Արածանիի ճակատամարտը բացահայտ և ուղղակի պարտություն էր: Հռոմեական բանակը չկաողացավ կատարել իր ստրատեգիական և տակտիկական նպատակները: Իսկ Տիգրանակերտից հետո, ի դեպ, Տիգրանի բանակը ամենևին էլ չցրվեց: Ու եկեք չմոռանանք, որ տեղեկությունները մենք ստանում ենք թշնամական և բացահայտ ստախոսության հակված աղբյուրներից: Նույն հայկական աղբյուրների համաձայն Լոկոլլոսը ընդամենը մի ... ավազակ էր, վայկուն:Տիգրանակերտում հաղթեցին հռոմեացիները: Արածանիի ճակատամարտը չի կարելի բացահայտ պարտություն համարել: Դրանից հետո հռոմեացիների զորքը չցրվեց, ինչպես Տիգրանակերտի դեպքում, այլ նահանջեց պահպանելով իր մարտական վիճակը:![]()
Աղբյուրները նույնն են - հռոմեական հեղինակնեը:Կաբեյրայի, Զելայի և Տալավարիի մասին բացարձակ գաղափար չունեմ: Կարելի է ավելի մանրամասն` նշելով աղբյուրները:![]()
68 նոյեմբեր – Կաբեյրայի ճ-մ
Միհրդատ VI Եվպատորի գլխավորած Մեծ Հայքի (4.000) և Փոքր Հայքի (4.000) թագավորությունների միացյալ հեծելազորը Սատաղ (Փոքր Հայք, Գայլ գետի վերին հոսանքում) -Կաբեյրա երթուղովմոտեցավ քաղաքի մոտ ճամբարած հռոմեական բանակին (մոտ 10.000):
I փուլ – Հայկական հեծելազորը հարձակվեց առաջխաղացած հռոմեական բանակի վրա և, պարտության մատնելով, ետ շպրտեց վերջինիս:
II փուլ – Հաջորդ օրը բռնկվեց նոր մարտ, որը ընթացավ փոփոխակի հաջողություններով: Ի վերջո մարտի վճռական պահին թշնամու շարքերում մարտնչող վարձկան պոնտացիները անցան հայերի կողմը, որի արդյունքում հռոմեացիները ծանր պարտություն կրեցին, իսկ նրանց մնացորդները ապաստանեցին քաղաքում: Սակայն մարտի վերջում Միհրդատը ծանր վիրավորվեց, որի հետևանքով Հայկական հեծելազորը նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 800 զինվոր, թշնամին` 1.000 սպանված և վիրավոր, ինչպես նաև 4.000 գերի, որոնք սկսեցին ծառայել Միհրդատին: Վերահաս ձմռան պայմաններում կողմերը դադարեցրեցին մարտական գործողությունները, սակայն այս ընթացքում Պոնտոսում գտնվող հռոմեացիներին միացավ Լուկուլլոսի կողմից ուղարկված հռոմեական ևս 1 լեգեոն:
67 մարտ – Զելայի ճ-մ (Սեբաստիայից 120 կմ հարավ-արևմուտք)
Ձմեռն անցկացնելով Մծբինում ` Լուկուլլոսի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 70.000) վաղ գարնանը, խուսափելով Մեծ Հայքի մոտեցող բանակից, թողեց այն և Մծբին-Ամիդ-Արկաթիակերտ-Մելիտե-Առանե-Սեբաստիա (վերջինը` Փոքր Հայք, Սեբաստիա գավառ, Հալիս գետի աջ ափին) երթուղով սկսեց նահանջել դեպի հյուսիս-արևմուտք` ընթացքում հավաքելով Մեծ Հայքի տարածքում ցրված կայազորները ու նահանջելով հռոմեական տիրապետության տակ մնացած Պոնտոսի շրջաններ: Այս ընթացքում Միհրդատ VI Եվպատորի գլխավորած Պոնտոսի թագավորության բանակը (10.000 հետևակ), ինչպես նաև Մեծ Հայքի (4.000) և Փոքր Հայքի (5.000) թագավորությունների միացյալ հեծելազորը, ցանկանալով ջախջախել Պոնտոսում գտնվող հռոմեական բանակը մինչև Լուկուլլոսի հիմնական բանակի տեղ հասնելը, պաշարեց Դադասը, որտեղ գտնվում էր թշնամու գումակը: Տեղեկանալով այդ մասին` Պոնտոսում գտնվող հռոմեական բանակը (10.000) շարժվեց թշնամու ուղղությամբ: Ի պատասխան դրա Միհրդատը, թողնելով պաշարումը, իր բանակը արագորեն շարժեց թշնամուն ընդառաջ և քաղաքի մոտ հանդիպեց վերջինիս:
I փուլ – Հռոմեական բանակը վաղ առավոտյան հարձակվեց առաջապահում գտնվող Պոնտոսի թագավորության բանակի վրա, որի արդյունքում բռնկվեց համառ և անորոշ մարտ:
II փուլ – Զգալով, որ մարտը երկարաձգվում է, Միհրդատը, անձամբ գլխավորելով Հայկական հեծելազորը, վճռական հարձակում գործեց թշնամու վրա և նրան պարտության ու փախուստի մատնեց: Լեգեոներների մեծ մասը փակվեցին մի ճահճոտ տեղանքում և վերջնականապես ոչնչացան:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` 7.174 զինվոր:
67 գարուն – Տալավարի ամրոցի ճ-մ (Փոքր Հայք): Մեծ Հայքի (մոտ 3.500) և Փոքր Հայքի (4.500) թագավորությունների միացյալ հեծելազորը անակնկալ հարձակումով կորուստներ պատճառեց Լուկուլլոսի գլխավորած հռոմեական բանակին (մոտ 70.000) և նահաջեց: Հայերը կորցրին մոտ 100, թշնամին` 2.000 զինվոր: Արքայից-արքա Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 80.000) արշավանքի պայմաններում հռոմեական բանակը թողեց նաև Պոնտոսը և նահանջեց Կապադովկիա, իսկ Միհրդատը առանց դիմադրության գրավեց Սեբաստիան, Ամասիան (Սեբաստիայից մոտ 120 կմ հյուսիս-արևմուտք) և Գանգրան (Փոքր Ասիա, Տուզ լճից մոտ 165 կմ հյուսիս):
"Ոչ այնքան հաճախ" պարտվել են նաև ուրիշ ազգերըՊարտությունների մասին գրել ես մի շարք, որը ոչ մի կերպ չի հակասում իմ գրածին: Պարտվել են հռոմեացիները, բայց ոչ այնքան հաճախ և հիմնականում իրենց սահմաններից հեռու: Կրկնում եմ որ ուշ ժամանակները նկատի չունեմ:Ուզում ես պարտություն իրենց սահմաններում? խնդրեմ, նույն Սպարտակի ապստամբությունը, Կաննը, Տրեբիա լճի ճակատամարտը, գերմանացիների հայտնի ջախջախումները մ.թ.ա. II դարի վերջին...
Ոչ-ոք անպարտ չէ:Ի դեպ ես չեմ ասել, որ հռոմեացիներն անպարտ էին:
Էջանիշներ