User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Լալան

  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լալան

    Սովորական մի գյուղում էր ապրում Լալան:Կենսուրախ ու ընկերների մեջ ամենասիրված, կարմրաթուշիկ Լալային սիրում էր Սամվելը:Ամբողջ դպրոցը գիտեր այդ մասին, անգամ մեծերը. Լալային շատերն էին ուզում իրենց տանը հարս տեսնեին:
    Սամվելը նրան սիրում էր առաջին դասարանից, ինչ առաջին, դեռ երևի ծնված օրից. ինչ իրեն հիշում էր Լալայի հետ էր տեսնում: Ինչքան են միասին սարերն ու հանդերը շրջել, քարերով իրար հետ կռվել ու բարիշել: Իրանց տները կող կողի էին, մի մարդու նման ապրում էին… ու հետո մեծացան…

    Լալան մեծացավ, երբ Սամվելը մի օր սարից իջնելուց բռնեց Լալայի ձեռքը մի ուրիշ, Լալային ոչ ծանոթ լարվածությամբ, ձեռքին երկար պահած խոտը կապեց Լալայի մատին, էն իրենց մանկության մատանիներից ամենասիրուն տեսակը սարքեց, նայեց Լալային ու միայն ասաց.
    - Մի օր ոսկին կբերեմ ձեր տուն:

    Դպրոցն ավարտեցին:Սամվելին ուղարկեցին քաղաք սովորելու, Լալան մնաց գյուղում:

    Առաջին տարին Սամվելը հաճախ էր գալիս ու ամեն անգամ նրանք հանդիպում էին երկու տների հետևի իրենց անկյունում, հետո սկսեց ուշ-ուշ գալ:
    Լալան արձակուրդներին էր սպասում, իսկ Սամվելն արձակուրդներին աշխատում էր քաղաքում…

    Մի օր էլ Լալան եկավ տուն ու տեսավ, որ հյուրեր ունեն:Եկել էին Լալային տեսնելու: Ծնողները հավանություն տվեցին: Լալան պատասխանելու ձայն չունեցավ: Փորձեց փախնել քաղաք, հայրը մի օր մարագում փակի տակ պահեց, իսկ մի շաբաթից արդեն հարսի շորերով սպասում էր Արտակին:

    Լալան ամուսնացավ ու տեղափոխվեց քաղաք:

    Այդպես էլ չսիրեց Արտակին, անիծեց Սամվելին ու մխիթարվեց միայն ամուսնությունից իրեն բաժին հասած երկու երեխաներով:
    Արտակը սիրում էր Լալային, աշխատում էր գործարանում, երեկոյան շտապում տուն, սիրում իր Լալային ու պատասխան սիրո երբեք չսպասելով ապրում` միշտ հավատարիմ իր ընտանիքին ու իր Լալային:
    Լալան այդպես էլ չաշխատեց:Ամբողջ օրը տանն էր, հարևանների հետ քիչ էր շփվում, շատերին անգամ չէր էլ ճանաչում:

    Մի օր իր տան մոտ այնքան հարազատ աչքեր տեսավ, նայեց, նայեց ու վախից ներս մտավ ու պինդ փակեց դուռը:
    Երկու օր հետո Արտակն ասաց, որ հյուր ունեն երեկոյան: Նոր հարևաններին հրավիրել էր ընթրիքի:
    Լալան կայծակնահար եղավ ներքուստ, բայց ժպտաց ու ներս հրավիրեց Սամվելին ու կնոջը` երկու երեխաների հետ: Ընթրեցին, ծանոթացան նորից, պայմանավորվեցին հաջորդ անգամ հավաքվել նրանց տանը:

    Ամբողջ օրերով Լալան չէր կարողանում տանից դուրս գալ. վախենում էր հանդիպել նրան, վախենում էր իր մտքերից, վախենում էր նայել նրան ու բղավել տարիների կուտակածը: Ընթրիքի հրաժարվեց գնալ:Արտակն էր երեխաներին մանկապարտեզ տանում, կատարում բոլոր գնումներն ու սիրում Լալային:

    Նրանց հանդիպումը եղավ մի ամիս անց` նորից իր տան մոտ: Այս անգամ Սամվելը նրան սպասում էր:Տուն մտան: Բղավեց, գոռաց, լացեց,հետո հանդարտվեց: Սամվելը մի բառ չկարողացավ ասել:Միայն դուրս գալուց ասաց.
    -Լալա, իմ Լալա …
    - Ես արդեն քոնը չեմ:


    Փախնելու տեղ չուներ, հարազատ գյուղում ամուսնանալուց հետո երբեք չէր եղել.այդպես էլ չներեց նրանց, մի ընկերուհի չուներ, փակվելու տեղ չկար…

    Սկսեց դուրս գալ` ամեն անգամ ներքուստ սպասելով նրան:Սպասում էր, տեսնում էր, բարևում էր: Հետո արդեն սկսեցին հարևանություն անել, երեկոյան լոտոյի խաղերի ժամերի սպասումը դարձավ միակ զբաղմունքը:
    Լալայի ու Սամվելի հայացքները հաճախ էին խաչվում:

    Մի օր Արտակը շուտ տուն եկավ գործից:Երկար նայեց Լալային ու ասաց, որ հայրն այլևս չկա:
    Մոտ հինգ տարվա Լալայի լռությունը խախտվեց հարազատների հետ, երբ ներս մտավ:
    Լալան մնաց գյուղում. վերջապես փախնելու տեղ էր գտել:

    Մի օր էլ ուղիղ քայլեց տան հետևի անկյունը, երկար նստեց, լացեց, բայց չթեթևացավ: Ամեն օր այնտեղ էր գնում:
    Մի օր էլ իրենից բացի այդ անկյունի մեկ այլ հին բնակչի քայլերը բերեցին այնտեղ:Նրանք նորից նույն անկյունում, նույն Լալան ու նույն Սամվելը, նույն, չհնացած, չմոռացված, հին արմատից նոր ծիլեր տված ինչ-որ զգացմունքի առկայություն, առկայծում… խաչված հայացքներ, ձեռքեր, հոգիներ ու մարմիններ…

    Լալան վերադարձավ տուն, ամեն ինչ էլ նույնը չէր:Արտակի ներկայությունը, նրա հավատարմությունը, հոգատարությունն արդեն ճնշող էր:

    Իրականությունից, չկառուցված սիրուց, չեղած կյանքից… չհասած երազանքին տրվելու գուցե վերջին հնարավորությունը չկորցնելու համար տրվեց, տրվեց, տրվեց ու հետոյի մասին մոռացավ… մինչև Արտակը մի օր շուտ տուն եկավ:

    Ոչ ոք չիմացավ, թե ինչու Արտակը գործը թողեց ու երկրից հեռացավ:

    Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով դարձավ Սամվելի հաշմանդամ դառնալու մեղավորը:

    Ոչ ոք այդպես էլ չհետաքրքրվեց, թե ինչու Լալան երեխաների հետ ամուսնու մոտ գնալու փոխարեն, գնաց գյուղ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.11.2010), E-la Via (22.11.2010), Freeman (25.03.2011), KiLa (22.11.2010), Lianik (21.11.2010), Malxas (22.11.2010), Tig (22.11.2010), Անտիգոնե (21.11.2010), Արևածագ (22.11.2010), Արևանուռ (15.04.2013), Դեկադա (21.11.2010), ԿԳԴ (22.11.2010), Ջուզեպե Բալզամո (22.11.2010)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը շատ լավն էր, վերջը մի քիչ թուլացրեցիր, բայց գրելաոճդ դուրս եկավ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.11.2010), einnA (21.11.2010)

  5. #3
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուզիչ ու միևնույն ժամանակ դաժան... լավ ես շարադրել
    Մտացածին էր, թե իրական հիմք ունի??


    հ.գ. Ծնողները միշտ ձգտում են լավ անել իրենց զավակի համար ու չգիտես` ինչու հաճախ կարծում են, թե իրենք երեխաներից ճիշտ են ու կարծիք հարցնելը որն է...արդյունքում ստացվում է սա...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (21.11.2010)

  7. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lianik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուզիչ ու միևնույն ժամանակ դաժան... լավ ես շարադրել
    Մտացածին էր, թե իրական հիմք ունի??


    հ.գ. Ծնողները միշտ ձգտում են լավ անել իրենց զավակի համար ու չգիտես` ինչու հաճախ կարծում են, թե իրենք երեխաներից ճիշտ են ու կարծիք հարցնելը որն է...արդյունքում ստացվում է սա...
    Լալան իրական կերպար է նմանատիպ պատմությամբ, բայց կեսից ես եմ գիծ մտել...

    Լալայի իրական պատմությունը դեռ չի ավարտվել, մի օր կպատմեմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianik (21.11.2010)

  9. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կեցցե'ս, լավ ես գրել: Տխրեցրեց: Դրսից նայողի համար այս առօրյա պատմությունը միայն արգահատանքի տեղիք պիտի տա. «Ո՞նց կարելի էր, երեխաներ ունեին, երկուսի կյանքն էլ խեղվեց, տղամարդը նույնիսկ հաշմանդամ դարձավ... Ամո'թ» : Բայց «ներսն» ես ցույց տվել ու հերոսներդ միայն խորը կարեկցություն ու խղճահարություն են առաջացնում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (22.11.2010)

  11. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականությունից, չկառուցված սիրուց, չեղած կյանքից… չհասած երազանքին տրվելու գուցե վերջին հնարավորությունը չկորցնելու համար տրվեց, տրվեց, տրվեց ու հետոյի մասին մոռացավ…
    էս խոսքերն իրական Լալայից եմ լսել: Չեմ ասի, թե մինչև վերջ հասկանում եմ, բայց խորությունը նրա աչքերում երևում էր:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սևակի "Ուշացած իմ սեր"-ը հիշեցրեց....

    Քեզ ո՞նց ներել, թե դու
    Գնացել ես մարդու
    Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը,
    Երբ որ հարցը ոչ թե սիրտն ու սերն են լուծել,
    Այլ, ամենից առաջ, մատնեմատը։
    Դատափետում են քեզ
    Ու խստորեն դատում
    Նրա´ համար, որ դու
    «Ընտանիք ես քանդում»։
    Բախտի ի՛նչ չար կատակ
    Եվ ի՛նչ ծաղր է հիմար.
    Դու´, որ հենց ծնվել ես ընտանիքի համար,
    Սուրբ օջախի´,
    Սիրո քո տանիքի´ համար,
    «Ընտանի՛ք ես քանդում»...
    Եվ դու պարտավոր ես փրկե՞լ մի ընտանիք,
    Որ շա՛տ վաղուց արդեն կործանվել է ինքը.
    Հանուն կործանվածի կործանումի մատնել
    Ուրի՞շ մի ընտանիք։
    Ու՞ր է այստեղ խիղճը,
    Դատողությու´նն ուր է,
    Ու՞ր է աոողջ միտքը.
    Հանուն փլված մի տան՝
    Մեկ այլ տանիք քանդել,
    Եվ ինչպիսի՛ տանիք...
    լավն էր.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 22.11.2010, 11:38:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (22.11.2010), Արևածագ (22.11.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, ինձ դուր եկավ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (22.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •