User Tag List

Էջ 21 35-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223242531 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 514 հատից

Թեմա: Էմո լինելն արգելվու՞մ է

  1. #301
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ օրենք, ես խոսում եմ գաղափարախոսությունից, դու սահմանադրությունից: Հարցը նրանում է, որ էմոները իրենց գոյությամբ հենց իրենք իրենց հակասում են ու խաբում են եւ դա միայն իրենց չէ, որ վերաբերվում է, ոչինչ չունեմ այն մարդկանց դեմ ովքեր որոշել են աչքերը ներկախեղդ անել, մազերը գզել, դեմքը եւ մարմինը պիրսինգապատել, վարդագույն կրել, ինչ ուզում են թող անեն թեկուզ ջրաներկի մեջ լող տան, դա ինձ չի վերաբերվում, բայց երբ նման մարդիկ շարժում են ստեղծում, խմբավորում են ստեղծում դա արդեն բոլորիս է վերաբերվում, խմբավորում ստեղծողը պիտի հստակ հիմնավորի իր գաղափարախոսությունը եւ այն նպատակակետը ուր տանում է այդ գաղափարախոսությունը:
    Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն ա և երբ որ դու խոսում ես սահմանադրությունից ուրեմն խոսում ես օրենքից և հետո խմբավորում ստեղծելու համար գաղափարախոսություն պետք չի… խմբավորնումներ միայն գաղափարախոսության շուրջ չեն ստեղծում… կարելի է ստեղծել ընդհանուր շահի/ֆինանսական շուրջ, մասնագիտության, հոբիի, նույնիս ֆիզիկական կառուցվածքից ելնելով (չաղերի միություն, գաճաճների ասոցիացիա)… իրենք էլ իրենց ընդհանուր հետաքրքրությունների շուրջ են ստեղծում … ստեղ խնդիր չկա…

    …մի հատ ավելի ուժեղ բան մտածի…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (22.11.2010), Rhayader (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

  3. #302
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնվեք, եկա, noone here gets out alive
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Էմոները իմ կարծիքով մենակ ուրիշ ազգերից ինչ որ բան սովորած մարդիք են
    Եթե հերունիներին չհավատանք, էլեկտրականությունն ու ինտերնետն էլ հայերի հայտնագործությունը չեն, ու էլեկտրականություն ու ինտերնետ օգտագործող մարդիկ էլ, ներառյալ դու, իմ կարծիքով, ուրիշ ազգերից ինչ-որ բան սովորած մարդիկ են: Էլ չխոսենք մորգերի մասին:
    որոնք փորձելով նմանվել այլ ավելի զարգացաց երկրներում կատարվող որոշ երևույթների
    Հայաստանի Մարդակերների Ասոցիացիան էլ, ինչպես պնդում է պրն. Ռուֆուսն իր ասուլիսում, պահանջում է, որ հայերը վերադառնան քարի դար: Կարծում եմ՝ քեզ այդ գաղափարը շաաաատ դուր կգա:
    փորձում են իրենք էլ զարգացաց երևալ:
    Ոմանք դա էլ չեն փորձում:
    Հայաստանում չեն ընդունում նմանատիպ պահելաձև, բայց դա չի նշանակում որ մենք հետամնաց ժողովուրդ ենք
    Նշանակում է: Անհանդուրժողականությունը գրեթե միշտ հետամնաց ժողովրդի նշան է:
    կոնկրետ իմ նախկին ընկերը, որը նախկինում իրեն պահում էր շատ նորմալ, ու բոլորի պես
    Այլ կերպ ասած, another brick in the wall
    սկսեց ռոք լսել ու տարվել երաժշտության այդ տեսակով
    Մարդը, հավանաբար, սեփական ուղեղ ուներ:
    սկսեց գնալ ռոք փարթիների ու եսիմինչ հավաքների, դարձավ ռոքեր:
    Դե, պարտադիր բան չի, բայց ցանկացած դեպքում՝ հարգում եմ ամբոխի վրա բարձրացած մարդկանց:
    Խելքը թռցրեց բառի բուն իմաստով, տան մեջ որ գժվում էր, սկսում էր ավելով կիթառ նվագել, իսկ դուրս գալուց ձեռքերին փշեր ու շղթաներ էր քցում` դրսում դառնալով շիշաղի առարկա:
    Դե, չէի ասի, թե «բոլորի պեսները» պակաս ծիծաղի առարկա են, ընդ որում՝ հիմնավորված ու ինտելլեկտուալ ծիծաղի, Monty Python-ի «Life of Bryan»-ը վկա: Պարզապես նման մարդկանց մտավոր ունակությունները ոչ միշտ են նրանց թույլ տալիս գիտակցել այդ հույժ ակնհայտ փաստը: Ինչևէ, անցանք առաջ:
    Մենք ընկերներով տեսանք որ դրա դեմը չենք կարող առնել իր առջև ընտրություն դրեցինք կամ մենք կամ ռոքը, ու ինքը ռոքն ընտրեց` մեզ կորցնելով:
    Մե՜ծ էր կորուստը չե՞ս կարծում, որ նա պարզապես ազատվեց ձեզանից:
    Հիմա իրա հետ կապ չկա ընդհանրապես, մազերը երկարացրելա, ճղված ջինսեր է հագնում, ու ամբողջ օրը միայն ռոք ու ռոք:
    Էհ, այսքան ժամանակ չէի հարցնում, հիմա հարցնեմ. քե՞զ ինչ:
    Բայց դա չի նշանակում որ մենք ՔՅԱՌԹՈՒ մեռնում ենք
    Ավելի քան նշանակում է
    ուղղակի ընդունելի չի մեր կողմից նման պահելաձևը
    Ընչի՞, ախխխխխխպերս: Ճշտով չի՞: Հարգված բան չի՞, ցավդ տանեմ: Հորս արեվ, ասա խի՝ բա մենք էլ իմանանք, էլի: Նատուռի բան եմ ասում:
    մենք էլ ենք ռոք լսում
    Ցավալի փաստ է:
    ամեն ինչ էլ լսում ենք, բայց մեր կյանքը չենք նվիրում դրան:
    Դե, գիտես, եթե ընկերդ իր լսած երաժշտությունից իսկապես հաճույք է ստանում, փոխել է իմիջն ու ազատվել է մի խումբ «ընկերներից» (հեհե, ընկերներ, որ մարդու վրա նման կարգի հոգեբանական բռնության փորձ են կատարում), դա դեռ չի նշանակում, թե նա իր կյանքը նվիրել է ռոքին: Համ էլ, ինչի՞ն նվիրեր: Ճշտի՞ն
    Ինչպես նման ռոքերներից, նույն ձև էլ Էմոներից, ու բոլոր տեսակ նմաններից ես Զ Զ Վ ՈՒ Մ եմ,
    Զուտ ի բարեբախտություն ինձ, ես քո նկատմամբ ընդամենը անտարբեր եմ: Քո տեսակն այնքան տարածված է, որ եթե քո նմաններից զզվեի, պիտի փողոցներում հետ տալով ման գայի:

    P.S. Մալխասի շնորհակալությունը հուշեց ինձ, որ մարդկանց նկատմամբ հոտառությունս դեռ չի բթացել:
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ազատության մասին է խոսքը, մարդու ազատության դրսեւորումները կարող են հասնել հրեշավոր չափերի: Հանրահայտ ՑՈՊԿԱ-ների հանցավոր խմբավորման անդամներն էլ իրենց էմոցիոնալ ազատությունը դրսեվորում են աղջիկներ բռնաբարելով, մարդ սպանելով: Արդեն 200 ավելի աղջիկ են բռնաբերել, ամեն տարի, իրենց մահացած եղբոր գերեզմանը լվանում են իրենց կողմից սպանված հարեթական բիզնեսմենի արյամբ: Ինչու՞ ոչ, էմոցիա է, էտ պահին աղջիկ բռնաբարելու ցանկություն առաջացավ, մեկի վիզը կտրելու ցանկություն առաջացավ: Ազատությու՞նն է գլխավոր արժեքը, դե ուրեմն հարգեք էն մարդու ազատությունը ում մոտ կառաջանան ԷՄՈցիաներ բռնաբերելու ձեր քրոջը, կնոջը, կտրելու ձեր վիզը...........
    Չամիչ, քեզ հո փոքր ժամանակ գլխի վրա չե՞ն գցել հիմա էլ ինչ-որ 200 աղջի՞կ են բռնաբարելու էմոները
    Ի՞նչ ազատության մասին է խոսքը, դառնալով որեւէ շարժման հետեւորդ մարդը հենց դրանով իրեն լիովին զրկում է ազատությունից: Ցանացած շարժում, ցանկացած խմբավորում ունի իրեն բնորոշ արտահայտչամիջոցները, որով էլ առանձնանում է այլ շարժումներից եւ այլ խմբավորումներից:
    Չամիչ, ես չեմ պատրաստվում դատել՝ էմոներն ազատ են, թե ոչ: Ես հնարավորություններիս չափով ներկայացրեցի նրանց գաղափարախոսությունը, ավելին չեմ ցանկանում անել: Իսկ դու չես էլ կարող:
    Եթե մարդը ընդգրկվում է որեւէ շարժման մեջ դառնում է այդ շարջման արտահայտչամիջոցների կրողը, հետւեաբար իրեն լիովին զրկում է ազատությունից, ոչ թե արտահայտում է իրեն, այլ դառնում է գործիք այդ շարժման լիդեռների ձեռքին:
    Ցավոք սրտի, էմոների շարժումը զուրկ է որևէ կազմակերպվածությունից, ինչի հետևանքով ի վիճակի չի պատասխանել նրանց հասցեին հնչող զառանցանքներին:
    Դառնալով էմո մարդը պարտավորվում է հետեւել այդ շարժման կողմից ընդունված ազատության դրսեւորման կանոններին:
    Դու երևի ստաժով էմո ես, ու ավելի լավ գիտես, թե դա ինչես է տեղի ունենում:
    Իմ խորին համոզմամբ էմո շարժումը բավականին վտանգավոր շարժում է, վտանգավոր ճահիճ է, որը ցանկացած պահի կարող է իր մեջ քաշել յուրաքանչյուրիս հարազատին, յուրաքանչյուրիս երեխային:
    Դու գաղտնիքն էլ գիտես:
    Այլ կերպ ասած, եկեք ծեծենք ու բանտ գցենք ինչ-որ մարդկանց հարազատներին ու երեխաներին, որ ինչ-որ մարդկանց հարազատներն ու երեխաները վարդագույն ու սև չհագնվեն:
    Կարծում եմ, ֆորումում ոչ միայն ես եմ որոշակի կարծիքի քո խորին համոզմունքների մասին:
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ պեքտ է հոգով իրեն ազատ զգա այլ ոչ մազերը նարնջագույն ներկելով կամ ամբողջ մարմինը տատու անելով կամ էլ մի 10 տեղ պիրսինգներ ծակելով: Ես մտածում եմ որ էդ էմոները ոչ թե ազատության համար են իրենց արտաքինը փոխում այլ ինչ որ կոմպլեքսների պատճառով: Եթե դու գոհ չես քո բնական մազերից և ուզում ես նարնջագույն ներկել ուզում ես ավելնորդ նկարներ քո մարմնի վրա ուրեմն դու չես ընդունում քեզ էնպիսին ինչպիսին որ դու ես:Ես էս ամենը կոմպլեքս եմ համարում:
    Ես էլ, մեր մեջ ասած, ուրիշների գործերի մեջ այս աստիճան քիթը խոթելն եմ համարում կոմպլեքս
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվեց, որ ե՞ս եմ նետում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մազերը ներկել ինչ գույն ուզում է, անգամ կանաչ: Այդ ամենը ընդամենը երեւույթի արտաքին դրսեւորումներն են, իսկ ի՞նչ հոգեբանական ազդեցության տակ կընկնի անձամբ քո երեխան եթե հայտնվի այդ շարժման ներսում, սա է, որի մասին պետք է մտորել:
    Ես արդեն սկսում եմ դիագնոզ դնել... նոր դու՞ չէիր պնդում, որ էմոները շուտով սկսելու են աղջիկների բռնաբարել (ու՞ր էր տղաներին նման բախտ):
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ չեմ կարդացել, միայն առաջին մի 8 էջը, բայց տպավորությունը պարզապես ապշեցուցիչ էր: Հատկապես որոշ մարդկանց արձագանքները: Ինձ թվում է «լավ են արել, տարել են քաղմաս» ասողները լուրջ թերարժեքության և այլ հոգեբանական խնդիրներ ունեն: Արդյոք գիտակցո՞ւմ են մեր այս հայրենակիցները, որ անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից, լսած երաժշտությունից, այս բոլոր անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքները ինչ որ իրենք: Եվ պետությունը պարտավոր է պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե ոտնահարել աջ ու ձախ (ֆանտաստիկայի բնագավառից ստացվեց էս միտքը):
    Վերջերս տեղի ունեցած դեպքերը, «մաքրումները», իմ կարծիքով, իշխանությունների հերթական փորձն է հանրության ուշադրությունը շեղել երկրի կառավարման ոլորտում կատարյալ ֆիասկոյից:
    Վերցնենք, օրինակ, վերջերս ծնողներին սպանած երիտասարդի դեպքը, որի գործով ողջ մեղքը փորձում են բարդել «Եհովայի վկաներ» կազմակերպության վրա: այս և այս հոդվածներում բերված տվյալներով երիտասարդի մոտ հոգեկան անառողջության նշաններ հայտնաբերվել են վաղուց. նրան տարել են բանակ և ) ամսից ազատել՝ հոգեկան անառողջության պատճառով: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր էին կորել զորակոչիկի առողջությունը քննող հանձնաժողովի մասնագիտական հմտությունները, եթե նրան որակել էին բանակային ծառայության ենթակա: Հետո 24 օր տարել են Սևանի հոգեբուժարան «սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ, իսկ 24 օրից որակել «առողջ» և բաց թողել: Ծնողներին սպանելուց հետո պարզվեց, որ ամենի պատճառը ԵՎ-ն են: Սեփական անկոմպետենտությունը կոծկելու փորձ:
    Պարադոքսալն այն է, որ որոշ մարդիկ (որոնց քանակը քիչ չէ ֆորումում) ասում են՝ այդպես էլ պետք է: Այսպիսի գիտակցությամբ միշտ ունենալու ենք այն գորշ վիճակը, որն ունենք, նույնիսկ ավելի վատ:
    Քավության նոխազ: Ո՞ր ծնողն ինքն իրեն կխոստովանի, որ սեփական երեխային հասցրել է ինքնասպանության: Ո՞ր հասարակությունը դա կընդունի:
    Իմ ոչ այնքան երկար կյանքի ընթացքում ես մի քանի ինքնասպանությունների եմ բախվել որոշակի անմիջականությամբ: Հարևանիս տղան: Քսանն անց, աշխատող երիտասարդ: Ոչ ոք չիմացավ, թե ինչու կախվեց: Վաղուց էր՝ 90-ականներին: Բանակում զորամասի մոտի շենքերում մի 17-ամյա աղջիկ կախվեց: Այս պատմության մասին գոնե ինչ-որ բան կարող եմ պատմել: Աղջիկը հայտնաբերեց, որ հղի է, ասաց իր ընկերոջը: Ընկերը հայտարարեց՝ «որ դու մաքուր աղջիկ լինեիր, իմ հետ սեքս չէիր անի, ես քո հետ կայֆավատ էի լինում, ոնց ուզում ես՝ տակից դուրս արի»: Ծնողներն էլ էին ինչ-որ կերպ իմացել, ծեծի էին ենթարկել երեխային ու տանը փակել, իսկ իրենք գնացել ինչ-որ տեղ (չի նշվում): Աղջիկը կախվել էր: Առանց նույնիսկ կախվելու տարրական տեխնիկայի տիրապետելու. վզին օճառ կամ այլ սահեցնող նյութ չէր քսել, ինչի պատճառով վզի մաշկը լրիվ պատռվել էր:
    Երիտասարդ միայնակ մոր ինքնասպանություն: Այս դեպքի մասին կնախընտրեմ ընդհանրապես չծավալվել, շատերը, կարծում եմ, կհիշեն, թե ում մասին է խոսքը:
    Վերջին դեպքը՝ երթուղայինով Կիևյան կամրջով անցնում էի, երբ մի աղջիկ աչքիս առաջ գցվեց կամրջից: Հանգամանքները պարզել չհաջողվեց, ցանկություն էլ չկար, բայց տեսքից դատելով նա քսանն անց էր ու յուրահատուկ հագուկապ կամ սանրվածք չուներ, որով նրան հնարավոր լիներ վերագրել որևէ երիտասարդական կամ կրոնական խմբավորման:
    Դեռ դպրոցում ես ու իմ ընկեր Աղասը մի տատի թույլ չտվեցինք նետվել նույն կամրջից:
    Չանդրադառնամ այն դեպքերին, որոնց հետ առնչվել են իմ ընկերներն ու ազգականները: Ինչևէ, ինքնասպանությունները Հայաստանում նորույթ չեն: Ու իմ նշած դեպքերի մեջ չկա ոչ մի էմոյի ինքնասպանության դեպք: Դրա փոխարեն կա ոմ էմոցիոնալ ոչ ստաբիլ մեկը, ով իրեն մի շրջան էմո էր հայտարարել ու ձեռքերը շաբաթը մեկ խազում էր, դուրս էր գալիս փողոց: Կամ էլ փորձում էր խեղդվել... Պոպլովոկի ջրավազանում: Սույն անձնավորությունը ոչ միայն այդպես էլ ինքնասպանություն չգործեց, այլ նաև դադարեց էմո լինել մի քանի ամսվանից:
    Ոչ, ես չեմ ժխտում, որ էմոներն էլ կարող են ինքնասպանություն գործել: Ես նույնիսկ ընդունում եմ, որ էմոների ինքնասպանությունների միջին վիճակագրական քանակը կարող է գերազանցել մնացած հասարակական խմբերինը: Ու հիմնավորում. ոչ թե նրա համար, որ նրանք էմո են: Որովհետև հասարակությունն ատում է նրանց: Ծնողները: Ուսուցիչները: Քյառթերը: Մենք բոլորս: Երեխայի համար չափազանց ծանր բեռ չի՞ համընդհանուր ատելության կենտրոնում հայտնվելը, ի՞նչ եք կարծում:
    Ցավոք, հասարակությունը խուլ է ու կույր: Նա միայն տրորում է, աղում ու աղյուսներ-ատամնանիվներ պատրաստում: Տարբերվու՞մ ես. հարմարվիր կամ ոչնչացվիր:
    Վիշապը մեծամտաբար պնդեց, թե Ֆլոյդի երգը տեղադրել է, որ էմոները լսեն ու զգան տարբերությունը դրա ու Տոկիո Հոթելի միջև: Անձամբ ես այնքան կուզեի, որ նա Մեդիսոնին հանդիպեր Վիշապ, Մեդիսոնի համեմատ դու ոչինչ ես, բոլոր առումներով: Նույնիսկ Ֆլոյդից հասկանալու: Իսկ նա էմո է:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.11.2010, 18:24:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (22.11.2010), Leo Negri (22.11.2010), Ribelle (23.11.2010), Sagittarius (22.11.2010)

  5. #303
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այլ կարծիքի եմ: Դու ինձնից էլ լավ գիտես, որ այդ կարգի հարցերում միարժեք գիտական հիմնավորում չի լինում: Համապատասխանաբար, շարունակությանը չեմ պատասխանում:
    Հիմնավորիր: Ես գիտեմ միայն մի բան՝ այդ ոլորտում ես շատ ավելի քաջատեղյակ եմ, քան դու:
    Մանկապարտեզից շփվեիր, գուցե և դառնայիր:
    Իսկ գուցե մանկապարտեզից պոմիդորների հետ շփվելու հետևանքով պոմիդոր դառնայի իսկ գուցե...-ն հիմնավորում չի նման հարցում:
    Հոմոսեքսուալը այնքանով է թերի, որ չի կարող սերունդ տալ:
    Ես հոմոսեքսուալներ գիտեմ, ովքեր սեփական երեխաներ ունեն: Սպերման օրիենտացիայից չի փոխվում, ոչ էլ ձվաբջիջը: Հետո, ի վերջո, ինչպես ամեն հոմոսեքսուալ պոտենցիալ ունի լինել հոմո-բիսեքսուալ, այնպես էլ ամեն հետերոսեքսուալ կարող է լինել հետերո-բիսեքսուալ: Բացի դրանից, մարդիկ շատ ուրիշ պատճառներով կարող են ի վիճակի չլինել սերունդ տալ (անպտղություն, անկենսունակ սպերմա, քրոմոսոմային խանգարումներ, վիրահատություն և այլն): Ու մի՞թե դա պատճառ է նրանց առանձնացնել հասարակությունից, կասկածի տակ առնել նրանց գոյությունը կամ էլ ընդհանրապես բռնի քայլերի գնալ:
    Եթե վաղը ձև գտնեն համասեռ զույգից ԱՌՈՂՋ երեխաներ ծնելու (ինչում ես խիստ կասկածում եմ), գուցե ես փոխեմ կարծիքս: Իսկ մինչ այդ քո արգելքը ինձ չի հետաքրքրում:
    Հուսով եմ, ես կարող եմ իմ արգելքն ադմինիստրատիվ հիմքերի վրա դնել ու հասնել նրան, որ հոմոսեքսուալներին որևէ նման կերպ որակող գրառումները ջնջվեն ու տուգանվեն: Իհարկե, դրա համար կպահանջվի իմ, ադմինիստրացիայի ու ևս մեկ մարդու խոսակցություն: Կարծիք արտահայտել իրավունք ունի ամեն ոք, բայց դիմացինի ու անմիջական շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ որպես մարդ վերաբերվելը, նամանավանդ որ այդ մարդկանց քեզ հասցվող պոտենցիալ վտանգի զգացողությունը հիմնված է ընդամենը ենթադրությունների վրա: Էխ, ու՞ր ես, Բերտրան Ռասսել: Ի՞նչ կասեիր, տրամաբանական մտքի հսկա: Հա, եթե ես ասեի, որ համոզված եմ, որ դու ու քո գենն իմ երեխաների ու իմ համար վտանգավոր եք, ու կարող եք փոխել ձեր գենին, ինչը կբերի իմ սեփական գենի տարածման մարմանը, ինձ կորակեին որպես աննորմալ ու շիզոֆրենիկ: Բայց բավական է, որ մարդկանց մեծ մասը նույն կարծիքին լիներ, մի հատ էլ ամրագրվեր կրոնում ու օրենսդրությամբ, ու ես, նման աբսուրդ գաղափարների կրողս, կդառնայի հասարակության օրինակելի անդամ:
    Չգիտեմ ինչ կանեմ, այդ մասին չեմ մտածել: Բայց կաշխատեմ այնպես անել, որ գործը դրան չհասնի: Իմ վրա օրինակ բերեմ` ես երբեք չեմ ծխել: Զսպող հանգամանքներից մեկը եղել է այն, որ ես գիտեի` տանը եթե իմանան, լավ չեն ընդունի:
    Ես էլ գիտեի: Բայց բանջարաբոստանիս չէր: Որովհետև ես իմ որոշումներն ինքս եմ ընդունում, իմ սխալներն ինքս եմ առնում, որովհետև ոչ ոք, նույնիսկ ծնողս, չի կարող իմ կյանքն ապրել իմ փոխարեն:
    Չէին ծեծի, տանից դուրս չէին անի: Բայց լավ չէին ընդունի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ չեմ ծխում: Մենակ թե չփորձեք համոզել, որ ծխելը լավ բան է:
    Ծեծված թեմա է, որին չէի էլ պատրաստվում անդրադառնալ: Ու այս թեմայի հետ կապ չունի:
    Ինձ ծանոթ ծխողների ճնշող մեծամասնությունը դժգոհ են, որ ծխում են: Վերջերս տաքսի նստեցի: Ինչ մեղքս թաքցնեմ, վարորդի նկատմամբ հենց սկզբից սիմպատիաս չբռնեց, պահանջեցի, որ դադարեցնի ծխելը (սովորաբար պարզապես խնդրում եմ այնպես անել, որ ծուխը իմ կողմը շատ չգա): Սկսեց ահավոր արագ գնալ, զգում էի, որ նեղվում է, ուզում է շուտ տեղ հասնել, որ ինձ իջեցնի, ծխի: Ինքնաթիռով տասներկուժամյա թռիչքների մասին ընդհանրապես լռում եմ: Ի դեպ, ձեր սիրելի Եվրոպայում ծխելու դեմ պայքարում են, փոխանակ դա ընդօրինակենք, ինչի հետևից ենք ընկել:
    Շվեդիայում ծխող գործատերն աշխատանքից ազատել է չծխող աշխատողներին, երբ նրանք փորձել են հասնել աշխատավայրում ծխելու արգելելուն: Աշխատողները դատական գործ են հարուցել, երկրի ծխողների աջակցությամբ գործատուն հաղթել է: Այնպես որ, մի խոսիր բաների մասին, որոնց մասին չգիտես:
    Մյուս կողմից, ես չեմ պնդել, թե դրսից ամեն ինչ պետք է ընդօրինակել: Ի վերջո, այդ հարցի շուրջ ես իմ մտքերն ունեմ, որոնք կնախընտրեմ ինձ պահել: Բայց ես դեմ եմ էմոների դեմ տեղի ունեցողին: Ինչու՝ արդեն բազմիցս գրել եմ այս թեմայում, կրկնել նույնպես չեմ պատրաստվում:
    Փորձիր հասկանալ, հաճախ ամենածանր ընտրությունները նրանք են, որոնք մենք ինքներս ենք հորինում մեր համար:
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերեմ մեր մեծերի ասած մի քանի պատմական ասույթներ՝ էմոների մասին.


    • «Վառե՛ք վարդագույն դևին». Թոմաս դե Տորկվեմադա
    • «Չկա էմո, չկա խնդիր». Իոսիֆ Ստալին
    • «Էմոներով լցնենք բանտերը». Մահաթմա Գանդի
    • «Այն սուրը, որը սպանեց սև հորը, կսպանի նաև վարդագույն մորը». Սամվել
    • «ԱԱԱԱԱԱԱԱԳԳՌՌՌՀՀՀՀՀՀՀՀ... Նյամ-նյամ». Տիրանոզավր Ռեքս
    Ավելացնեմ միայն՝
    • «Կտուլհու ֆհտա՛գն». Մեծն Կտուլհու

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն արտահայտությանս, ազատամարտիկները այս թեմայի հետ ի՞նչ կապ ունեն: Իհարկե, ես անկեղծորեն խոնարհվում եմ նրանց հավերժ անմահ հիշատակի առաջ, բայց այս թեմայում ի՞նչ կարիք կար նրանց հիշատակելու:
    Էդ Չամիչի մոտ «ծնողների կենացի» նման թեմա ա՝ ամեն սեղանից անպակաս ժող, էդ ազատամարտիկներից ոչ մեկը, կարծում եմ, կյանքը չի տվել մի երկրի համար, որտեղ երեխաներին հագուստի ու ատրիբուտիկայի համար ձերբակալելու են, հաշվառելու ու ենթարկելու այլ ճնշումների: Մեթոդներով, որոնց դեմ այդ երեխաներն ի վիճակի չեն պայքարել:
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեռական ցանկությունը ի՞նչ ա ծնում, որոշակի էմոցիա, որը մեկին դրդում ա սեր անել սիրած մարդու հետ, մեկ ուրիշին դրդում ա բռնի ուժով բավարարել իրեն համակած ցանկությունները: Ամեն ինչի հիմքում էլ ընկած ա էմոցիա, մարդասպանությունը եթե հաճույք չպատճառի, որոշակի էմոցիոնալ բավարարություն չտա, մարդը հազիվ թե էտ քայլին դիմի:
    Գրեթե ոչ մի բռնաբարության շարժիչ ուժը սեռական ցանկությունը չի
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը նրանում է որ վաղը այդ էմոների տեղը կարող են լինել կինոմանները,խաղամանները,ինտերետամաները,ռոքերները եւ այլն,ոնց-որ ասում են չարիքը պետք է սկզբից արմատախիլ անել որ շարունակություն չունենա:
    Մենթերն էլ են դա ասում: Պլան է. նոյեմբեր՝ էմոներ, դեկտեմբեր՝ կինոսիրողներ, հունվար՝ գեյմերներ, փետրվար՝ և այլն: Հնգամյակը չորս տարում

    P.S. Մոռացիր դու նրանց քարոզները բոլոր... շարունակե՞մ, թե՞ հասկացաք)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (22.11.2010), Leo Negri (22.11.2010), Sagittarius (22.11.2010)

  7. #304
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Օօօօֆ… Ինչի հետևից ենք ընկել… Էմոներ, Եհովայի վկաներ, համասեռամոլներ… Իրանք էլ են հասարակության մաս: Նույն ծայրահեղությունները քանի հազար տարի առաջ էլ են եղել, ուրիշ շորերով ու հայացքներով: Ու՞մ են խանգարել: Հուլիոս Կեսարը, Բայրոնը, Չայկովսկին, սաղ համասեռամոլ էին, ու՞մ էին խանգարում, իրանք իրանց համար սուսուփուս: Եհովայի վկաներ են մոտենում, հարցնում են Աստծուց, հանգիստ ասում եմ չեմ հավատում, վիճում էլ եմ հետները, թողնում գնում, ոչ կծում են ոչ հաչում (չնայած մեզ հակառակն են ասում փոքրուց): Ամենաշատը միջին վիճակագրական դաստիարակություն ունեցող մարդը, եթե ոչ էմո ա ոչ Եհովայի վկա, իրան ոչ մի էմո կամ աղանդավոր չի կարա իրանց շարքերը մտցնի: Թե չէ նենց են մեր աչքը կոխում էդ ամեն ինչը… Եթե էմոների կամ աղանդների մասին ոչ մեկը չխոսար, էսօր հաստատ ավելի հանգիստ կլներ կյանքը: Որ խոսում են էդքան, էդ ամեն ինչը լրիվ հակառակ էֆեկտն ա բերում: Եհովայի վկաներ, էմոներ, գոմիկներ… Իրանց հենց էդ էլ պետք ա… Որ իրանց մասին հակաքարոզչություն տանեն: Դրանով իրանք ավելի կճանաչվեն: Պայքարի ամենալավ միջոցը անտարբերությունն ա, իսկ ով ուզում ա էմո ըլնի, խնդրեմ, ինձ վնաս չի տալի դրանով… Էսօր էմոներ են, վաղը ֆելոներ: Իսկ հասարակությունը իրա կյանքը բնականոն շարունակում ա: Բռնել են մենակ նրա համար, որ էմո են, ղալաթ են արել:
    էս ասիր հիշեցի… կնգաս ասում եմ "Հայաստանում գիտե՞ս գեյերին ինչ են ասում…համասեռամոլական" "ի՞նչ… հայա-սեռա-մալակա՞ն"

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.12.2011), Jarre (22.11.2010), Rhayader (22.11.2010)

  9. #305
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ զոհված ազատամարտիկների առումով, Չամիչ, որ քո նմանները մեր ազատամարտիկներին պատեհ-անպատեհ բերանի ծամոն են դարձնում ու փորձում նրանց անունը հիշատակելով իրենց սեփական ոչ այնքան ադեկվատ պնդումները հիմնավորելու համար, հենց դա չի՞ նրանց նկատմամբ ամենամեծ անարգանքը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.11.2010), Chuk (22.11.2010), Jarre (22.11.2010), kyahi (22.11.2010), Leo Negri (22.11.2010), Mephistopheles (22.11.2010), Norton (22.11.2010), Ribelle (23.11.2010), Աթեիստ (22.11.2010), Երվանդ (22.11.2010), Շինարար (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

  11. #306
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,069
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով էդ էմոները ինչ որ հոգեբանական խնդիրներ ունեն: Էն մարդը ով իր արտաքինը գրեթե ամբողջությամբ փոխում ա սկսած մազերի ոչ բնական գույնից, վերջացրած պիրսինգներից ,տատուներից ու էն որ լրիվ տարվում են ռոք երաժշտությամբ ու իրենց ուժսի տեսք են տալիս իմ կարծիքով այդ մարդկանց մոտ մի բան էն չի, հոգեբանորեն իրենք ինչ որ խնդիրներ ունեն կապված իրենց ներքինիև արտաքինի հետ:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  12. #307
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով էդ էմոները ինչ որ հոգեբանական խնդիրներ ունեն: Էն մարդը ով իր արտաքինը գրեթե ամբողջությամբ փոխում ա սկսած մազերի ոչ բնական գույնից, վերջացրած պիրսինգներից ,տատուներից ու էն որ լրիվ տարվում են ռոք երաժշտությամբ ու իրենց ուժսի տեսք են տալիս իմ կարծիքով այդ մարդկանց մոտ մի բան էն չի, հոգեբանորեն իրենք ինչ որ խնդիրներ ունեն կապված իրենց ներքինիև արտաքինի հետ:
    Անշուշտ :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 22.11.2010, 01:05:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.11.2010), Chuk (22.11.2010), impression (23.11.2010), Mephistopheles (22.11.2010), Norton (22.11.2010), Rhayader (22.11.2010), Ungrateful (22.11.2010), Երվանդ (22.11.2010), Ներսես_AM (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

  14. #308
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով էդ էմոները ինչ որ հոգեբանական խնդիրներ ունեն: Էն մարդը ով իր արտաքինը գրեթե ամբողջությամբ փոխում ա սկսած մազերի ոչ բնական գույնից, վերջացրած պիրսինգներից ,տատուներից ու էն որ լրիվ տարվում են ռոք երաժշտությամբ ու իրենց ուժսի տեսք են տալիս իմ կարծիքով այդ մարդկանց մոտ մի բան էն չի, հոգեբանորեն իրենք ինչ որ խնդիրներ ունեն կապված իրենց ներքինիև արտաքինի հետ:
    Իմ կարծիքով՝ դու նույնպես
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. #309
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ անգամ կխնդրեի այն ֆորումցիներին, ովքեր օգտվում են ֆեյսբուքից ու ցանկանում են խոչնդոտել էմոների նկատմամբ բռնության ակտերի շարունակմանը, եթե դժվար չի, ֆեյսբուքի խմբին նույնպես միանալ. http://www.facebook.com/home.php?sk=...group_activity
    Ներեցեք գովազդի համար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #310
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով էդ էմոները ինչ որ հոգեբանական խնդիրներ ունեն: Էն մարդը ով իր արտաքինը գրեթե ամբողջությամբ փոխում ա սկսած մազերի ոչ բնական գույնից, վերջացրած պիրսինգներից ,տատուներից ու էն որ լրիվ տարվում են ռոք երաժշտությամբ ու իրենց ուժսի տեսք են տալիս իմ կարծիքով այդ մարդկանց մոտ մի բան էն չի, հոգեբանորեն իրենք ինչ որ խնդիրներ ունեն կապված իրենց ներքինիև արտաքինի հետ:
    մարդը ծնված օրից ա քո նշած բաներն անում… ուրեմն հոգեբանական խնդիրներ ունի՞

    …շոր հագնել, մազ կտրել, դուխի, մանիկյուռ, մազ ներկել…

    ես էլ էմոյի պես չեմ հագնվի, բայց նրանց հետ խնդիր չունեմ… իմիջայլոց դուք էլ եթե բաց լինեք նրանց հանդեպ, նրանք կկիսվեն…

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (22.11.2010), Rhayader (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

  18. #311
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էմո եմ, սկայպիս ստատուսը վկա Հարցեր կա՞ն

    Ֆսյո, գնացի էս թեմայից
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.11.2010), Leo Negri (22.11.2010), Mephistopheles (22.11.2010), Rhayader (22.11.2010)

  20. #312
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ոչինչ, ես քո գաղտնիքը հասկացել եմ: Դու իրականում հոգով թաքնված Էմո ես :sus
    Չուկ, կբացատրե՞ս էմո ինչ ա նշանակում, էս մի ամբողջ օր ա դա եմ ուզում հասկանալ: Վարդագույն կրում եմ, Տոկիո Հոթել շատ եմ սիրում, աչքերս մուք սեւ ներկում եմ, մազերս սեւ հինա եմ դրել, պիրսինգ չունեմ, երբ լացս գալիս ա լացում եմ, երբ ծիծաղս գալիս ա ծիծաղում եմ, էմո ե՞մ
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  21. #313
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,292
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, կբացատրե՞ս էմո ինչ ա նշանակում, էս մի ամբողջ օր ա դա եմ ուզում հասկանալ: Վարդագույն կրում եմ, Տոկիո Հոթել շատ եմ սիրում, աչքերս մուք սեւ ներկում եմ, մազերս սեւ հինա եմ դրել, պիրսինգ չունեմ, երբ լացս գալիս ա լացում եմ, երբ ծիծաղս գալիս ա ծիծաղում եմ, էմո ե՞մ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.11.2010), Ungrateful (22.11.2010), Աթեիստ (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

  23. #314
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդը ծնված օրից ա քո նշած բաներն անում… ուրեմն հոգեբանական խնդիրներ ունի՞

    …շոր հագնել, մազ կտրել, դուխի, մանիկյուռ, մազ ներկել…

    ես էլ էմոյի պես չեմ հագնվի, բայց նրանց հետ խնդիր չունեմ… իմիջայլոց դուք էլ եթե բաց լինեք նրանց հանդեպ, նրանք կկիսվեն…
    Բայց արտաքինը հագուստի միջոցով աղավաղելու՝ հոգեկան խնդրի պատճառ լինելու գաղափարը դուրս եկավ: Այո, ծիծիկը թաքցնելը անշուշտ կոմպլեքսների պատճառով է: Եկեք էմոներին թափով նստեցնենք, հետո սահմանադրության մեջ կետ մտցնենք, որ ՀՀ քաղաքացին իրավունք չունի ծիծիկը հագուստի տակ թաքցնել: Միայն կողմ կլինեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (22.11.2010)

  25. #315
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, կբացատրե՞ս էմո ինչ ա նշանակում, էս մի ամբողջ օր ա դա եմ ուզում հասկանալ: Վարդագույն կրում եմ, Տոկիո Հոթել շատ եմ սիրում, աչքերս մուք սեւ ներկում եմ, մազերս սեւ հինա եմ դրել, պիրսինգ չունեմ, երբ լացս գալիս ա լացում եմ, երբ ծիծաղս գալիս ա ծիծաղում եմ, էմո ե՞մ
    թեստ անցար… էսօրվանից դու էմօ ես…շնորհավորում եմ… Չամիչ ջան, take it easy… խառնվել ես իրար որ ի՞նչ… պատկեարցրու մի հատ էմօյի հետ ընկել ես անմարդաբնակ կղզի, տղայի… ի՞նչ ես անելու…

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.11.2010), Magic-Mushroom (22.11.2010), Rhayader (22.11.2010), Երվանդ (22.11.2010), Սլիմ (22.11.2010)

Էջ 21 35-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223242531 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •