User Tag List

Էջ 14 35-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 514 հատից

Թեմա: Էմո լինելն արգելվու՞մ է

  1. #196
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես ասում են, այն, ինչպես մարդ տեսնումա ուրիշներին, ավելի շատ բանա ասում այդ մարդու, քան թե ուրիշների մասին:

    [/video]
    Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թե դու ինչպես ես տեսնում, թե չէ նման տարածված ու ծեծված մտքեր վաղուց ենք լսել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #197
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թե դու ինչպես ես տեսնում, թե չէ նման տարածված ու ծեծված մտքեր վաղուց ենք լսել:
    Իհարկե ծեծվածա, առաջին անգամ գրիա առնվել մթա 4րդ դարում:
    Այն, որ միտքը տարածված ու ծեծվածա, դեռ իրան սխալ չի սարքում:

    Ինչ վերաբերվումա ինձ` ես գերադասում եմ մարդկանց մասին դատել անձնական շփման հիման վրա, ոչ թե սեփական բոցավառ երևակայության մեջ առաջացած ստերեոտիպերի:
    Ու հաստատ վտանգ չեմ տեսնում ինձանից տարբերվող մարդկանց մեջ` զուտ էն հիման վրա, որ ինձանից տարբերվում են: Ոչ էլ սկսում եմ շտապ ապատրամաբանական կապեր անցկացնել կոնկրետ ինձ դուր չեկող շարժման/ապրելու ոճի ու "հանրահայտ ՑՈՊԿԱ խմբի" կողմից կատարված բռնաբարությունների/սպանությունների մեջ:

    Իմ խորին համոզմամբ էմո շարժումը բավականին վտանգավոր շարժում է, վտանգավոր ճահիճ է, որը ցանկացած պահի կարող է իր մեջ քաշել յուրաքանչյուրիս հարազատին, յուրաքանչյուրիս երեխային:
    Ինչ սարսափելիա կյանքը:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 21.11.2010, 17:53:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.11.2010), Rhayader (21.11.2010), Սլիմ (21.11.2010)

  4. #198
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ չեմ կարդացել, միայն առաջին մի 8 էջը, բայց տպավորությունը պարզապես ապշեցուցիչ էր: Հատկապես որոշ մարդկանց արձագանքները: Ինձ թվում է «լավ են արել, տարել են քաղմաս» ասողները լուրջ թերարժեքության և այլ հոգեբանական խնդիրներ ունեն: Արդյոք գիտակցո՞ւմ են մեր այս հայրենակիցները, որ անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից, լսած երաժշտությունից, այս բոլոր անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքները ինչ որ իրենք: Եվ պետությունը պարտավոր է պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե ոտնահարել աջ ու ձախ (ֆանտաստիկայի բնագավառից ստացվեց էս միտքը):
    Վերջերս տեղի ունեցած դեպքերը, «մաքրումները», իմ կարծիքով, իշխանությունների հերթական փորձն է հանրության ուշադրությունը շեղել երկրի կառավարման ոլորտում կատարյալ ֆիասկոյից:
    Վերցնենք, օրինակ, վերջերս ծնողներին սպանած երիտասարդի դեպքը, որի գործով ողջ մեղքը փորձում են բարդել «Եհովայի վկաներ» կազմակերպության վրա: այս և այս հոդվածներում բերված տվյալներով երիտասարդի մոտ հոգեկան անառողջության նշաններ հայտնաբերվել են վաղուց. նրան տարել են բանակ և ) ամսից ազատել՝ հոգեկան անառողջության պատճառով: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր էին կորել զորակոչիկի առողջությունը քննող հանձնաժողովի մասնագիտական հմտությունները, եթե նրան որակել էին բանակային ծառայության ենթակա: Հետո 24 օր տարել են Սևանի հոգեբուժարան «սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ, իսկ 24 օրից որակել «առողջ» և բաց թողել: Ծնողներին սպանելուց հետո պարզվեց, որ ամենի պատճառը ԵՎ-ն են: Սեփական անկոմպետենտությունը կոծկելու փորձ:
    Պարադոքսալն այն է, որ որոշ մարդիկ (որոնց քանակը քիչ չէ ֆորումում) ասում են՝ այդպես էլ պետք է: Այսպիսի գիտակցությամբ միշտ ունենալու ենք այն գորշ վիճակը, որն ունենք, նույնիսկ ավելի վատ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (21.11.2010), Chuk (21.11.2010), Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Rhayader (21.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Սլիմ (21.11.2010)

  6. #199
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվեց, որ ե՞ս եմ նետում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մազերը ներկել ինչ գույն ուզում է, անգամ կանաչ: Այդ ամենը ընդամենը երեւույթի արտաքին դրսեւորումներն են, իսկ ի՞նչ հոգեբանական ազդեցության տակ կընկնի անձամբ քո երեխան եթե հայտնվի այդ շարժման ներսում, սա է, որի մասին պետք է մտորել:
    Սպանիք թողիք էս թեմայով: Ու մանավանդ՝ էս փաստարկով. «բա որ քո երեխան հանկարծ մեկ էլ դառնա էմո / կանիբալ / նեկրոմատ»: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. չի՛ դառնա: Էդպիսի բաները «բա որ»-ով ու «մեկ էլ հանկարծ»-ով չեն լինում: Եթե ծնողի կամքին հակառակ երեխան դառնում ա կանիբալ, նեկրոմատ կամ էմո, ուրեմն էդ ծնողը առնվազն հորթ ա եղել իր գիտակից կյանքի մեծագույն մասում (c) :
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.11.2010), impression (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), Rhayader (22.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Yevuk (21.11.2010), _Հրաչ_ (21.11.2010), Մանուլ (21.11.2010), Սլիմ (21.11.2010)

  8. #200
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ամբողջը էդքան հասկանալի ու պարզա ինչու չեք պատասխանում մի քանի ակումբցու և իմ կողմից տրված մեկ պարզ և միանշանակ հարցի, կրկնեմ նորից.
    Ինչի շուրջ են հավաքված էմոները`գաղափարախոսությունը, կենսաձևը, ինչն է նրանց հիմնական նպատակը, ինչու են սովորական կարելի է ասել հայ աղջիկները և տղաները վաղ հասակից ընդգրվում այդ խմբերում?

    Տեսեք ես չեմ ասում ինչի են տենց անում, վատ են անում, լավ են անում: Ոչ ես պարզապես փորձում եմ բոլորին և ինձ հասկանալի դարձնել պատճառները: Եթե իրական վտանգ կա երիտասարդների համար, ապա ոստիկանությունը, որքան էլ որ սերժանտական լինի պետք է պահպանի կարգը: Հիմա ամբողջը դնել և բարդել նրա վրա որ , եթե այս երկրի ոստիկանությունա ուրեմն վերջ սերժանտիզմա, վերջ սաղ սխալ են, միայն ճիշտ են հակառակ ասողները, իմ կարծիքով ճիշտ չէ:
    Վերջին խմբագրող՝ Adriano: 21.11.2010, 18:07:

  9. #201
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, գիտականորեն հիմնավորված փաստ է, որ կայուն հոմոսեքսուալիզմը գենետիկ բնույթ է կրում
    Ես այլ կարծիքի եմ: Դու ինձնից էլ լավ գիտես, որ այդ կարգի հարցերում միարժեք գիտական հիմնավորում չի լինում: Համապատասխանաբար, շարունակությանը չեմ պատասխանում:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եթե դու կարծում ես, թե ինչ-որ մեկը հոմոսեքսուալների հետ շփվելով կարող է հոմոսեքսուալ դառնալ, ապա ասեմ քեզ, որ դժվար թե այս ամբողջ ֆորումում ինչ-որ մեկն իմ չափ հոմոսեքսուալների հետ շփված լինի: Ու դա ինձ ոչ ստիպել է ատել նրանց, ոչ էլ հոմոսեքսուալ դառնալ: Պատճա՞ռը:
    Մանկապարտեզից շփվեիր, գուցե և դառնայիր:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո, Ակումբում էլ կան հոմոսեքսուալներ, որոնց մեջ կան իմ համար շատ թանկ մարդիկ: Ու ես ԱՐԳԵԼՈՒՄ եմ նրանց մասին խոսել որպես հիվանդ կամ թերի մարդկանց:
    Հոմոսեքսուալը այնքանով է թերի, որ չի կարող սերունդ տալ: Եթե վաղը ձև գտնեն համասեռ զույգից ԱՌՈՂՋ երեխաներ ծնելու (ինչում ես խիստ կասկածում եմ), գուցե ես փոխեմ կարծիքս: Իսկ մինչ այդ քո արգելքը ինձ չի հետաքրքրում:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած դեպքում, թեման ոչ մի ուղղակի կապ չունի հոմոսեքսուալիզմի հետ:
    Իմ կարծիքով որոշակի կապ ունի, բայց ինչևէ: Դրա մասին խոսք բացվեց Magic-Mushroom-ի խոսքերից այն մասին, թե "ինչ կանեին Նիդեռլանդներում այս դեպքում": Ոնց որ Նիդեռլանդները ճիշտ ապրելու էտալոնն են: Ի դեպ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Եվրոպան ԱՐԴԵՆ գիտակցում է իր տոլեռանտության սխալները: Կապրենք, կտեսնենք: Եվրոպայից շատ բաներ կարելի է սովորել և ընդօրինակել, բայց մտածելով և ֆիլտրելով, այլ ոչ թե սկզբունքորեն` որ նրանք այդպես են անում, ուրեմն դա ճիշտ է:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնանք էմոներին: Ի՞նչ կանես, եթե իմանաս, որ երեխադ էմո ընկեր/ընկերուհի ունի: Մի մոռացիր, որ հոգատարությունից բռնակալություն էլ ընդամենը մի քայլ է: Ու եթե մի օր սկսես մտատանջվել, թե ինչու երեխադ ու դու դադարել եք իրար հասկանալ, հիշիր. ինչ էլ դու պարտադրես երեխայիդ, նա անելու է այն ինչ անելու է: Պարզապես դադարելու է քեզ վստահել ու պատմել դրա մասին: Եթե, իհարկե, բավականաչափ չահաբեկես նրան: Իսկ եթե դու պատրաստվում ես ահաբեկել սեփական երեխայիդ, ապա ես քեզ, ինչպես, օրինակ, վիշապին կամ մինիստրին, ասելիք չունեմ: Կարման, ինչպես ասում են, պոռնիկի մեկն է հատուցման հարցում: Ու նրա դերը ես իմ վրա ոչ մի կերպ չեմ ցանկանում վերցնել: Եթե ցանկանում ես, ընդունիր սա որպես գուշակություն:
    Չգիտեմ ինչ կանեմ, այդ մասին չեմ մտածել: Բայց կաշխատեմ այնպես անել, որ գործը դրան չհասնի: Իմ վրա օրինակ բերեմ` ես երբեք չեմ ծխել: Զսպող հանգամանքներից մեկը եղել է այն, որ ես գիտեի` տանը եթե իմանան, լավ չեն ընդունի: Չէին ծեծի, տանից դուրս չէին անի: Բայց լավ չէին ընդունի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ չեմ ծխում: Մենակ թե չփորձեք համոզել, որ ծխելը լավ բան է: Ինձ ծանոթ ծխողների ճնշող մեծամասնությունը դժգոհ են, որ ծխում են: Վերջերս տաքսի նստեցի: Ինչ մեղքս թաքցնեմ, վարորդի նկատմամբ հենց սկզբից սիմպատիաս չբռնեց, պահանջեցի, որ դադարեցնի ծխելը (սովորաբար պարզապես խնդրում եմ այնպես անել, որ ծուխը իմ կողմը շատ չգա): Սկսեց ահավոր արագ գնալ, զգում էի, որ նեղվում է, ուզում է շուտ տեղ հասնել, որ ինձ իջեցնի, ծխի: Ինքնաթիռով տասներկուժամյա թռիչքների մասին ընդհանրապես լռում եմ: Ի դեպ, ձեր սիրելի Եվրոպայում ծխելու դեմ պայքարում են, փոխանակ դա ընդօրինակենք, ինչի հետևից ենք ընկել:

  10. #202
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ամբողջը էդքան հասկանալի ու պարզա ինչու չեք պատասխանում մի քանի ակումբցու և իմ կողմից տրված մեկ պարզ և միանշանակ հարցի, կրկնեմ նորից.
    Ինչի շուրջ են հավաքված էմոները`գաղափարախոսությունը, կենսաձևը, ինչն է նրանց հիմնական նպատակը, ինչու են սովորական կարելի է ասել հայ աղջիկները և տղաները վաղ հասակից ընդգրվում այդ խմբերում?
    Տնաշեն, լեղաճաք եղա՝ էնքան ուժեղ ես գոռում: Էդ մասին ամենալավը ասել ա Ներսես_AM-ը.

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտավորապես սենց

    սովորաբար 2 հոգի են իրար սոսնձված ձեռքերով աղջիկներ, կրում են վերևի նկարի մեջի նման սև ու վարդագույն հագուստ, եղունգները բնականաաբար սև կամ վարդագույն կամ երկուսն իրար հետ: Մեկել լսում են Տոկիո Հոթել: Վերջ էսքանը:
    Ինչպես նաև

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    + պարապ ժամանակ ինքնասպան են լինում
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Սլիմ (21.11.2010)

  12. #203
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչ կանեմ, այդ մասին չեմ մտածել: Բայց կաշխատեմ այնպես անել, որ գործը դրան չհասնի: Իմ վրա օրինակ բերեմ` ես երբեք չեմ ծխել: Զսպող հանգամանքներից մեկը եղել է այն, որ ես գիտեի` տանը եթե իմանան, լավ չեն ընդունի: Չէին ծեծի, տանից դուրս չէին անի: Բայց լավ չէին ընդունի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ չեմ ծխում:
    Կարծում եմ՝ սա միակ ձևը չէ: Ես 8-րդ, թե 9-րդ դասարանում էի: Մի օր եկա տուն, վրայիցս ծխի հոտ էր գալիս: Հայրս հարցրեց՝ ծխո՞ւմ ես: Ասացի՝ ոչ, իմ շուրջը ծխել են, հոտը կպել է հագուստիս (այդպես էլ կար իրականում): Հայրս ասաց. «եթե կուզենաս ծխել, ծխի, ոչ ոք քեզ որևէ բան չի ասի, բայց ես խորհուրդ չեմ տա. ես ինքս վաղ հասակից ծխել եմ, ոչ մի լավ բան չեմ ստացել դրանից»: Դրանից հետո ես մի քանի անգամ եմ ծխել ընդամենը, բայց ընդհանրապես չեմ ծխում: Իմ հոր՝ ինձ որպես գիտակից մարդու վերաբերվելը վաղ հասակից ամենաարժեքավոր բաներից է ինձ համար իմ դաստիարակության մեջ և ամեն տեսակ արգելքից ու սանձից ավելի ազդեցիկ է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.11.2010), Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), Rammstein (21.11.2010), Rhayader (22.11.2010), Skeptic (22.11.2010), Yevuk (21.11.2010), Լեո (21.11.2010), Հայկօ (21.11.2010), Սլիմ (21.11.2010)

  14. #204
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերեմ մեր մեծերի ասած մի քանի պատմական ասույթներ՝ էմոների մասին.


    • «Վառե՛ք վարդագույն դևին». Թոմաս դե Տորկվեմադա
    • «Չկա էմո, չկա խնդիր». Իոսիֆ Ստալին
    • «Էմոներով լցնենք բանտերը». Մահաթմա Գանդի
    • «Այն սուրը, որը սպանեց սև հորը, կսպանի նաև վարդագույն մորը». Սամվել
    • «ԱԱԱԱԱԱԱԱԳԳՌՌՌՀՀՀՀՀՀՀՀ... Նյամ-նյամ». Տիրանոզավր Ռեքս
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (21.11.2010), ars83 (25.11.2010), impression (21.11.2010), Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), matlev (21.11.2010), Mephistopheles (21.11.2010), Rammstein (21.11.2010), Rhayader (22.11.2010), Skeptic (22.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Yevuk (21.11.2010), Աբելյան (22.11.2010), Երվանդ (21.11.2010), Ռուֆուս (22.11.2010), Սլիմ (21.11.2010)

  16. #205
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ սա միակ ձևը չէ: Ես 8-րդ, թե 9-րդ դասարանում էի: Մի օր եկա տուն, վրայիցս ծխի հոտ էր գալիս: Հայրս հարցրեց՝ ծխո՞ւմ ես: Ասացի՝ ոչ, իմ շուրջը ծխել են, հոտը կպել է հագուստիս (այդպես էլ կար իրականում): Հայրս ասաց. «եթե կուզենաս ծխել, ծխի, ոչ ոք քեզ որևէ բան չի ասի, բայց ես խորհուրդ չեմ տա. ես ինքս վաղ հասակից ծխել եմ, ոչ մի լավ բան չեմ ստացել դրանից»: Դրանից հետո ես մի քանի անգամ եմ ծխել ընդամենը, բայց ընդհանրապես չեմ ծխում: Իմ հոր՝ ինձ որպես գիտակից մարդու վերաբերվելը վաղ հասակից ամենաարժեքավոր բաներից է ինձ համար իմ դաստիարակության մեջ և ամեն տեսակ արգելքից ու սանձից ավելի ազդեցիկ է:
    Արս ջան, այդտեղ տարբեր ֆակտորներ կան: Կոնկրետ մարդուց է կախված: Հետո մենակ ծնողների դերը չէ, սոցիումն էլ քիչ դեր չի խաղում: Պարզ օրինակ` Հայաստանում սոցիումը սկսեց ընդունել աղջիկների ծխելը, ծխող աղջիկների քանակը զգալիորեն շատացավ: Շատ չեմ ուզում խորանալ, ինքս մասնագետ չեմ, պարզապես կարծիք եմ հայտնում: Բայց մեջբերեմ այլ թեմայից հարգարժան davidus-ի խոսքերը:
    եթե մարդուն ուղղություն տվող, արգելող, ստիպող ազդակներ չեղան, ապա 50% վստահությամբ ասում եմ, որ այդ մարդը կդառնա հանցագործ կամ թիթեռնիկ (կախված սեռից կամ անկախ):

  17. #206
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեցի կարդալ էս թեման, մեկ էլ զգացի, որ մինչև ես մի էջը կարդում եմ, երկու էջով մեծանում ա: Մի խոսքով, չեմ ուզում երկար-բարակ կարծիքս հայտնել: Էս կարդացեք, լավն ա:

    Մեկը գրել էր, որ վախենում ա մանկական երկաթուղի գիշերով գնա: Ասեմ, իմանաք, էդ նորություն չի: Դեռ Սովետի ժամանակ չորս տղամարդ մի կնոջ բռնել են, բռնաբարել, սպանել, մարմինը մասնատել, դրել արկղի մեջ և ուղարկել եսիմ որ քաղաք: Ու դա տեղի ա ունեցել մանկական երկաթուղում: Նենց որ էմոները հեչ կապ չունեն:

    Իսկ էս շուխուռի մեջ խորհուրդ կտայի հոգեբույժներին խառնել: Ոչ թե էմոյական շարժում վերլուծելու, այլ պարզելու համար, թե ինչու հոգեկան հիվանդներին ժամանակին չեն տանում մասնագետի մոտ:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Rhayader (22.11.2010), Ուլուանա (21.11.2010)

  19. #207
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասական երաժշտություն լսողները, մինի յուբկա հագողնողները նիվա քշողները առանձին շարժում չեն ստեղծել ու ճչացող անվանում դրել, համեմատությունը անտեղի է:
    Չամիչ ջան, իսկ գիտե՞ս որ Հայաստանում էլ գործում է հատուկ խմբավորում, ունի անուն, անդամները հաստատ ավելի շատ են քան Էմոները, էլի կազմակերպում են հավաքներ, ունեն և սեփական անձը գաղտնի պահող անդամներ:

    Եթե մի որ ոստիկանությունը սկսեց որսը նրանց դեմ, դու էլ պետք է զգուշանաս, քանզի շարժման անդամները կոչվում են Ակումբցիներ:
    Դու էլ որպես շարժման անդամ երևի կգտնես «շարժման գոյությունը արդարացնող հիմնավորում»:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Mephistopheles (21.11.2010), Rhayader (22.11.2010), Սլիմ (21.11.2010)

  21. #208
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, իսկ գիտե՞ս որ Հայաստանում էլ գործում է հատուկ խմբավորում, ունի անուն, անդամները հաստատ ավելի շատ են քան Էմոները, էլի կազմակերպում են հավաքներ, ունեն և սեփական անձը գաղտնի պահող անդամներ:

    Եթե մի որ ոստիկանությունը սկսեց որսը նրանց դեմ, դու էլ պետք է զգուշանաս, քանզի շարժման անդամները կոչվում են Ակումբցիներ:
    Դու էլ որպես շարժման անդամ երևի կգտնես «շարժման գոյությունը արդարացնող հիմնավորում»:
    Եթե որևէ մեկին (նաև ինքներս մեզ) վնաս չենք պատճառում, ապա ոստիկանության հեչ ոտերին չենք: Ամեն ինչ շատ ավելի պարզա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. #209
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե որևէ մեկին (նաև ինքներս մեզ) վնաս չենք պատճառում, ապա ոստիկանության հեչ ոտերին չենք: Ամեն ինչ շատ ավելի պարզա:
    Ոչ մեկին վնաս չեն պատճառում, իսկ իրենք իրենց ինչ կանեն ում ինչ? Քեզ ինչ ես վաղը ինձ կկախեմ թե կվառեմ?
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.11.2010), kyahi (21.11.2010)

  24. #210
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդուն էմօ լինելու համար չես կարող բռնել… վերջ … մարդուն կարելի է բռնել միայն հանցագործության համար … էմօ լինելը հանցագործաւթյուն չի

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.11.2010), Jarre (22.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Rhayader (22.11.2010), Սլիմ (21.11.2010)

Էջ 14 35-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •