Խնդրում եմ կարծիքներ արտահայտել ստրուկների ապստամբության մասին, որը տեղի ունեցավ մթա 1 - ին դարում Սպարտակի գլպավորությամբ:
Ով էր նա և ինչով էին պայմանավորված նրա հաջողությունները:
Խնդրում եմ կարծիքներ արտահայտել ստրուկների ապստամբության մասին, որը տեղի ունեցավ մթա 1 - ին դարում Սպարտակի գլպավորությամբ:
Ով էր նա և ինչով էին պայմանավորված նրա հաջողությունները:
Հիմա ժամանակ չունեմ երկար գրելու, գրեմ միայն, որ Սպարտակի ապստամբությունը երևի թե ինձ ամենահետաքրքրող Հռոմի պատմության դրվագներիցա, հետևաբար ես այն բավականին խորն եմ ուսումնասիրել:
Գրեմ միայն, որ լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Սպարտակը ամենևին ազգությամբ թրակիացի չէր, ինչպես սովորաբար ընդունվածա համարել:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Հետաքրքիր կլիներ լսել քո մեկնաբանությունը: Սպարտակի անցյալին վերաբերող շատ փաստեր, ինչքան գիտեմ չկան: Գրված է որ եղել է զինվոր, դասալիք, գլադիատոր, իսկ հետո էլ ապստամբությունը...
Եթե ուշադիր կարդալ էդ ժամանակվա հռոմեացի պատմիչների գրածները, համեմատել իրար հետ, հաշվի առնել, որ գրում են ազգի թշնամու մասին, ու խորը մտածել կարդացածի վրա, հնարավորա որոշ բաներ պարզել:Սպարտակի անցյալին վերաբերող շատ փաստեր, ինչքան գիտեմ չկան:
Սպարտակը շատ լավ էր ծանոթ հռոմեական բանակի կառուցվածքին ու մարտավարությանը, շատ լավ էր ծանոթ էդ վախտվա իտալական ճանապարհներին, խայտառակ լավ գիտեր Հռոմը: Թրակիացի զինվորի համար /ու իրա մոտիկ, ապստամբների բանակում բարձր դիրք զբաղացնող գլադիատորների համար/ նման գիտելիքները զարմանալի ու անհնարին մոտ են թվում:Գրված է որ եղել է զինվոր, դասալիք, գլադիատոր, իսկ հետո էլ ապստամբությունը...
Էս էրկու իրեք օրը շատ զբաղված եմ, երբ ազատվեմ, էս թեմայում քայլ առ քայլ կաշխատեմ վերլուծել ապստամբությունը՝ սկսած Կապույայի լուդուսում տուրուդմփոցից ավարտած ապստամբության վերջնական ճնշմամբ երկու տարի անց:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Վերջին ժամանակներս արտահայտվում են բավականին հիմնավորված կարծիքներ այն մասին, որ Սպարտակի ապստամբությունը եթե չի էլ դրդել, ապա համենայն դեպս ապստամբներին ակտիվ օգնություն է ցույց տվել Մեծ Հայքի թագավորությունը` ի դեմս Տիգրան II Մեծի: Մի կողմ թողնելով հասկանալի քաղաքական հիմնավորվածությունը նշենք, որ սկզբնաղբյուրները ևս պարունակում են որոշակի տվյալներ նման հետևության համար:
Այսպես, համաձայն Ապպիանի (“Քաղաքացիական պատերազմներ”, գիրք 1, մաս 119) Բրատիոսյան թերակղզում (“սապոգի թաթում”) շրջապատված Սպարտակը. “… սպասում էր հեծելազորի, որն ինչ-որ տեղից եկավ նրա մոտ”: Ընդ որում, հեծելազորի ժամանումից հետո ապստամբները միանգամից ակտիվանում են և կարողանում են ճեղքել պաշարման օղակը (“Քաղաքացիական պատերազմներ”, գիրք 1, մաս 120): Հետաքրքիր է, որ հեղինակը որևէ կերպ չի որոշակիացնում Սպարտակին օգնության եկած հեծելազորի պատկանելիությունը: Սակայն պետք է հաշվի առնել, որ մինչ այս իրադարձությունները ապստամբած ստրուկների առաջնորդը սերտ կապեր էր հաստատել Մեծ Հայքի թագավորության ուղղակի ազդեցության ոլորտում գտնվող կիլիկյան ծովահենների հետ:
Այս պայմաններում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հնարավոր չէ մատնանշել այլ պետություն կամ ուժ, որը շահագրգռված էր և կարող էր ծովով հեծելազոր ուղարկել Սպարտակին, կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ խոսքը հենց Մեծ Հայքի թագավորության հեծելազորի մասին է: Իսկ սա իր հերթին հիմք է տալիս ասելու, որ, ի դեմս Սպարտակի ապստամբության, ամեն ինչից զատ մենք գործ ունենք նաև Մեծ Հայքի թագավորության կողմից կազմակերպված արտաքին կարևորագույն ռազմա-քաղաքական օպերացիայի հետ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Առնվազն երկու հատ՝ Միհրդատ, Սերտորիուս:Այս պայմաններում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հնարավոր չէ մատնանշել այլ պետություն կամ ուժ, որը շահագրգռված էր և կարող էր ծովով հեծելազոր ուղարկել Սպարտակին, կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ խոսքը հենց Մեծ Հայքի թագավորության հեծելազորի մասին է:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Rhayader (23.11.2010)
Բնականաբար, այս երկուսի մասին ես էլ եմ մտածել: Սակայն միայն առաջին հայացքից են սրանք թվում հիմնավոր թեկնածուներ:
1. Միհրդատ – մ.թ.ա. 71 թ-ի սկզբին Միհրդատը և Պոնտոսը գտնվում էին կործանման եզրին: Լուկոլլոսը սեղմել էր Միհրդատին ծայրահեղության աստիճանի և սրա ուժերը հազիվ էին հերիքում (կամ ավելի ճիշտ` չէին էլ հերիքում) Լուկոլլոսի դեմ պայքարելու համար: Լիակատար պարզության համար նշենք, որ մ.թ.ա. 71 թ-ի մարտին իր վերջին զինվորների հետ խիզախորեն մարտնչող Միհրդատը վերջնական պարտություն կրեց Կաբեյրայի ճակատամարտում և, կորցնելով Պոնտոսը, ապաստանեց Մեծ Հայքում: Ավելացնենք նաև, որ մ.թ.ա. 71 թ-ի սկզբի վիճակով Միհրդատը նաև նավատորմ չուներ, որ ուժեր հասցներ Իտալիա, իսկ Բոսֆորն ու Դարդանելն էլ հռոմեական ամուր տիրապետության տակ էին:
2. Սերտորիոս – Սա սպանվել է … մ.թ.ա. 72 թ-ին և հիշատակված դեպքերին ուղղակի ֆիզիկապես չէր կարող մասնակցություն ունենալ:
Իսկ այժմ դիտարկեք Տիգրանի թեկնածությունը – գտնվում է ռազմա-քաղաքական վերելքի գագաթնակետում, ունի նավատորմ, շահագրգռված է Հռոմի թուլացմամբ, հակված է “հեծելազորային գործողությունների”…
Վերջին խմբագրող՝ Lion: 23.11.2010, 17:31:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Gayl (23.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ