաները հաղթելու մեծ փորձ ունեին, բոլորը մինչև վերջ ջանք չէին խնայում։

    - Այդ հաղթանակը հավանաբար ձեզ լրացուցիչ վտսահություն է տվել այսօրվա հանդիպումից առաջ...

    - Իհարկե, հաղթանակից հետո էլ միշտ էլ ավելի արագ ես վերականգնվում, քան պարտությունից հետո։

    - Եվրոյի ընտրական փուլի մասին դեռ չե՞ք մոռացել։

    - Անընդհատ հիշում եմ։ Բայց, ցանկացած դեպքում, դա արդեն պատմություն է, արդեն ոչինչ չես փոխի։ Հայաստանի հավաքականի հանդիպումները արդեն անցյալում են։ Այժմ մտածում եմ միայն «Շախտյորի» հանդիպումների մասին։

    - Ցավալի՞ էր Իռլանդիայի հետ հանդիպումից հետո։

    - Իհարկե։ Մրցավարը սխալ թույլ տվեց, մենք գոլ բաց թողեցինք, իսկ հետո էլ չկարողացանք գոլ խփել...

    - Ձեր կարծիքով, Հայաստանին ինչի՞ հաշվին հաջողվեց այդպես փայլուն հանդես գալ այս ընտրական փուլում։

    - Կարծում եմ, որ հավաքվել է շատ լավ երիտասարդություն, հիանալի մարզիչ, որը շատ ժամանակ է տրամադրում իր աշխատանքին։ Բոլորը մեծ ցանկություն, ջանասիրություն և հավատ ունեին սեփական ուժերի հանդեպ։

    - Այդ ցանկությունները և ջանասիրությունը, որոնց մասին Դուք խոսում էիք, կպահպանվե՞ն մինչև աշխարհի ընտրական փուլի մեկնարկը։

    - Այո, բայց մեզ հաջորդ տարի շատ բարդ հանդիպումներ են սպասվում. շատ բարդ խումբ է բաժին հասել։ Մենք չպետք է մոռանանք այն խաղը, որը ցույց ենք տալիս հիմա։ Եվ համոզված եմ, որ ֆեդերացիան ամեն ինչ կանի, որպեսզի մենք հնարավորինս շատ ընկերական հանդիպումներ անցկացնենք ընտրական փուլից առաջ։


    Նորից Ռուսաստանի հավաքականը


    -Ինչպիսի՞ տպավորություն է թողել «Զենիթը»։ Միգուցե դուք հետևե՞լ եք նրանց հանդիպումներին։

    -Այո, երբեմն նայում ենք Ռուսաստանի առաջնությունը։ Տեսել եմ նաև Չեմպիոնների լիգայի՝ «Պորտուի» հետ հանդիպումը։ «Զենիթը» լավ թիմ է, հիանալի է պատրաստված, առանձին խաղացողներ կան, ովքեր կարող են արդյունք ապահովել։ Չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին։

    -«Զենիթի» հետ խաղում Միրչա Լուչեսկուն ձեր ուշադրությունը որևէ բանի վրա կենտրոնացրե՞լ է։

    -Այո, բայց ես այդ մասին խոսելու իրավունք չունեմ և այդ մասին ձեզ ոչ ոք չի պատմի։ Դա մեր մարտավարական գաղտնիքներն են (ծիծաղում է)։

    -Որպես կենտրոնական գոտու խաղացող Դուք դիմակայելու եք Շիրոկովին, Զիրյանովին, Դենիսովին՝ մեր առաջնության ուժեղագույն կիսապաշտպանությանը...

    -Այո, ընդ որում դա նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանությունն է։ Չեմ կարող ասել՝ արդյոք ես դուրս կգամ խաղադաշտ, մեկնարկային կազմը մարզիչը որոշում է վերջին պահին։ Բայց նա, ով առաջին րոպեներից կլինի դաշտում պետք է ուշադիր հետևի Լուչեսկուի ցուցումներին։

    -Դուք զգո՞ւմ եք, որ լիովին պատրաստ եք հանդիպմանը։

    -Այո, ես միշտ պատրաստ եմ օգնել թիմին, եթե մարզիչը վստահի ինձ։

    -Ի դեպ, Ձեզ ավելի հարմար է խաղալ պաշտպանողակա՞ն գծում, թե՝ ավելի մոտ հարձակմանը։

    -Ինձ դուր է գալիս խաղալ այն դիրքում, որտեղ հարմար է գտնում մարզիչը։ Եթե ես թիմին այդ գծում ավելի օգտակար կլինեմ, կխաղամ այդտեղ, ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին մարզչի ընտրած դիրքից։

    -Ի սկզբանե ինչպիսի՞ կարծիք ունեիք Չեմպիոնների լիգայի խմբի մասին։ Ոմանք այն հեշտությամբ անցողիկ էին համարում...

    -Ոչ, միանշանակ չի կարելի ասել «անցողիկ» խումբ է։ Եթե չհաշվենք ԱՊՕԷԼին, մնացած երեք թիմերը ՈՒԵՖԱ-ի գավաթակիրներ են։ Իսկ մրցաշարում հենց այնպես հաղթող չեն լինում։ Նշանակում է, որ թիմերը հիանալի պատրաստված են եղել։ Հիմա մեզ է միացել ԱՊՈԷԼը, որը ձգտելու է ցույց տալ իր առավելագույն ունակությունները։ Այնպես, որ կարծում եմ՝ մինչև վերջին տուրը լարված պայքար է լինելու։

    -Դատելով Ձեր խոսքերից՝ կիպրոսցիների հաջող մեկնարկը Ձեզ չի զարմացրել։

    -Ոչ, բացարձակապես զարմացած չեմ։ Չեմպիոնների լիգայում հասարակ թիմեր չեն հայտնվում։

    -Սեփական հարկի տակ ձեզ չհաջողվեց առավելության հասնել ԱՊՈԷԼի նկատմամբ։ Ինչի՞ հետ էր դա կապված։

    -Կասեի, որ ինչ-որ տեղ մեր բախտը չբերեց։ Մենք շատ պահեր ունեինք, որոնք չկարողացանք իրացնել։ Հետո գոլ բաց թողեցինք, բայց շատ քիչ ժամանակ էր մնում, որպեսզի մենք պատասխան գնդակն ուղարկեինք նրանց դարպասը։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մնացած 4 խաղերում հնարավորինս շատ միավոր վաստակենք։

    -Զուգահեռ ընթացող հանդիպմանը ԱՊՈԷԼը խաղալու է «Պորտուի» հետ։ Կհաջողվի՞ կիպրոսցիներին միավոր կորզել Եվրոպա լիգայի ներկայիս հաղթողից։

    -Ինչո՞ւ ոչ։ Նման բան հնարավոր է։ Բայց մենք առաջնահերթ պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա։ Եթե մեզ հաջողվի արդյունքի հասնել, միևնույն կլինի, թե ով ում հետ ինչպես կխաղա։

    -Խմբում «Շախտյորը» վերջին հորիզոնականում է, այսօրվա խաղից առաջ դա հոգենանական ճնշում չէ՞։

    -Այն, որ արդեն երկու խաղ մենք չենք կարողանում հասցնել հաղթական ավարտի, իհարկե, ոչ ոքի դուր չի գալիս։ Ո՛չ երկրպագուներին, ո՛չ ֆուտբոլիստներին։ Բայց մենք կարող ենք վեր բարձրանալ, քանի որ 4-րդ տեղը հաստատ «Շախտյորի» համար չէ։

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:39: Պատճառ: Աղբյուր

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (19.10.2011)

  17. #55
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ անց կսկսվի Հայաստան - Սերբիա մինչև 17 տարեկանների հավաքականների հանդիպումը: հիշեցնեմ, որ 2 թիմերն էլ 1-ին խաղերում հաղթանակներ են տարել և գլխավորում են մեր խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի մեկնարկային կազմում կա 1 փոփոխություն: 17 Էդուարդ Ավագյանի փոխարեն մեկնարկային կազմում տեղ է գտել 16 Արամայիս Քյոսայանը:

    Սկսվեց հանդիպումը

    ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ 6-րդ րոպեին 11 Նաիրի Մինասյանն է դառնում գոլի հեղինակ

    10-րդ րոպեին մեր թիմից 8 Արտեմ Սիմոնյանը ստացավ դեղին քարտ

    13-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Սերբիայի դարպասապահ 1 Ռայկովիչը: Ժողովուրդ միացեք ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ...

    26-րդ րոպեին դեղին քարտ ստացավ գոլի հեղինակ 11 Նաիրի Մինասյանը

    27-րդ րոպեին Սերբիայից զգուշացվեց 4 Սակիչը թիմի ավագ

    Մեր խմբի մյուս խաղում` ՈՒելս - Լիտվա հաշիվը 1-0 է: ՈՒելսից 3-րդ րոպեին հաշիվը բացել է 9 Ջեյմսը:

    Ցավոք սրտի 33-րդ րոպեին գնդակը հայտնվեց մեր դարպասում: Գոլի հեղինակ դարձավ 18 Նիկոլա Իվկովիչը

    1-ին խաղակեսն ավարտվեց... 1-1 հաշվով
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:40:

  18. #56
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսվեց 2-րդ խաղակեսը և անմիջապես փոփոխություն մրցակցի կազմում 11 Միլա Սպրեմոյին փոխարինեց 16 Անդրիա Ժիվկովիչը:

    47-րդ րոպեին դեղին քարտ ստացավ 5 Ռոբերտ Դարբինյանը:

    56-րդ րոպե 1-ին փոփոխությունը մեր թիմի կազմում.16 Արամայիս Քյոսայանին փոխարինեց 17 Էդուարդ Ավագյանը

    1-2: 60-րդ րոպեին 18 Նիկոլա Իվկովիչը դառնում է դուբլի հեղինակ

    63-րդ րոպե 2-րդ փոփոխությունը մեր թիմի կազմում... 8 Արտեմ Սիմոնյանին փոխարինեց 6 Վիուլեն Այվազյանը:

    Խաղավարտին մնաց 15 րոպե

    Զուգահեռ ընթացող խաղում ՈՒելսն արդեն ունի 2 գնդակի տարբերություն Լատվիայից

    Մնաց 10 րոպե արագ է պետք գործել

    74-րդ րոպե 18 Նիկոլա Իվկովիչին փոխարինեց 9 Բոգան Տեպիչը

    Ավարտվեց մեր խմբի մյուս հանդիպումը: ՈՒելս 2 - 0 Լիտվա

    Վերջին փոփոխությունը սերբերի կազմում. 7 Վելկո Սիմիչին փոխարինեց 15 Ալեքսանդր Սունյարը:

    Հանդիպումն ավարտվեց Սերբիայի հաղթանակով 1-2 հաշվով: Այսպիսով մեր խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

    Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ

    1.Սերբիա 2 2 0 0 4-1 6
    2.Հայաստան 2 1 0 0 4-4 3
    3.Ուելս 2 1 0 1 4-3 3
    4.Լիտվա 2 0 0 2 0-4 0
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:43:

  19. #57
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19 տարեկանները շարունակում են նախապատրաստվել


    Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ից 26-ը Երևանի «Հանրապետական» և «Միկա» մարզադաշտերում: Թիմը հանգրվանել է Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք:

    Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստների'

    Դարպասապահներ
    Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
    Գոռ Մանուկյան «Փյունիկ»
    Գոռ Մարտիրոսյան «Բանանց»

    Պաշտպաններ
    Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
    Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
    Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
    Էդուարդ Թաթոյան «Ուրալ», Ռուսաստան
    Արարատ Պողոսյան «Բանանց»
    Արամ Շահնազարյան «Բանանց»
    Տիգրան Վարդանյան «Փյունիկ»

    Կիսապաշտպաններ

    Դավիթ Մինասյան «Փյունիկ»
    Գոռ Մալաքյան «Փյունիկ»
    Բենիկ Հովհաննիսյան «Բանանց»
    Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
    Աղվան Պապիկյան ԼԿՍ Լոձ, Լեհաստան
    Դավիթ Հակոբյան «Շիրակ»
    Արթուր Գրիգորյան «Փյունիկ»
    Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
    Հովհաննես Միրանյան «Փյունիկ»
    Արմեն Դերձյան «Իմպուլս»

    Հարձակվողներ
    Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»
    Խաչատուր Ավետիսյան «Բանանց»
    Հայկ Ղազարյան «Տորպեդո» Մ. Ռուսաստան


    Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզումների և խաղերի ցանկը'

    20.10.11 16:00 Մարզում
    21.10.11 16:00 Խաղ Սլովակիա-Հայաստան «Հանրապետական» մարզադաշտ
    22.10.11 12:30 Մարզում
    23.10.11 16:00 Խաղ Հայաստան-Հունաստան «Հանրապետական» մարզադաշտ
    25.10.11 15:00 Մարզում
    26.10.11 15:00 Խաղ Անդորրա-Հայաստան «Հանրապետական» մարզադաշտ

    «Միկա» մարզադաշտում նախատեսված հանդիպումների խաղացանկը'

    21.10.11 13:30 Հունաստան-Անդորրա
    23.10.11 13:30 Սլովակիա-Անդորրա
    26.10.11 15:00 Հունաստան-Սլովակիա

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.11.2011, 19:44: Պատճառ: Աղբյուր

  20. #58
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AsikoNar-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանդիպումն ավարտվեց Սերբիայի հաղթանակով 1-2 հաշվով: Այսպիսով մեր խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

    Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ

    1.Սերբիա 2 2 0 0 4-1 6
    2.Հայաստան 2 1 0 0 4-4 3
    3.Ուելս 2 1 0 1 4-3 3
    4.Լիտվա 2 0 0 2 0-4 0
    ափոս... հիմա մնում ա Լիտվային հաղթեն՝ որ ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում դուրս գան խմբից...

  21. #59
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    ափոս... հիմա մնում ա Լիտվային հաղթեն՝ որ ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում դուրս գան խմբից...
    Դե եթե մտածենք, որ Սերբիան կհաղթի Ուելսին մեզ ոչ ոքին էլ է բավարար խմբում 2-րդ տեղ գրավելու համար...
    Վերջին խմբագրող՝ AsikoNar: 19.10.2011, 20:59: Պատճառ: բացթողում

  22. #60
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AsikoNar-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե մտածենք, որ Սերբիան կհաղթի Ուելսին մեզ ոչ ոքին էլ է բավարար խմբում 2-րդ տեղ գրավելու համար...
    ինչի՞ց որոշեցիր որ կհաղթի... նենց չի որ Ուելսին փողոցին են գտել՝ մերոնք էլ 7-0 հաղթեցին իրանց... հերիք չի՞ ուրիշի հույսով ապրենք, թո՛ղ մերոնք հաղթեն, արժանիորեն անցնեն անլախ մյուս խաղի արդյունքից...

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 8
    Վերջինը: 05.12.2015, 22:01
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 19.03.2014, 10:54
  3. Հայաստանի Ֆուտզալի Ազգային Հավաքական
    Հեղինակ՝ AsikoNar, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 23.10.2011, 22:44
  4. Արգենտինայի հավաքական
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:55
  5. Ո՞վ այս տարի կդառնա ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն
    Հեղինակ՝ John, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 31.07.2007, 13:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •