Եկա էստեղ, որ պատերազմի մասին գրեմ ու տեսա, որ նախորդ գրառումս էլ է պատերազմի թեմայով եղել:
Ամեն առավոտ ու քնելուց առաջ աղոթում եմ, որ պատերազմը վերջանա:
Մեզ անընդհատ խաբել են մարդասիրության ու երջանկության գաղափարներով: Երկուսն էլ մեծամասամբ անհասանելի են կամ գոյություն չունեն:
Կա ֆինանասական շահ և այդ շահի դիմաց հարյուր հազարավորների կյանքը ոչինչ է՝ մանրադրամից էժան:
Տարիներ առաջ ես ուզում էի սիրված լինել, հիմա միայն խաղաղություն եմ տենչում:


Մեջբերել
Էջանիշներ