User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 149 հատից

Թեմա: 90-ականներ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ 90-ականներ...

    ... Մի ժամանակաշրջան, մի էտապ, երբ շատ ցուրտ էր, բայց նաև շատ ջերմ, մութ էր, բայց անչափ լուսավոր, դժվար էր, բայց մնացին բարի հիշողություններ:
    Ուզում եմ խոսել 90-ականների մասին: Քաղաքականության, պրոբլեմների, երկրի վիճակի մասին չի խոսքս: Շատերիս մանկությունն ու պատանեկան շրջանն անցել է հենց այդ թվերին ու վստահ եմ, որ բոլորս էլ հիշում ենք այդ տարիները: Եկեք խոսենք այդ ժամանակաշրջանի լուսավոր կողմերից՝ հիշողություններից, խաղալիքներից, իրերից, հագուստից, ֆիլմերից, գովազդներից, տեխնիկայից... Ամեն-անեմ ինչից: 90-ականների կենցաղային մանրուքները տարբերվում էին բոլոր այլ շրջանների էդ ամեն ինչից ու հաստատ կա հիշելու բան՝ անգամ զարմանքի հասցնող ու նոստալգիա առաջացնող:
    Սոց. ցանցերից մեկում այդ թեմայով ունեմ ֆոտոալբոմ /հավաքում եմ լուսանկարներ, որոնցում կա ինչ որ բան 90-ականներից/: Ովքեր, որ կան odnoklassniki.ru կայքի ընկերներիս ցուցակում՝ հաստատ տեսել են այդ ալբոմը:
    Ակումբում փնտրեցի ու չգտա նման թեմա: Մեկը կար, բայց 70-80-ականների վերաբերյալ էր, մեկ էլ մանկության հուշեր թեման, որն էլի այն չէ:
    Եկեք հիշենք 90-ականները, մեր մանկությունը: Այն տարիները, որոնք մենք մեկ-մեկ կարոտում ենք, բայց նաև չենք ուզում որ դա կրկնվի:
    Եկեք տեղադրենք լուսանկարներ, տեսահոլովակներ, ֆիլմեր որոնք ինչ որ չափով կապված են այդ թվերի հետ և ճանաչված են եղել այդ ժամանակ… Պատմենք տիպիկ 90-ականների պատմություններ, փաստեր, զավեշտալի դեպքեր: Մի խոսքով՝ այն ամենն ինչը կապված է այդ թվերի հետ:
    Կարծում եմ, որ հետաքրքիր ու հաճելի կլինի վերհիշել այդ ամենը :

    Թեմայի լոգոտիպը թող լինի Ֆուջիկան՝


    Sondtrack-ն էլ Սանտա Բարբարայի opening-ը՝



    Հ.Գ. Եթե նման թեմա արդեն կա, կամ էլ այս թեման պիտի այլ բաժնում լիներ՝ կխնդրեմ, որ տեղափոխումներն ու միացումներն արվեն: Նախապես շնորհակալություն:

  2. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.11.2010), Ambrosine (23.11.2010), armen9494 (12.08.2013), E-la Via (23.11.2010), einnA (23.11.2010), Inna (29.01.2011), keyboard (16.04.2012), Kuk (23.11.2010), Lílium (12.08.2013), LoK® (23.11.2010), Nare-M (11.12.2010), Philosopher (23.11.2010), Ribelle (23.11.2010), Shah (23.11.2010), StrangeLittleGirl (16.08.2013), VisTolog (22.09.2012), Yevuk (23.11.2010), Աբելյան (23.11.2010), Ամպ (23.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Դատարկություն (24.11.2010), Ժունդիայի (24.11.2010), Ինչուիկ (23.11.2010), Հայկօ (23.11.2010), Մաեստրո (07.01.2011), Մանանա (30.11.2010), Մանուլ (05.12.2010), Նաիրուհի (23.11.2010), ՆանՍ (23.11.2010), Նարե (23.11.2010), Շինարար (24.11.2010), Ռուֆուս (23.11.2010), Սլիմ (23.11.2010), Վիշապ (24.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցումային սերունդ (90-ականներ)
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 24.12.2009, 23:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •