Լրիվ չեմ կարդացել, միայն առաջին մի 8 էջը, բայց տպավորությունը պարզապես ապշեցուցիչ էր: Հատկապես որոշ մարդկանց արձագանքները: Ինձ թվում է «լավ են արել, տարել են քաղմաս» ասողները լուրջ թերարժեքության և այլ հոգեբանական խնդիրներ ունեն: Արդյոք գիտակցո՞ւմ են մեր այս հայրենակիցները, որ անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից, լսած երաժշտությունից, այս բոլոր անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքները ինչ որ իրենք: Եվ պետությունը պարտավոր է պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե ոտնահարել աջ ու ձախ (ֆանտաստիկայի բնագավառից ստացվեց էս միտքը):
Վերջերս տեղի ունեցած դեպքերը, «մաքրումները», իմ կարծիքով, իշխանությունների հերթական փորձն է հանրության ուշադրությունը շեղել երկրի կառավարման ոլորտում կատարյալ ֆիասկոյից:
Վերցնենք, օրինակ, վերջերս ծնողներին սպանած երիտասարդի դեպքը, որի գործով ողջ մեղքը փորձում են բարդել «Եհովայի վկաներ» կազմակերպության վրա:
այս և
այս հոդվածներում բերված տվյալներով երիտասարդի մոտ հոգեկան անառողջության նշաններ հայտնաբերվել են վաղուց. նրան տարել են բանակ և ) ամսից ազատել՝ հոգեկան անառողջության պատճառով: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր էին կորել զորակոչիկի առողջությունը քննող հանձնաժողովի մասնագիտական հմտությունները, եթե նրան որակել էին բանակային ծառայության ենթակա: Հետո 24 օր տարել են Սևանի հոգեբուժարան «սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ, իսկ 24 օրից որակել «առողջ» և բաց թողել: Ծնողներին սպանելուց հետո պարզվեց, որ ամենի պատճառը ԵՎ-ն են: Սեփական անկոմպետենտությունը կոծկելու փորձ:
Պարադոքսալն այն է, որ որոշ մարդիկ (որոնց քանակը քիչ չէ ֆորումում) ասում են՝ այդպես էլ պետք է: Այսպիսի գիտակցությամբ միշտ ունենալու ենք այն գորշ վիճակը, որն ունենք, նույնիսկ ավելի վատ:
Էջանիշներ