Կարդացի Հայկօյի գրառումը: Սկզբից մտածեցի` արա, դե ճիշտ ա ասում... Էդ երբ ենք մեկս մյուսի մասին մտածել, տենց ճիշտ չի:
Բայց ախր շատ բաց տեղեր կա: Բայց ինչի՞ ա ենթադրվում, որ ես պիտի պայքարեմ բիզնեսմենի իրավունքների համար, իսկ բիզնեսմենն էլ իր շորերը պիտի պատռի ինձ քաղմասից հանելու համար: Դարդ ու ցավս պրծել ա, էլ անելու բան չկա՞: Ժողովուրդ, կարող ա՞ մոռացել եք, որ երազում չեք ապրում, ու էն այլանդակությունները, որ կատարվում են շուրջդ, կազմում են ռեալ կյանքի անբաժանելի մասը` ուզես, եթե չուզես: Լավագույն դեպքում, կարելի ա հասնել նրան, որ ունենաս հարաբերականորեն արդար իրավական համակարգ, բայց չես կարող մարդկանց ստիպել, ու պայքարեն մի բանի համար, որի վրա իրենք մեղմ ասած թքած ունեն: (Մենակ չասեք էլի, որ էդ հարաբերականորեն արդար իրավական համակարգին հենց պայքարելով պիտի հասնել, էդ հեքիաթը քաղաքականության բաժնում բազմասերիանոց գեղարվեստական սերիալի տեսքով անխափան եթեր ա հեռարձակվում): Ընտրել ենք քաղաքական էս ֆորմացիան, ուրեմն պիտի ընդունեք նաև դրա թերությունները, երբ ամեն մարդ իր գլխի ու փող դիզելու մասին ա մտածում:
Ես կդատապարտեմ այն, որ դեռահասին «հնարավոր, բայց անհավատալի» բռնությամբ քաղմաս են տանում, բայց թե այն, որ հենց էմո դեռահասին են տարել քաղմաս: Ցանկացած հասարակաքաղաքական հոսանք, որը մարդու երկրային կյանքին վերաբերում է էդքան «թեթևսոլիկ» կրեպով, ու ի վերջո հանգեցնում մայդու երկրային կյանքին ինքնակամ վերջ տալուն, ես համարում եմ աղանդ: Իսկ աղանդը պիտի քոքից կտրես: Էս դեպքում կրոնի, համոզմունքների ու մնացած այլ համամարդկային «վեհ գաղափարների» մասին խոսք չի գնաում, այլ նկատի ա առնվում այն հանգամանքը, որ մարդ ինքնակամ իր երկրային կյանքին վերջ ա տալիս, ինչ ա թե երկնային կյանում արքայություն գտնի, կամ իր մահով բողոք արտահայտի: Իրանց մահի մասին բացի իրենց հարազատներից ուրիշ ոչ ոք չի հիշելու:
Հ.Գ. Ռայ ջան, պաշտոնապես հայտարարում եմ, եթե մի օր, խորը դեպրեսիաներից դուրս գալու այլ ճանապարհ չգտնելով, որոշես ինքնասպան լինել, ես քեզ մի հատ ընտիր պապական բրիտվա կտամ, դրանով երակներդ կբացես:![]()




, աչքը դզելու փոխարեն ունքն էլ հետն ենք հանում







Էջանիշներ