Չէ, ոչ մի բան լինելն էլ չի արգելվում։ Նույն կերպ չի արգելվում ծիծակ հագնելն ու ճշտով խոսելը, բայց չգիտես ինչի մոդա է, որ զարգացած ու առաջադեմ երևալու համար պետք է քյառթուներին քլնգել։ Ռայ, դեմ չե՞ս, եթե ես էլ նման մի թեմա բացեմ։
Ես էլ չեմ հավատում, որ եթե վերևներում ինչ-որ գործից շահ չունեն կամ իրենց տաք տեղին վտանգ չի սպառնում, ոստիկանները երեխեքի, էն էլ աղջիկների, ծեծելով քարշ տան ոստիկանատուն։ Կարող է երջանիկ անգիտության մեջ եմ ապրում, բայց դե...
Իսկ էդ բոլոր «առաջադիմական» ու «հետադիմական» խմբավորումներին/հոսանքներին/եղբայրություններին պատկանող մարդկանց դեմ ոչ մի բան չունեմ, եթե իրենցից տարածքում էդ պահին մեկից ավելին ներկա չեն։ Երկու էմոն, քյառթուն, եհովայի վկան,
ռոքերը ևն արդեն ինձ համար տհաճ են ու ահավոր անհարմարության զգացում են առաջացնում։
Էլ չասած, որ ես դրանցից ոչ մեկի գոյության իմաստը չեմ հասկանում 
Էջանիշներ