Ծանո՞թ տուփ է
Անհիշելի ժամանակներից ունենք, տատիկս մեջը իր թել-ասեղներն է պահում: Բայց սա այդ մեկը չէ: Սա մի քիչ առաջ խանութից եմ գնել![]()
Ծանո՞թ տուփ է
Անհիշելի ժամանակներից ունենք, տատիկս մեջը իր թել-ասեղներն է պահում: Բայց սա այդ մեկը չէ: Սա մի քիչ առաջ խանութից եմ գնել![]()
boooooooom (24.03.2014), E-la Via (24.10.2013), Lílium (23.03.2014), Lusina (24.10.2013), Sagittarius (24.10.2013), Smokie (24.10.2013), Հայկօ (24.10.2013), Նաիրուհի (24.10.2013), Նարե91 (24.10.2013), Ռուֆուս (24.10.2013)
Մեր տանն էս տուփերից լիքը կաես էլ մեջը բացիկներ, զարդեր, լուսանկարչական ժապավեններ, մի խոսքով ինչ ասես պահել եմ
![]()
Մենք էն երկրում ենք ապրում, որտեղ 90-ականները ձգվեցին մինչև 2000-ականներ...
Ո՞նց, դու չե՞ս ունեցել այս ժամից: (Սրա էն մյուս տեսակն էլ կար, որ վրեն հաշվիչ կար, դրանցից մենակ սուպերկռուտոյները ունեին)
սրանցից եթե չես կերել, ուրեմն էլ ակումբ չմտնես
Հիշում ե՞ք էս փորձանք գյադին.
Երբ հայտնվեց դենդին մեր կյանքում, մենք հասկացանք, որ գրողի տարած կյանքը լավ բան է, իսկ երբ հայտնվեծ սեգան, մենք զգացինք, որ կյանքը հիասքանչ է. Սոնիկը, Քոնանը, Մոռտալ Կոմբատն ու մնացածները մեզ ստիպում էին դուրս գալ դառը իրականության սահմաններից ու հայտնվել սքանչելի մի աշխարհում՝ որտեղ եթե C-ն սեղմած պահեիր, Մոռտալ Կոմբատում Ջեքի Չանը(այդպես էինք անվանում միջի չինացուն) գոռգռալեն միանգամից կհարձակվեր թշնամու վրա, մի աշխարհ՝ որտեղ Sub-Zero-ի անհայտանալու ձևը այդպես էլ ոչ ոք չիմացավ
Սրանցից նույնիսկ հիմա կա. ավտոգոնկեն արագի տակ խաղալը ամեն մեկի խելքի բանը չէէէէր։
Մեր մանկության անբաժանելի մասնիկը ներկայումս դարձել է մարշուտկեքի անբաժանելի մասնիկը։
Ռոբոտների ցխոցին հիշում ե՞ք(ինչքան հիշում եմ discovery-էին ցույց տալիս)։ Երբ սկսվում էր էս հաղորդումը, տուն֊֊տեղ, բանուգործ թողած էս էինք նայում։
Եվ վերջապես էլ ի՞նչ 90-ականներ առանց Կոմիսար Ռեքսի, քանի-֊քանի՜ անգամ ենք երազել այսպիսի շուն ունենալ, վերջին սեզոններում երբ ռեքսի տերը փոխվավ էլ տենց կլաված չէինք նայում։
Հ.Գ. Շնորհակալություն ինտերնետ, որ այսքան ուշ հայտնվեցիր մեր կյանքում։
A long time ago, in a galaxy far, far away...
Եվ նա ծնվել ա 90-ականների վերջին![]()
Ինչքա~ն էինք ուրախանում, երբ սրանցից նորն էինք ձեռք բերումեթե չեմ սխալվում բավական դժվար էր ճարվում, անգամ հիշում եմ, որ շաաաատ խնայողաբար էինք անում ամեն մի կադրը
Սա էլ Սեզամի փողոցի բնակիչներն են, անունները չեմ հիշում: Ես մեծ էի, որ սա ցուցադրում էին, բայց միշտ հաճույքով էի նայում:
![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Sagittarius, շնորհակալություն սրա համար
Գիտե՞ս ինչքան եմ ման եկել.....
Ես ինձ դեբիլ չեմ համարում ու երբ ինչ որ բան պետք ա գտնում եմ շատ արագ ու հեշտ։ Որպես օրինակ բերեմ Ժան Միշել Ժառի, Ռոջեր Ուոթերսի և Արթուր Քլարքի personal manager-ների հետ կապի մեջ մտնելը ու արդյունքում իրանցից երկուսի հետ կարճ, բայց անձնական նամակագրություն ունենալը։ Բայց էս ֆիլմը ոչ մի կերպ չէի կարողանում գտնել։ Փնտրում եմ 2008-ից։ Ինչքան ֆորում ասես չեմ մտել։ Սյուժեյով փնտրել եմ, տարեթվով փնտրել եմ, էլ ոնց ասես չեմ փնտրել, բայց ապարդյուն։
Մերսի քեզ շատ։ Հիմա քաշում եմ տորենտով։ Հաճելի ուրբաթը ապահովված ա
Մենակ վատը էն ա, որ Դեքստերր պիտի մի քիչ սպասի![]()
![]()
Sagittarius (24.10.2013), Անվերնագիր (24.10.2013)
Ճիշտ ա 90-ականներից չի, բայց էդ սերունդը կհիշի www.freenet.am... Այն դեռ գոյություն ունի… Լոգոն չի փոխվել…
հ.գ.
թեման էլ թարմացնենք էլի ձեռի հետ
Իննսունականներին նվիրված ինչքան թեմաներ, կայքեր հանդիպել եմ, ոչ մի տեղ չեն հիշել աղջիկ երեխաների չինական շորիկների մասին։ Տղաները կարող ա չհիշեն, բայց էդ շորիկներից հագած աղջիկները չեն կարող չհիշել. ամեն իրեն հարգող աղջնակ էդ շորերից գոնե մի հատ պիտի ունենար։ Հիշում եմ՝ մենք բակի երեխաներով հաշվում էինք, թե ով քանի հատ ունի էդ գանձից
։ Շատ տարբեր էին լինում էդ շորիկները, բայց ամենաբնորոշ դետալներն էին ասեղնագործ գունավոր մանկական պատկերները, կտորից զանազան ապլիկացիաները և ամենահատկանշականը՝ սեղմված (сжатый) կրծքամասը, որի երկայնքով գունավոր թելերով հորիզոնական կարեր էին գնում, հաճախ՝ նաև «ռոկոկո» ծաղիկներ։ Ինտերնետում անհույս որոնում արեցի, մի երկու նկար գտա, բայց սրանք մի քիչ անշուք են, ու ոչ մեկը «ռոկոկո» չունի.
.
Մի խոսքով՝ էս չինական շորիկները շատ լավ համբավ ունեին։ Իսկ, այ, չինական բոկոտիկները (босоножки) լրիվ խայտառակություն էին... Տեսքից շատ սիրուն էին, բայց ահավոր անորակ։ Սկզբում հենց հայտնվեցին, բոլորը սկսեցին հիացած առնել ու հագնել, իսկ դրանք, որպես կանոն, մի երկու ամսից պոկվում էին։ Լրիվ «թքով կպցրած» էին։ Իմ ճանաչած համարյա բոլոր աղջիկները դրանք մի քանի ամիս էին հագնում ու շպրտում։ Բայց ես ինչ–որ հրաշքով հաջողացրել էի երեք տարի հագնել։ Բայց ոչ թե չէին պոկվում, այլ ուղղակի ամեն անգամ պապաս կպցնում էր։ Նենց լավ հիշում եմ. ոտնաթաթն ամբողջությամբ շպիլկաներով ամրացրած՝ մի քանի ժամ թողնում էինք սոսինձը չորանար, որ հագնեի։ Իսկ մի երկու տարուց լուրեր տարածվեցին, որ, իբր, էդ կոշիկները Չինաստանում դիակների համար էին նախատեսված, ոչ թե կենդանի մարդկանց, դրա համար էլ էդքան անորակ էին։ Դե, էդ ժամանակ դրանք մեզ՝ հետսովետական երկիր հասած հազվագյուտ չինական ապրանքներից էին, ու մենք դեռ չգիտեինք, որ հետագայում «չինական» բառը բոլորիս համար ասոցիացվելու է անորակության հետ՝ «չինական զիբիլ» պիտակով։
Մեկ էլ հիշում եմ, որ օգնություն ստացած առաջին պարտիայի կաթի փոշիները, պարզվեց, անասնակեր էին։ Էլի չգիտեմ՝ ինչքանով էր ճիշտ, բայց որ ժամկետանց էին՝ համ հոտից էր զգացվում, համ էլ ջրում լուծելուց. տհաճ ձևով գնդվում–մնում էին, չէին լուծվում նորմալ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2014, 03:29:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աաաա, էդ առաջին կանաչից, հենց նույնից ես էլ եմ ունեցելբայց մամաս չէր թողնում դրսում հագնեի, մենակ տանն էի հագնում:
Lílium (23.03.2014)
Կարող է էլի եմ գրել, բայց քանզի մինչ օրս չեմ գտել էդ մուլտսերիալը, մի հատ էլ հարցնեմ։
Երևի 2000-ականների սկզբին էր արդեն, որ ցուցադրում էին, լավ չեմ հիշում։ Սյուժեն մոտավորապես սենց էր. ինչ-որ հնդկացիական ցեղի առաջնորդ իր ընտանիքի ու ցեղի կախարդի հետ հայտնվել էր ապագայում։ Ինչ-որ մեծ քաղաքի մոտ էին կամ նույնիսկ մեջ, բայց բնության գրկում, իրենց հնդկացիական վրանների մեջ էին ապրում։ Ցեղապետը չգիտեր, որ իրենք ապագայում են, ու մյուսներն ամեն ինչ անում էին, որ ինքն էդ մասին չիմանա, ու կախարդը, որի անունը Տամպուրի էր, ամեն սերիայում ինչ-որ նոր ձև էր փորձարկում անցյալ վերադառնալու, ու ամեն անգամ չէր ստացվում։ Ապագայում հայտնվելն էլ իր մեղքով էր եղել։
Առաջնորդը կարծեմ ցուլ էր, իր կինը կար, աղջիկը, մի հատ էլ տղա, բայց չեմ հիշում՝ իրե՞նն էր, թե՞ ուղղակի ցեղից էր։
Մուլտի «չարերն» էլ ժամանակակից աշխարհից մի գայլ ու իր անբաժան ուղեկից աղվեսն էին։ Աղվեսն էդ գայլին «շեֆ» էր ասում (Հ!-ով եմ տեսել)։
Լիքը ձևերով փնտրել եմ, բայց երևի ոնց որ պետքն է չեմ փնտրել։ Մեկդ վերնագիրը հուշեք, էլի![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Smokie (12.04.2019)
Լիլ, որ տարիներն ասես, կարող ա գտնեմ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Լրիվ թեմային նվիրված կայք ։)
http://v90-x.ru/category/photo/m/
Լիլ, հըլը նկարները նայելով գնա, ես հըլը չեմ գտնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Smokie (24.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ