Ի՞նչ ազատության մասին է խոսքը, մարդու ազատության դրսեւորումները կարող են հասնել հրեշավոր չափերի: Հանրահայտ ՑՈՊԿԱ-ների հանցավոր խմբավորման անդամներն էլ իրենց էմոցիոնալ ազատությունը դրսեվորում են աղջիկներ բռնաբարելով, մարդ սպանելով: Արդեն 200 ավելի աղջիկ են բռնաբերել, ամեն տարի, իրենց մահացած եղբոր գերեզմանը լվանում են իրենց կողմից սպանված հարեթական բիզնեսմենի արյամբ: Ինչու՞ ոչ, էմոցիա է, էտ պահին աղջիկ բռնաբարելու ցանկություն առաջացավ, մեկի վիզը կտրելու ցանկություն առաջացավ: Ազատությու՞նն է գլխավոր արժեքը, դե ուրեմն հարգեք էն մարդու ազատությունը ում մոտ կառաջանան ԷՄՈցիաներ բռնաբերելու ձեր քրոջը, կնոջը, կտրելու ձեր վիզը...........
Ի՞նչ ազատության մասին է խոսքը, դառնալով որեւէ շարժման հետեւորդ մարդը հենց դրանով իրեն լիովին զրկում է ազատությունից: Ցանացած շարժում, ցանկացած խմբավորում ունի իրեն բնորոշ արտահայտչամիջոցները, որով էլ առանձնանում է այլ շարժումներից եւ այլ խմբավորումներից: Եթե մարդը ընդգրկվում է որեւէ շարժման մեջ դառնում է այդ շարջման արտահայտչամիջոցների կրողը, հետւեաբար իրեն լիովին զրկում է ազատությունից, ոչ թե արտահայտում է իրեն, այլ դառնում է գործիք այդ շարժման լիդեռների ձեռքին:
Դառնալով էմո մարդը պարտավորվում է հետեւել այդ շարժման կողմից ընդունված ազատության դրսեւորման կանոններին:
Իմ խորին համոզմամբ էմո շարժումը բավականին վտանգավոր շարժում է, վտանգավոր ճահիճ է, որը ցանկացած պահի կարող է իր մեջ քաշել յուրաքանչյուրիս հարազատին, յուրաքանչյուրիս երեխային:






Էջանիշներ