User Tag List

Էջ 23 28-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324252627 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական

  1. #331
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով գիտի, Բերեզովսկու համար ինչ-որ հրաժեշտի խաղ չի լինելու?
    Անմարդկային կլինի էդ տղուն սենց ճանապարհելը: Իրա ամբողջ կյանքը նվիրել ա ազգային հավաքականին ու հիմա սենց խռոված պիտի գնա?
    Նեմեցից մարդկային քայլ․․․ եսի՞մ, հազիվ թե․․․ Հավաքականից հեռացող ոչ մեկի պատվին կարծեմ չի անցկացվել հրաժեշտի խաղ, ոնց որ թե Սաքոյի համար միայն։ Բայց քանի-քանի առյուծ տղեք են ավարտել կարիերան էս ընթացքում․․․

  2. #332
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե օրինակ ով? Արթուր Պետրոսյան ... հետո? Հովսեփյանն ու Բերեզովսկին: Էս կալիբրի խաղացող, հավաքականի համար, էլ չեմ հիշում:

  3. #333
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե օրինակ ով? Արթուր Պետրոսյան ... հետո? Հովսեփյանն ու Բերեզովսկին: Էս կալիբրի խաղացող, հավաքականի համար, էլ չեմ հիշում:
    Հարություն Վարդանյանը օրինակ։ Հավաքականի ավագն էր, ավարտեց կարիերան հավաքականում ու նույնիսկ շնորհակալական խոսքի չարժանացավ հավաքականին նվիրած 10+ տարիների համար․․․ Ռոմիկ Խաչատրյանը թեկուզ, Կարեն Դոխոյանը։ Իրանք էն տղեքն են, որ 90ականներին, կիսակուշտ փորով ֆուտբոլ էին խաղում հանուն ազգի, գոնե կարելի էր բոլորի համար միասին ինչ-որ հարգանքի երեկո-խաղ կազմակերպել, ասենք 90ականների Հայաստանի հավաքականն ընդդեմ 90ականների Ռուսաստանի հավաքականի։ Սենց մի բան, որ էդ մարդիկ իրանց գնահատված զգային։ Ինձ թվում ա սենց հարցերում կալիբրը կապ չունի․ եթե ֆուտբոլիստը 50-60 խաղ ա խաղում հավաքականում, երբ մեր հավաքականը տարին 6-7 խաղ ունի՝ էդ արդեն նշանակում ա, որ մեր երկրի մասշտաբով իրանք դեմք ֆուտբոլիստներ են, ու պետք է գնահատել իրանց արածն ու շնորհակալություն հայտնել դրա համար։

  4. #334
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարություն Վարդանյանը օրինակ։ Հավաքականի ավագն էր, ավարտեց կարիերան հավաքականում ու նույնիսկ շնորհակալական խոսքի չարժանացավ հավաքականին նվիրած 10+ տարիների համար․․․ Ռոմիկ Խաչատրյանը թեկուզ, Կարեն Դոխոյանը։ Իրանք էն տղեքն են, որ 90ականներին, կիսակուշտ փորով ֆուտբոլ էին խաղում հանուն ազգի, գոնե կարելի էր բոլորի համար միասին ինչ-որ հարգանքի երեկո-խաղ կազմակերպել, ասենք 90ականների Հայաստանի հավաքականն ընդդեմ 90ականների Ռուսաստանի հավաքականի։ Սենց մի բան, որ էդ մարդիկ իրանց գնահատված զգային։ Ինձ թվում ա սենց հարցերում կալիբրը կապ չունի․ եթե ֆուտբոլիստը 50-60 խաղ ա խաղում հավաքականում, երբ մեր հավաքականը տարին 6-7 խաղ ունի՝ էդ արդեն նշանակում ա, որ մեր երկրի մասշտաբով իրանք դեմք ֆուտբոլիստներ են, ու պետք է գնահատել իրանց արածն ու շնորհակալություն հայտնել դրա համար։
    Ճիշտն ասած դժվարությամբ հիշեցի իրան, բայց հետաքրքիր նյութ գտա`

    Հարություն Վարդանյան. «Մեծ հիասթափություն ապրեցի, երբ վերջին անգամ եկա Հայաստան. ինձ հետ նույնիսկ չուզեցին հանդիպել»

    Դեմ չեմ քո ասածին, միայն ուրախ կլինեի, որ գնահատեին էս տղերքի արածները, բայց էս պահին Բերեզովսկուն չէի համեմատի իրանց հետ: Իմ կարծիքով Բերեզովսկին, Հովսեփյանն ու Արթուր Պետրոսյանը մի փոքր ավելի <<բարձր>> դիրքում են:

  5. #335
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած դժվարությամբ հիշեցի իրան, բայց հետաքրքիր նյութ գտա`

    Հարություն Վարդանյան. «Մեծ հիասթափություն ապրեցի, երբ վերջին անգամ եկա Հայաստան. ինձ հետ նույնիսկ չուզեցին հանդիպել»

    Դեմ չեմ քո ասածին, միայն ուրախ կլինեի, որ գնահատեին էս տղերքի արածները, բայց էս պահին Բերեզովսկուն չէի համեմատի իրանց հետ: Իմ կարծիքով Բերեզովսկին, Հովսեփյանն ու Արթուր Պետրոսյանը մի փոքր ավելի <<բարձր>> դիրքում են:
    Համաձայն եմ, որ նշածդ ֆուտբոլիստները ավելին են տվել հավաքականին, քան մյուսները։ Բայց օրինակ Դոխոյանի էս գոլը իմ մանկության՝ հավաքականի հետ կապված ամենաուրախալի պահերից մեկն էր․․․

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (03.10.2015)

  7. #336
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրի Ջորկաեֆ. «Կարծում եմ` հայկական ֆուտբոլը լավ ապագա ունի»

    Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը պատասխանել է հայ լրագրողների` հայկական ֆուտբոլի հետ կապված հարցերին:

    - Հայաստանում լավ ֆուտբոլիստներ կան, մարզումային լավ պայմաններ էլ են ստեղծված: Կարծում եմ` հայկական ֆուտբոլը լավ ապագա ունի: Հուսով եմ` օրեցոր ֆուտբոլով զբաղվողները կշատանան, քանի որ սպորտը շատ կարևոր է: Շատ կարևոր է, երբ մարզիկը դրսում ներկայացնում է իր երկիրը` կլինի դա մարմնամարզիկ, թեթևատլետ թե ֆուտբոլիստ: Կարծում եմ` Հայաստանում կան տաղանդավոր մարզիկներ:

    - Իսկ Դուք կցանկանայի՞ք գլխավորել Հայաստանի հավաքականը:

    - Ես գիտեի, որ այդ հարցը տալու եք: Դա իմ ձեռքերում չէ, բայց, իհարկե, ինձ համար հաճելի կլիներ: Ուրախ կլինեի օգնել Հայաստանի հավաքականին: Հայաստանն իմ նախնիների հայրենիքն է, իմ երակներով հայկական արյուն է հոսում: Իհարկե երջանիկ կլինեի, եթե մի օր գլխավորեի Հայաստանի հավաքականը:

  8. #337
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ չեմ հավանում էս տղուն: Միշտ էլ սառնություն եմ զգացել իրանից ու հիմա ստեղ գալու պատճառն էի ուզում հասկանալ: Դժվար թե կիսամարաթոն վազելու համար ա հասել այստեղ
    Կարող ա իսկականից մի բան կա?

  9. #338
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի հավաքականի նախկին ավագ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է համացանցում տարածված տեղեկությունը, ըստ որի Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին տուրի Հայաստան – Ալբանիա(0:3) խաղում հյուրերը կաշառել են Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստի, ովքեր ապահովել են Ալբանիայի ընտրանու հաղթանակը:

    sport-express.ru-ի թղթակցի հետ զրույցում Բերեզովսկին նշել է՝ չի հավատում, որ Հայաստանի հավաքականի որեւէ ֆուտբոլիստ կարող է կաշառվել:

    -Ակեղծ ասած՝ առաջին անգամ եմ լսում այս պատմության մասին: Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է ստուգվի: Չեմ պատկերացնում, ինչպես կարող է նման բան պատահել: Հնարավոր է, սերբ լրագրողները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում հաշտվել Ալբանիայի ընտրանու հաջողության հետ, այն դեպքում, երբ Սերբիան չի խաղալու Եվրոպայի առաջնությունում:

    -Մյուս կողմից, Հայաստանի հավաքականը կորցրել էր Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունները, իսկ Ալբանիային անչափ հարկավոր էր հաղթանակը…

    -Հետո ի՞նչ: Իսպանիային նույնպես ոչինչ հարկավոր չէր Ուկրաինայի հետ խաղում, բայց նրանք հաղթանակ տարան: Ալբանիայի հետ խաղում մոտիվացիայի պակասի մասին խոսք լինել չի կարող. չէ որ պաշտպանում ես ազգի պատիվը, խաղում ես սեփական երկրպագուների առջեւ: Չեմ հավատում, որ որեւէ մեկին հնարավոր լիներ կաշառել:

    Պարզապես,այդպես է ընթացել խաղը: 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը, սակայն չկարողացավ գրավել դարպասը եւ պատժվեց:

    -Այժմ ի՞նչ շարունակություն է ստանալու այս պատմությունը:

    -Եթե նման բաներ են գրում, պետք է ապացուցեն: Հակառակ դեպքում, պետք է ներողություն խնդրեն:

  10. #339
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

    ***
    Armsport.am-ի թղթակիցը մրցավայրից հայտնում է, որ Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականը մոտ 40 րոպե ուշացումով է ժամանել մարզադաշտ:

    Պատճառն այն է, որ ավտոբուսի վարորդը սկսզբում շփոթվել է եւ հյուրերին տարել է «Զվարթնոց» օդանավակայան՝ կարծելով, թե Լյուքսեմբուրգի հավաքականը հեռանում է Հայաստանից…

    Հայտնի դարձավ նաեւ, որ տեղափոխությունն իրականացրել է երեւանյան տրանսպորտային ընկերություններից մեկը:

    ***

    ՀԱՅԱՍՏԱՆԻ (Մ21) ԸՆՏՐԱՆԻՆ ՉՀԱՂԹԵՑ ՆՈՒՅՆԻՍԿ 10 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ ՄՆԱՑԱԾ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻՆ

  11. #340
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսով, կես ամսվա ընթացքում Հայաստանի հավաքականները 10 խաղ անցկացրին, որոնցում ոչ մի հաղթանակ չտարան, կրեցին 8 պարտություն և 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, այն էլ Սան Մարինոյի և Լյուքսմբուրգի հետ: Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը սարսափելի է. 2:33

    Հայաստանի հավաքականների վերջին արդյունքները.

    Մ17
    Պորտուգալիա – Հայաստան`7:0
    Անգլիա – Հայաստան`5:0
    Հայաստան – Սան Մարինո` 1:1

    Մ19
    Չեխիա – Հայաստան` 4:0
    Սերբիա – Հայաստան` 4-0
    Էստոնիա – Հայաստան` 2:0

    Մ21
    Բուլղարիա – Հայաստան`2:0
    Հայաստան – Լյուքսեմբուրգ` 1:1

    Ազգային հավաքական
    Ֆրանսիա – Հայաստան` 4:0
    Հայաստան – Ալբանիա` 0:3

    Աղբյուր` Armsport.am
    15 տարի ա մանկապատանեկան ֆուտբոլին են զարկ տվել․․․ Մի մոլեկուլ ինքնասիրություն չունի՞ էն հայվանը, որ ասի «ախպեր, ես փորձեցի զարգացնեմ հայկական ֆուտբոլը, չստացվեց, կներեք, ես հեռանում եմ»։ Չի անի։ Որտև մի հատ մե՜ծ բիզնես պրոյեկտ ա իրա համար մեր ֆուտբոլը։ Բայց ոչ թե հաջող ղեկավարվող բիզնես՝ այլ փող լվալու համար հարմար բիզնես։
    Տիգրան Պետրոսյանց, Մարկ Լևրի, Արտակ Օսեյան, Սարգիս Հովսեփյան։ Մարզիչներն են։ Խնդալու ա նույնիսկ։ Մարկին չգիտեմ, բայց մյուս երեքը միասին երևի մի տարվա դասընթացների էլ չեն գնացել։ Նայում ես խաղերին՝ տպավորություն ա, որ մարզիչը միայն կազմն է ընտրել, մնացածի հետ գործ չունի։ 19երի հավաքականը 0-1 կրվում էր Էստոնիային, դարպասապահը 45 վայրկյան (!!!) չէր կողմնորոշվում փոխանցում անի՞ պաշտպաններից մեկին, թե՞ ուժեղ հարվածով առաջ ուղարկի գնդակը։ Վերջը խփեց․․․ դաշտի կենտրոն չհասաց եզրային գծից դուրս եկավ։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (14.10.2015), Տրիբուն (14.10.2015)

  13. #341
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    15 տարի ա մանկապատանեկան ֆուտբոլին են զարկ տվել․․․ Մի մոլեկուլ ինքնասիրություն չունի՞ էն հայվանը, որ ասի «ախպեր, ես փորձեցի զարգացնեմ հայկական ֆուտբոլը, չստացվեց, կներեք, ես հեռանում եմ»։ Չի անի։ Որտև մի հատ մե՜ծ բիզնես պրոյեկտ ա իրա համար մեր ֆուտբոլը։ Բայց ոչ թե հաջող ղեկավարվող բիզնես՝ այլ փող լվալու համար հարմար բիզնես։
    Տիգրան Պետրոսյանց, Մարկ Լևրի, Արտակ Օսեյան, Սարգիս Հովսեփյան։ Մարզիչներն են։ Խնդալու ա նույնիսկ։ Մարկին չգիտեմ, բայց մյուս երեքը միասին երևի մի տարվա դասընթացների էլ չեն գնացել։ Նայում ես խաղերին՝ տպավորություն ա, որ մարզիչը միայն կազմն է ընտրել, մնացածի հետ գործ չունի։ 19երի հավաքականը 0-1 կրվում էր Էստոնիային, դարպասապահը 45 վայրկյան (!!!) չէր կողմնորոշվում փոխանցում անի՞ պաշտպաններից մեկին, թե՞ ուժեղ հարվածով առաջ ուղարկի գնդակը։ Վերջը խփեց․․․ դաշտի կենտրոն չհասաց եզրային գծից դուրս եկավ։
    Մտածել ա 1:0 կրվելն ա լավ, թե տշեմ` դառնա 2:0
    Մարզիչները էս պարագայում մեղք չունեն: Համաձայն եմ, կարող են ասել մենք դեռ պատրաստ չենք էդ գործին, բայց դե ով ա պատրաստ, որ իրանք տենց բան ասեն?
    Պիտի օրինակ վերցնենք Այաքսից և Պորտուից: Ամեն տարի պահում են իրանց խաղային մակարդակը, բայց ամեն տարի մի կազմ ֆուտբոլիստ են աճացնում ու վաճառում: Ճիշտ ա, վերջին տարիներին Այաքսը դիրքերը զիջել ա, բայց հնարավոր չի մանկապատանեկան ֆուտբոլը տուժած լինի: Կարծում եմ մասնագետներ պիտի ուղարկեն էդ երկրներ, որ իրանց օրինակների վրա որոշակի բաներ սովորեն: Չնայած էս պարագայում քանի ֆեդերացիայի գլխին կանգնած են Ռուբեն Հայրապետյաններ` ֆուտբոլը առաջ չի կարա գնա:

  14. #342
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածել ա 1:0 կրվելն ա լավ, թե տշեմ` դառնա 2:0
    Մարզիչները էս պարագայում մեղք չունեն: Համաձայն եմ, կարող են ասել մենք դեռ պատրաստ չենք էդ գործին, բայց դե ով ա պատրաստ, որ իրանք տենց բան ասեն?
    Պիտի օրինակ վերցնենք Այաքսից և Պորտուից: Ամեն տարի պահում են իրանց խաղային մակարդակը, բայց ամեն տարի մի կազմ ֆուտբոլիստ են աճացնում ու վաճառում: Ճիշտ ա, վերջին տարիներին Այաքսը դիրքերը զիջել ա, բայց հնարավոր չի մանկապատանեկան ֆուտբոլը տուժած լինի: Կարծում եմ մասնագետներ պիտի ուղարկեն էդ երկրներ, որ իրանց օրինակների վրա որոշակի բաներ սովորեն: Չնայած էս պարագայում քանի ֆեդերացիայի գլխին կանգնած են Ռուբեն Հայրապետյաններ` ֆուտբոլը առաջ չի կարա գնա:
    Սևադա Արզումանյանն է պատրաստ, Վարուժան Սուքիասյանը, Վարդան Բիչախչյանը։ Բայց իրանք Փյունիկի հետ ոչ մի կապ չունեն, ավելին՝ Արզումանյանի հետ մեղմ ասած չունի Հայրապետյանը։ Ու իրանց համար հավաքականների դռները փակ են, հենց միայն նրա համար, որ կապ չունեն Փյունիկի հետ։ Ժամանակին մի պահ երիտասարդականի մարզիչը Անդրանիկ Ադամյանն էր։ Ընտրական փուլը մերոնք սկսել էին հետևյալ արդյունքներով՝
    01 сентября 2000 Отборочный раунд
    Норвегия 5-1 Армения
    06 октября 2000 Отборочный раунд
    Армения 1-2 Украина
    10 октября 2000 Отборочный раунд
    Беларусь 5-0 Армения
    Որից հետո հավաքականը վստահվեց Ադամյանին։ Ու արդյունքները Ադամյանի օրոք՝

    23 марта 2001 Отборочный раунд
    Армения 1-0 Уэльс

    27 марта 2001 Отборочный раунд
    Польша 1-1 Армения

    01 июня 2001 Отборочный раунд
    Армения 1-0 Беларусь

    05 июня 2001 Отборочный раунд
    Армения 2-0 Польша

    31 августа 2001 Отборочный раунд
    Уэльс 1-1 Армения

    04 сентября 2001 Отборочный раунд
    Украина 1-0 Армения

    05 октября 2001 Отборочный раунд
    Армения 2-0 Норвегия
    Ինչ եղավ հետո՞։ Երիտասարդականի մարզիչ նշանակվեց ռումինացի Միխայ Ստոյկան, ով Փյունիկի ու հավաքականի մարզիչ Ստոյկիցայի «թիմից» էր։ Արդյունքնե՞րը։ Ինչ որ ունենք հիմա՝ +- մի երկու միավոր։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (15.10.2015)

  16. #343
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Սևադա Արզումանյանն է պատրաստ, Վարուժան Սուքիասյանը, Վարդան Բիչախչյանը։ Բայց իրանք Փյունիկի հետ ոչ մի կապ չունեն, ավելին՝ Արզումանյանի հետ մեղմ ասած չունի Հայրապետյանը։ Ու իրանց համար հավաքականների դռները փակ են, հենց միայն նրա համար, որ կապ չունեն Փյունիկի հետ։ Ժամանակին մի պահ երիտասարդականի մարզիչը Անդրանիկ Ադամյանն էր։ Ընտրական փուլը մերոնք սկսել էին հետևյալ արդյունքներով՝

    Որից հետո հավաքականը վստահվեց Ադամյանին։ Ու արդյունքները Ադամյանի օրոք՝

    Ինչ եղավ հետո՞։ Երիտասարդականի մարզիչ նշանակվեց ռումինացի Միխայ Ստոյկան, ով Փյունիկի ու հավաքականի մարզիչ Ստոյկիցայի «թիմից» էր։ Արդյունքնե՞րը։ Ինչ որ ունենք հիմա՝ +- մի երկու միավոր։
    Ինչից ա, որ անպայման ուզում են հավաքականը օտար երկրից մեկը գլխավորի? Նենց չի, որ ասենք էդ Հայրապետյանին ձեռք ա տալիս: Ինչքան էլ ինքը վատը լինի, մեկ ա ինքն էլ կուզի ինչ-որ արդյունք տեսնի, բայց ախր մենակ օտարազգիով չի էլի: Էն էլ նենց անուններ, որոնք ավելի շատ ստեղ գալիս են փորձ հավաքելու: Ասենք նույն Դել Բոսկեն էլ, որ գա, չեմ կարծում թե ինչ-որ հրաշքներ կգործի: Ուղղակի տղերքին պետք ա սովորացնել աշխատել, որ ամեն մեկը իրա գործը անի ու իր տեղում լինի: Մեր մասնագետներն էլ ինչքան կարան իրանք պետք ա զարգանան, փորձի փոխանակումներ անեն ու հենց իրանք փորձեն էս ճահիճից դուրս հանեն մեր հավաքականը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (15.10.2015)

  18. #344
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչից ա, որ անպայման ուզում են հավաքականը օտար երկրից մեկը գլխավորի? Նենց չի, որ ասենք էդ Հայրապետյանին ձեռք ա տալիս: Ինչքան էլ ինքը վատը լինի, մեկ ա ինքն էլ կուզի ինչ-որ արդյունք տեսնի, բայց ախր մենակ օտարազգիով չի էլի: Էն էլ նենց անուններ, որոնք ավելի շատ ստեղ գալիս են փորձ հավաքելու: Ասենք նույն Դել Բոսկեն էլ, որ գա, չեմ կարծում թե ինչ-որ հրաշքներ կգործի: Ուղղակի տղերքին պետք ա սովորացնել աշխատել, որ ամեն մեկը իրա գործը անի ու իր տեղում լինի: Մեր մասնագետներն էլ ինչքան կարան իրանք պետք ա զարգանան, փորձի փոխանակումներ անեն ու հենց իրանք փորձեն էս ճահիճից դուրս հանեն մեր հավաքականը:
    Ինձ թվում ա մի բան կա, որ Հայրապետյանը դրսից ա ուզում մարդ բերի․․․ Փող լվանալու համար ա գուցե էդ օգտագործվում, կամ էլ ուղղակի էդքան ա հասկանում ֆուտբոլից, ինչն ավելի հավանական ա։ Եթե հավաքականի գլխավոր մարզիչը լավ հոգեբան չէ՝ գոնե մարզչական շտաբում պետք է լավ հոգեբան ունենալ․ դժվար ա 48 ժամում ֆուտբոլիստին «աճեցնել», գոնե պետք է ճիշտ պատրաստել հանդիպմանը։ Որ հստակ իմանա անելիքը ու վստահ լինի, որ կստացվի։
    Էդ հիմնը հո ձևի համար չի՞ հնչում խաղից առաջ։ Էդ պետք ա օգնի գիտակցել, թե հանուն ինչի՞ ես դաշտ դուրս եկել։ 5-6 հոգի են երգում լավագույն դեպքում։ Հլը թող փորձեն մի անգամ հիմնի ժամանակ ձեռքները սրտներին դնեն ու ի սրտե, բարձր երգեն։ Էդ հեգեբանական մեծ ճնշում կլնի հակառակորդի համար, տղեքն էլ ավելի մարտական կլինեն։ Ճիշտ ա մեր հիմնը մեղմ ասած շատ մոտիվացնող չի, բայց դե․․․
    Մարզիչները հաճախ են սիրում կրկնել, որ «ֆուտբոլում մանրուքներ չկան»։ Բայց հաճախ հենց իրանք սխալ են ընկալում էդ բառերի իմաստը․․․ էդ ոչ թե նշանակում ա, որ մանրուքներին ուշադրություն չդարձնեք, այլ որ նույնիսկ մանրուք թվացող բանն իրականում շատ կարևոր է (մեկ էլ տեսար Հովսեփյանը կարդաց էս գրառումն ու հետևություններ արեց ))) ) :

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (15.10.2015), Նաիրուհի (15.10.2015)

  20. #345
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա մի բան կա, որ Հայրապետյանը դրսից ա ուզում մարդ բերի․․․ Փող լվանալու համար ա գուցե էդ օգտագործվում, կամ էլ ուղղակի էդքան ա հասկանում ֆուտբոլից, ինչն ավելի հավանական ա։ Եթե հավաքականի գլխավոր մարզիչը լավ հոգեբան չէ՝ գոնե մարզչական շտաբում պետք է լավ հոգեբան ունենալ․ դժվար ա 48 ժամում ֆուտբոլիստին «աճեցնել», գոնե պետք է ճիշտ պատրաստել հանդիպմանը։ Որ հստակ իմանա անելիքը ու վստահ լինի, որ կստացվի։
    Էդ հիմնը հո ձևի համար չի՞ հնչում խաղից առաջ։ Էդ պետք ա օգնի գիտակցել, թե հանուն ինչի՞ ես դաշտ դուրս եկել։ 5-6 հոգի են երգում լավագույն դեպքում։ Հլը թող փորձեն մի անգամ հիմնի ժամանակ ձեռքները սրտներին դնեն ու ի սրտե, բարձր երգեն։ Էդ հեգեբանական մեծ ճնշում կլնի հակառակորդի համար, տղեքն էլ ավելի մարտական կլինեն։ Ճիշտ ա մեր հիմնը մեղմ ասած շատ մոտիվացնող չի, բայց դե․․․
    Մարզիչները հաճախ են սիրում կրկնել, որ «ֆուտբոլում մանրուքներ չկան»։ Բայց հաճախ հենց իրանք սխալ են ընկալում էդ բառերի իմաստը․․․ էդ ոչ թե նշանակում ա, որ մանրուքներին ուշադրություն չդարձնեք, այլ որ նույնիսկ մանրուք թվացող բանն իրականում շատ կարևոր է (մեկ էլ տեսար Հովսեփյանը կարդաց էս գրառումն ու հետևություններ արեց ))) ) :
    Հովսեփյանի հետևությունները էս պահին էլ կարևոր չեն ) Չի մնա, չնայած կլինի մոտակայքում:
    Էնօրը Սանչեսի խաղն եմ նայում: Հասկանում ես, որ ինքը կարա գլուխը ազատի հավաքականից ու գնա իրա համար փող աշխատի: Բայց չէ, զգում ես, թե ինչքան կարևոր ա իրա համար իրա հավաքականը: Երևի չի էլ գիտակցում, որ կարա նենց վնասվածք ստանա, որ կարիերան ավարտի, բայց մեկ ա էնպես ա պայքարի մեջ մտնում, որ հասկանում ես, որ իրա համար էդ իրոք կարծես վերջին խաղը լինի:
    Էնօրը Պերու-Չիլի խաղն էի նայում: 2 գոլ խփեց, 1 գոլային փոխանցում, 1 գոլի մեջ էլ երրորդ մարդն էր: Իրա հիանալի փոխանցումից հետո մյուսը ուղղակի հանգիստ գցեց լրիվ ազատ մնացած խաղացողին: Պետք են մեզ նման էնտուզիաստներ և ոչ միայն հենց ֆուտբոլիստների մեջ:
    Ատլետիկոյի, Սևիլյայի, նախկին Բորուսիայի հաջողությունների մեջ մեծ ներդրում ունեին հենց մարզիչները:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.10.2015), Malxas (15.10.2015)

Էջ 23 28-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324252627 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 8
    Վերջինը: 05.12.2015, 22:01
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 19.03.2014, 10:54
  3. Հայաստանի Ֆուտզալի Ազգային Հավաքական
    Հեղինակ՝ AsikoNar, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 23.10.2011, 22:44
  4. Արգենտինայի հավաքական
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:55
  5. Ո՞վ այս տարի կդառնա ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն
    Հեղինակ՝ John, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 31.07.2007, 13:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •