Մեջբերում Սլիմ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց էտ դեկորատիվները պողպատ չեն ու զենք չի համարվում չէ? Ինչի պիտի բերման ենթարկեն? Սպուտնիկ-բրիտվա գնելուց էլ պիտի սերտիֆիկատ պահանջես? Դրանով ավելի լուրջ վնասներ կարելիա հասցնել
Ախր ես օրենքի հղումը տվեցի չէ։

Հոդված 7. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների սերտիֆիկացումը

Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաեւ կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման` օրենսդրությամբ սահմանված կարգով։
Այ եթե դու սերտիֆիկատ չունենաս, ապա ոտիկանությունը իրավունք ունի քեզ քո խաղալիքով բերման ենթարկել, որ պարզի, խաղալիքդ պողպատից է, թե՞ ազբեստից, խաղալիք է՞, թե իսկական թուր՝ նախատեսված թշնամու կենդանի ուժերը խոցելու համար։