User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Սպարտակի ապստամբությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, թեր ու դեմ կարծիքներն արտահայտվեցին, թող յուրաքանչյուրն ինքը հետևություններ անի: Ի դեպ, եթե չեմ սխալվում, շուտով մեր առաջատար պատմաբաններից մեկը լույս կընծայի իր "Տիգրան Մեծ"-ը և այդ գրքում հեղինակը կպաշտպանի "իմ" թեզը (իրականում թեզն իրենն է, դա ես եմ իրեն կրկնում) Իսկ առայժմ ուղղակի նշենք, որ Արտակ Մովսիսյանի հենց նոր հրատարակած "Տիգրան Մեծ"-ում պաշտպանվում է նույն այս տեսակետը...
    Երբ Տիգրան Մեծի քո վարկածը պաշտպանող որևէ ոչ հայ պատմաբանի գիտական աշխատության հղում տաս` նոր քո վարկածը կնդունեմ որպես գոնե մի քիչ հնարավոր: Իսկ մինչ այդ գործ ունենք տիպիկ հայամետ պատմության մեկնաբանության հետ` մենք սաղից ուժեղ ենք էղել, մենք սաղից խելոք ենք էղել, էն էլ չգիտես ոնց հիմա էս վիճակում ենք:

    Ոչ մի "լուսապայծառություն", բայց նաև ոչ մի "զուտ փողասիրություն" - ծովահենների մոտ ամեն ինչ էլ պատահում է...
    Դրա համար օրինակ երբ Կեսարին բռնեցին, փոխանակ կեղտոտ հռոմեացու վիզը կտրեին, հետ վաճառեցին Հռոմին:

    Առանց ստրատեգիական բազայի կամ գոնե հաստատ կապի դրա հետ, առանց պաշարողական տեխնիկայի, առանց տեղական աջակցության... Իմ կարծիքով, նույնիսկ եթե Տիգրանն իր ողջ 55.000-անոց հեծելազորն ուղարկեր Ապենիններ այս պայմաններում, ուղղակի կկործաներ իր ռազմիկներին:
    Բայց դե Սպարտակին օգնեց: Քաջ տղա Սպարտակն էլ, հենց որ հայկական դեսանտը էկավ, նենց ուրախացավ, որ զորքը բաժանեց ու հայ հեծելազորին տարավ Հռոմի վրա, մնացած զորքը թիկունքում թողելով /հարցա տրվում` էդ հայ հեծելազորում կոմմանդոներ են, թե Սպարտակի մոտիկ զինընկերներն են, որ Սպարտակը դեպի հյուսիս որոշեց տանի իրանց, ոչ թե բազում մարտերում կոփված սեփական զինվորներին/:
    Լիոն, փորձել ես գեղարվեստական գրքեր գրել? Ինձ թվումա լավ կստացվեր:

    Իսկ ինչու եք կարծում, որ Հայ ռազմիկները պետք է տարբերանշաններ կրեին? Կամ էլ միթե բացառում եք, որ ստրուկների մեջ հայեր էլ են եղել - դեռ հարց է, Պոմպեոսը կկարողանար գերել հայ հեծյալներին, թե ոչ, բայց եթե գերել էր, մերոնք կարող էին հանգիստ որպես ստրուկ ներկայանալ...
    Հիպոթեթիկ երկխոսություն

    Պոմպեյ: Արա հայ ես?
    Հայ հեծյալ գերի: /մաքուր լատիներենով/ Խի, էդքան նման եմ?
    Պոմպեյ: Հա:

    Կամ էլ երևի Կրասսն էր դեբիլ` երբ հայկական հեծելազորը քաջ ֆիդայի Սպարտակի գլխավորությամբ տվեց իրա բարրիկադները ճեղքեց, ոչ մեկ չզարմացավ` էս ովքեր են, ստրուկներ են? Մի հատ չհրամայեց, որ տեղը տեղին հնարավոր գերիներին տանջեն, պարզեն իրանք Սպարտակին որտեղից:

    Հիպոթեթիկ տեսարան:

    Կրասս: Արա հայ ես?
    Թարմ տանջված հայ գերի /մաքուր հայերենով/: Բա ինչ եմ, ես քու....

    Սկզբունքները նույնն են - կապերություն:
    Կապերությունը որպես երևույթ պատկանումա 10րդ դարին: Էլի ՄԹԱ 1ին դար չի հասնում, ինչքան ուզում ես ձգի:

    Իհարկե բոլոր Հռոմի թշնամիները համագործակցում էին ծովահենների հետ, Սերտորիուսն էլ, Միհրդատն էլ, Տիգրանն էլ` բայց ասել, որ պետականորեն հովանավորում էին, արգելում թալանել պետական նավերը, ու պետք եղած դեպքում կանչում պատերազմի /ինչպես քո հիշատակած Անգլիայում, ի դեպ/, շատ հեռույա իրականությունից:

    Իրականում պատմաբանը պետք է օբյեկտիվ լինի... ընդամենը
    Իրականում գրեթե բոլոր պատմաբանները կորցնում են օբյեկտիվության վերջին նշույլները, երբ խոսքը գնումա սեփական երկրի մասին: Կրկին, դա չի նշանակում, որ հայրենասիրությունը վատ բանա:

    Խիստ էր ասված - հռոմեացիների նկատմամբ բազում ահղթանակներ ունեն իրենց հաշվում պարթևները, հայերը, պարսիկները, սարմատները, գերմանացիները, գոթերը և այլն...
    Էդ առումով համաձայն եմ: Անհաղթահարելի հռոմեացիք չէին, ուղղակի շատ ուժեղ ու կազմակերպված էին:


    Տիգրանը Լուկոլլոսին հաղթեց բոլոր մակարդակներում, և բաց մարտում, և փակում:
    Նամանավանդ մթա. 69թ. Տիգրանակերտի տակ: Շատ տպավորիչ հաղթանակ էր, մինչև հիմա օրինակ են բերում որպես փայլուն հաղթանակի նմուշ:

    Իսկ սենատորները դեռ պետք է ապացուցեին, որ Տիգրանը օգնել է Սպարտակին
    Սենատորներ: Էս Սպարտակի բանակում լիքը հայ ենք բռնել, էս ինչա կատարվում, այ Տիգրան ջան? Բա ախպեր չենք?
    Տիգրան: Դրանք հայ ստրուկներ են, ախպերս որ դու ես, դրանց կիլիկացի ծովահեններն են բերել:
    Սենատորներ: Լավ, Տիգրան ջան, համոզեցիր:
    /լուռ տեսարան/

    Համեմատությունը կոռեկտ չի - Աֆգանում կռվել են կալաշներով, Հռոմում եղել է ձեռնարամտ: Դրա համար ավելի լավ է համեմատել, թե ԱՄՆ միջին ծովային հետևակայինն է ուժեղ ձեռնամարտում, թե "Մարտեր առանց կանոնների" միջին սպորտսմենը...
    Հռոմում երևի մենակ վերջերս են լսել նետերի մասին:
    Ինչ վերաբերվումա կռվելուն` ես ընկերական սպարինգվել եմ համ ԱՄՆ բանակայինի /պատկերացում անգամ չունեմ, մորպեխ էր թե չէ/, համ MMA ներկայացուցչի հետ: Առաջինին կարացել եմ դիմանամ ու մի բան անեմ, երկրորդը ինձ մի քանի վայրկյանում գետնովա ծեփել: Տարբերությունը ձեռնամարտային հմտության առումով ահռելի էր:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 23.11.2010, 23:24:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆերգուսոնի սևերի ապստամբությունը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2014, 11:41
  2. Կոդ Գիաս. Լելուշի ապստամբությունը / Code Geass: Lelouch of the Rebellion
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.04.2010, 23:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •