Ես զարմանում եմ, որ զարմանում եմ![]()
Այո, իսկապես, օրինակ ես չեմ խուսափի, չեմ կաշկանդվի ու չեմ կոպմլեքսավորվի ու կասեմ, որ ես կանխակալ և խտրական վերաբերմունք ունեմ մարդուս նկատմամբ, կախված տարիքից, սեռից, աշխարհայացքից, ապրելակերպից, ճաշակից, հագուկապից, վարքից, պահվածքից և այլն... Հակառակ պարագայում կարելի է ապացուցել, որ ես կամ տաբուրետկա եմ, կամ տառապում եմ շիզոֆրենիայով՝ խորը ապատիայի հատկանիշներով։ Ու ոչ մեկ իրավունք չունի բռնանալու իմ վերաբերմունքն ազատ արտահայտելու իրավունքի վրա, եթե իմ վերաբերմունքը չի ոտնահարում այլոց իրավունքները։ Վերաբերմունք ասելով հասկանում ենք օրինակ՝ դրական կամ բացասական կարծիք արտահայտելը, սիրելը, արհամարելը (բացառություն է հանցագործ անգործությունը), պաշտելը, համակրելը, հակակրելը, սրանք բոլորը ՀՀ օրենքներով չարգելված գործողություններ են, կամ երևույթներ են։ Որոշ կոնկրետ ապրելակերպ ընտրած մարդկանց նկատմամբ ես ունեմ բացասական վերաբերմունք։ Իմ վերաբերմունքը կարող է այդ մարդկանց տանձին էլ չլինել ու ոչ էլ ոտնահարել նրանց իրավունքները (ինչպես և իրենց փոխադարձ վերաբերմունքը օրինակ իմ նկատմամբ)։
ՈՒ՛
Ես պատրաստ եմ ևս մեկ անգամ ստորագրել ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի տակ, այն է
Էմոները, համասեռամոլները, ներգրերը, էսկիմոսները, գիտնականները, թաթալաբազները, պիժոնները, սերժանտներն ու լևոնականները բոլորը պիտի օրենքի առաջ հավասար լինեն ու ես դատապարտած ունեմ ցանկացած անհավասարություն դնելու փորձ (չնայած ում տանձին ա իմ դատապարտելըՀոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:)։
Տարբերե՛նք վերաբերմունքը ապօրինությունից կամ հանցագործ անտարբերությունից:lozung
Էջանիշներ