User Tag List

Էջ 1 35-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 514 հատից

Թեմա: Էմո լինելն արգելվու՞մ է

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էմո լինելն արգելվու՞մ է

    Այսօր մեկօրյա արձակուրդից հետո նորից ինտերնետ վերադարձա ու ֆեյսիս ֆիդերի մեջ այսպիսի բան եմ գտնում (աղբյուրը).
    Այսօրվանից արդեն քաղմասներից մտնում են դպրոցներ և հավաքում երեխեքին ու հարցաքննում:
    Ձեռի հետ հավաքում են բոլոր նրանց ովքեր, ըստ իրենց կարող են մեղադրվել էմո լինելու մեջ, այսիքն օպեռի ուզած ձևով չեն հագնված` վարդագույնի և սևի թեթևակի ներկայությունը հագուստի մեջ արդեն կրիմինալ է:
    Այսօր նման լկտիություն է տեղի ունեցել 1-ին մասիվի, քաղմասին հարող դպրոցում (դպրոցի համարը չեմ հիշում):
    Եկել են ու մի քանի աղջիկների փորձել են բերման ենթարկել, հետո էլ առանձնազրույց են ունեցել, մտել են հեռախոսներն են փորփրել:
    ՈՎ Է ԱՅՍ ԻԴԵՈՏԻԶՄԻ ՀԵՂԻՆԱԿԸ?
    Որն է էս բեսպրեդելի նպատակը?
    Ում հիվանդ ուղեղն ա էս եզրակացությանն եկել?
    Ինչ իրավունքով?
    Կխնդրեի ինչ-որ մեկին, ով ավելի տեղյակ է իրավիճակից, հայտարարի կամ ժխտի տեղեկությունները, ինչպես նաև առավել սպառիչ ինֆորմացիա տա տեղի ունեցածի մասին:
    Որովհետև եթե այս ամենը ճիշտ է, տեղի ունեցածը որակվում է որպես մարդու տարրական իրավունքների խախտում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.11.2010), Magic-Mushroom (20.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Yellow Raven (20.11.2010), Արշակ (21.11.2010), Դեմետրիա (20.11.2010), Հայուհի (20.11.2010), Ուլուանա (21.11.2010)

  3. #2
    Անդամության թեկնածու Arevord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում սա համապատասխանի իրականությանը:
    Քանի որ Դպրոցները և Հասարկություն և առավել ևս Լրատվական միջոցները Ձայն կբարձրացնեին:
    Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին: Գ.Նժդեհ

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱ ՆՄԱՆ Է ՖԱՇԻԶՄԻ

    Երեկ ժամը 16:30-ի սահմաններում մանկական երկաթուղու տարածից Երևան քաղաքի Կենտրոնական բաժին բերման են ենթարկել վեց աղջկա: Այսօր աղջիկներից երեքը հանդես են եկել ասուլիսով, մանրամասն պատմել` ինչ է եղել: Պարզվում է` աղջիկներից մեկի ձեռքին եղել է հուշանվեր թուր, ինչը նկատել են տարածքի հսկիչները եւ աղջիկներին հորդորել, ասել, որ հեռանան տարածքից, քանի որ իրենց մոտ սառը զենք է, անվանել են աղջիկներին էմոներ, սատանիստներ, ոչ ֆորմալ տեսք ունեցողներ: Մինչեւ աղջիկները կհեռանային տարածքից` հայտնվել են ոստիկանները, որոնցից ընդամենը մեկը ոստիկանական համազգեստով է եղել, մյուս երկուսը` քաղաքացիական, որոնք հրելով, աղջիկների մազերը քաշելով մեքենա են նստեցրել, տարել ոստիկանություն:

    Աղջիկներից Ծոմակը պատմել է, որ ոստիկանությունում ճնշել են իրենց. «Մտնում ես իրենց սենյակ`ջարդված աթոռներ, սարսափելի պայմաններ եւ չես իմանում քեզ հետ ինչ կարող են անել», նշել է Ծոմակը, նաեւ ավելացրել, որ ոստիկաններն իրենց հետ խոսել են այնպես, կարծես ոչ որպես մարդու. «Հավանաբար անգամ տառական էլ չէինք նրանց համար, այն աստիճան, որ ես ասացի` այս աստիճան դուք կարո՞ղ եք դաժան լինել, ինձ ասացին` այո՛, մենք ոչ միայն դաժան ենք, այլ մենք նաեւ սիրտ էլ չունենք»:

    Մեր այն հարցին` ոստիկանները հարցնո՞ւմ էին` էմոյական շարժման մեջ ներգրավված եք, թե ոչ, ասացին, որ մի երկու հարց տվեցին, իրենք էլ չիմանալով` ի՞նչ է էմո նշանակում: Թեեւ աղջիկներից որեւէ մեկը էմոյական չի:

    Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով ամբողջ ընթացքում եղել է ոստիկանության մոտքի մոտ, նշել է, որ սա ձեւ է երիտասարդների վրա ճնշում գործադրելու, քանի որ երիտասարդներն իրենցից միշտ ներկայացնում են ուժ, որը կարող է բերել ինչ-որ շարժման. «Նախկինում կային հիպպիները, պանկերը, հետո Սովետական Միությունը քանդվեց, սակայն պարզվեց, որ չքանդվեց: Նույնը էմոների դեմ են սկսում, վաղը կարող է կարճ յուբկով աղջիկներին բռնեն, որովհետեւ կարող է պարզվի, որ նրանք էլ են խանգարում», ասել է Միքայել Դանիելյանը: Ըստ նրա` այս ամենը շատ նման է ֆաշիզմի:

    Միքայել Դանիելյանի խոսով,վերջերս Հայաստանում մարդ է մահանում, ասում են կամ Եհովայի վկա է, կամ էմո է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բանակում եւ ոստիկանությունում սպանվող երեխաները սպանվում են ոչ Եհովայի վկաներից, ոչ էլ էմոներից, այլ հայ քրիստոնյա սպաերի ձեռքով:

    Ի դեպ, մեր տեղեկություններով, վերջին օրերին ոստիկաններն այցելում են դպրոցներ, հանդիպում մանկավարժների եւ աշակերտների ծնողների հետ` իբր կանխելու հնարավոր էմոյական շարժումը:
    Աղբյուր՝ Lragir.am
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (21.11.2010), Freeman (20.11.2010), Jarre (20.11.2010), Հայուհի (20.11.2010), Ուլուանա (21.11.2010)

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք գիտենք, թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում էս շները... հա, ասածս ինչ էր, փաստորեն՝ հաստատվեց: Շներին որսի են բաց թողել: Ի՞նչ կառաջարկեք: Ցույցեր, բողոքներ, նամակներ մարդու իրավունքների գրասենյակ և այլն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.11.2010), Magic-Mushroom (20.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010)

  8. #5
    Անդամության թեկնածու Arevord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այսպես ուր ենք հասնելու...
    Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին: Գ.Նժդեհ

  9. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անչափահասների շրջանում ինքնասպանությունների քանակի աճի հետ կապված ոստիկանության անչափահասների բաժիններն ու կրթական հաստատությունները հատուկ հրահանգ են ստացել՝ զբաղվել այս խնդիրներով: Ըստ ասեկոսեների, ռիսկային խմբերի մեջ են դիտվում ինչպես աղանդավորների երեխաները, հանցագործ խմբերի մեջ ներգրավվածները կամ նման հարազատներ ունեցողները, այնպես էլ տարբեր երաժշտական խմբերի ֆանատները: ԷՄՈ կոչվող ֆանատ-երեխաներն, օրինակ, հայտնի են ռոք երաժշտության նկատմամբ սիրով, սև ու վարդագույն հագուստներով, խմբերով հավաքվում են, եղբայրության արարողություններ անում ` կտրվածքներ անելով, արյուն փոխանակելով, ծանր ռոք լսելով:

    Ըստ ոստիկանության, այս խմբի ներկայացուցիչներն ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, ուստի նրանցով հատուկ զբաղվելու անհրաժեշտություն կա: Այժմ, ըստ ասեկոսեների, ոստիկանները զբաղված են տարբեր դպրոցներում ԷՄՈՆԵՐԻՆ հայտնաբերելով:
    (Աղբյուրը)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #7
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցս կայանում է հետևյալում որքանով է բնական էմո լինելու արգելքը?Կոնկրետացնեմ, եթե էմո լինելը բոլոր իմաստներով դրական երևույթ է, ապա ինչու է արգելվում, ասում են չէ ծուխը առանց կրակի չի լինում: Հաջորդ հարցը.արյոք մի կամ մի քանի մարդու իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում մյուսների իրավունքի պահպանում, այսինքն ասածս այն է, որ եթե վերջիններիս գործունեությունը առաջ է բերում հասարակության մի մասի դժգոհություն, ապա ճիշտ չի լինի լսել նաև նրանց: եվ վերջապես կամքի ազատության երևույթը, որքան էլ լիբերալ լինի այս կամ այն հասարակությունը, պահանջում է վերաարժեքավորում, այսինքն ազատության աստիճան ասվածը շատ տեղին է: Իհարկե ընդհանուր վերցրած ազատությունը ինքն իրենով որևէ սահման կարծես թե պետք է չունենա, սակայն հատկապես մեր նման երկրներում, որտեղ օտարամոլության ներմուծումը վիրուսի նման տարածվում է շատ հարկավոր է հասկանալ դրա սահմանները թե անհատի տեսանկյունից, թե հասարակության տեսանկյունից: Ամեն վատ բան վերցնել և տեղայնացնելը ճիշտ չէ, քանզի ցանկացած "copy paste" կորցնում է իր իրական նշանակությունը և էությունը, եթե նրանում չկան ինչ-որ ազգային, ինչ-որ մեր մենթալիտետին հարիր տարրեր:

  11. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Товарищи, это просто охренеть что такое. Значит, после того, как городе Раздане повесился 16-летний мальчик, который рисовал в тетради пронумерованные гробы (клянусь, так и написано), полиция решила, что все дело в эмо и они сгубят нацию. Сегодня поймали 7 девочек с сувенирным черепом в руках (одетых совершенно нормально, без всяких намеков на эмоистичность), таская за волосы и пиная ногами засунули в машину, заодно захватив и незнакомого им парня, который мимо проходил, завезли всех в ментовку, 2 часа допрашивали без родителей, а парня еще и избили (несовершеннолетнего, заметьте). Вот тут почитайте http://kornelij.livejournal.com/1017887.html
    В общем, теперь я эмо. Присоединяйтесь к группе в фейсбуке http://www.facebook.com/home.php?sk=...group_activity будем бороться за то, чтобы наши дети могли ходить по городу в чем хотят и где хотят без страха быть побитыми силами правопорядка.
    (Աղբյուրը)
    Թարգմանություն.
    Ընկերներ, գժվել կարելի է՝ ինչ է կատարվում: Այսպիսով, նրանից հետո, ինչ Հրազդան քաղաքում 16-ամյա տղա է կախվել, ով տետրում համարակալված դագաղներ էր նկարում (երդվում եմ, այդպես էլ գրված է), ոստիկանությունը որոշել է, որ ամբողջ խնդիրն էմոներն են ու նրանք կործանելու են ազգը: Այսօր 7 աղջիկների են բռնել, ովքեր գանգ-հուշանվերներ էին կրում ձեռքերի վրա (լրիվ նորմալ, առանց էմոության տարրերի հագնված), մազերից քաշելով ու ոտքերով հարվածելով հրել մեքենան, ձեռքի հետ բռնելով նրանց անծանոթ տղայի, որը մոտակայքով անցնում էր, բոլորին տարան ոստիկանություն, երկու ժամ առանց ծնողների հարցաքննեցին, տղային մի հատ էլ ծեծի ենթարկեցին (հաշվի առեք, անչափահասին): Կարդացեք այստեղ http://kornelij.livejournal.com/1017887.html :
    Այնպես որ, հիմա ես էմո եմ: Միացեք ֆեյսբուքյան խմբին http://www.facebook.com/home.php?sk=...group_activity պայքարենք նրա համար, որ մեր երեխաները կարողանան քայլել քաղաքով հագնված այնպես, ինչպես ցանկանում են, առանց վախենալու, որ ծեծի կենթարկվեն իրավապահ ուժերի կողմից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս կայանում է հետևյալում որքանով է բնական էմո լինելու արգելքը?Կոնկրետացնեմ, եթե էմո լինելը բոլոր իմաստներով դրական երևույթ է, ապա ինչու է արգելվում, ասում են չէ ծուխը առանց կրակի չի լինում:
    Լինում է: Նամանավանդ Հայաստանում:
    Հաջորդ հարցը.արյոք մի կամ մի քանի մարդու իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում մյուսների իրավունքի պահպանում, այսինքն ասածս այն է, որ եթե վերջիններիս գործունեությունը առաջ է բերում հասարակության մի մասի դժգոհություն, ապա ճիշտ չի լինի լսել նաև նրանց:
    Ոչ, ճիշտ չի լինի: Ըստ սահմանման: Ամեն մարդ իրավունք ունի լսել իր ցանկացած երաժշտությունը, ունենալ սեփական համոզմունքներ ու հագնվել իր ցանկացած ձևով, եթե հագնվածն ուղղակիորեն չի խախտում հասարակական կարգը: Ու տանձիս չի, թե հասարակության որոշ խավեր ինչ կուզեն ասել այդ առիթով: Ամեն մարդ իրավունք ունի լինել այն, ինչ ցանկանում է:
    եվ վերջապես կամքի ազատության երևույթը, որքան էլ լիբերալ լինի այս կամ այն հասարակությունը, պահանջում է վերաարժեքավորում, այսինքն ազատության աստիճան ասվածը շատ տեղին է: Իհարկե ընդհանուր վերցրած ազատությունը ինքն իրենով որևէ սահման կարծես թե պետք է չունենա, սակայն հատկապես մեր նման երկրներում, որտեղ օտարամոլության ներմուծումը վիրուսի նման տարածվում է շատ հարկավոր է հասկանալ դրա սահմանները թե անհատի տեսանկյունից, թե հասարակության տեսանկյունից:
    Ֆաշի՞ստ ես, բարեկամս Կամբոջայում ազգայնականները նույն «օտարամոլության» («կոմունիզմի») դեմ պայքարի շրջանակներում գնդակահարեցին բոլոր բարձրագույն կրթությամբ մարդկանց: Բացարձակապես բոլորին: Կեցցե՛ Կամբոջան:
    Ամեն վատ բան վերցնել և տեղայնացնելը ճիշտ չէ, քանզի ցանկացած "copy paste" կորցնում է իր իրական նշանակությունը և էությունը, եթե նրանում չկան ինչ-որ ազգային, ինչ-որ մեր մենթալիտետին հարիր տարրեր:
    Ջանամ, ուրիշ հարց է՝ լավ բան է էմո լինելը թե ոչ, ուրիշ հարց է՝ ենթամշակույթի ուժային ճնշումը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Ուլուանա (21.11.2010)

  14. #10
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր մեկօրյա արձակուրդից հետո նորից ինտերնետ վերադարձա ու ֆեյսիս ֆիդերի մեջ այսպիսի բան եմ գտնում (աղբյուրը).

    Կխնդրեի ինչ-որ մեկին, ով ավելի տեղյակ է իրավիճակից, հայտարարի կամ ժխտի տեղեկությունները, ինչպես նաև առավել սպառիչ ինֆորմացիա տա տեղի ունեցածի մասին:
    Որովհետև եթե այս ամենը ճիշտ է, տեղի ունեցածը որակվում է որպես մարդու տարրական իրավունքների խախտում:
    ես էլ եմ լսել,որ կա նման բան,ու հաստատ գիտեմ որ կա,իմ սովորած դպրոցում,որտեղ այժմ էլ կան ծանոթ ուսուցիչներ/մամաս ընդեղ ա աշխատում/,մի քանի օր առաջ ասեց որ եկել են դպրոց ու երկու 10-րդ դասարանցի աղջիկների տարել են քաղմաս հարցաքննության` Էմո լինելու մեղադրանքով ես ու՞ր ենք հասել,բան չունեմ ասելու,ես ել չեմ ընդունում Էմոյականներին,բայց արժի՞ դրա համար քաղմաս տանել

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.11.2010), Jarre (20.11.2010), Rhayader (20.11.2010)

  16. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսով, հայկական մենթալիտետի հարգարժան երկրպագուին պատասխանելուց հետո անցնենք գործին.
    http://kornelij.livejournal.com/1011949.html
    http://kornelij.livejournal.com/1017887.html
    Ալխիմիկի (Էդգար Բարսեղյան) ռեակցիան.
    http://alkhimik.livejournal.com/308109.html
    Ես ինքս այսօր պաշտոնապես հայտարարում եմ. ԵՍ ԷՄՈ ԵՄ, եթե կարող եք՝ ինձ էլ ձերբակալեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.11.2010), Աթեիստ (20.11.2010)

  18. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերներ, գժվել կարելի է՝ ինչ է կատարվում: Այսպիսով, նրանից հետո, ինչ Հրազդան քաղաքում 16-ամյա տղա է կախվել, ով տետրում համարակալված դագաղներ էր նկարում (երդվում եմ, այդպես էլ գրված է), ոստիկանությունը որոշել է, որ ամբողջ խնդիրն էմոներն են ու նրանք կործանելու են ազգը: Այսօր 7 աղջիկների են բռնել, ովքեր գանգ-հուշանվերներ էին կրում ձեռքերի վրա (լրիվ նորմալ, առանց էմոության տարրերի հագնված), մազերից քաշելով ու ոտքերով հարվածելով հրել մեքենան, ձեռքի հետ բռնելով նրանց անծանոթ տղայի, որը մոտակայքով անցնում էր, բոլորին տարան ոստիկանություն, երկու ժամ առանց ծնողների հարցաքննեցին, տղային մի հատ էլ ծեծի ենթարկեցին (հաշվի առեք, անչափահասին): Կարդացեք այստեղ http://kornelij.livejournal.com/1017887.html :
    Այնպես որ, հիմա ես էմո եմ: Միացեք ֆեյսբուքյան խմբին http://www.facebook.com/home.php?sk=...group_activity պայքարենք նրա համար, որ մեր երեխաները կարողանան քայլել քաղաքով հագնված այնպես, ինչպես ցանկանում են, առանց վախենալու, որ ծեծի կենթարկվեն իրավապահ ուժերի կողմից:

    Ավելի մեծ ապուշություն չէի լսել.....

    Ստեղ ո՞վ ա կարծում, որ ոստիկանը կարա աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին....

    Ոստիկանները գուցեև քաղաքական պատվերների ձեռը կրակն են ընկել, բայց հաստատ իմացեք, որ ոչ մի ոստիկան աղջնակին ծեծի չի ենթարկի.... չեմ հավատում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (20.11.2010), davidus (20.11.2010), einnA (20.11.2010), ministr (20.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), ՆանՍ (22.11.2010)

  20. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի մեծ ապուշություն չէի լսել.....

    Ստեղ ո՞վ ա կարծում, որ ոստիկանը կարա աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին....

    Ոստիկանները գուցեև քաղաքական պատվերների ձեռը կրակն են ընկել, բայց հաստատ իմացեք, որ ոչ մի ոստիկան աղջնակին ծեծի չի ենթարկի.... չեմ հավատում....
    Ես հավատում եմ:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.11.2010), Jarre (20.11.2010), Sagittarius (20.11.2010), Տրիբուն (22.11.2010)

  22. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ ինքնասպանության մղելու նպատակով գրաքննության ենթարկել Հովհաննես Թումանյանի «Մարոն» ու «Անուշը», մասնավորապես՝ արգելել կամ հանել դպրոցական նյութից, կամ էլ խմբագրել. «Մարոն» վերջում կթողնի գյուղն ու կդառնա ՀՀ ՆԳՆ սպա, իսկ Անուշը մեղադրանք կներկայացնի եղբոր նկատմամբ ու լեյտենանտ Մարոն կհետաքննի գործը: Գործողության վերնագիրը՝ «հերոս ոստիկանների պայքարն իրականության դեմ»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.11.2010), Freeman (20.11.2010), Jarre (20.11.2010), Skeptic (20.11.2010), Գանգրահեր (20.11.2010), Նիկեա (21.08.2016), Տրիբուն (22.11.2010)

  24. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի մեծ ապուշություն չէի լսել.....

    Ստեղ ո՞վ ա կարծում, որ ոստիկանը կարա աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին....

    Ոստիկանները գուցեև քաղաքական պատվերների ձեռը կրակն են ընկել, բայց հաստատ իմացեք, որ ոչ մի ոստիկան աղջնակին ծեծի չի ենթարկի.... չեմ հավատում....
    Ես էլ եմ հավատում: Մարիամ Սուխուդյանի դեպքերից հետո ես իրենցից նման բաներ չի, որ սպասում եմ: Կամ էլ, նույն մենթե՞րը չեն ցույցեր ցրելուց աղջիկներ, տատիներ ու այլ նման մարդկանց ծեծում: Ու ոչ միայն քաղաքական ցույցերի ժամանակ: Էկոակտիվիստների նստացույցը ՎՏԲ-ի դեմ՝ օրինակ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.11.2010)

Էջ 1 35-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •