User Tag List

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 149 հատից

Թեմա: 90-ականներ...

  1. #16
    Անորոշ paniaG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ջերմ էին այն ժամանակ մարդիկ, անկեղծ, նույն հալի, նույն օրի, իրար թև-թիկունք էին: Իսկ ջերմության ու լույսի պայմաններում էդ ամենը կորցրեցինք, օտարացանք:
    Մի տեսակ ես խոսքերից հետո մոտս անհագ ցանկություն առաջացավ զանգել Լևոն Տեր-Պետրոսյանին,շնորհակալություն հայտնել
    Բայց իրոք նոստալգիա էր Ungrateful Տաք ու հարազատ ժամանակներ էին:
    Want to know the truth ?

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.11.2010), Ungrateful (23.11.2010), Մաեստրո (07.01.2011), ՆանՍ (23.11.2010), Վիշապ (24.11.2010)

  3. #17
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեռուս "Սոնատա" մագնիտոֆոնը


  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (23.11.2010), Ungrateful (23.11.2010), VisTolog (23.11.2010), Yevuk (23.11.2010), Ինչուիկ (23.11.2010), Հայկօ (23.11.2010), Նաիրուհի (23.11.2010), Սլիմ (23.11.2010)

  5. #18
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ստերեո» ստուդիան իմ կյանքում մի ուրիշ տեղ ուներ։ Կարեն Վարդանյանի ձայնը էնքան եմ կարոտե՜լ... Էն ժամանակ շատ բան եմ սովորել իրեն լսելով։ Էսպես էլ չիմացա՝ էդ մարդն ի՞նչ արտաքին ունի
    Հա, հիշո՞ւմ եք՝ ոնց էր սկսվում «Ստերեո ստուդիան»

    Բա վիդեոնե՜րը, ժողովուրդ։ Ես Երևանում չեմ ապրել էդ շրջանում, բայց ոնց զգում եմ՝ էստեղ էլ է հիմնականում նույնը եղել, ուղղակի մեզ մոտ 90-ականները մի քիչ ավելի երկար տևեցին։ Էն տարիներին խոպանից հաջողությամբ եկողները հետները վիդեո էին բերում, ամեն թաղում 3-4 էդպիսի երջանիկ ընտանիք էր լինում։ Հետո հենց մեկի ձեռքը նոր կասետ էր ընկնում, ամբողջ գյուղով շրջագայում էր, ու էդ կինոդիտումներն առնվազն 5-6 ընտանիք հավաքում էին։ Դե դա էն երանելի օրերին, երբ լույս կար։ Իսկ եթե չէր լինում, մնում էինք փոքրիկ հեռուստացույցի հույսին, որը մեր թաղում միակն էր ու մեր հարևանի տանը։
    Էդ ժամանակ սկսվեցին առաջին «վիրտուալ» սիրահարվածություններն ու կինոյի տղաներին նմանվելու երազանքները։ Վան Դամը, Բրյուս Լին, Շվարցը...

    Առանձին պատմություն էր մեր դպրոցը։ Գյուղի սովորական դպրոց էր, ի՜նչ ջեռուցում, ի՜նչ բան... Դասարանով հերթ էինք սահմանում, ամեն մեկս մի օր պարկով աթար ու շշով նավթ էինք քարշ տալիս էդ ձյուների միջով, որ վառարանը վառենք։ Աշնան սկզբին գնում էինք դպրոցի համար փայտ ու շիշկա (կոն) հավաքելու, բայց մեր հավաքածը հազիվ մի երկու շաբաթ հերիքում էր ուսուցչանոցն ու տնօրենի առանձնասենյակը տաքացնելուն, ու ամեն ձմեռ էլի մնում էինք մեր ավանդական աթարի հույսին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.11.2010), Ungrateful (23.11.2010), VisTolog (22.09.2012), Yevuk (23.11.2010), Ամպ (23.11.2010), Ռուֆուս (23.11.2010), Վիշապ (24.11.2010)

  7. #19
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    38
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա Յուպին ու Զուկոն չեք հիշու՞մ



    Բա ամենագլխավոր երգը



    Ակումլյատորով հեռուստացույց մենք էլ ունեինք Դրանով նայած սերիալները էնքան չեն տպավորվել, ինչքան КВН-ը: Հարեվաններով հավաքվում նայում էինք
    Համ էլ պապաս ամեն տեղ մեքենայի լամպեր էր կախել ու միացրել ակումլյատորին, դրանցով էինք լուսավորում տունը

    Իմիջիայլոց էս վերջերս մոտս նոստալիգա էր, КВН-ի էն ժամանակվա համարներն էի վերհիշել
    Օրինակ սրանք







    Մեկ էլ չգիտեմ լսած կլինե՞ք, Комбинация անունով խումբ կար, իրանց երգերն եմ լավ հիշում, էլի նոստալգիա էր առաջացել մոտս



    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.11.2010), AniwaR (23.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (23.11.2010), erexa (25.11.2010), Inna (29.01.2011), keyboard (16.04.2012), Kita (23.11.2010), paniaG (23.11.2010), Ribelle (24.11.2010), soultaker (03.07.2012), Terminator (25.11.2010), Ungrateful (23.11.2010), V!k (23.11.2010), Yevuk (23.11.2010), Աբելյան (24.11.2010), Ինչուիկ (23.11.2010), Հայկօ (23.11.2010), Մանանա (30.11.2010), Նաիրուհի (30.11.2010), ՆանՍ (24.11.2010), Սլիմ (23.11.2010)

  9. #20
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    90-ականների որոշ կենցաղային մանրուքների, ներքին խոհանոցի, ավանդույթների ու հայաստանյան կյանքը նկարագրող ու ցույց տվող ֆիլմեր էլ ունենք, մասնավորապես՝ «Մեր բակ 1» և «Մեր բակ»-ի 2-րդ մասը /որում նկարագրվում է 90-ականների վերջին տարիները/:
    Ֆիլմերում տվյալ ժամանակաշրջանը նկարագրվում է կոմեդիկ ժանրում, սակայն դիպուկ՝ կերպարները, ընտանիքները, հարևանների հարաբերությունների, մտածելակերպները, շենքի /բակի/ մթնոլորտը... :
    Էլ չեմ ասում, թե ինչ հաճույքով էինք դիտում: Շատ քիչ էին ցույց տալի այդ ֆիլմերը ու մենակ Հ1-ով: Էդ տարիներին /90-ականների վերջերին/, երբ արդեն ունեինք վիդեո մագնիտաֆոն, մերոնց համոզեցի, որ գնեն այդ ֆիլմերի լինցենզիոն կասետները, որոնք այն ժամանակ ահավոր թանկ էին:



    Մեր Բակերից խոսեցի, հիշեցի 90-ականների մոդայիկ հագուստի տեսակները:

    Մոդայի ճիչ կաշվե կուրտկաները՝


    Ջինսից կոմբինիզոնները՝


    Ցանցով կեպկաները՝


    Ջինսից սառոչկաները՝


    Սենց բան էլ կար `


    Ու այս ոճի կոշիկները՝
    Վերջին խմբագրող՝ Ungrateful: 23.11.2010, 18:56:

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.11.2010), A.r.p.i. (23.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (24.11.2010), Inna (29.01.2011), keyboard (16.04.2012), Kita (23.11.2010), paniaG (23.11.2010), Yevuk (23.11.2010), Աբելյան (23.11.2010), Հայկօ (23.11.2010), Հարդ (26.11.2010), Մանանա (30.11.2010), Նաիրուհի (23.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (24.11.2010), Ռուֆուս (23.11.2010), Սլիմ (23.11.2010), Վիշապ (24.11.2010)

  11. #21
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսք գնաց հագուստի մասին, չէի կարա չհիշեի, աղջկեք կա՞ մեկը , ով սրանից չի հագել…
    Լամբադա կիսաշրջազգեստ
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (24.11.2010), Inna (29.01.2011), keyboard (16.04.2012), Kita (23.11.2010), StrangeLittleGirl (30.11.2010), Ungrateful (23.11.2010), Valentina (25.11.2011), Աբելյան (23.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Մանանա (30.11.2010), ՆանՍ (24.11.2010), Ռուֆուս (23.11.2010), Սլիմ (23.11.2010)

  13. #22
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Մենք էլ սրանից ունեինք ու ամբողջ օրը երգ էինք լսում: Լի՜քը պլասծինկա ունեինք. էլ ռուսական էստրադա, էլ մուլծիկների երգեր, էլ արտասահմանյան, իտալական և այլն:
    Հիշում եմ, որ ես վախում էի միացնել. էն որ ասեղը դնում էինք պլասծինկայի վրա ու սկզբից ծվծվում էր, այ էդ մասից էի սարսափում, որ հանկարծ չփչանա պլասծինկան:
    Պլասծինկաների մեծամասնության վրա էր գրած էր "Мелодия":

    Վերջին խմբագրող՝ Yevuk: 23.11.2010, 20:20:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.11.2010), AniwaR (23.11.2010), keyboard (16.04.2012), Ungrateful (23.11.2010), Աբելյան (02.12.2010), Մանանա (30.11.2010), Նաիրուհի (23.11.2010), Ռուֆուս (23.11.2010)

  15. #23
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օյ, ձմեռները Գյումրիում ահավոր ցուրտ էր լինում: Հիշում եմ՝ ոնց էինք քնելուց առաջ ջուր տաքացնում (վառարանի վրա ըստ երևույթին), լցնում շշերի մեջ, ամուր փակում ու դնում տեղաշորի մեջ, որ տաքացնեն, հնարավոր լիներ մտնել տեղեր. գրելկայի դեր էին տանում էլի:

    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու այս ոճի կոշիկները՝

    Իսկ ես հիշում եմ, որ սրանցից բացի մոդա էին նաև «կտկտիկ» կոշիկները, ընդ որում՝ դպրոցական տարիքի աղջիկների համար մի մոդել կար շատ տարածված՝ մորեգույն, վրան փայլփլուն ծաղիկ ու որը առանձնահատուկ ականջ ծակող կտկտոց էր հանում: Աստվա՜ծ իմ, նույնիսկ ես եմ երազել դրանցից ունենալ:

    90-ականները հիշելիս միտս են գալիս նաև բարբի կուկլիկները ու դրանց էժանագին պատճենները: Ինչքա՜ն եմ մամա-պապայի գլուխը տարել դրանց համար: Վերջը կյանքումս 2 հատ եմ ունեցել՝ մեկը մեր հարևան Նինա տոտայից առած 900 դրամանոց էժանանոց բարբիներից էր, մեկն էլ Ստամբուլի բազարից (Գյումրիի կենտրոնական մեծ շուկան է էդպես կոչվում. անունը մոռացել էի, նոր մամայիս հարցրեցի, ու բացե՜լ ա) ՝ համեմատաբար թանկանոց, վարդագույնա-սպիտակախառը մազեր ուներ ու սիրուն, վարդագույն, ուռած շորիկ: Էնքան խաղացի, գլուխը պոկվեց: :Պ
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.11.2010), Ungrateful (24.11.2010), Yevuk (23.11.2010), ՆանՍ (24.11.2010), Ռուֆուս (24.11.2010)

  17. #24
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարբի՜... Ես ու քույրս էլ ունեինք 2 հատ ու մի 3 հատ էլ շարիկ: Լիքը խաղում էինք, գլուխները պոկում-հագցնում էինք : Որ արդեն մի քիչ էլ մեծացանք, հորաքույրս մեզ Մոսկվայից բարբիի կահույք բերեց. էտ ինչքա՜ն էինք ուրախացել, ամիսներով չէինք պոկվում: Բայց երկար չվայելեցինք բարբիի կահույքը. նախ մեխ մասը ջարդվեց մեր ձեռքից, երկրորդն էլ` մենք շուտ դուրս եկանք էդ տարիքից : Հիշում եմ, որ մի անգամ քրոջս հետ խաղում էինք, կռվեցինք, թե ով ում կուկլայի «մամա»-ն ա , ու քույրս բռնեց թուշս կծեց: Մի քանի ամիս հետքը չեր անցնում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2010), AniwaR (23.11.2010), E-la Via (24.11.2010)

  19. #25
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    38
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ձու հավաքող գայլը



    Լամպը



    Սենց լապտեր էլ կար, գեներատորով



    Ու ամենակարևորը

    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (24.11.2010), Inna (29.01.2011), keyboard (16.04.2012), Moonwalker (24.11.2010), My World My Space (24.11.2010), Rammstein (12.12.2010), Ribelle (24.11.2010), soultaker (03.07.2012), Terminator (25.11.2010), Ungrateful (24.11.2010), VisTolog (24.11.2010), Yevuk (24.11.2010), Աբելյան (02.12.2010), Ամպ (24.11.2010), Արշակ (24.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Հայկօ (24.11.2010), Նաիրուհի (24.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (12.12.2010), Ռուֆուս (24.11.2010), Սլիմ (24.11.2010)

  21. #26
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ ժամանակ դեռ ես չկաի ու չգիտեի, թե քանդելուց առաջ ինչ շինություն էր դա… Տենց էլ չիմացա: Սակայն շատ լավ եմ հիշում «փոս» կոչվածը: «Փոսի» տեղում եղել էր այդ շինությունն, որն քանդել էին՝ ինչի հետևանքով էլ այն առաջացել էր: «Փոսն» իրենից ներկայացնում էր շինության մնացորդներ, աղբանոցի պես մի բան ու խոնավության պատճառով այնտեղ բամբուկ էր աճում: Զզվելի մի վայր էր, սակայն այն ժամանակ «փոսի» մոտ միշտ հերթ էր, աղմուկ, լիքը մարդ… Առավոտից մինչև գիշեր, ցուրտ թե շոգ, ամառ թե ձմեռ:
    «Փոսը» գտնվում էր հենց Մարգարյան փողոցի վրա: Հիմա դրա տեղը մեծ բենզալցակայան է, նրան կպած ավտոսպասարկման կենտրոն ու «Բուխարի» կոչվող օբյեկտ: Չնայած, դա այնքան էլ կարևոր չէ:
    «Փոսում» նման մարդաշատությունը կապված էր 1 ծորակի հետ: Գետնի տակից դուրս էր գալիս ծորակ, որից միշտ ջուր էր գալի: Ծորակի կողքը կանգնում էր մի մարդ, որն օժտված էր կազմակերպչական ունակություններով, սակայն կարծում եմ, որ չգիտեր դրանց առկայության մասին: Կանգնում էր տուրուդմփոցից մեզ զերծ պահելու համար: Հերթով վերցնում էր վեդրոներն, լցնում էր ու տալիս տիրոջը: Ձմռանը, քանի որ ցուրտ էր այդ կազմակերպիչները հաճախ էին փոխարինվում՝ սառն էր ջուրը:
    Հիմա եմ հասկանում այդ տեսարանի գեղեցկությունն ու խորը իմաստը՝ գարշելի, կեղտոտ, վախենալու մի մեծ տարացքում մեկ փոքրիկ հույսի աղբյուր, անհրաժեշտության՝ ջրի աղբյուր:
    Ծանր ու մեծ վեդրոները վերցնում էր պապիս, ինձ չէր թողնում… Ես շշերն էի տանում /կամ չէի տանում, կոնկրետ չեմ հիշում/ ամեն դեպքում իմ մտքին տենց է գալիս: Օրը մի քանի անգամ, 1-ից 5-րդ հարկ: Հարևաններով հավաքված էինք գնում ու ժամերով ձքձքվող հերթը այդքան տխուր չէր անցնում: Դժվար էր ու զզվելի կանգնել այդ հերթերում, սակայն ի՜նչ հաճելի էր, երբ գալիս էր քոնն ու քո վեդրոն էր լցվում, սոված ու հոգնած հայացքով էի նայում վեդրոների կամաց-կամաց ավելացող ջրին, այդ պրոցեսին:
    Զարմանալի է, բայց այդ օրերը ես հիշում եմ շատ կոնկրետ: Մոռանում եմ դրանից երկար տարիներ անց կատարվածը, բայց դրանք հիշում եմ:
    Փայտ ես չեմ կրել: Փայտը պապիկս էր բերում գործից տուն վերադառնալուց, մեջքին դրած… Հիշում եմ, ջխայնանում էին վրես, երբ չէի խնայում փայտերն, աննդհատ քցում էի վառարանի մեջ, որ դուրս եկող ծուխն ավելի ուժեղ լիներ: Վառարանի վրայի կարտոֆիլը, այն ժամանակ չէի փոխի ցանկացած շոկոլադի հետ: Սիրածս ուտեստն էր:
    Պապիկս ամեն օր տուն էր գալի փայտերով, ինչ որ մթերքներով՝ որոնք չեմ հիշում, մեկ էլ 4 հատ «Չինո» շոկոլադկեքով, իմ համար: 25 դրամ առժեր, փոքր շոկոլադկաներ էին ու այդ 4 հատը 4 րոպեից ավել չէր դիմանոոմ ձեռքս: Տանը միշտ միացված է եղել ռադիոն: Հիշում եմ այդ հաճելի երաժշտությունն ու տղամարդու ձայնը, որն ամեն օր նույն տողերով էր սկսվում:
    Հիշում եմ, հիշում եմ, հիշում եմ… Ու գոհ եմ, որ 90-ակաների երեխա եմ եղել; Ուրախանում ու տխրում եմ, երբ կողքից նայում եմ մեր ժամանակակից սերնդի /3-10/ տարեկան երեխաներին: Այս ամենն, ինչը գրում եմ՝ արդեն մեծ բան է ինձ համար… Իսկ ի՞նչ է նոր սերունդը հիշելու ու պատմելու: Կայֆ ա, որ ես եղել եմ բարձր տեխնոլոգիաների բացակայության ու հիմա կամ դրանց աճման ժամանակաշրջաններում: Հավես ա էդ տարբերությունն ու էդ տարբերությունը զգալը: Ինձ համար տետրիսը միշտ կմնա տեխնիկայի գլուխգործոց, իսկ ժամանակակից համակարգիչները արդյո՞ք կդառան հուշ, գլուխգործոց նոր սերնդի համար… Մի տեսակ կասկածում եմ:
    Իհարկե, չեմ ցանկանում որ այդ ամեն ինչը կրկնվի, բայց ինձ ահավոր պակասում է այն տարիների մտերմությունը, ջերմությունը, մաքրությունը…
    «... Մի տեղ ուրախանում եմ, մի տեղ լացս գալիս ա, որ էդ սաղ անցած էտապ ա»:

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.11.2010), einnA (24.11.2010), Inna (29.01.2011), Kuk (24.11.2010), LoK® (24.11.2010), Yevuk (24.11.2010), Աբելյան (24.11.2010), Ամպ (30.11.2010), Հայկօ (24.11.2010), Նաիրուհի (24.11.2010), ՆանՍ (24.11.2010), Նարե (30.11.2010), Ռուֆուս (24.11.2010), Վիշապ (24.11.2010)

  23. #27
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսք գնաց հագուստի մասին, չէի կարա չհիշեի, աղջկեք կա՞ մեկը , ով սրանից չի հագել…
    Լամբադա կիսաշրջազգեստ
    օօօօօօօօօօօօօօօ լամբադա յուբկաները
    հագնում էինք, որ հատուկ տղաները ոգևորվեին ու երգեին. շորերդ հանի արի ինձ հետ լամդաբա պարի
    մենք էլ հետներն էինք երգում ու նենց ոգևորվածությամբ մեջներս անմեղություն կար, դե հիմա արի ու մի 4 տարեկան երեխուն ասա էտ անմեղ երգ ա
    Վերջին խմբագրող՝ einnA: 24.11.2010, 09:59:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (24.11.2010)

  25. #28
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի շրջանակներում. Երևանը 90-ականներին:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (29.01.2011), Kuk (23.12.2010), Ungrateful (24.11.2010), Ապե Ջան (24.11.2010), Վիշապ (24.11.2010)

  27. #29
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի շրջանակներում. Երևանը 90-ականներին:
    Վա՜ու: Էդ թեման չէի տեսել :
    Կստածի, կարելի ա էդ թեման շարունակել: Ստեղ կամ տվածդ թեմայում: Կփորձեմ 90-ականների Երևանի լուսանկարներ պեղել:
    Վերջին խմբագրող՝ Ungrateful: 24.11.2010, 20:06:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (02.12.2010)

  29. #30
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուխոյ սպիրտ


    Հացի տալոն
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.11.2010), A.r.p.i. (25.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (24.11.2010), Gayl (24.11.2010), Inna (29.01.2011), keyboard (16.04.2012), Kita (24.11.2010), Kuk (24.11.2010), LoK® (24.11.2010), My World My Space (24.11.2010), Ungrateful (24.11.2010), Yevuk (24.11.2010), Աբելյան (02.12.2010), Ամպ (30.11.2010), Հայկօ (24.11.2010), Մաեստրո (07.01.2011), Մանանա (30.11.2010), Նաիրուհի (30.11.2010), ՆանՍ (25.11.2010), Շինարար (24.11.2010), Ուլուանա (23.03.2014), Ռուֆուս (24.11.2010)

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցումային սերունդ (90-ականներ)
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 24.12.2009, 23:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •