User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ձայն խղճի

  1. #1
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձայն խղճի

    Երբ խղճիդ դեմ դու ստորանաս
    Ու զորանաս ստով միայն,
    Այնքան ստես, որ ինքդ քեզ
    Որ ինքդ լուռ քեզ հավատաս,
    Կկորցնես գանձդ միակ,որ շարունակ
    Փայփայել ես հոգուդ խորքում
    Համարելով այն սրբություն...

    Երբ փոշմանած ու գլխիկոր
    Մոտս կգաս մտամոլոր,
    Գլուխդ կախ, անզոր վաղուց,
    Զզված անվերջ մտածելուց,
    Ու սպասելուց անէացած,
    Կհասկանաս - ուշ է արդեն...

    Երբ մոլորված հոգիդ անհույզ
    Թափառումից անհույս հոգնած
    Ու տանջված խարդավանքից
    Ու անարդար բոցից այրված
    Դու կուզենաս իմ դեմ բացես,
    Կհասկանաս - ուշ է արդեն...

    Ու ծնկաչոք երբ կաղաչես դու գթություն
    Ու մեղավոր կթախանձես ներողություն,
    Քեզ կներեմ առաջվա պես,
    Իսկ ինքդ քեզ, դու, կներե՞ս:
    Ամեն դեպքում խղճում եմ քեզ,
    Խղճիդ առաջ դու անզոր ես
    Ու ինքդ էլ վաղուց գիտես...
    Գիտե՞ս, վաղուուուց ուշացել ես...

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.11.2010), Claudia Mori (14.06.2011), E-la Via (20.11.2010), einnA (22.11.2010), Gayl (20.11.2010), Mark Pauler (17.08.2011), Meme (20.11.2010), My World My Space (20.11.2010), Nadine (23.05.2011), rainbow (20.11.2010), Renata (09.09.2011), Tig (20.11.2010), Անտիգոնե (20.11.2010), Կաթիլ (20.11.2010), ՆանՍ (20.11.2010)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ձայն խղճի»-ին լավն էր, տեմպ կա, արագության զգացողություն կա, հանգավորումդ լավն էր, մանավանդ ինձ դուր եկավ հարանունության միջոցով կազմված հանգավորումը՝ և՛ երկտողերի մեջ ընկած հարանունների իջոցով, և՛, թեկուզ, նույն քառյակի մեջ չընկնող հարանուները շատ կուռ կարող են հանգավորել, նման հանգավումը հատուկ է հատկապես Պարույր Սևակին… շնորհակալ եմ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գոռ Ջան - Հայ (27.08.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապաշխարհանք

    Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
    Թևեր առնեի ու սավառնեի,
    Մով երկնքի նուրբ լազուրում
    Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
    Քայլեի ամպի ծվեններով,
    Մինչ դրախտի դուռը հասնեի,
    Իմ մեղավոր զույգ աչքերով
    Եդեմական այգին տեսնեի:
    Հոգիս թողեի լույս երկնքում
    Ու անհոգի երկիր դառնայի,
    Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
    Որ այս կյանքից չդառնանայի:
    Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
    Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
    Արդար մարդիկ թող ինձ չատեն.
    Թող մարդկային խղճով դատեն,
    Թող հասկանան միտքը իմ պարզ,
    Որ այս կյանքում կա մի երազ,
    Որտեղ մարդը մարդ չի ատում,
    Որտեղ մարդուն մարդ չի դատում:
    Մարդ չի նայում մարդու ոտքին,
    Չի խաբնվում փողի հոտին,
    Կուլ չի գնում իր կոկորդին…
    Որտեղ դարդը վարդ է դառնում,
    Որտեղ վիշտը խինդ է դառնում,
    Սերն է տիրում մարդու սրտին,
    Մարդ է մնում մարդու որդին:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2011), E-la Via (21.11.2010), einnA (22.11.2010), Gayl (20.11.2010), KiLa (20.11.2010), Mark Pauler (17.08.2011), Meme (20.11.2010), Nadine (23.05.2011), Renata (09.09.2011), Tig (22.11.2010), Անտիգոնե (20.11.2010), Արևածագ (20.11.2010), Կաթիլ (20.11.2010)

  7. #4
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    43
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, հատկապես հետևյալ տողերը

    Քեզ կներեմ առաջվա պես,
    Իսկ ինքդ քեզ, դու, կներե՞ս:
    Ամեն դեպքում խղճում եմ քեզ,
    Խղճիդ առաջ դու անզոր ես
    Ու ինքդ էլ վաղուց գիտես...
    Գիտե՞ս, վաղուուուց ուշացել ես...

    Շնորհակալություն

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.11.2011), Arpine (19.09.2011), E-la Via (21.11.2010), Գոռ Ջան - Հայ (27.08.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ փոշմանած ու գլխիկոր
    Մոտս կգաս մտամոլոր,
    Գլուխդ կախ, անզոր վաղուց,
    Զզված անվերջ մտածելուց,
    Ու սպասելուց անէացած,
    Կհասկանաս - ուշ է արդեն...

    Ինձ այս մասը դուր եկավ,լավն էր.....Բոլորն էր լավը,սիրուն եք գրում.....Ճիշտա տխուր տրամադրությունա տալիս,բայց հաճելիա կարդացվում.......Ապրեք
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  10. #6
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ջան Գոռ Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
    Թևեր առնեի ու սավառնեի,
    Մով երկնքի նուրբ լազուրում
    Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
    Քայլեի ամպի ծվեններով,
    Մինչ դրախտի դուռը հասնեի,
    Իմ մեղավոր զույգ աչքերով
    Եդեմական այգին տեսնեի:
    Հոգիս թողեի լույս երկնքում
    Ու անհոգի երկիր դառնայի,
    Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
    Որ այս կյանքից չդառնանայի:
    Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
    Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
    Արդար մարդիկ թող ինձ չատեն.
    Թող մարդկային խղճով դատեն,
    Թող հասկանան միտքը իմ պարզ,
    Որ այս կյանքում կա մի երազ,
    Որտեղ մարդը մարդ չի ատում,
    Որտեղ մարդուն մարդ չի դատում:
    Մարդ չի նայում մարդու ոտքին,
    Չի խաբնվում փողի հոտին,
    Կուլ չի գնում իր կոկորդին…
    Որտեղ դարդը վարդ է դառնում,
    Որտեղ վիշտը խինդ է դառնում,
    Սերն է տիրում մարդու սրտին,
    Մարդ է մնում մարդու որդին:


    Այ էս մեկը լրիվ ուրիշ էր,չգիտեմ խոսքեր չունեմ,չեմ կարողանում ասել ինչ մտածում եմ,բայց շաատ լավն էր,երազային էր,իսկ ես սիրում եմ երազել,ու սկզբի մի քանի տողը մինչ վերջակետ կարծես իմ երբեմնի երազելու ցանկության մտքերից լիներ........Նորից ապրեքՄիտքն էլ էր շատ լավը,երանի էդպես լիներ մեր կյաքնում,բայց կան բաներ,որ մտածում ենք երանի լիներ այնպես ինչպես կցանկանայինք,կամ կերազեինք հանգիստ ապրել,չնայելով կողքի մարդկանց,բայց անհնարինը ցավոք ավելի շատ է,քան այն ինչը մենք ուզում ենք......Շատ քչերն էն,որ ունեն նման կարողություն.......
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գոռ Ջան - Հայ (27.08.2011)

  12. #7
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    43
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ջան Գոռ Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
    Թևեր առնեի ու սավառնեի,
    Մով երկնքի նուրբ լազուրում
    Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
    Քայլեի ամպի ծվեններով,
    Մինչ դրախտի դուռը հասնեի,
    Իմ մեղավոր զույգ աչքերով
    Եդեմական այգին տեսնեի:
    Հոգիս թողեի լույս երկնքում
    Ու անհոգի երկիր դառնայի,
    Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
    Որ այս կյանքից չդառնանայի:
    Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
    Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
    Արդար մարդիկ թող ինձ չատեն.
    Թող մարդկային խղճով դատեն,
    Թող հասկանան միտքը իմ պարզ,
    Որ այս կյանքում կա մի երազ,
    Որտեղ մարդը մարդ չի ատում,
    Որտեղ մարդուն մարդ չի դատում:
    Մարդ չի նայում մարդու ոտքին,
    Չի խաբնվում փողի հոտին,
    Կուլ չի գնում իր կոկորդին…
    Որտեղ դարդը վարդ է դառնում,
    Որտեղ վիշտը խինդ է դառնում,
    Սերն է տիրում մարդու սրտին,
    Մարդ է մնում մարդու որդին:
    Հարգելի Ջան-Գոռ-Ջան Ձեր այս բանաստեղծությունը ինձ անչափ դուր եկավ, այնքանով, որ նույնիսկ ՀԱՆԴԳՆԵՑԻ մի քանի փոփոխություն անել: Հասկանալով հանդերձ, որ դա մեղմ ասած ԿՈՌԵԿՏ չէ ու երկար շաաաաատ երկար տատանվելուց հետո, այնուամենայնիվ որոշեցի տեղադրել այն: Ընդունեք սա որպես կողմնակի կարծիք և ուրշ ոչինչ

    Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
    Թևեր առնեիմ ու սավառնեմ,
    Մով երկնքի նուրբ լազուրում
    Գեթ մի անգամ հանգիստ առնեմ:
    Քայլեմ ամպի ծվեններով,
    Մինչ դրախտի դուռը հասնեմ,
    Իմ մեղավոր զույգ աչքերով
    Եդեմական այգին տեսնեմ:
    Հոգիս թողնեմ լույս երկնքում
    Ու անհոգի երկիր դառնայմ,
    Ու ցավ չզգամ էլ իմ հոգում,
    Ու այս կյանքից չդառնանամ:
    Ու թե կորցնեմ իմ մարդկային էությունը
    Եվ նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
    Արդար մարդիկ ինձ մի ատեք.
    Եվ մարդկային խղճով դատեք,
    հասկանալով միտքը իմ պարզ,
    Որ այս կյանքում կա մի երազ,
    Որտեղ մարդը մարդ չի ատում,
    Որտեղ մարդուն մարդ չի դատում:
    Մարդ չի նայում մարդու ոտքին,
    Չի խաբնվում փողի հոտին,
    Կուլ չի գնում իր կոկորդին…
    Որտեղ դարդը վարդ է դառնում,
    Որտեղ վիշտը խինդ է դառնում,
    Սերն է տիրում մարդու սրտին,
    Մարդ է մնում մարդու որդին:

    Ցանկության դեպքում կարող եք ջնջել գրառումս: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում: Պարզապես շաաատ լավն էր ու չդիմացա մի քանի աննշան փոփոխություն կատարելու գայթակղությանը
    Վերջին խմբագրող՝ Անտիգոնե: 20.11.2010, 20:21:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2011), Malxas (20.11.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջան-Գոռ-Ջան Ձեր այս բանաստեղծությունը ինձ անչափ դուր եկավ, այնքանով, որ նույնիսկ ՀԱՆԴԳՆԵՑԻ մի քանի փոփոխություն անել: Հասկանալով հանդերձ, որ դա մեղմ ասած ԿՈՌԵԿՏ չէ ու երկար շաաաաատ երկար տատանվելուց հետո, այնուամենայնիվ որոշեցի տեղադրել այն: Ընդունեք սա որպես կողմնակի կարծիք և ուրշ ոչինչ

    Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
    Թևեր առնեիմ ու սավառնեմ,
    Մով երկնքի նուրբ լազուրում
    Գեթ մի անգամ հանգիստ առնեմ:
    Քայլեմ ամպի ծվեններով,
    Մինչ դրախտի դուռը հասնեմ,
    Իմ մեղավոր զույգ աչքերով
    Եդեմական այգին տեսնեմ:
    Հոգիս թողնեմ լույս երկնքում
    Ու անհոգի երկիր դառնայմ,
    Ու ցավ չզգամ էլ իմ հոգում,
    Ու այս կյանքից չդառնանամ:
    Ու թե կորցնեմ իմ մարդկային էությունը
    Եվ նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
    Արդար մարդիկ ինձ մի ատեք.
    Եվ մարդկային խղճով դատեք,
    հասկանալով միտքը իմ պարզ,
    Որ այս կյանքում կա մի երազ,
    Որտեղ մարդը մարդ չի ատում,
    Որտեղ մարդուն մարդ չի դատում:
    Մարդ չի նայում մարդու ոտքին,
    Չի խաբնվում փողի հոտին,
    Կուլ չի գնում իր կոկորդին…
    Որտեղ դարդը վարդ է դառնում,
    Որտեղ վիշտը խինդ է դառնում,
    Սերն է տիրում մարդու սրտին,
    Մարդ է մնում մարդու որդին:

    Ցանկության դեպքում կարող եք ջնջել գրառումս: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում: Պարզապես շաաատ լավն էր ու չդիմացա մի քանի աննշան փոփոխություն կատարելու գայթակղությանը
    Թող մնա
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անտիգոնե (21.11.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիքների համար բոլորից շնորհակալ եմ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  17. #10
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն

    Ինչու՞ թողել, որ նա աճի,
    Երբ մարել է ձայնը խղճի:
    Ինչու՞ թողել բարգավաճի
    Ու ստոր կյանքից էլ չամաչի,
    Ինչու՞ մարդուն նա խելացի
    Քուռակի պես տալով քացի
    Բարձր դիրքից պիտի քցի
    Ու մի բան էլ,
    Բորենու պես ոտը կծի:
    Հետո շան պես թափառական
    Պղծի կյանքեր անապական
    Լիքը փորով բայց միշտ սոված
    Ման գա հպարտ ,քիթը՝ցցած:

    Ջարդե՞լ քիթը, բերել ծնկի՞,
    Ստիպել ,որ իր ծա՞ռը տնկի,
    Որ չքանդի ,այլ շենացնի՞,
    Չստորանա, չստորացնի՞,
    Ապրի մաքուր, սնվի արդար,
    Ոչ թե լափի ագահաբա՞ր,
    Որ իր քչո՞վ էլ լիանա,
    Ոչ թե շատից լկտիանա:

    Դա է իր ճակատի գիրը,
    Ի զորու՞ ես փոխել հինը,
    Ավելի շուտ մոլորակը
    Կփոխի իր ուղեծիրը...

    Մինչ սրա պես սև օձերը
    Կփորեն իրենց փոսերը,
    Քո ճակատին կավելանան
    Դժվար կյանքի ակոսները:
    Ու երբ ճղճիմ արարածը
    Իր ձեռքերով փորած փոսից հանկարծ դողա
    Քո ճակատը վերծանելով քո ապրածը
    Պայծառ լույսով պիտի շողա:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2011), Claudia Mori (14.06.2011), E-la Via (22.08.2011), einnA (22.11.2010), Mark Pauler (17.08.2011), Meme (22.11.2010), My World My Space (22.11.2010), Nadine (23.05.2011), Renata (19.09.2011), Tig (22.11.2010), Անի Ներկարար (15.08.2011), Անտիգոնե (22.11.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՞ր են նայում զույգ աչքերը արդարության,
    Երբ մարդկության Վերջը ահա
    Դուռն է թակում անվերջության,
    Ու թվացյալ անկեղծությամբ
    Զարմանում է ,որ ձայն չկա:

    Ու՞ր են նայում զույգ աչքերը խեղճ մարդկության,
    Երբ փրկության հույսն է մարում դռնից այն կողմ,
    Սրտերի մեջ վիշտ, դառնություն , հոգու խորքում `մրրիկ ու հողմ:

    Դու՛ , մարդկային հանդգնություն,
    Գուցե խնդրես ներողությու՞ն,
    Մի կողմ թողես գոռոզություն, թուր ու թվանք
    Դրսեվորես մարդկային կա՞մք…

    Ա՜խ, բանական անգութ էակ,
    Չարից գերված, գող, ավազակ,
    Կարծում ես թե Վերջը չի՞ գա,
    Կյանքում անվերջ ոչինչ չկա՜…

    Ա՜խ, միամիտ ,բարի էակ
    Սիրտդ մաքուր հոգիդ ճերմակ,
    Մի նեղացիր Վերջից հիմա,
    Վերջը վարքդ լավ կիմանա
    Ու երբ բաշխի չար ու բարի,
    Նա քեզ անմեղ կհամարի:

    Լա՛վ իմացեք, որ չի փոխվի ոչ մի վատ բան,
    Քանի դեռ նստած ենք անբան
    Չենք մաքրում մեր դաժան խիղճը,
    Չէ՞ որ խիղճն է մեր դաիճը:
    Ու խղճի դեմ թեկուզ անճար,
    Կյանքում պետք է լինել հանճար,
    Պայքարի մեջ տարերային
    Մնալ արդար ու մարդկային…
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.05.2011), Arpine (19.09.2011), E-la Via (22.08.2011), Mark Pauler (17.08.2011), Meme (21.05.2011), Անի Ներկարար (13.06.2011), Անտիգոնե (21.05.2011)

  21. #12
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաղաղություն թող լինի

    Երբ բացվում է լույսը նորից,
    Արթնանում ես անուշ քնից
    Ձեռքերդ լուռ վեր ես պարզում
    Ու փառք տալիս Տեր Աստծուն,
    Որ տալիս է քեզ հանգիստ քուն
    Ու աղոթում ,որ օրը քո
    Անցնի Նրա լույսի ներքո,
    Որ լինի հույս, հավատ ու սեր,
    Որ չլինեն տխուր սրտեր,
    Մարդը մարդուն հոգին բացի
    Լինի ընկեր ու դրացի,
    Լինի արդար ու միամիտ,
    Անկեղծ լինի ու պարզամիտ,
    Որ մոր դեմքին մանկան խոսքից ժպիտ բացվի
    Ու օջախը մանկան անուշ խինդով լցվի,
    Ծնողասեր լինի որդին,
    Ծնողն էլ միշտ որդու կողքին,
    Արևն էլ միշտ խաղաղ Երկրի վրա բացվի
    Ու աշխարհը երկնային՝
    Աստվածատուր լույսով լցվի...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.08.2011), Arpine (19.09.2011), Mark Pauler (17.08.2011), Meme (15.08.2011), Nadine (15.08.2011), Renata (09.09.2011), Անի Ներկարար (15.08.2011), Անտիգոնե (16.08.2011)

  23. #13
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանգ առ,մի՞թե հանձնվում ես...


    Թքես գնաս վիրավորված
    Անգամ ետ չնայես նորից
    Քո օջախում օտարացած
    Ու կտրված քո Սուրբ հողից
    Չհասկացած, չհասկացված
    Սրտիդ խոսքը նույնիսկ չասած,
    Մտքում կսկիծ, հոգիդ նորից
    Ունայնացած ցուրտ խավարից…
    Անմարդկային բիրտ ու կոպիտ
    Անարդարի ձեռքով քանդված
    Քո ապագան, զույգ ձեռքերով ամուր գրկած,
    Այն ձեռքերով, որ անկասկած
    Պիտի կերտեին ու արարեին
    Պիտի ստեղծեին լավն ու բարին
    Անկարողին պիտ սատարեին
    Ու խանգարեին անգութ չարին,
    Գնաս հեռու, անհայտ մնաս,
    Ու մտքիդ մեջ միայն մի մաս
    Լուռ հատկացնես երազներին
    Ու մրմնջաս երգերը հին
    Քո տան մասին ու կարոտի ,
    Այն տան մասին, որ փափագով
    Շենացրել էիք հայր ու որդի...

    Այստեղ կսազեր Hans Zimmer & Lisa Gerrard – Duduk Of The North ...
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 22.08.2011, 22:20:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.08.2011), E-la Via (22.08.2011), Lusinamara (24.08.2011), Mark Pauler (26.08.2011), Renata (09.09.2011), Անի Ներկարար (23.08.2011), Անտիգոնե (23.08.2011)

  25. #14
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուր, կտրող արտահայտություններ ունես`

    ...Հետո շան պես թափառական
    Պղծի կյանքեր անապական
    Լիքը փորով բայց միշտ սոված
    Ման գա հպարտ ,քիթը՝ցցած...
    Դուրս գալիս ա գրելաոճդ:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գոռ Ջան - Հայ (27.08.2011)

  27. #15
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բոլորին շնորհակալություն էջին հետևելու և գնահատելու համար
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Խղճի ձայնը` ուշացած…
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2011, 18:20
  2. ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2009, 19:52
  3. «Խղճի մնջախաղ»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.04.2009, 02:24
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 11.08.2008, 20:47
  5. Գրառումներ: 78
    Վերջինը: 05.01.2008, 15:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •