... Մի ժամանակաշրջան, մի էտապ, երբ շատ ցուրտ էր, բայց նաև շատ ջերմ, մութ էր, բայց անչափ լուսավոր, դժվար էր, բայց մնացին բարի հիշողություններ:
Ուզում եմ խոսել 90-ականների մասին: Քաղաքականության, պրոբլեմների, երկրի վիճակի մասին չի խոսքս: Շատերիս մանկությունն ու պատանեկան շրջանն անցել է հենց այդ թվերին ու վստահ եմ, որ բոլորս էլ հիշում ենք այդ տարիները: Եկեք խոսենք այդ ժամանակաշրջանի լուսավոր կողմերից՝ հիշողություններից, խաղալիքներից, իրերից, հագուստից, ֆիլմերից, գովազդներից, տեխնիկայից... Ամեն-անեմ ինչից: 90-ականների կենցաղային մանրուքները տարբերվում էին բոլոր այլ շրջանների էդ ամեն ինչից ու հաստատ կա հիշելու բան՝ անգամ զարմանքի հասցնող ու նոստալգիա առաջացնող:
Սոց. ցանցերից մեկում այդ թեմայով ունեմ ֆոտոալբոմ /հավաքում եմ լուսանկարներ, որոնցում կա ինչ որ բան 90-ականներից/: Ովքեր, որ կան odnoklassniki.ru կայքի ընկերներիս ցուցակում՝ հաստատ տեսել են այդ ալբոմը:
Ակումբում փնտրեցի ու չգտա նման թեմա: Մեկը կար, բայց 70-80-ականների վերաբերյալ էր, մեկ էլ մանկության հուշեր թեման, որն էլի այն չէ:
Եկեք հիշենք 90-ականները, մեր մանկությունը: Այն տարիները, որոնք մենք մեկ-մեկ կարոտում ենք, բայց նաև չենք ուզում որ դա կրկնվի:
Եկեք տեղադրենք լուսանկարներ, տեսահոլովակներ, ֆիլմեր որոնք ինչ որ չափով կապված են այդ թվերի հետ և ճանաչված են եղել այդ ժամանակ… Պատմենք տիպիկ 90-ականների պատմություններ, փաստեր, զավեշտալի դեպքեր: Մի խոսքով՝ այն ամենն ինչը կապված է այդ թվերի հետ:
Կարծում եմ, որ հետաքրքիր ու հաճելի կլինի վերհիշել այդ ամենը :
Թեմայի լոգոտիպը թող լինի Ֆուջիկան՝
Sondtrack-ն էլ Սանտա Բարբարայի opening-ը՝
Հ.Գ. Եթե նման թեմա արդեն կա, կամ էլ այս թեման պիտի այլ բաժնում լիներ՝ կխնդրեմ, որ տեղափոխումներն ու միացումներն արվեն: Նախապես շնորհակալություն:
Էջանիշներ