User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Օդահան զանգի տակ

  1. #46
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որդիս նոր տեղում է աշխատում: Առաջին օրն եկավ, ասաց.
    -Պատկերացնու՞մ ես, 500 հոգանոց կոլեկտիվում գտել են միակ ադրբեջանցուն ու նշանակել ինձ վարպետ:
    - Այ բալա, զգույշ եղիր, շան հետ ինչքան էլ ընկերանաս, մեկ է՝ փայտը ձեռքիցդ չպիտի գցես:
    - Իզուր ես անհանգստանում, նորմալ մարդ է:
    - Ախր նրանց նորմալն ու աննորմալը չի ջոկվում, տղաս:
    - Միայն դու ես ամեն ինչին այդքան էմոցիոնալ վերաբերում: Հրեն մեր դասարանի Մուրադը ,(ադրբեջանցի է), հայուհու հետ է ամուսնացել: Էն էլ ի՜նչ հայուհի՝ քաղաքի առաջին գեղեցկուհին է, ո՛չ հասարակ ընտանիքից:
    - Ո՞նց թե,- ապշում եմ:
    - Դպրոցից ընկերություն էին անում, անցյալ ամիս ամուսնացան:
    Այսպիսի բաներ...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2013), CactuSoul (01.07.2013), erexa (01.07.2013), Nadine (08.07.2013), Smokie (01.07.2013), Stranger_Friend (02.07.2013), Մինա (14.07.2014), Նաիրուհի (04.07.2013), Նիկեա (15.11.2013), Ուլուանա (01.07.2013), Վոլտերա (01.07.2013)

  3. #47
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ միշտ գտնում է այն, ինչ փնտրում է: Ուղղակի թիրախների ճիշտ ընտրություն պիտի անել, համատեղությունը գրեթե երբեք ակնկալած արդյունքին չի բերում: Կարճ ասած՝ եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես փնտրում, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ չես գտնի, արդարություն կգտնես:
    Բայց միթե՞ արդարությունն այնքան արժի, որ երջանկությունը դրան մատաղ անես:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.08.2013), Nadine (08.07.2013), Smokie (04.07.2013), Մինա (14.07.2014), Նաիրուհի (04.07.2013), Նիկեա (15.11.2013), Վոլտերա (09.08.2013)

  5. #48
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երանի էին ժամանակները, երբ ամեն ինչ գիտեի:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.08.2013), Եկվոր (14.12.2013), Մինա (14.07.2014), Նաիրուհի (15.08.2013), Նիկեա (15.11.2013), Վոլտերա (16.08.2013)

  7. #49
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև ամենակարևոր բառերին հասնելը միշտ տխրություն կա: Երբ դրանք ապրված են: Ապրելը միայն ուրախության ու դրա ակնկալիքով չի պայմանավորվում: Դա միասնական ցանկությունների, նպատակների ու դրանց իրագործմանն ուղղված ջանքերի, չստացվելու դեպքում՝ հիասթափության ու տխրության հանրագումարն է: Դրա պատճառաով էլ ինչքան երկար է տարիների կծիկը ձեռքիդ, այնքան դժվար է ասել մեկին՝ «ես քեզ սիրում եմ»: Զանգակատունն է բարձր ու տեսնում ես մարդուն իր առավելություններով ու թերություններով, փորձառությունն ասում է, թե հնարավոր է , որ անցյալում եղածն ապագայում էլ կրկնվի: Վախենում ես այդ բառերն ասել: Բայց դրանք են, որ ազատություն են տալիս:
    Չնայած , «ես քեզ սիրում եմ»-ը գրեթե միշտ այսբերգի երևացող մասն է միայն:
    Նա ով զգում , վստահում ու հավատում է քեզ, չերևացողն էլ անպայման կտեսնի:
    Մի՛ վախեցիր:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.08.2013), Chilly (15.08.2013), Smokie (16.08.2013), Մինա (14.07.2014), Նաիրուհի (15.08.2013), Նիկեա (15.11.2013), Վոլտերա (16.08.2013)

  9. #50
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են գնահատում միմյանց նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը: Եթե նա առավոտից իրիկուն աշխատում է, որ ընտանիքը նյութապես ապահովված լինի, իր համար անմիտ մանրուքներ են տնից դուրս գալուց առաջ «պաչիկ» անելը կամ օրվա ընթացքում սիրային մի կարճ հաղորդագրություն ճամփելը: Նա համոզված է, որ իր թափած հսկայական ջանքներն ինքնին պիտի հասկացվեն որպես սիրո արտահայտություն:

    Բայց որպեսզի կինն իսկապես իրեն սիրված ու պաշտպանված զգա, նրան պետք են թե պաչիկները, թե սմսները, և նա դրանք գնահատում է բարձր աշխատավարձից, թանկարժեք նվերներից ոչ պակաս:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2013), CactuSoul (20.09.2013), E-la Via (20.09.2013), Nadine (03.12.2013), Smokie (20.09.2013), Մինա (14.07.2014), Ուլուանա (21.09.2013)

  11. #51
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի հոգի սխալմամբ հեռախոսիս 250 ռուբլի է փոխանցել: Զանգ եկավ՝ թե այսպես ու այսպես, անունս Արսեն է, աշխատում եմ քաղաքային ռադիոյում, սխալվել եմ, խնդրում եմ գումարս հետ վերադարձնել: Օպերատորի միջոցով վերադարձնելն ավելի երկար պատմություն է: Մի երկու նախադասություն էլ փոխանակեցինք, որ համոզվեմ, թե հատկապես ինքն է եղել փոխանցողը, մեկ էլ այդ տղան հայերեն հարցրեց.
    - Քույրիկ ջան, հա՞յ ես...
    Ու շարունակությունն արդեն հայերենով՝ ռադիոյում երկու ծրագիր է վարում, ինչ- որ երաժշտական խմբում նվագում է, ընդհանուր ծանոթներ էլ գտանք: Ամենավերջում էլ.
    - Խնդրում եմ, գումարը հետ չուղարկես (հեռախոսահամարն ամենասկզբում թելադրել էր):
    - Ո՞նց թե չուղարկեմ, որ ինչ...
    - Մեծ բան չի, համարիր, որ եղբայրաբար հեռախոսիդ փող եմ գցել... 100 ռուբլի ուղարկիր, գոնե մնացածը թող մնա...

    Վերադարձրի գումարը:
    Բայց թող էս դեպքը աղջիկ վախտերս պատահեր, հլա ի՜նչ շարունակություն էր ունենալու:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2013), CactuSoul (27.11.2013), erexa (15.11.2013), Nadine (03.12.2013), Peace (15.11.2013), Smokie (15.11.2013), Եկվոր (14.12.2013), Մինա (14.07.2014), Նաիրուհի (15.11.2013), Նիկեա (15.11.2013), Շինարար (15.11.2013), Ուլուանա (15.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (15.11.2013)

  13. #52
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տեղանքում չկողմնորոշվելու ու երբեմն էլ ցրվածության չեմպիոն եմ, բայց այսօր ինքս ինձ գերազանցել եմ:

    Աշխատանքից հետո ամուսինս պիտի ինձ դիմավորեր, ես էլ, հիմնարկի աստիճաններից իջնելով, այն ծառի տակ, ուր ինքը միշտ կանգնում է, տեսա իր ավտոն ու խունջիկ - մունջիկ լինելով, մոտեցա: Թափով բացեցի դուռը և մի կողմ հրելով առջևի նստարանին դրած հեռախոսը, հարմար տեղավորվեցի, կարելի է ասել՝ գրեթե նստեցի հեռախոսի վրա, որովհետև գիտեմ, որ հեռախոսի կորպուսը մետաղից է, բան չի պատահի.
    - Ողջույն,- հանում եմ ամրագոտին, որ կապվեմ:
    - Девушка, Вам куда ?

    Ոնց որ պաղ ջուր լցնեն գլխիս, նայում եմ՝ հա՛ էլի, ամուսինս չի կողքիս նստած: Ու էդ պահին տեսնում եմ, թե ոնց է նստածս ավտոյի կողքից անցնում ... մեր ավտոն: Կցկտուր ասում եմ՝ հրե՛ն մեր ավտոն, էդ վարորդն էլ էնպիսի անակընկալի է եկել, որ խոսելու ունակությունը կորցրել է: Թափով դուրս թռա մեքենայից:
    Ամուսինս ասում է՝ ինչու՞ էիր նստել ուրիշի ավտոն: Ասի՝ հենց իմացա մերն է:
    - Ոչի՞նչ որ սեդանի փոխարեն խեչբեկ էր, համարն էլ մերինին իսկի նման չէր:
    -Սև էր, համ էլ համարը «զերկալնի» էր՝ 151-ի փոխարեն՝ 454...

    Ամուսինս էլ մի քանի րոպեով խոսելու ընդունակությունը կորցրեց:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.11.2013), Chilly (27.11.2013), Nadine (03.12.2013), Smokie (27.11.2013), Tiger29 (27.11.2013), Եկվոր (14.12.2013), Ձայնալար (10.12.2013), Մինա (14.07.2014), Նաիրուհի (14.12.2013), Ուլուանա (27.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.11.2013)

  15. #53
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտները միշտ երկա՜ր -երկար լվացվում եմ, ձմեռվա չորուկ գիշերից հետո դեմքս չի հագենում ջրից, և օրն սկսելու փոքր ուրախություններից մեկն էլ նորից ու նորից ջուրը դեմքիս շփելն է:
    Հաջորդ ուրախությունը ոտքով աշխատատեղ հասնելն է, առանձնապես հիմա, երբ առավոտյան սառն օդը արթնացնում, թարմացնում, մինչև թոքերը ողողում է մարդու իր զնգուն մաքրությամբ:
    Երեկոյան լվացվելու ու սառնամանիքով մաքրվելու անբացատրելի զգացողությունն ունեմ, երբ միացնում եմ «Կուլտուրա» ալիքը: Կարծես հարազատ տուն լինի, որտեղ յուրաքանչյուր խոսք ու հաղորդում հատուկ ընտրված են այնպես, որպեսզի ինձ հեռու, պաշտպանված զգամ ամեն տեսակ նսեմ բաներից: Նույնիսկ մի դրվագը, հաղորդման մի կադրը երբեմն ողջ օրվա խորհելու նյութ է տալիս:

    « Օրիգինալությունը միշտ սահմանակցում է գռեհկությանը»: Երեկվա եթերից էր մեխվել գլխումս, այսօր արդեն սրա համար տասնյակ ապացույցներ ունեմ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.12.2013), E-la Via (14.12.2013), Smokie (16.12.2013), Մինա (14.07.2014), Ուլուանա (14.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.12.2013)

  17. #54
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու կյանքը ծննդյան պահից հրաժեշտների ու զրկանքների շարան է. Երբ նա պոկվում է մոր մարմնից, հետո կարճատև հրաժեշտների հերթն է՝ մանկապարտեզ ու դպրոց գնալու համար: Ինչքան մեծանում ենք, հրաժեշտներն ավելի երկարատև են, ու երբեմն էլ դժվար տանելի: Ուղղակի տարիքի հետ մարդն արտաքինից կարծես հաշտվում է հրաժեշտներին ու բարձր լացով չի արձագանքում դրանց:

    Սիրելի մարդկանց հրաժեշտները ծնունդ են տալիս կարոտներին: Թե իրատեսորեն նայենք կյանքին, մարդը միայնակ գալիս է, միայնակ ապրում ու միայնակ էլ գնում է կյանքից: Նույնիսկ մեր հարազատները մերը չեն, մերը չեն մեզ հանդիպած սերերը, ամեն մի հանդիպում դա հրաժեշտի սկիզբ է, պիտի հաշտվել սրա հետ: Երբ ամեն ինչի ընթացքի մեջ տեսնես տրամաբանական վերջն ու հրաժեշտը, բաժանումի ցավն էլ թեթև կլինի ու տանելի:Մինչ հրաժեշտ ապրած կյանքն էլ կարժևորվի նրանով, թե ուրախության ու երջանկության ինչքան պահեր կարողացալ ապրել ու պարգևել քո շրջապատին, քեզ հարազատ մարդկանց:

    Իսկ որպես եկող հրաժեշտների կանխիկ հատուցում Տերը տալիս է մեզ Սերը, որով էլ ամոքում ենք զրկանքների ու հրաժեշտների վերքերը:

    ------

    Մեր սերունդը վերջին երջանիկներից էր, որ դեռ կարողանում էր հրաժեշտ տալ: Տարածությունն ու լռությունը ամոքում էին վերքերը և խունացնում հուշերը: Կապի միջոցների զարգացման բոլոր դրական երևույթներին զուգընթաց՝ հասանք մի անողոք ժամանակի, երբ այլևս անհնար է մարդուն հրաժեշտ տալը. Մի կարճատև հպումը ստեղնաշարին կամ հեռախոսին հերիք են մարդուն գտնելու և ասելիքը տեղ հասցնելու համար:

    Ես սա բարիք չեմ համարում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (03.10.2014), Մինա (14.07.2014)

  19. #55
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց տխրում եմ, օրագիրս եմ հիշում:
    Անցյալ տարի աղջկաս սենյակը հավաքելիս ներքնակի տակից իր օրագիրը գտա: Նույնիսկ չփորձեցի բացել: Մի տեսակ զարմացա նույնիսկ, որ ինքը թղթե օրագիր է պահում: Իր հեռախոսը, պլանշետը, մեր կոմպերում իր պրոֆիլները, բոլորը գաղտնաբառի տակ են: Չնայած իրեն ասել եմ, որ բաց էլ լինեն, երբեք անձնական բաներ չեմ կարդա:
    Աղջիկս փակում է, բայց մաման ինտերնետում օրագիր է պահում:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.10.2014), Chilly (14.07.2014), GriFFin (02.10.2014), Jarre (14.07.2014), Nadine (03.10.2014), Smokie (14.07.2014), Srtik (06.04.2015), Մինա (14.07.2014), Մուշու (15.07.2014), Նաիրուհի (14.07.2014), Նիկեա (11.09.2014), Ուլուանա (14.07.2014)

  21. #56
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մեկը պատահականորեն չի հայտվում կյանքում: Մեր ներսում ցանկությունների ու երազանքների խմորումներով նախապատրաստում ենք իր գալուստը: Կարծես մի կաղապար սարքենք և մեզ հանդիպածներին հերթով փորձենք տեղավորել մտացածին այդ կաղապարում: Շատ է պատահում, որ այդ կաղապարը տարիներով դատարկ է մնում, կամ այն լքում են նրանք, ում համար կաղապարիդ ներսը նույնիսկ ոսկեզօծել էիր:
    Դրա պատճառով ինքնակեղեքումով զբաղվել կամ որևէ մեկին մեղադրել պետք չի : Իմաստունն ասում է.
    -Մի տխրիր, որ մի լավ բան վերջացավ: Ուրախացիր, որ դա եղել է քո ճանապարհին:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (02.10.2014), My World My Space (15.07.2014), Smokie (16.07.2014), Մուշու (15.07.2014), Նաիրուհի (16.07.2014), Նիկեա (11.09.2014)

  23. #57
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում՝ ոչ ոք չի ցանկանում, որ դու ազատ լինես: Անգամ նրանք, ովքեր սիրում են քեզ: Որովհետև երբ դու ազատ ես, դու անկանխատեսելի ու անկառավարելի ես, իսկ մարդկանց համար դա բարդագույն խնդիր է: Մարդիկ միշտ ուզում են տիրել մարդկանց:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (11.09.2014), Nadine (03.10.2014), Smokie (11.09.2014), Srtik (06.04.2015), Նիկեա (11.09.2014), Ուլուանա (11.09.2014)

  25. #58
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ դպրոցական տարիներին կյանքը զարդարող իրադարձություններից մեկն էլ հորաքրոջս տուն այցելելն էր: Բացի այն, որ իրենց բազմաբնակարան շենքի բակում կարելի էր մինչև իրիկուն ինքնամոռաց «կլասս» կամ « գորոդ զա գորոդ» խաղալ, մեր լեզվին դա «գործագործն» էր, հորաքրոջս երեխաները երաժշտական էին գնում ու շատ լավ դաշնամուր էին նվագում: Մանավանդ որդին, որը յոթ տարում հասցրել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ուսուցանվող բոլոր գործիքների դասարաններում սովորել, իսկ ակորդեոնի ու ջութակի դասարանները՝ նաև ավարտել:

    Արթուրն ու քույրը նստում էին դաշնամուրի առաջ, չորս ձեռքով նվագում, իմպրովիզներ անում ու երգում, ես էլ հոգուս ողջ զգայարաններով ընկալում էի իրենց կատարումները, դառնորեն ափսոսում, որ ինքս այդ արքայական գործիքից, որի մեջ անսպառ հնարավորություններ կան, միայն խեղճուկրակ «Կուզնեչիկի» մի քանի նոտաները կարող եմ ծնգծնգացնել:

    Հաճախ էր պատահում, որ իրենց տուն գնալիս տանը ոչ ոք չէր լինում, բայց դա խնդիր չէր. բանալին միշտ դրան առաջի փալասի տակ էր: Մի անգամ էլ քրոջս հետ էինք կարծեմ, հետաքրքրությունից դրդված, որոշեցինք ստուգել, արդյոք մուտքի բոլոր բնակիչներն են իրենց բանալիները փալասի տակ պահում, թե միայն հորքու՞րս է...
    Կարծեմ մեկ-երկու փալասի տակ բանալի չկար, մյուսների բոլորի բանալիներն էլ իրենց տեղում էին:

    Անասելի վատ էինք ապրում ԽՍՀՄ-ի ժամանակներում, հիմա անհամեմատ լավ է՝ երկաթե չհրկիզվող, չկոտրվող, երեք կողպեքով փակվող դռների ու ճաղավանդակների հետևում ենք, և դրա շնորհիվ՝ առավել ապահով ու երջանիկ:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.10.2014), Smokie (18.09.2014)

  27. #59
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղջիկս Տուլայում է, պետական ծրագրի շրջանակներում էքսկուրսիայի է մեկնել Տոլստոյի ծննդավայր: Իր հեռախոսի քարտին ռոումինգ միացրած չի, պայմանավորվել էինք, որ գմայլում ենք շփվելու, բայց երեկ ու այսօր հենգաութում չերևաց, որոշեցի ուսուցչուհուն մի կարճ սմս գրել՝ որպիսություններն իմանալու:

    Իմ գրածը,(իհարկե, ռուսերեն).
    -Բարև Ձեզ, Նատալյա Նիկոլաևնա: Ու՞ր եք, ամեն ինչ կարգին է:
    Սպասում էի մեկ-երկու բառանոց պատասխանի:
    Ահա ինչ ստացա.
    -Բարի օր, Ռուզաննա Սուրենովնա, ամեն ինչ լավ է: Երեխաներն առողջ են, կուշտ, հյուրանոցում ջեռուցումը միացված է: Այսօր երեք վարպետության դաս է անցկացվել ֆոլկլորի թեմաներով, ֆիլմ ենք նայել տոլստոյների մասին,սովորել ենք պոլոնեզ պարել, հուշանվերներ ենք նկարազարդել ու ծղոտե տիկնիկներ սարքել, երեկոյան կողմ այցելեցինք տոլստոյների ընտանեկան դամբարան: Երեկ ողջ օրը Յասնայա Պոլյանայում էինք, նախորդ օրը՝ Տուլայում, այնտեղ էլ երեկոյան թատրոն ենք գնացել: Վաղը մեկնում ենք Կոզլովայա Զասեկա,պայմանավորվել եմ, այդտեղից մեզ կտեղափոխեն այն կայարանը, որտեղից պիտի մեկնենք: Այնպես որ երեխաներն ստիպված չեն լինի պայուսակները քարշ տալ:
    -------------------
    Այս ուսուցչուհին մի երկու տարի առաջ ճանաչվել էր մարզի լավագույն ուսուցիչ, իսկ անցյալ տարի՝ իր գլխավորությամբ, աղջկաս դասարանը հաղթեց «մարզի լավագույն դասարան» մրցույթում:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.10.2014), GriFFin (02.10.2014), Nadine (03.10.2014), Smokie (13.11.2014), Ուլուանա (03.10.2014)

  29. #60
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորաբար, երբ մարդ նոր հարաբերություններ է սկսում, իր մեջ որոշում է, թե հատկապես իր ո՞ր պահանջները բավարարելուն պիտի ծառայի նոր ծանոթությունը: Եթե մեզ ատամնաբույժ է հարկավոր, ատամը բուժելու համար դժվար թե դիմենք ծրագրավորողին, իսկ եթե երեխային դայակ է պետք, փականագործ չեն հրավիրում: Կոպիտ է համեմատությունը, բայց ինչպես որ մեզ պետքական իրերն ու ապրանքներն ենք գնում որոշակի կարիքներ հոգալու համար, այնպես էլ օտար մարդկանց հետ ծանոթություն ենք սկսում և մեր կյանք ենք թողնում մեր պահանջմունքների համապատասխան:
    Եթե մեկի հետ ընկերություն ես անում այն պատճառով, որ նա էլ քեզ պես հետաքրքրված է ձկնորսությամբ, ինտերնետ կայքերից կարողանում է էժան գներով ձկնորսական սարքուսուրք գնել, մոտորանավակ ունի, քեզ դժվար թե խանգարեն իր երաժշտական նախասիրությունները: Որովհետև դու իրեն համերգ գնալու համար չես ընտրել, այլ՝ ձկնորսության:

    Իհարկե, ամենաբարդը նրանց վիճակն է, ում ընտրում ենք կյանքը հետն անցկացնելու համար: Բազմաթիվ նմանությունների ու համապատասխանությունների հետ մեկտեղ մարդիկ ահագին ցավոտ են տանում մի քանի անհամապատասխանություններն ու կարծեցյալ թերությունները: Որովհետև չափազանց շատ ակնկալիքներ ունենք մեր կողակցից. Կնոջ դիրքերից՝ նա պիտի իր մեջ համատեղի ընկերոջ, սիրեկանի, հոր, հոգեբանի, փականագործի, էլեկտրիկի, բեռնակրի, վարորդի, մատակարար բանկի, երբեմն էլ նաև՝ ընկերուհու ֆունկցիաները: Բնականաբար, մի հոգուն անչափ դժվար, անհնար է այսքան պահանջներին համապատասխանելը: Նրանք, որ ձգտում են առավելագույնս իրականացնել այսքան պահանջները, պատահում է, որ կոտրվում են ու հնարավորն էլ չեն անում:
    Նույնն էլ տղամարդկանց՝ կնոջը ներկայացվող պահանջներին է վերաբերվում:
    Քննադատությունն ու մշտական դժգոհությունը քանդում են եղած հարաբերությունները:
    Ասելիքս. Քչացրեք ձեր կողքի մարդուն ներկայացվող պահանջները, յուրաքանչյուրն արժանի է նրան, ում ունի կողքին: Ձեր կողակիցը առավելապես ձեր հայելին է ու իր թերությունների չափով բացթողումներ ու թերություններ ինքներդ էլ հաստատ ունեք: Կույր մի եղեք այն լավագույնի նկատմամբ, որի շնորհիվ մի օր իրեն ձեր կյանքում տեղ եք տվել: «Միլիարդ անհաշիվ փաթիլների մեջ երկու ձյան փաթիլ նման չեն իրար»:

    Ու քանի քո դիմացի մարդ-հայելու մեջ դեռ տեսնում ես քո արտացոլանքը, թող որ բազմաթիվ մանր անհամապատասխանություններով ու տարբերություններով, հայելին փշրել չի կարելի:
    Ջարդած հայելին դժբախտության նշան է:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (14.11.2014), Նիկեա (05.10.2014)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  2. Սցենար վերջին զանգի համար
    Հեղինակ՝ DVG, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2008, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •