Ապե Ջան (21.11.2010)
Հարգարժան էմոյապաշտպաններ:
Նախ մի հատ եկեք սկսենք էն բանից, որ էմո կոչվածը միայն հագնվելու ոճը չի: Ով ինչ ուզումա թող հագնի, ուզումա տկլոր ման գա: Սրա դեմ ոչ ոք բան չի ասում: Էմո կոչվածները մահը սարքում են ռոմանտիկ մի գաղափար, ու END կոչվածը, որ պատերին շատ կտեսնեք, մանավանդ նույն մանկական երկաթուղու թունելում, հենց մահնա խորհրդանշում: Ի տարբերություն գոթերի, որոնք ատում են մնացած բոլորին, էմոներն ատում են իրենք իրենց և համապատասխան վիճակում կյանքին վերջ են տալիս: Նենց որ մանկական սուիցիդն ու էմոյական շարժումը բավական մոտ են քայլում:
Հիմա հարց հարգարժան իրավապաշտպաններ, ոնց եք կարծում, եթե վաղը մյուս օրը ձեր երեխան հայտնվի նման գաղափարախոսության ազդեցության տակ և մեկ էլ հասնի END-ին էդ ժամանակ ինչ եք ասելու?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Էմոյապաշտ չեմ, բայց ասեմ. տապոռը վերցնելու եմ, տամ գլուխը ջարդեմ, թուրը վերցնելու եմ՝ փորոտիքը թափեմ, քցելու եմ մսաղացը՝ աղամ:
Իսկ եթե լուրջ, ապա ես որպես ծնող չեմ ուզի, որ իմ երեխան էդպիսին լինի ու փորձելու եմ իմ աշխարհայացքն իրան փոխանցել ու փոխել, բայց եթե իր ընտրությունը կանգնեց էդ ապրելաոճի վրա՝ թողնելու եմ: Իսկ դու ամենապարզ ձևով ծայրահեղացնում ես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր դու թող, իսկ ես չեմ թողնի: Ծայրահեղացնելու խնդիր չկա: Էդ գաղափարախոսությունը սուցիդալ մտքերա առաջ տանում: Չես հավատում բացի համապատասխան նյութեր կարդա դրանց մասին:
Հենա էնքան ենք տենց թողել, որ հիմա գյալըբոների այգի էլ ունենք քաղաքում, ու հլա մեկը դրանց բան ասի: Ինչա եղել որ, օրենքի ՏԱՌԸ ՉԵՆ ԽԱԽՏՈՒՄ
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ungrateful (20.11.2010)

Մինիստր ջան, դե եթե դու էն իսանն ես, ով պիտի որոշի յուրաքանչյուրի ապրելակերպն ու աշխարհայացքը, որոշի: Բայց դրա դեմն առնվելու ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան, եթե մեկն ու մեկը պտի կանգնի իմ ու երեխուս մեջտեղը ու ինձ սկսի աշխարհայացք բացատրել թե ինչ թողնեմ ինչ չէ, էդ խոչընդոտին էն քո ասած տապոռով կհեռացնեմ
Իսկ գլոբալ առումով, էն ինչ որ պոտենցիալ վտանգա երեխեքի համար, պետքա քոքահան անել բոլոր մեթոդներով:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Albus (20.11.2010), davidus (20.11.2010), Ungrateful (20.11.2010)

Ապեր, խնդիրը դու ես արհեստականորեն մտցրել:
Քո (մեր) երեխեքին էլ դու ես մեջտեղ խառնել: Եթե ծնողը չի կարողանում իրա երեխուն իրա ուզած աշխարհայացքով դաստիարակի, ապա մլիցեն չպիտի գա էդ մեկի երեխուն տանի քաղմաս: Խոսակցությունը սրա շուրջ էր: Անհանդուրժողականության մասին էր: Խոսակցությունը ոստիկանների՝ որոշակի քաղաքացիների նկատմամբ կանխակալ ու խտրական վերաբերմունքի մասին ա, իսկ դու բերիր քո ու մեր երեխեքին խառնեցիր, հիմա էլ յեսիմ ում գլուխն ուզում ես տապոռով ջարդել: Թեման մի՛ շեղի: Որոշակի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի իրավաչափությունն ա քննարկվում:
Ի դեպ քո գրառումները ինձ հուշում են, որ դու ոչ իրավաչափի կողմնակիցն ես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Մինիստր ջան, ոչինչ հենց էնպես օդից չի ստեղծվում, հասարակությունը հիմնականում չհաշված տապոռով կամ թուր կեծակիով միջամտելու դեպքերը, օրինաչափ իր օրենքներով ա զարգանում, ու եթե էսօր մի վիճակ ա ստեղծվել, որ մի որոշակի զանգված քո ասածի՝ մահը դարձնում ա եսիմինչ գաղափար, դա էմոները չեն անում, էմոներն են մահը եսիմինչ գաղափար դառնալու հետևանք, ու ըտեղ պատճառները շատ ավելի խորքային են, չլինեն էմոները, կլինեն միուրիշ պիտակի տակ շրջողներ, ու երբեք ու երբեք չի կարելի պայքարել երևույթի ձևի դեմ, որովհետև բովանդակությունը կմնա, կտեղավորվի այլ ձևի մեջ, կարո՞ղ ենք բովանդակության դեմ պայքարել, դա արդեն այլ խնդիր է, ու ըտեղ ամենաքիչը անելիք ունեն ոստիկանները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ