User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Անգլիան եւ Հայաստանը 20-րդ դարի սկզբի արհավիքներում

  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անգլիան եւ Հայաստանը 20-րդ դարի սկզբի արհավիքներում

    Կան մի քանի պատմական փաստեր, որ կը ցանկանայի Ձեր ուշադրութեանը հրաուիրել:
    Նպատակահարմար թեմայ չգտայ, եւ առանձին թեման բացեցի:
    Հետաքրքիր կը լինի նաեւ Ձեր կարծիքները:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ա՛խ այդ անգլիացիները

    1918թ. դեկտեմբերի 8-ին Գորիս է ժամանում անգլիական մի պատուիրակութիւն՝ Գիբոնի գլխավորութեամբ: Պատուիրակութեան նպատակն էր «խաղաղ» ճանապարհով լուծել Զանգեզուրում Ադրբեջանի գերիշխանութեան հարցը: Ժամանակակիցների վկայութեամբ նա մեծամեծ կաշառքներ էր ստացել եւ որոշակի խօստումներ տուել: Գիբոնը Գորիս է գալիս ավտոմեքենայում բազմած, շուրջ 100 հնդիկ սիփահիների ուղեկցութեամբ եւ փորձում հոխորտալով անցնել Զանգեզուրի սահմանը: Ինքնավստահ անգլիացու ուղին մերկացրած սրով փակում է սահմանային պահակապետի սպա Բագրատ Բադիրեանը: Գիբոնը Զանգեզուրի սահմանն անցնում է ժամեր յետոյ միայն, երբ ստացւում է Գորիսի ազգային խորհրդի եւ Անրդանիկի թոյլտւութիւնը: Մեքենայով յայտնուելով Գորիսի փողոցներում, անգլիացին զարմացած էր, որ իրեն պաշտոնապես ոչ ոք չի դիմավորում: Ինչքան որ գորիսեցիներն էին զարմացած Գիբոնի ավտոմեքենայով, նոյնքան էլ նա էր անակնկալի եկել Եվրոպային վայել մի փոքրիկ ու կոկիկ քաղաք մտնելով: Գիբոնին բնակելի տան երկրորդ հարկի պատշգամբից Անդրանիկին ի տես է հրաուիրում բժ. Բոնապարտեանը՝ մաքուր անգլերենով: Անգլիացին սսկուել էր: Նրան երկրորդ անգամ են պատշբամբից հրաուիրում Անդրանիկի մոտ՝ թէյի: Անգլիացի սպան ստիպուած էր՝ թեկուզ ամոթով ետ չդառնալու համար բարձրանալու հիւրասենեակ: Մինչ այդ քաղաքի հրապարակը հեղեղեց հուզուած ժողովուրդը: Բոլորը գիտեին, թէ ինչու է ժամանել անգլիացի սպան: Թէյելուց յետոյ Գիբոնը եւ նրա հայ հիւրընկալողները դուրս եկան պատշգամբ: Ամբոխը խուլ աղմկում էր եւ լռեց միայն այն ժամանակ, երբ պատշգամբում կանգնածների մէջ վիթխարահասակ ծերունի Ղազար Մալինցեանը բարձրացրեց ձեռքի գաւազանը: Ծերունին խօսելուց առաջ հանեց գլխարկը եւ թարգմանչի օգնութեամբ դիմելով անգլիացուն՝ արտասանեց իր նշանավոր ճառը, որում կային այսպիսի խօսքեր.
    «Լաւ իմացեք, որ հարիւրավոր տարիների ընթացքում հայ ազգի օրորոցքի ծծկեր մանուկից բռնած մինչեւ խոր ծերութեան հասած տղամարդ թէ կին մարդ այնքան են ծնկաչոք աղոթել մեր տաճարներում քրիստոնեա անգլիացու զենքի յաջողութեան համար, որ մեր տաճարի հատակի սալ քարերը փոս են ընկել: Բայց հիմա դու եկել ես, որ մեր հայրենի հողը մեզանից խլես ու տաս ուրիշ հաւատքի տէր երկրի: Էդ ի՞նչ խայտառակութիւն է... Այսուհետ մենք թքել ենք անգլիական կառավարութեան եւ նրա թագավորի վրայ:... Եթէ կամենում եք մեզ ճնշել զենքով, մենք պատրաստ ենք դիմադրել ձեզ եւ ապացուցել, որ մենք հնդիկներ չենք ձեզ համար...»

    Յատուածը մէջբերուած է Սերգեյ Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմութիւն» գրքից:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՞
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.11.2010), Mephistopheles (21.11.2010), Երվանդ (21.11.2010)

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատօրյալ. Ճիշդ է նիւթին իմաստը, դերը ու նշանակութիւնը չեմ հասկնար բայց ութ ջրիկ գրառումը ջնջուած են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (22.11.2010)

  7. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով թեմայի վերնագիրն ու նյութը իրար հետ կապ չունեն...համընկնում են միայն վորոշ տառերով.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (22.11.2010)

  9. #6
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում zanazan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով թեմայի վերնագիրն ու նյութը իրար հետ կապ չունեն...համընկնում են միայն վորոշ տառերով.
    Այստեղ կը բերուեն պատմական այն փաստերը, որոնք վկայում են 20-րդ դարի առաջին քառորդում Անգլիայի՝ Հայաստանի հետ տարվող քաղաքականութեանը:

    Այդ նիւթը վերաբերվում էր նրան, որ Անգլիական կառավարութիւնը շահագրգռուած էր որպեսզի Զանգեզուրը հանձնուի այդժամանակվա Ադրբեջանին:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #7
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զօրավարի կիսատ արշաւանքը դէպի Արցախ

    Զորավարի՝ Գորիսից դէպի Ղարաբաղ արշաւանքտ սկսուել է 1918թ. Նոյեմբերի 16-ին:
    Անդրանիկին ճակատ են ճանապարհում մեծ հանդիսավորութեամբ: Գորիսի հայ կանանց միութիւնը հայոց զորքին է նուիրում ոսկեթել ծոպերով կարմիր դրոշ: Մետաքսէ կտորի վրայ կանայք ասեղնագործել էին. «Հայկական առանձին հարուածող զօրամաս» բառերը: Դրօշը զօրավարին հանձնեց եւ ողջերթի խօսքեր ասաց Գորիսի տարեց կանանցից մէկը՝ գորգագործ Սուլթան Բաջին: Անդրանիկը, ընդունելով դրօշը, հուզմունքով պատասխանել է. «Կուզեյի, որ սա վերջին դրօշակը լիներ, որ հայ մայրը կուտայ իր որդուն՝ նրան դէպի կռուի դաշտ քաջալերելով: Կը մաղթեմ, որ սա նշանակ լինի յաջողութեան եւ խաղաղութեան»:
    Անդրանիկի արշաւանքը սկսւում է Տեղ գիւղից: Դիմացը հայերի կողմից երիցս անիծուած Զաբուղի ձորն էր՝ ավազակաբարո եւ ռազմատենչ քրդական գիւղերով: Մինչ այդ հայկական ուժերը Բոգդան Մելիք-Հիւսեինեանի գլխավորութեամբ փորձել էին գրաուել Մարքիզի բարձունքը եւ ճանպարհ բացել դէպի Ղարաբաղ, բայց անօգուտ: Սակայն Անդրանիկի համար փակ դարպասներ չկային, միայն թէ կռիւ լիներ: Կոտրելով թշնամու դիմադրութիւնը՝ հայկական զօրքերը գրաւում են Մարքիզ, Ղզլջան, Սուս, Սումուքլու, Նորուզլու, Թաթտարա բննակավայրերը: Անդրանիկին դիմադրելը հեշտ չէր, նրա անունը վաղուղ էր թնդում այդ ձորերում, բայց յաղթանակն էլ հեշտութեամբ չէր տրւում: Մարտերից մէկում զոհուեց զօրավարի օգնականներից ղարաբաղցի Ստեփան Սարգսեանը: Յաղթահարելով ամենադժուարին տեղամասը՝ Զաբուղի ձորը, Անդրանիկն արշաւանքը սկսելուց երկու օր յետոյ կանգ է առնում Հագարի գետի Ավդալար կամրջի մոտ: Նրա հեծեալները գրաուել էին նաեւ Ավդալար գիւղը: Ճանապարհը դէպի Շուշի բաց էր: Ծրագրուած էր, որ զօրքը Շուշի կը մտնի երկու օր յետոյ՝ նոյեմբերի 20-ին: Բայց հէնց Ավդալլարի կամրջի մոտ նոյեմբերի 18-ին, Շուշիից ընդամենը 40 վերստ հեռավորութեան վրայ, Անդրանիկին է ներկայանում կապավորը եւ նրան հանձնում գեներալ-մայոր Թոմսոնի՝ Անգլիայի անունից ստորագրուած հեռագիրը, որով պահանջում էր դադարեցնել արշաւանքը: Հեռագիր-նամակի տակ ստորագրել էր Ադրբեջանի պրեմիեր-մինիստր Խան-Խոյսկին: Յաջորդ օրը Ավդալլար է հասնում նաեւ Անտանտի ռազմական միսիան, որի կազմում էին անգլիացի կապիտան Գոլդսմեթը, Ֆրանսիացի կապիտան Կասֆեդը եւ մի շուշեցի՝ Գեանջցեան Արտաշեսը, որպէս թարգման: Արշաւանքի մասնակից կորնիձորցի զինվոր Սարգիս Կարապետեանը հիշում է, որ անգլիական դրօշ պարզած կառքը, որով եկել են պատուիրակները, եղել է սպիտակ գոյնի: Սպիտակ էին հագնուած նաեւ պատուիրակները: Անդրանիկի զօրավարական վրանում զրոյցը տեւել է 3-4 ժամ: Պատուիրակութեան ասելիքը Թոմսոնի հեռագրի պահանի հաստատումն էր՝ դադարեցնել արշաւանքը, այլապէս դաշնակից երկրները չեն երաշխավորում Փարիզի խաղաղութեան կոնֆերանսում (Սեւր) հայկական հարցի քննարկման յաջողութիւնը: Անդրանիկն անկարող էր հաշուի չառնել համայն հայութեան շահերը: Սակայն ցաւալին այն էր, որ նոյնն էին նամակով պահանջում նաեւ Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանը եւ նարն միացած Սոկրատբեկը՝ նոյնպէս Մելիք-Շանհնազարեան, համարելով, որ արշաւանքը Ղարաբաղում կը խորացնի ազգային հակամարտութիւնը, որից, իբր, կարելիէ խուսափել: Այս վերջին պահանջն Անդրանիկին լիւ թեւաթափ արեց: Զօրավարը բանակցութիւններից յետոյ անտրամադիր էր, գունատ եւ ջղագրգիռ՝ հիշում է նրա կորնիձորցի զինվորը:
    Անդրանիկը վերջին անգամ նայելով Ղարաբաղի սեգ, այդքան մոտ եւ այդքան անհաս լեռներին՝ հրաման է արձակում ետ վերադառնալ Գորիս:

    Յատուածը մէջբերուած է Սերգեյ Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմութիւն» գրքից:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 20-րդ դարի լավագույն ՀԱՅԵՐԸ
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.10.2013, 17:34
  2. 20-րդ դարի լավագույն գիրքը
    Հեղինակ՝ Malu, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 30.01.2011, 10:24
  3. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.10.2010, 09:50
  4. Ո՞վ է 21-րդ դարի հայտնությունը երգի ասպարեզում
    Հեղինակ՝ armuk, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2010, 20:25
  5. Որտե՞ղ է սկզբի վերջը…
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 47
    Վերջինը: 11.05.2008, 09:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •