User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Լալան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լալան

    Սովորական մի գյուղում էր ապրում Լալան:Կենսուրախ ու ընկերների մեջ ամենասիրված, կարմրաթուշիկ Լալային սիրում էր Սամվելը:Ամբողջ դպրոցը գիտեր այդ մասին, անգամ մեծերը. Լալային շատերն էին ուզում իրենց տանը հարս տեսնեին:
    Սամվելը նրան սիրում էր առաջին դասարանից, ինչ առաջին, դեռ երևի ծնված օրից. ինչ իրեն հիշում էր Լալայի հետ էր տեսնում: Ինչքան են միասին սարերն ու հանդերը շրջել, քարերով իրար հետ կռվել ու բարիշել: Իրանց տները կող կողի էին, մի մարդու նման ապրում էին… ու հետո մեծացան…

    Լալան մեծացավ, երբ Սամվելը մի օր սարից իջնելուց բռնեց Լալայի ձեռքը մի ուրիշ, Լալային ոչ ծանոթ լարվածությամբ, ձեռքին երկար պահած խոտը կապեց Լալայի մատին, էն իրենց մանկության մատանիներից ամենասիրուն տեսակը սարքեց, նայեց Լալային ու միայն ասաց.
    - Մի օր ոսկին կբերեմ ձեր տուն:

    Դպրոցն ավարտեցին:Սամվելին ուղարկեցին քաղաք սովորելու, Լալան մնաց գյուղում:

    Առաջին տարին Սամվելը հաճախ էր գալիս ու ամեն անգամ նրանք հանդիպում էին երկու տների հետևի իրենց անկյունում, հետո սկսեց ուշ-ուշ գալ:
    Լալան արձակուրդներին էր սպասում, իսկ Սամվելն արձակուրդներին աշխատում էր քաղաքում…

    Մի օր էլ Լալան եկավ տուն ու տեսավ, որ հյուրեր ունեն:Եկել էին Լալային տեսնելու: Ծնողները հավանություն տվեցին: Լալան պատասխանելու ձայն չունեցավ: Փորձեց փախնել քաղաք, հայրը մի օր մարագում փակի տակ պահեց, իսկ մի շաբաթից արդեն հարսի շորերով սպասում էր Արտակին:

    Լալան ամուսնացավ ու տեղափոխվեց քաղաք:

    Այդպես էլ չսիրեց Արտակին, անիծեց Սամվելին ու մխիթարվեց միայն ամուսնությունից իրեն բաժին հասած երկու երեխաներով:
    Արտակը սիրում էր Լալային, աշխատում էր գործարանում, երեկոյան շտապում տուն, սիրում իր Լալային ու պատասխան սիրո երբեք չսպասելով ապրում` միշտ հավատարիմ իր ընտանիքին ու իր Լալային:
    Լալան այդպես էլ չաշխատեց:Ամբողջ օրը տանն էր, հարևանների հետ քիչ էր շփվում, շատերին անգամ չէր էլ ճանաչում:

    Մի օր իր տան մոտ այնքան հարազատ աչքեր տեսավ, նայեց, նայեց ու վախից ներս մտավ ու պինդ փակեց դուռը:
    Երկու օր հետո Արտակն ասաց, որ հյուր ունեն երեկոյան: Նոր հարևաններին հրավիրել էր ընթրիքի:
    Լալան կայծակնահար եղավ ներքուստ, բայց ժպտաց ու ներս հրավիրեց Սամվելին ու կնոջը` երկու երեխաների հետ: Ընթրեցին, ծանոթացան նորից, պայմանավորվեցին հաջորդ անգամ հավաքվել նրանց տանը:

    Ամբողջ օրերով Լալան չէր կարողանում տանից դուրս գալ. վախենում էր հանդիպել նրան, վախենում էր իր մտքերից, վախենում էր նայել նրան ու բղավել տարիների կուտակածը: Ընթրիքի հրաժարվեց գնալ:Արտակն էր երեխաներին մանկապարտեզ տանում, կատարում բոլոր գնումներն ու սիրում Լալային:

    Նրանց հանդիպումը եղավ մի ամիս անց` նորից իր տան մոտ: Այս անգամ Սամվելը նրան սպասում էր:Տուն մտան: Բղավեց, գոռաց, լացեց,հետո հանդարտվեց: Սամվելը մի բառ չկարողացավ ասել:Միայն դուրս գալուց ասաց.
    -Լալա, իմ Լալա …
    - Ես արդեն քոնը չեմ:


    Փախնելու տեղ չուներ, հարազատ գյուղում ամուսնանալուց հետո երբեք չէր եղել.այդպես էլ չներեց նրանց, մի ընկերուհի չուներ, փակվելու տեղ չկար…

    Սկսեց դուրս գալ` ամեն անգամ ներքուստ սպասելով նրան:Սպասում էր, տեսնում էր, բարևում էր: Հետո արդեն սկսեցին հարևանություն անել, երեկոյան լոտոյի խաղերի ժամերի սպասումը դարձավ միակ զբաղմունքը:
    Լալայի ու Սամվելի հայացքները հաճախ էին խաչվում:

    Մի օր Արտակը շուտ տուն եկավ գործից:Երկար նայեց Լալային ու ասաց, որ հայրն այլևս չկա:
    Մոտ հինգ տարվա Լալայի լռությունը խախտվեց հարազատների հետ, երբ ներս մտավ:
    Լալան մնաց գյուղում. վերջապես փախնելու տեղ էր գտել:

    Մի օր էլ ուղիղ քայլեց տան հետևի անկյունը, երկար նստեց, լացեց, բայց չթեթևացավ: Ամեն օր այնտեղ էր գնում:
    Մի օր էլ իրենից բացի այդ անկյունի մեկ այլ հին բնակչի քայլերը բերեցին այնտեղ:Նրանք նորից նույն անկյունում, նույն Լալան ու նույն Սամվելը, նույն, չհնացած, չմոռացված, հին արմատից նոր ծիլեր տված ինչ-որ զգացմունքի առկայություն, առկայծում… խաչված հայացքներ, ձեռքեր, հոգիներ ու մարմիններ…

    Լալան վերադարձավ տուն, ամեն ինչ էլ նույնը չէր:Արտակի ներկայությունը, նրա հավատարմությունը, հոգատարությունն արդեն ճնշող էր:

    Իրականությունից, չկառուցված սիրուց, չեղած կյանքից… չհասած երազանքին տրվելու գուցե վերջին հնարավորությունը չկորցնելու համար տրվեց, տրվեց, տրվեց ու հետոյի մասին մոռացավ… մինչև Արտակը մի օր շուտ տուն եկավ:

    Ոչ ոք չիմացավ, թե ինչու Արտակը գործը թողեց ու երկրից հեռացավ:

    Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով դարձավ Սամվելի հաշմանդամ դառնալու մեղավորը:

    Ոչ ոք այդպես էլ չհետաքրքրվեց, թե ինչու Լալան երեխաների հետ ամուսնու մոտ գնալու փոխարեն, գնաց գյուղ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.11.2010), E-la Via (22.11.2010), Freeman (25.03.2011), KiLa (22.11.2010), Lianik (21.11.2010), Malxas (22.11.2010), Tig (22.11.2010), Անտիգոնե (21.11.2010), Արևածագ (22.11.2010), Արևանուռ (15.04.2013), Դեկադա (21.11.2010), ԿԳԴ (22.11.2010), Ջուզեպե Բալզամո (22.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •