Այսօր մի ծաղկավաճառ պապիկ անգլերեն մի բառի թարգմանություն հարցրեց (ինձ էր ստուգում :Ճ), պատասխանը լսելուց հետո ասեց, որ ես 4-րդ ուսանողն էի, որ կարողացել է ճիշտ պատասխանել. երևի ճակատիս գրված է ուսանող բառը կամ էլ դեմքիցս երևում է, որ քննություն հանձնել շատ եմ սիրում

: Բայց ինչու եմ այս մասին գրում ֆուտբոլի բաժնում. պատճառն այն է, որ պապիկի` անգլերենով հնչեցրած հաջորդ նախադասությունը վերաբերում էր ֆուտբոլին: Հարցրեց` որն է աշխարհի լավագույն ակումբը և ով է լավագույն ֆուտբոլիստը: Պատասխանը հնչեց այնպես` ինչպես հնչում է միատեսակ և ամենուրեք: Պապիկը մի քիչ դժգոհ վրաս նայեց, թե` հապա Մեսսի՞ն

: Սկսեց գովել, նկարագրել Մեսսիի խաղը: Ասում ա` առաջին երիտասարդ աղջիկն ես, որ ֆուտբոլիստներից Մեսսիին չի սիրում

: Հետո էլ վճռականությամբ ասեց, որ եթե հարկ լինի, իր թոշակը և ամենօրյա վաստակած գումարը կնվիրաբերի Մեսսիին: Ես, իհարկե, առաջարկեցի որևէ հայ ֆուտբոլիստի նվիրաբերել, եթե կա նման ցանկություն: Վերջում ինձ խնդրեց, որ այսօրվա խաղը դիտեմ անպայման:
Գնամ` խոստումս կատարելու:
Էջանիշներ