Սանիկ![]()
Ամենպատեհ ու ամենահանդիսավոր օրն է՝ կատակախառը մաղթանքների մեջ պահի ամբողջ հանդիսավորությունը պահելը, և անլուրջ ուրախությամբ՝ ամենայն լրջությամբ քեզ համար կարևորագույն այս օրվա ողջ բերկրանքը կիսելը…
Ցավոք, առ այսօր վիրտուալից դեպ իրական ողջույնի՝ ձեռքսեղմմամբ հաստատման փաստը չենք գրանցել, սակայն, քո գրառումներում լավատեսության ու մտերմության հոգեբանական կերպար ես ամբողջացրել, ու որպես այդպիսին, քո ամեն մի գրառմամբ, ինքնաարտահայտմամբ, ինքնահաստատմաբ, երբեմն իրարամերժ, երբեմն՝ «խելոքություն խաղալով», երբեմն՝ խելացիությամբ հիացնելով. հարազատության չափ մտերմացել…
Սիրով շնորհավորում եմ քո Ծննդյան Տարեդարձը, բարեկամս… ինքդ էլ հասկանում ես, որ բիոլոգիական հասունացումը միշտ չէ, որ բարոյական ու հոգեկան կերտվածքի կայացման ու հասունացման է տանում…իսկ բացառություններ, որպես լրիվ հակառակ երևույթ, լինում են, իհարկե՝ դու ամենախոսուն օրինակը
Կանաչ ճանապարհ ու անամպ երկինքներ չեմ մաղթում… ու չեմ հավատում դրանց: Ու հետաքրքիր չի լինի կյանքը՝ պորտաբույծ ու տաղտկալի… Ինքդ կհասնես քո տեսլականին, ինքդ կվաստակես քո հեղինակությունը… սրա մեջ է երջանկաբեր Կյանքը…
Ամենայն բարիք քեզ, Սանիկ… Շնորհավոր Քո անձնական Տոնը![]()
Էջանիշներ