User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Հայ ծրագրավորող

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Մեջբերում Armen2008-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալի անտեղյակություն է այստեղ, Հայ լավ ծրագրավորողները ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ և ժամանակ չունեն ամեն օր ֆորումներում զվարճանան: Բա Երևանում գտնվող բազմաթիվ
    ֆիրմաներում ովքերն են աշխատում ?:
    Լավ կլիներ անտեղյակ գրառում անելու փոխարեն նախ թեմայի նախորդ գրառումներին ծանոթանայք։
    Ինչպես արդեն նշվեց, հարցը նրանց ֆիզիկական գույությունը չի, ու ոչ էլ որևէ մեկն ասում է, թե նրանք պարտավոր են ֆորումներում զվարճանալ։
    Իմ ունեցած տվյալներով Հայաստանում տարբեր IT ֆիրմաներում աշխատող մոտ 5000 ծրագրավորող կա։ Ի դեպ, ես էլ նրանց թվին եմ պատկանում։ Կան նաև առանձին աշխատող ծրագրավորողներ։ Բայց հարցը դա չէ։
    Խնդիրն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 20.04.2007, 11:51:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կլիներ անտեղյակ գրառում անելու փոխարեն նախ թեմայի նախորդ գրառումներին ծանոթանայք։
    Ինչպես արդեն նշվեց, հարցը նրանց ֆիզիկական գույությունը չի, ու ոչ էլ որևէ մեկն ասում է, թե նրանք պարտավոր են ֆորումներում զվարճանալ։
    Իմ ունեցած տվյալներով Հայաստանում տարբեր IT ֆիրմաներում աշխատող մոտ 5000 ծրագրավորող կա։ Ի դեպ, ես էլ նրանց թվին եմ պատկանում։ Կան նաև առանձին աշխատող ծրագրավորողներ։ Բայց հարցը դա չէ։
    Հարցն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։

    Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
    Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
    Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…
    Համաձայն եմ, այս հարցում պետական աջակցությունն անհրաժեշտ է, բայց խնդիրը միայն դա չէ։
    Բան այն է, որ ծրագրավորման ոլորտում էլ իշխում է հայերին բնորոշ սեփական ուժերի ու հաջողության նկատմամբ անվստահությունը։ Կարծես բոլորը տրամադրված են, որ Հայաստանում ոչինչ անել հնարավոր չէ։
    Մինչդեռ կարծում եմ, որ գոնե վեբի ոլորտում հայկական շուկայում հաջողության հասնելը ավելի հեշտ է, քան միջազգային շուկայում։ Միջազգային ասպարեզում ցանկացած վեբ ծառայություն իրականացնող բազմաթիվ ֆիրմաներ կան ու մրցակցությունը շատ սուր է։ Նորեկի համար շուկա գրավելը շատ բարդ է։ Մինչդեռ հայկական ինտերնետային շուկան այսօր գրեթե դատարկ է ու նույնիսկ ամենափոքր պրոյեկտն անմիջապես ուշադրության է արժանանում ու լուրջ մոտեցման դեպքում կարող է բավական առաջ գնալ։ Բայց ցավոք հայկական շուկան շարունակում է գրեթե դատարկ մնալ։
    Իհարկե, ամեն դեպքում, ծրագրավորումը միայն ինտերնետով ու հատկապես հայկական ինտերնետով չի սահմանափակվում, ու մյուս ոլորտներում Ձեր նշած հանգամանքների դերն ավելի մեծ է։

    Բայց մի այլ երևույթ էլ կա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ լուրջ ու հաջողված պրոյեկտներ իրականացվել ու իրականացվում են էնտուզիաստ ծրագրավորողների կողմից, ու այդ դեպքում ֆինանսների սղությունն այնքան մեծ դեր չունի։
    Իսկ ու՞ր են մեր հայ էնտուզիաստները։
    Իհարկե այս դեպքում էլ պետական աջակցությունն իր դրական դերը կարող է ունենալ։

    Բայց ամեն դեպքում կարծես թե սառույցն իրոք քիչ-քիչ հալվում է։ Որոշ շարժում այնուամենայնիվ նկատվում է։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 20.04.2007, 12:36:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
    Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…
    Ո'չ, նորմալ դրությունն էլ հենց ԴԱ է:

    Այն բոլոր փոքր երկրները, որոնց տնտեսության մեջ IT-ն խոշոր դեր է գրավում (Իռլանդիա, Իսրաել եւ այլն), աշխատում են հիմնականում ԱՐՏԱՔԻՆ շուկայի համար:

    Նույնիսկ պետական ամենալայն աջակցության դեպքում էլ, Հայաստանի ՓՈՔՐԻԿ տնտեսությունը չի կարող իրենից ծնել այնպիսի մի ՄԵԾ IT-շուկա, որ հայ ծրագրավորողների մի ՄԵԾ ԲԱՆԱԿ իր հացը վաստակի այդ շուկան լցնելով: Ուրեմն ուզած-չուզած հայկական IT-մասնագետների հիմնական մասը դրսի շուկայի համար պիտի աշխատեն:

  5. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Հայ ծրագրավորող

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կլիներ անտեղյակ գրառում անելու փոխարեն նախ թեմայի նախորդ գրառումներին ծանոթանայք։
    Ինչպես արդեն նշվեց, հարցը նրանց ֆիզիկական գույությունը չի, ու ոչ էլ որևէ մեկն ասում է, թե նրանք պարտավոր են ֆորումներում զվարճանալ։
    Իմ ունեցած տվյալներով Հայաստանում տարբեր IT ֆիրմաներում աշխատող մոտ 5000 ծրագրավորող կա։ Ի դեպ, ես էլ նրանց թվին եմ պատկանում։ Կան նաև առանձին աշխատող ծրագրավորողներ։ Բայց հարցը դա չէ։
    Խնդիրն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։
    Հայկական պրոյեկտների մասին խոսելը ավելորդ է, որովհետև Հայաստանում IT ոլորտի զարգացում ասելով հասկանում են խանութներում հզոր համակարգիչների առկայություն, մոդեմների վաճառք և այլն: Պարզ է որ ծրագրավորողները պետք է աշխատեն արտասահմանի համար: Միայն հետաքրքրվեք թե ինչքան աշխատավարձ են առաջարկում հայկական ընկերությունները (լրիվ ծիծաղելի գներ): Բացի այդ մի խոսեք միայն ծրագրավորողների մասին, չէ որ ծրագրավորողի ստեղծած ծրագիրը տեղադրվում և սպասարկվում է ադմինիստրատորների կողմից:

  6. #6
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    խնդրում եմ օգնել,որտեղից կարամ վերցնեմ document.-ի մեթոդների ցանկը իրանց նկարագրություններով:

  7. #7
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Միշտ հիմնադիր լինելը հաճելի է ես կասեի մի կողմից էլ լավ է որ հայաստանում IT դեռ չի կարող համեմատվել արտասահմանի հետ , ինձ ճիշտ հասկացեք , ներկայիս հայ ծրագրավորողներին ընձեռնված է հնարավորություն հայ IT - ի հիմնադիրները լինելու և զարգացնելու այն , դառնալու հայաստանում առաջինը տարբեր բաներում որի հավանականությունը արտասահմանում արդեն շատ փոքրացել է :
    Կարևորը առողջ եղեք

  8. #8
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Հայաստանում ապրող ծրագրավորող լինելը եւ Հայաստանի համար աշխատող ծրագրավորող լինելը իրար հետ գրեթե չկապված երեւույթներ են: Հայկական որեւե նախագիծ իրականացնելիս հարցի գաղափարական կողմը, հոգեկան բավարարությունը ծրագրավորողի միակ “շահն” են…

    Օրինակ` մեր 1915-23.Javakhk.net նախագիծը առանց որեւե աջակցության է արված, բայց նա իր կառուցողների համար եկեղեցում օրհնություն ստանալու պես մի բան եղավ…

  9. #9
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Պատահական հանդիպեցի`
    հայերեն - անգլերեն բառարան,
    http://www.translator.am/am/Translate.html (սայտում թարգմանել)
    http://www.translator.am/Setup/IAgent.exe (համակարգչից թարգմանել)
    լավնա, նախադասություն էլա թարգմանում
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  10. #10
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ծրագրավորող

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատահական հանդիպեցի`
    հայերեն - անգլերեն բառարան,
    http://www.translator.am/am/Translate.html (սայտում թարգմանել)
    http://www.translator.am/Setup/IAgent.exe (համակարգչից թարգմանել)
    լավնա, նախադասություն էլա թարգմանում
    Լ.յ.ո.վ հայկական ամենամեծ բառարանը անգլ-հայ www.hay.am-իննա դեռ նախադասություն չի թարգմանում բայց շատ մեծա իսկ ետ քո ասածը հայերը չեն սարգել եվրոպացիներին են խնդրել (փող տվել) ,իսկ իմ ասածը 100 տոկոս հայերն են սագել
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 04.04.2008, 18:14:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհույս Web-ծրագրավորող!
    Հեղինակ՝ lyovarm, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.12.2016, 17:26
  2. Պետք է C# ծրագրավորող
    Հեղինակ՝ Shah, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.08.2014, 17:35
  3. Սկսնակ ծրագրավորող
    Հեղինակ՝ Tig, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 5
    Վերջինը: 15.11.2007, 18:02
  4. հարկավոր է PHP ծրագրավորող
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.07.2007, 02:08
  5. Պահանջվում է ծրագրավորող
    Հեղինակ՝ linus, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.06.2007, 17:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •