Իհարկե ծեծվածա, առաջին անգամ գրիա առնվել մթա 4րդ դարում:Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թե դու ինչպես ես տեսնում, թե չէ նման տարածված ու ծեծված մտքեր վաղուց ենք լսել:
Այն, որ միտքը տարածված ու ծեծվածա, դեռ իրան սխալ չի սարքում:
Ինչ վերաբերվումա ինձ` ես գերադասում եմ մարդկանց մասին դատել անձնական շփման հիման վրա, ոչ թե սեփական բոցավառ երևակայության մեջ առաջացած ստերեոտիպերի:
Ու հաստատ վտանգ չեմ տեսնում ինձանից տարբերվող մարդկանց մեջ` զուտ էն հիման վրա, որ ինձանից տարբերվում են: Ոչ էլ սկսում եմ շտապ ապատրամաբանական կապեր անցկացնել կոնկրետ ինձ դուր չեկող շարժման/ապրելու ոճի ու "հանրահայտ ՑՈՊԿԱ խմբի" կողմից կատարված բռնաբարությունների/սպանությունների մեջ:
Ինչ սարսափելիա կյանքը:Իմ խորին համոզմամբ էմո շարժումը բավականին վտանգավոր շարժում է, վտանգավոր ճահիճ է, որը ցանկացած պահի կարող է իր մեջ քաշել յուրաքանչյուրիս հարազատին, յուրաքանչյուրիս երեխային:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 21.11.2010, 17:53:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Լրիվ չեմ կարդացել, միայն առաջին մի 8 էջը, բայց տպավորությունը պարզապես ապշեցուցիչ էր: Հատկապես որոշ մարդկանց արձագանքները: Ինձ թվում է «լավ են արել, տարել են քաղմաս» ասողները լուրջ թերարժեքության և այլ հոգեբանական խնդիրներ ունեն: Արդյոք գիտակցո՞ւմ են մեր այս հայրենակիցները, որ անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից, լսած երաժշտությունից, այս բոլոր անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքները ինչ որ իրենք: Եվ պետությունը պարտավոր է պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե ոտնահարել աջ ու ձախ (ֆանտաստիկայի բնագավառից ստացվեց էս միտքը):
Վերջերս տեղի ունեցած դեպքերը, «մաքրումները», իմ կարծիքով, իշխանությունների հերթական փորձն է հանրության ուշադրությունը շեղել երկրի կառավարման ոլորտում կատարյալ ֆիասկոյից:
Վերցնենք, օրինակ, վերջերս ծնողներին սպանած երիտասարդի դեպքը, որի գործով ողջ մեղքը փորձում են բարդել «Եհովայի վկաներ» կազմակերպության վրա: այս և այս հոդվածներում բերված տվյալներով երիտասարդի մոտ հոգեկան անառողջության նշաններ հայտնաբերվել են վաղուց. նրան տարել են բանակ և ) ամսից ազատել՝ հոգեկան անառողջության պատճառով: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր էին կորել զորակոչիկի առողջությունը քննող հանձնաժողովի մասնագիտական հմտությունները, եթե նրան որակել էին բանակային ծառայության ենթակա: Հետո 24 օր տարել են Սևանի հոգեբուժարան «սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ, իսկ 24 օրից որակել «առողջ» և բաց թողել: Ծնողներին սպանելուց հետո պարզվեց, որ ամենի պատճառը ԵՎ-ն են: Սեփական անկոմպետենտությունը կոծկելու փորձ:
Պարադոքսալն այն է, որ որոշ մարդիկ (որոնց քանակը քիչ չէ ֆորումում) ասում են՝ այդպես էլ պետք է: Այսպիսի գիտակցությամբ միշտ ունենալու ենք այն գորշ վիճակը, որն ունենք, նույնիսկ ավելի վատ:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Սպանիք թողիք էս թեմայով: Ու մանավանդ՝ էս փաստարկով. «բա որ քո երեխան հանկարծ մեկ էլ դառնա էմո / կանիբալ / նեկրոմատ»: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. չի՛ դառնա: Էդպիսի բաները «բա որ»-ով ու «մեկ էլ հանկարծ»-ով չեն լինում: Եթե ծնողի կամքին հակառակ երեխան դառնում ա կանիբալ, նեկրոմատ կամ էմո, ուրեմն էդ ծնողը առնվազն հորթ ա եղել իր գիտակից կյանքի մեծագույն մասում (c):
DIXIcarpe noctem
Եթե ամբողջը էդքան հասկանալի ու պարզա ինչու չեք պատասխանում մի քանի ակումբցու և իմ կողմից տրված մեկ պարզ և միանշանակ հարցի, կրկնեմ նորից.
Ինչի շուրջ են հավաքված էմոները`գաղափարախոսությունը, կենսաձևը, ինչն է նրանց հիմնական նպատակը, ինչու են սովորական կարելի է ասել հայ աղջիկները և տղաները վաղ հասակից ընդգրվում այդ խմբերում?
Տեսեք ես չեմ ասում ինչի են տենց անում, վատ են անում, լավ են անում: Ոչ ես պարզապես փորձում եմ բոլորին և ինձ հասկանալի դարձնել պատճառները: Եթե իրական վտանգ կա երիտասարդների համար, ապա ոստիկանությունը, որքան էլ որ սերժանտական լինի պետք է պահպանի կարգը: Հիմա ամբողջը դնել և բարդել նրա վրա որ , եթե այս երկրի ոստիկանությունա ուրեմն վերջ սերժանտիզմա, վերջ սաղ սխալ են, միայն ճիշտ են հակառակ ասողները, իմ կարծիքով ճիշտ չէ:
Վերջին խմբագրող՝ Adriano: 21.11.2010, 18:07:
Ես այլ կարծիքի եմ: Դու ինձնից էլ լավ գիտես, որ այդ կարգի հարցերում միարժեք գիտական հիմնավորում չի լինում: Համապատասխանաբար, շարունակությանը չեմ պատասխանում:
Մանկապարտեզից շփվեիր, գուցե և դառնայիր:
Հոմոսեքսուալը այնքանով է թերի, որ չի կարող սերունդ տալ: Եթե վաղը ձև գտնեն համասեռ զույգից ԱՌՈՂՋ երեխաներ ծնելու (ինչում ես խիստ կասկածում եմ), գուցե ես փոխեմ կարծիքս: Իսկ մինչ այդ քո արգելքը ինձ չի հետաքրքրում:
Իմ կարծիքով որոշակի կապ ունի, բայց ինչևէ: Դրա մասին խոսք բացվեց Magic-Mushroom-ի խոսքերից այն մասին, թե "ինչ կանեին Նիդեռլանդներում այս դեպքում": Ոնց որ Նիդեռլանդները ճիշտ ապրելու էտալոնն են: Ի դեպ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Եվրոպան ԱՐԴԵՆ գիտակցում է իր տոլեռանտության սխալները: Կապրենք, կտեսնենք: Եվրոպայից շատ բաներ կարելի է սովորել և ընդօրինակել, բայց մտածելով և ֆիլտրելով, այլ ոչ թե սկզբունքորեն` որ նրանք այդպես են անում, ուրեմն դա ճիշտ է:
Չգիտեմ ինչ կանեմ, այդ մասին չեմ մտածել: Բայց կաշխատեմ այնպես անել, որ գործը դրան չհասնի: Իմ վրա օրինակ բերեմ` ես երբեք չեմ ծխել: Զսպող հանգամանքներից մեկը եղել է այն, որ ես գիտեի` տանը եթե իմանան, լավ չեն ընդունի: Չէին ծեծի, տանից դուրս չէին անի: Բայց լավ չէին ընդունի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ չեմ ծխում: Մենակ թե չփորձեք համոզել, որ ծխելը լավ բան է: Ինձ ծանոթ ծխողների ճնշող մեծամասնությունը դժգոհ են, որ ծխում են: Վերջերս տաքսի նստեցի: Ինչ մեղքս թաքցնեմ, վարորդի նկատմամբ հենց սկզբից սիմպատիաս չբռնեց, պահանջեցի, որ դադարեցնի ծխելը (սովորաբար պարզապես խնդրում եմ այնպես անել, որ ծուխը իմ կողմը շատ չգա): Սկսեց ահավոր արագ գնալ, զգում էի, որ նեղվում է, ուզում է շուտ տեղ հասնել, որ ինձ իջեցնի, ծխի: Ինքնաթիռով տասներկուժամյա թռիչքների մասին ընդհանրապես լռում եմ: Ի դեպ, ձեր սիրելի Եվրոպայում ծխելու դեմ պայքարում են, փոխանակ դա ընդօրինակենք, ինչի հետևից ենք ընկել:
Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Սլիմ (21.11.2010)
Կարծում եմ՝ սա միակ ձևը չէ: Ես 8-րդ, թե 9-րդ դասարանում էի: Մի օր եկա տուն, վրայիցս ծխի հոտ էր գալիս: Հայրս հարցրեց՝ ծխո՞ւմ ես: Ասացի՝ ոչ, իմ շուրջը ծխել են, հոտը կպել է հագուստիս (այդպես էլ կար իրականում): Հայրս ասաց. «եթե կուզենաս ծխել, ծխի, ոչ ոք քեզ որևէ բան չի ասի, բայց ես խորհուրդ չեմ տա. ես ինքս վաղ հասակից ծխել եմ, ոչ մի լավ բան չեմ ստացել դրանից»: Դրանից հետո ես մի քանի անգամ եմ ծխել ընդամենը, բայց ընդհանրապես չեմ ծխում: Իմ հոր՝ ինձ որպես գիտակից մարդու վերաբերվելը վաղ հասակից ամենաարժեքավոր բաներից է ինձ համար իմ դաստիարակության մեջ և ամեն տեսակ արգելքից ու սանձից ավելի ազդեցիկ է:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Մեջբերեմ մեր մեծերի ասած մի քանի պատմական ասույթներ՝ էմոների մասին.
- «Վառե՛ք վարդագույն դևին». Թոմաս դե Տորկվեմադա
- «Չկա էմո, չկա խնդիր». Իոսիֆ Ստալին
- «Էմոներով լցնենք բանտերը». Մահաթմա Գանդի
- «Այն սուրը, որը սպանեց սև հորը, կսպանի նաև վարդագույն մորը». Սամվել
- «ԱԱԱԱԱԱԱԱԳԳՌՌՌՀՀՀՀՀՀՀՀ... Նյամ-նյամ». Տիրանոզավր Ռեքս
DIXIcarpe noctem
Amaru (21.11.2010), ars83 (25.11.2010), impression (21.11.2010), Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), matlev (21.11.2010), Mephistopheles (21.11.2010), Rammstein (21.11.2010), Rhayader (22.11.2010), Skeptic (22.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Yevuk (21.11.2010), Աբելյան (22.11.2010), Երվանդ (21.11.2010), Ռուֆուս (22.11.2010), Սլիմ (21.11.2010)
Արս ջան, այդտեղ տարբեր ֆակտորներ կան: Կոնկրետ մարդուց է կախված: Հետո մենակ ծնողների դերը չէ, սոցիումն էլ քիչ դեր չի խաղում: Պարզ օրինակ` Հայաստանում սոցիումը սկսեց ընդունել աղջիկների ծխելը, ծխող աղջիկների քանակը զգալիորեն շատացավ: Շատ չեմ ուզում խորանալ, ինքս մասնագետ չեմ, պարզապես կարծիք եմ հայտնում: Բայց մեջբերեմ այլ թեմայից հարգարժան davidus-ի խոսքերը:
եթե մարդուն ուղղություն տվող, արգելող, ստիպող ազդակներ չեղան, ապա 50% վստահությամբ ասում եմ, որ այդ մարդը կդառնա հանցագործ կամ թիթեռնիկ (կախված սեռից կամ անկախ):
Սկսեցի կարդալ էս թեման, մեկ էլ զգացի, որ մինչև ես մի էջը կարդում եմ, երկու էջով մեծանում ա: Մի խոսքով, չեմ ուզում երկար-բարակ կարծիքս հայտնել: Էս կարդացեք, լավն ա:
Մեկը գրել էր, որ վախենում ա մանկական երկաթուղի գիշերով գնա: Ասեմ, իմանաք, էդ նորություն չի: Դեռ Սովետի ժամանակ չորս տղամարդ մի կնոջ բռնել են, բռնաբարել, սպանել, մարմինը մասնատել, դրել արկղի մեջ և ուղարկել եսիմ որ քաղաք: Ու դա տեղի ա ունեցել մանկական երկաթուղում: Նենց որ էմոները հեչ կապ չունեն:
Իսկ էս շուխուռի մեջ խորհուրդ կտայի հոգեբույժներին խառնել: Ոչ թե էմոյական շարժում վերլուծելու, այլ պարզելու համար, թե ինչու հոգեկան հիվանդներին ժամանակին չեն տանում մասնագետի մոտ:
Չամիչ ջան, իսկ գիտե՞ս որ Հայաստանում էլ գործում է հատուկ խմբավորում, ունի անուն, անդամները հաստատ ավելի շատ են քան Էմոները, էլի կազմակերպում են հավաքներ, ունեն և սեփական անձը գաղտնի պահող անդամներ:
Եթե մի որ ոստիկանությունը սկսեց որսը նրանց դեմ, դու էլ պետք է զգուշանաս, քանզի շարժման անդամները կոչվում են Ակումբցիներ:
Դու էլ որպես շարժման անդամ երևի կգտնես «շարժման գոյությունը արդարացնող հիմնավորում»:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Mephistopheles (21.11.2010), Rhayader (22.11.2010), Սլիմ (21.11.2010)
Մարդուն էմօ լինելու համար չես կարող բռնել… վերջ … մարդուն կարելի է բռնել միայն հանցագործության համար … էմօ լինելը հանցագործաւթյուն չի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ