User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Հղիության եւ հետծննդյան նպաստների սահմանափակում:Խայտառակ փոփոխություն աշխ. օրենսգրքու

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հղիության եւ հետծննդյան նպաստների սահմանափակում:Խայտառակ փոփոխություն աշխ. օրենսգրքու

    Վերջին մի քանի օրը ֆեյսբուքում ակտիվորեն մի խումբ է գործում, որը փորձում է իրազեկել քաղաքացիներին եւ կազմակերպված ձևով կասեցնել մի խայտառակ օրենսդրական փոփոխության, որով ծրագրվում է սահմանափակել հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստները:

    Ըստ որոշ տվյալների, վաղը, ժամը 18.30-ին բողոքի ցույց է լինելու Բաղրամյան փողոցի վրա:

    Առաջարկում ենք http://www.president.am/president/letter/arm/ նամակ լրացնել նախագահի կայքում՝ կոչ անելով չստորագրել առաջարկած օրենսդրական փոփոխությունը:

    Ահա նամակի տեքստը եւ բացատրությունները.


    ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին

    Դիմում

    Սույն նամակ-դիմումով ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա և ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգևելով Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն երրորդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի արդյունքում մենք` ներկա և ապագա մայրերս, վտանգված ենք համարում մեր և մեր երեխաների ապագան, խնդրում ենք ձեզ անհապաղ քայլեր ձեռնարկել, նման վտանգավոր ռազմավարությունից զերծ մնալու համար. ռազմավարություն, որը սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի հետագա աճին, ռազմավարություն, որը խոստանում է նպաստել երկրից արտագաղթողների թվի աճին:

    Նշենք, որ նախագծով սահմանվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստների սահմանափակում: Այս նամակով կցանկանայինք առավելագույնս Ձեր ուշադրությունը հրավիրել վերոնշյալ առաջին նպաստին, չնայած որ բոլորն էլ ուղղակիորեն անդրադառնում են մեր ազգաբնակչության բարեկեցության և առողջության վրա:
    Այսպես, եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով: Նման փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ Սահմանդրության 34, 35, 36 և 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները` այն է` յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք և պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: Սահմանադրությունը արձանագրում է, որ ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, իսկ մայրության հետ կապված յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի իրավունք: Այդ կանանց այն մասը, որ իրենց ժամանակի և առողջության հաշվին ջանքեր են գործադրել կրթություն ստանալ, մասնագիտանալ և աճել, դա արել են իրենց և իրենց ընտանիքների բարեկեցության համար և ներկայումս արդար չեն համարում իրենց և իրենց երեխաներին հասանելիք նպաստների նմանատիպ սահմանափակումը: Մեզ համար անըմբռնելի է այս որոշման “սովետական հոգին” երբ պետության կողմից սահմանվում է տոտալիտար հավասարացում, և բարձր վարձատրվող կանանց իրավունքների այսչափ ոտնահարում:
    Մենք գնտում ենք, որ նմանատիպ փոփոխությունները կարող են միայն բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետության համար, ելնելով ստորև բերված փաստարկներից.

    Ծնելիության կտրուկ անկում: Այս նախագիծը կստիպի 150.000ՀՀ դրամից ավել աշխատավարձ ստացող յուրաքանչյուր մոր այլընտրանքի առջև կանգնել` պահպանել նորմալ կենսակե՞րպ, թե՞ զավակ ունենալ, և վերջինիս մատնել շատ պայմանական գոյության թե՛ խնամքի միջոցների, տնային պայմանների և թե՛ որակյալ բուժ օգնության առումով /այսպիսի տենդենց է նկատվում եվրոպական երկրներում, որտեղ մայրերի տարիքը գնալով մեծանում է, իսկ երեխաների քանակը կտրուկ նվազում/: Եթե սրան ավելացնենք ներկայումս երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների խնդիրը, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը ստիպված է բնակարան վարձակալել կամ, լավագույն դեպքում, հիպոտեքային վարկ մարել, որը հաշվարկվել է իրենց փաստացի ստացվող աշխատավարձից: Այս ընտանիքների համար առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ուղղակիորեն բացառում է զավակ ունենալու միտքը:
    Աշխատավարձերի ստվերայնության ավելացում: Մեզ համար գաղնտիք չէ, որ բազմաթիվ հիմնարկներ գրանցում և հարկեր են վճարում իրականությանը չհամապատասխանող եկամուտներից, այն է` աշխատակիցները ստանում են չգրանցված եկամուտներ: Վերջերս գիտակից, այլընտրանք ունեցող և լուրջ մասնագետ հանդիսացող երիտասարդության մեջ, դիտարկվում է հստակ տենդենց գարծատուից պահանջել լիովին գրանցել իրենց տրվող եկամուտները: Սա արվում է երկու պատճառով` պետության դիմաց պարտքի գիտակցում, մյուսը` անձնական նպաստներից օգտվելու հնարավորություն: Սա վերաբերվում է հատկապես երիտասարդ կանանց, որոնք զավակներ ունենալու մտադրություն ունեն, ինչը, սակայն, սույն օրինագծով վտանգված է: Այսպիսով, երբ պետությունը դադարում է հոգ տանել քաղաքացու մասին, պետական պարտքի հանդեպ վերաբերմունքը նույն ճակատագրին է արժանանում:
    Միջինից բարձր վարձատրվող մասնագետների կտրուկ արտահոսք երկրից: ՀՀ-ում 150.000 ՀՀ դրամից ավել ստացող երիտասարդները հիմնականում հանդիսանում են բավականին որակյալ մասնագետներ և նրանց մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների: Քանի որ այս օրինագիծը անմիջականորեն ազդում է իրենց կենսամակարդակի վրա, այն ուղղակիորեն կխթանի այդ մասնագետների արտագաղթը դեպի ավելի արդար աշխատանքային և կենսական պայմաններ առաջարկող օտար երկրներ: Հատկապես, երբ ներկայումս բոլորիս ուշադրությանն են արժանանում հարևան և բարեկամ երկրներում հետզհետե ծնելիության աճին նպաստող միջոցառումների կտրուկ զարգացումները, տպավորություն է ստեղծվում, թե մեր պետությունը կարիք չունի ոչ բնական աճի, ոչ աճող և խոստումնալից երիտասարդ մասնագետների:

    Վերը թվարկված բացասական երևույթները հաշվի առնելով,այնուամենայնիվ, ցանկանում ենք հավատալ , որ օրինագծի բուն նպատակը չի եղել այդ տենդենցների արթնացումը, այլ, ինչպես բազմիցս նշվել է մամուլում` սա մի փորձ էր կանխել գործատուների կողմից չարաշահումների դեպքերը: Միանգամայն համաձայն լինելով այդ մոտեցմանը, սիրով կողջունենք անմիջապես այդ չարաշահումները կանխող մտահղացումները և փոփոխությունները, որոնք չեն հանգեցնի և ոչ մի սոցիալական խմբի` այս դեպքում մոր և մանկան կենսամակարդակի էական վատթարացմանը: Գտնում ենք, որ սրանում է կայանում մեր օրենսդիր մարմնի ուղղակի պարտականությունը և մեզ իրավունք ենք վերապահում պահանջել այն իրականացնել չոտնահարելով մեր` ՀՀ ներկա և ապագա մայրերի իրավունքները:

    Քանի որ ներկայումս այս օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի` ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.11.2010), ars83 (22.11.2010), Kita (22.11.2010), Rammer (22.11.2010), Tig (22.11.2010), Երվանդ (23.11.2010), Ձայնալար (22.11.2010), Նաիրուհի (23.11.2010)

  3. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [email protected]

    Հետևյալ հասցեով կարող եք միանալ ՖԲ խմբին;
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ըստ որոշ տվյալների, վաղը, ժամը 18.30-ին բողոքի ցույց է լինելու Բաղրամյան փողոցի վրա:
    Ինչ անում են լավ են անում, պտի քամեն, մզեն մինչև վերջին խազը:
    Հա բա ոնց, թող մի տաս հոգի նպաստների համար հավաքվի, մի տաս հոգի էմոների համար, մի տաս հոգի բնությունը վերացնելու համար, մի էտքան էլ Նիկոլի համար... ու այդպես տասովի միտինգներ անեն:
    Բայց հենց գալիս ա էն պահը, որ պտի սաղովի ոտքի կանգնեն, էն տասերը լցնում են տակերը, մի քանի տասերին էլ 5 տարվա համար 40.000 վճարում են ու հարցը փակված ա:

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.11.2010), murmushka (22.11.2010), Արևածագ (25.11.2010), Երվանդ (23.11.2010), Ձայնալար (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

  6. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://en.wikipedia.org/wiki/Parental_leave
    Այս լինքով եթե նայեք, ցույց է տալիս բոլոր երկրների հղիության եւ հետծննդյան նպաստների եւ սոցիալական ծրագրերի նպաստը....

    ՈՉ ՄԻ երկրում նման բան չկա.. ուղղակի աբսուրդ ա...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (22.11.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոչ մի երկրում ետ վնաս չի տալիս, իսկ հայաստանում, բոլոր ֆիրմաները կառավարության աշխատողներին են, բոլոր օբյեկտները կառավարության աշխատողներին են, ու ինչ կա չկա, բոլորը իրանցնա, իսկ ետ փողնել իրանք են տալիս, դրա համար իրանց ոնց ձեռա տալիս ըտենց էլ անում են…

  9. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կոնկրետ քաղաքականություն են իրականացնում, որ մարդիկ թողնեն գնան Հայաստանից: Ընդ որում, որպես թիրախ ընտրվածա միջին և միջինից բարձր խավը: Սա էլ դրա մի մասնա... 150000-ից ավել ստացող կինը հաստատ Փարոսից նպաստ ստացող չի ու առավել ևս 5000-ով ձայն ծախող չի...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, որոշակի վիճակագրություն կա՞, թե Հայաստանում պոտենցիալ մայրերից քանի՞ հոգի են 150.000 դրամից ավելի աշխատավարձ ստանում:

  11. #8
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ մի երկրում ետ վնաս չի տալիս, իսկ հայաստանում, բոլոր ֆիրմաները կառավարության աշխատողներին են, բոլոր օբյեկտները կառավարության աշխատողներին են, ու ինչ կա չկա, բոլորը իրանցնա, իսկ ետ փողնել իրանք են տալիս, դրա համար իրանց ոնց ձեռա տալիս ըտենց էլ անում են…
    Ախր էդպես չի, դա սոցապն ա տալիս, գործատուն չի տալիս։ Էսպես թե էնպես իրանց դա ձեռք չի տալիս։ Մենք վերջերս ունեցել ենք 2 հղի, ընդ որում մեկը էդ երեք ամսվա համար մոտ մեկ միլիոն դրամ ստացավ, մենք դա փոխանցեցինք աշխատողի հաշվին, հետո բոլոր թղթերը սոցապ ներկայացնելուց հետո, էդ գումարը հետ ստացանք մեր հիմնադրամի հաշվին։
    When life gives you lemons, make lemonade

  12. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոցապը հլա որ անցավոր թոշակառուների թոշակներնա լափում ու ձեռը չի գնում էդ փողը տա մարդկանց...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղիության արհեստական ընդհատում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 336
    Վերջինը: 29.03.2014, 00:08
  2. Գրառումներ: 26
    Վերջինը: 08.03.2011, 22:12
  3. Հղիության արհեստածին կամ բնական ընդհատում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2009, 09:18
  4. Խայտառակ սազական մակդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 29
    Վերջինը: 11.11.2008, 20:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •