User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Օդահան զանգի տակ

  1. #61
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկն եկավ ու խառնեց աշխարհի մասին քո ընկալումները, չսիրելին դարձրեց ընդունելի, սովորեցրեց ձևացնել, քեզ տարավ պատկերացումների իր ճիշտ և աներեր աշխարհը: Դու չպահանջված ահագին բեռներ ունեիր ներսիդ գաղտնարաններում պահած, հնազանդ գնացիր իր հետևից՝ անգամ քեզ մոռանալով: Տալու բան ունեիր: Դա բեռ չէր, դա լիցք էր ու արյան դոնորություն, որ ջահելացնում է արյուն տվողին ու կյանք է փրկում: Ու դու գնացիր, առանց հետ նայելու, մշուշում խարխափողի պես՝ ցանկությունների ծառի միրգը ճաշակելու հույսով: Նա, որ կանչել էր քեզ, ամեն խոսքի հետ ավելի ու ավելի հեռացավ, ոտքերդ սուր- սուր քարերի առան, ձեռքերդ սառեցին անիմաստ որոնումից, աչքերիդ սպիտակ փառ իջավ: Պատահական մի կայարանի երկաթե նստարանին մեկնվեցիր` պաղած մարմինդ հանգստացնելու, անտունները գողացան կոշիկներդ ու մնացած ճամփան բոկոտն գնացիր: Չգտար, չհասար, չճաշակեցիր ցանկությունների ծառի պտուղը, որն ամեամեծ խաբեություններից մեկն է, անունը՝ սեր:


    Նույնիսկ կես էջ լցնելու համար զգացմունք է պետք, ինչի՞ մասին գրել, երբ ոչինչ չես զգում: Քո ներսում ամեն լույսը բացվելու հետ առաջվա մոգական- սիրելի կերպարից քանդել- պոկել ես ամենալավը, դրսի կաղապարը՝ չուգունե կամ ոսկե, դա արդեն նշանակություն չունի, ու այդ ծվեն- ծվեն արած մասնիկների տեղում ծեփել ես չարության և անտարբերության շաղախը: Կտոր-կտոր, օր-օրի հետևից, մինչև որ քո մտապատկերում այլևս չկա նախկին մարդը: Նախկինն էլ էր քո հորինածը, բայց նա դրական հույզերի շաղախով էր ծեփված, հիմիկվանը՝ միայն թերությունների ու չարության բացատրությունների շաղախն է, որ իր իդեալական վիճակում ձգտում է անտարբերության:

    Չի լինում վերադարձ նախկինին: Փոխվում է մարդը, նույնիսկ ամեն օրվա արևն ու ցերեկվա քամին են փոխում նրան, հանդիպած դեմքերը, դեպքերը, կարդացած գրքերը, նայած կինոները: Ոնց նույն ջուրը երկու անգամ չես մտնի: Եթե որևէ մեկին, ում կորցրել ես ինչ-ինչ պատճառներով, փորձես վերադարձնել, պատրաստվիր հանդիպման մի նոր , քեզ քո հուշերում ծանոթ, բայց մեծամասամբ անհայտ մի անձնավորության: Հնարավոր է՝ իր աչքերում քո թողած հետքերն էլ տեսնես: Գետափի գլաքարերը բոլորն էլ ողորկ են, որովհետև տարիների հետ ջուրը լվանում, հղկում է դրանք՝ կլորացնելով ցցվածքներն ու խորդուբորդությունները: Դուք էլ իրար եք հղկել, հնի մեջ կնաճաչես քեզ: Բայց դա այլևս նա չէ, ում լքել ես, կամ ով ինքն է հեռացել: Դրա համար էլ գոյություն ունի միայն պահի երջանկությունը: Մնացածը միֆ է: Այս պահը չապրել, ծանակել սեփական եսը, մթության մեջ խփվել պատերին՝ վաղվա օրվա լույսի հույսով, ամենամեծ մոլորություններից է: Նրանց, ովքեր փակել են են ետդարձի դռները, հաշտվել են իրենց կորուստների կամ ձեռքբերումների հետ, ներդաշնակության և հոգևոր խաղաղության ակունքը փնտրում են միայն ու միմիայն իրենց ներսում, նրանց համար է այս ոսկի կանոնը.

    «Անցյալն անցել է, ապագան դեռ չի եկել, ամենամեծ խնդիրը՝ երջանիկ լինել ՀԻՄԱ» :

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (16.10.2014), Smokie (14.11.2014), Նիկեա (07.10.2014), Ուլուանա (08.10.2014)

  3. #62
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր բան եմ նկատել. կանայք սովոր են ամեն ինչում կարգուկանոն հաստատել: Եթե մի պահի տունը թափթփված է, միևնույնն է, կինը գիտի, թե հաջորդ պահին հավաքելուց թափթփած իրերը որտեղ պիտի դնի: Այդ իրերի տեղը կանխորոշված է: Դրա պատճառով էլ տեղափոխություններն ու վերանորոգումները շատ հոգնեցնող իրադարձություններ են, որովհետև բազմաթիվ, իրար վրա լցված իրերի համար նոր տեղ պիտի որոշես, իսկ մի բան որոշելու խնդիրը միշտ էլ դժվար է:

    Նույնն էլ կատարվում է կնոջ գլխում նոր ծանոթություններ հաստատելիս: Արտաքինից հաճախ աննկատ, իր ներսում նա սկսում է փնտրել նոր մարդուն «տեղավորելու» համապատասխան «դարակը», կարևորության աստիճանը: Նրանց, ում հանդեպ անտարբեր է, հեշտ է մտքի այս ու այն անկյունում տեղավորելը, բայց մարդիկ ու իրադարձություններ կան, ում նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չի: Այնպես է լինում, որ մեկին մտքիդ «դարակներում» տեղից- տեղ ես տանում, գցում ետնախորշերը, հետո հանում, «փոշին մաքրում» ու դնում ամենատեսանելի տեղում: Իսկ ոմանց համար այդպես էլ ոչ մի տեղ չի գտնվում, նրանք մնում են մտքիդ մեջտեղում կանգնած, անորոշ վիճակով, անցնել- դառնալուց դիպչում ես իրենց և անընդհատ անհարմարություն ես զգում, որ մտքիդ տունը «թափթփված» է:

    Ամենասկզբում գրել եմ՝ կինը կարգուկանոն պիտի հաստատի, քանի այդ կարգուկանոնը չկա, հոգևոր խաղաղության ու ինքնահաշտության մասին խոսք լինել չի կարող:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (26.03.2015)

  5. #63
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար, ի թիվս այլոց, մի առասպել էլ ցնդեց Վրաստան այցելությունից հետո. վրացական խոհանոցի բազմազանության ու վրաց կանանց շնորհալիության մասին միֆը: Բազմատեսակ խմորների մեջ կիլոգրամներով պանիր խցկելն ու խաչապուրիների տեսականի ներկայացնելն առանձնակի հմտություններ չի պահանջում, ցանկացած խմորի մեջ էլ էդքան պանիր լցնես, յուրահատուկ տաղանդ է պետք, որ չստացվի:
    «Տանը թխվող» կրեմով տորթերի ու փախլավաների մասին էլ երկար չպատմեմ. Ոչ մի անգամ ցանկություն չունեցա առածս որևէ կտոր թխվածքից երկրորդ անգամ էլ գնել: Բա՞ կարելի է համեմատել Երևանի սուպերմարկետներում վաճառվող խմորեղենի հետ, իսկ պատվերով թխողներն էլ հո անմրցելի են:

    «Մենք մեզ չգովենք՝ ուրիշը չի գովի» շարքից:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.09.2015)

  7. #64
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրաստանի այն բնակավայրերի մասին, որոնք հեռու են միջպետական ու դեպի ծով տանող ճանապարհներից: Հեռու ասածն էլ 70- 80 կմ-ն է, բայց հազարավոր կիլոմետրերի ճամփորդության մեջ գրեթե աննշան հեռավորությունը լավ պատկերացում է տալիս «վրացական հրաշքի» լուսավոր և ստվերոտ կողմերի մասին:
    Չիաթուրին հանքագործների քաղաք է, մանգան են արդյունահանում սովետական տարիներին ստեղծված ենթակառուցվածքների միջոցով՝ ճոպանուղիներ ու վերամշակող գործարան, աշխատողներին վճարում են քիչ, հանքանյութն արտասահմանում վաճառում են թանկ, տեր ու տնօրինությունը թուրքերինն է: Քաղաք տանող ճանապահին թարմ ասֆալտ էր՝ առանց գծանշման , բայց քաղաքամերձ գյուղեր հասնելու համար ընդհանրապես ճանապարհ չկա, միայն քարուքանդ ուղղություններ են: Գյուղերը խավարի ու անհույս աղքատության մեջ թաղված, բազմաթիվ լքված տներով: Գյուղը, ուր մեզ հյուրընկալեցին, սողանքի վրա էր, բացի այն, որ բնականորեն էր շարժվելու, մի քանի կիլոմետր ներքևում գտնվող անգթորեն շահագործվող մանգանի հանքահորերը արագացրել են գյուղերի՝ դեպի դաշտավայր «գլորվելու» ընթացքը: Հասկանալի է, որ ոչ մեկին չի հետաքրքրում մարդկանց ճաք տված տներն ու փլվող տանքները: Մանգանը թուրքերինն է, պետբյուջե մտնող հարկերն էլ գյուղ չեն վերադառնում: Մերոնց պես, վրացի հարուստներն էլ անուշադրության չեն մատնում իրենց նախկին համագյուղացիներին. մեկը բոլոր ընտանիքներին հեռուստացույց է նվիրում, մյուսը ջրագիծ է նորոգում, բայց դա իրավիճակ չի փոխում:

    Հայաստանի գյուղերում այդօրինակ թշվառություն չկա, որովհետև մերոնք Ռուսաստան դուրս գալու հնարավորություն ունեն, իսկ վրացիները՝ ոչ: Տարիներով մարդիկ գործազուրկ են, դա կյանքը քայքայող աղետ է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.09.2015)

  9. #65
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին մտածել եմ, թե ի՞նչ է նշանակում ներել մարդուն: Դա առաջին հերթին ներողին է հարկավոր՝ անհանգստություններին ու սպասումներին վերջ տալու, սեփական հոգում հավասարակշռություն հաստատելու համար: Ներել, չի նշանակում մարդուն թույլատրել վերադառնալ քեզ այնքան մոտիկ, որ նա նորից կարողանա իր արարքներով ցավ պատճառել: Ներումը պարտք ներելու նման պիտի լինի: Ասենք մեկին փող ես տվել, ու նա ինչ-ինչ պատճառներով չի վերադարձնում: Սկզբում լռությամբ ես սպասում, հետո՝ պարբերաբար հիշեցումներով, հնարավոր է, որ բանը կոնֆլիկտի էլ հասնի ու հաճախ հասնում է, այդ ընթացքում անընդհատ կասկածների մեջ ես, որովհետև կորել է մարդու նկատմամբ վստահությունը: Քանի սպասում ես, հույս ունես, թե պարտատիրոջ մեջ մի կաթիլ պատասխանատվություն կարթնանա, կվերադարձնի փողը, բայց ամեն օր էլ հիասթափություն ես ապրում, որովհետև ակնկալիքներդ չեն արդարանում:

    Սեփական խնդիրների ծայրը կտրելու ամենալավ միջոցն է կանչել պարտատիրոջն ու ասել. «Ես ներում եմ քո պարտքը, հաջողություն եմ մաղթում»: Ու դա նշանակում է, որ ներվածն այլևս երբեք քեզնից փող չպիտի խնդրի, ինչքան էլ որ նեղ վիճակում հայտնվի: Որովհետև , բանկերի լեզվով ասած, նա արդեն փչացրել է իր «վարկային պատմությունը»:

    Դու էլ հոգուդ անդորրն ես վերագտնում, որովհետև ոչ ակնկալիք ունես, ոչ էլ հիասթափություններ այդ մարդու հետ կապված:
    Իսկ հոգևոր խաղաղությունը կյանքի որակ է պայմանավորում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (23.09.2015), Ուլուանա (03.05.2020)

  11. #66
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարուց ավելի չէի կարողանում մտնել Ակումբ: Վերջապես...Ոնց որ հայրենի գյուղ վերադարձած բանտարկյալը: «Ռոսկոմնադզոր», դուրս եկա ճաղերիդ հետևից

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.05.2020), Smokie (18.05.2020), Varzor (02.05.2020), Յոհաննես (02.05.2020), Ուլուանա (03.05.2020)

  13. #67
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ

    Ինչքան էլ որ տեղին ու ժամանակին չէ, այսօր գրելու եմ Քնքշության մասին: Այն սիրո ածանցյալն է՝ նրա ավելի ոգեղեն, եթերային ու զգայուն դրսևորումը: Տղամարդու և կնոջ միջև Սերը միշտ չէ, որ պարունակում է քնքշության շքեղ տարրերը: Դա ընտանեկան դաստիարակության ու կյանքի ընթացքում ձեռք բերած-մշակածի խառնուրդն է, որ կամակոր բույսի նման, կամ կարողանում ես աճեցնել ներսումդ, կամ էլ՝ ոչ: Հարաբերություններ կառուցելու համար հարկավոր են արժեքների ընդհանրությունը, միմյանց նկատմամբ հոգատարությունը, իսկ Քնքշությունը հարաբերությունների «մեխանիզմի» քսայուղն է: Հայտնի է, որ բազմաթիվ սարքերի դետալներ, նույնիսկ ճիշտ աշխատանքի դեպքում, մաշվում, կոտրվում են յուղի պակասից: Մարդկային կյանքում էլ մի շատ կարևոր բան «կոտրվում» է քնքշության բացակայությունից, գրեթե, պայքարի է վերածվում, իսկ պայքարի մեջ երջանկություն չկա:
    Այո՛, Քնքշությունը դելիկատես է, բայց ո՞վ է ասել, որ պետք է միայն հաց ու կարտոֆիլով բավարարվել:
    Բոլորն էլ Քնքշության կարիք ունեն, բայց, քչերն են ունակ իրենց ներսում քնքշության ծաղիկներ աճեցնել՝ ուրիշներին նվիրելու համար: Չէ որ դա ոչ միայն մարմնի ու մաշկի մակերեսով է փոխանցվում, ու առաջին հերթին՝ ո՛չ դրանցով , այլ զգացածը բառերով հաղորդելու կարողությամբ: Որովհետև Բա՛ռը մատներից քնքուշ է հպվում:
    Մաղթում եմ, որ Քնքշության ծաղիկները զարդարեն մեր կյանքը՝ այսօր և միշտ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (26.03.2021), Sambitbaba (14.02.2021), Ուլուանա (14.02.2021)

  15. #68
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ հասարակությունն ինձ նետում է ընկճախտի մեջ: Տասնամյակներով նույն թեմաները ծամվում են, ծամվում, նույն փուչ գաղափարները՝ քարոզվում, որ ճահճում նստած անընդհատ փնտրելով, թե ո՞նց հայտնվեցինք ճահճում, ո՞վ է մեղավոր, դրական տեղաշարժի հույս ունենալն արդեն իմ ուժերից վեր է: Հիմա էլ ռևանշիզմի «քարոզիչներն» են առաջին դերերում: Ախր այնքան հաճելի է ականջահաճո ապուշություններ լցնել մարդկանց գլուխները:
    Խելացի մարդիկ լռում են: Հասարակության մեջ, որտեղ հերոս են հռչակվում միայն պատերազմում զոհվածները, ողջ մարդը նշանակալի հաջողության հասնելու ոչ մի շանս չունի:
    Դրա համար էլ պոտենցիալ ունեցողները երկրից գնում են ու գնում:
    Այստեղ եմ գրելու այսուհետ, «Ֆեյսբուքի» մթնոլորտը թունավոր է:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.02.2021), Freeman (17.02.2021), Sambitbaba (17.02.2021), Varzor (02.03.2021), Արէա (17.02.2021), Ուլուանա (17.02.2021)

  17. #69
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կնոջ ամենամեծ թշնամին իր ֆանտազիաներն են: Այն պայծառ օրը, երբ ճշմարտության արևի ճառագայթներին թույլ ես տալիս ցրելու երևակայությանդ մտացածին մշուշը, հայացքիդ առաջ կանգնում են իրերն ու մարդիկ իրենց բնական կերպով՝ առանց ավելորդ պաճուճանքների: Այդ պահից սկսած՝ նույնիսկ ծիծաղելի ու անմիտ են թվում նախորդ ժամանակի տառապանքները, ցանկություններն ու հույսերը:
    Ճիշտը կյանքի նկատմամբ սթափ վերաբերմունքն է :

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.02.2021), Varzor (02.03.2021), Ուլուանա (26.02.2021)

  19. #70
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգստյան օրերի առավոտյան միշտ շիլա եմ եփում՝ բրնձի, մաննիի, վարսակի: Մեր հարսը չի ուտում, փոքրուց էլ չի կերել: Հեռավոր 90-ականների ռուսական գյուղի մանկապարտեզում դաստիարակչուհին հարցրել է.
    -Մարիամիկ, ինչո՞ւ կաշադ չես ուտում:
    -Որովետև հայերը կաշա չե՛ն ուտում:
    -Բա ի՞նչ են ուտում:
    -Հայերն ուտում են խա՜շ, խորովա՜ծ, դոլմա, տժվժիկ...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.03.2021), Sambitbaba (08.05.2021), Varzor (12.03.2021)

  21. #71
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կանայք գնում են հագուստ ընտրելու, տարատեսակ զգեստներ փորձելու ընթացքում, հավանածներից մեկը պահում են մտքում, ու շարունակում փնտրտուքը: Հետագայում հանդիպածներն սկսում ենք համեմատել մտքում պահածի հետ, գոնե 2-3 հատ ուրիշները փորձում , վերադառնում մտքում պահածին ու գնում այն:
    Տղամարդկանց գործը հեշտ է՝ առաջին հավանածն առնում են ու գնում իրենց գործերով, մինչև հաջորդ անգամ նոր շոր գնելու խնդիր առաջանա:
    -----------------------------------------
    Հետաքրքիրն այն է, որ մարդկանց մոտ թողնելու հարցում էլ , հաճախ, շոր ընտրելու տարբերակն ենք կիրառում՝ նորերին մտքում պահածի հետ համեմատելով:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.05.2021), Varzor (08.05.2021), Նաիրուհի (10.05.2021), Ուլուանա (10.05.2021)

  23. #72
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք՝ ինչու՞ են շամպունն ու բալզամն իրար այսքան նման անում: Որպեսզի գնորդը հեշտ գտնի միանման մակնիշներն ու հանկարծ մեկի շամպունի հետ մյուսի բալզամը չգնի, իր հերթին: Իմ կարծիքով այստեղ թաքնված դավադրություն կա: Մարդ ես, լոգանք ես ընդունում, լիվին թուլացած, ընդարմացած, գլուխդ ոչ մի բանով չես ուզում ծանրաբեռնել, մանավանդ՝ ընթերցանությունը բնավ չի մտնում պլաններիդ մեջ, վերցնում ես տարաներից մեկը, քսում մազերիդ ու մեկ էլ՝ հո՛պ, հետուառաջ ես արել, սկզբից բալզամն ես քսել: Ստիպված լվանում ես , շամպունը քսում, հետո նորից բալզամը: Ու այդպես գրեթե ամեն անգամ, կամ շամպունն ես սխալ սեղմում ափիդ մեջ, կամ բալզամը, հետ լցնելն էլ գրեթե անհնար է: Ո՞վ է շահում... այո՛, միմիայն արտադրողը:
    Դիփ խափում ին ու խափում...

  24. #73
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է՝ կրթությունը ե՞րբ է հրաժարվելու կես տարի գրիչով տառերը նկարել սովորեցնելուց: Իմ առաջին դասարանի տետրերը ողողված էին աղի արտասուքներով, որովհետև եթե մի կորը չստացվեր, մամաս պատռում էր էջն ու ամեն ինչ սկսում էի նորից: Համոզված եմ, որ ընկերներիցս շատերն են անցել լացով տնայիններն անելու ուղին: Չեմ ասում, թե ընդհանրապես գրիչ բռնել չսովորեցնեն, սովորեցնեն, բայց դրան երկար ժամանակ հատկացնելն այնքան էլ ճիշտ չէ, երևի: Տեխնոլոգիաները հեշտացրել են կյանքը, ինչո՞ւ ենք նորից դժվարից սկսում:
    Եթե մարդկությունն ուզում է անպայման հնի վրա նորը կառուցել, ամենաճիշտը քարի վրա՝ բրիչով սկսելն է: ))))

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.09.2021), Ուլուանա (02.09.2021)

  26. #74
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանաստեղծությունը վեճ է Աստծու հետ: Քանի գրում ես, փորձում ես իրեն ինչ- որ բաներ ապացուցել, դժգոհում ես ու քո կարեցածի չափով, հիմնավորում դժգոհությունդ: Երբ Տերը բարեհաճ է քո հանդեպ, նույնիսկ օգնում, թելադրում է քեզ ասելիքդ, մնում է միայն հասցնես գրի առնել: Վերից թելադրվածները, սովորաբար, լավագույն բանաստեղծություններն են: Իսկ երբ համակերպվում ես կյանքին, ներում ես մարդկանց ու ինքդ քեզ՝ բոլոր սխալների համար, ավարտվում են վեճերդ Աստծո հետ, հասկանում ես, որ Ինքն է միակն ու ճշմարիտը, և ողջն Իր կամքով է եղել: Ու լինելու է:
    Պոետը մեռնում է, բայց, գուցե, իմաստու՞նն է ծնվում:
    2019

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.09.2021), Sambitbaba (10.09.2021), Նաիրուհի (11.09.2021)

  28. #75
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կռվի տագնապները չհաղթահարած՝ մյուսի մեջ ընկանք:
    Գոնե շուտ պրծնի:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 01.03.2022, 13:25:

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  2. Սցենար վերջին զանգի համար
    Հեղինակ՝ DVG, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2008, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •